СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Շնորհակալ լինելու արվեստը

Нажмите, чтобы узнать подробности

 

 

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ

    Մեր բլոգը Skill.am –ի աշխատակիցների ինտերնետային օրագիրն է, սյունակներ բլոգերների կողմից եւ հոդվածների թարգմանություններ արտասահմանյան ռեսուրսներից և բլոգերից: Բլոգը չի ենթարկվում գրաքննության եւ երբեմն մեր կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի կարծիքի հետ: Մեր նպատակն է լինել բաց, ընթերցողներին տրամադրել բազմակողմանի տեղեկություն ինքնակրթության եւ հմտություներ զարգացնելու թեմայով: Մենք գործադրում ենք առավելագույն ջանքերը, որ հոդվածները լինեն հասկանալի, հետաքրքիր եւ օգտակար:

  • ՊԱՀԱՆՋՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

  • ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ

    NAME:

    EMAIL ADDRESS:

     

  • FOLLOW US ON

    •  
    •  
    •  
    •  

  

ԻՆՔՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ  / ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ձեզ խորին շնորհակալություն՝ մեզ հետ լինելու համար

Տեղադրված է 10/01/2017

   8711

Երախտագիտությունը կյանքի ամենաառաջնային հմտություններից մեկն է

 

Բոլորս անշուշտ գիտակցում ենք լավ վարքագծի նշանակությունը, դրա անհրաժեշտությունը ամենօրյա կյանքում, բայց մեծ մասամբ մենք մեր երախտագիտությունը հայտնում ենք ակամա` չմտածելով դրա իմաստի մասին: Այնուամենայնիվ, շնորհակալական խոսքերը ունեն կախարդական հատկություններ. դրանց միջոցով մարդիկ միմյանց փոխանցում են ջերմություն, դրական էմոցիաներ, արտահայտում իրենց վերաբերմունքը: Առանց այս ամենի կյանքը կլիներ պարզապես մռայլ և, ինչ-որ տեղ, դատարկ:

Հունվարի 11–ը, առանց չափազանցնելու, կարելի է անվանել տարվա «ամենաքաղաքավարի» ամսաթվերից մեկը. այսօր նշվում է Շնորհակալության միջազգային օրը (անգլ.` «International Thank You Day»)

Հատուկ այդ առիթով, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հետևյալ նյութը և հայտնում 

Ձեզ խորին շնորհակալություն՝ մեզ հետ լինելու համար

Անշուշտ բոլորս էլ գիտենք, որ շատ կարևոր է շնորհակալ լինելը, բայց երբևէ դիտարկել եք երախտագիտությունը որպես կյանքի ամենաառաջնային հմտություններից մեկը: Իրականում դա ավելին է քան պարզապես հմտություն: Շնորհակալ լինելու ունակությունը պատկանում է կյանքի առաջնային հմտությունների շարքին, քանի որ այն կարող է ամբողջությամբ փոխել ձեր կյանքը:

Ձեր դեմ ծառացող նոր մարտահրավերների ու ժամանակի աճող պահանջների պայմաններում՝ դժվարանո՞ւմ եք մնալ երախտապարտ և շնորհակալ: Երբ սթրեսսի մեջ եք լինում կամ ձեզ ընկճված եք զգում, արդյո՞ք կարող եք գտնել շնորհակալ լինելու պատճառներ: Երբեմն բավականին դժվար է գտնել լավը բարդ իրավիճակներում: Այդպիսի պահերին է հենց շնորհակալ լինելու հմտությունը վերափոխում մեր իրականությունը: Պետք է ջանք չխնայել իրական և անկեղծ շնորհապարտությունը և երախտագիտությունը ցանկացած իրավիճակում պահպանելու համար:

Ահա այստեղ էլ օգնության է գալիս կենտրոնացումը: Իրականում Դուք կարող եք վերափոխել Ձեր կյանքը՝ աշխատելով ինքներդ ձեզ վրա, փնտրելով, հայտնաբերելով և կենտրոնանալով երախտապարտ և շնորհակալ լինելու հիմնական պատճառների վրա:

Շնորհակալ լինելը կենսական հմտություն է, որն անհրաժեշտ է սովորել

Յուրաքանչյուրիս կյանքն էլ զուրկ չէ բարիքներից: Անկախ նրանից, թե որտեղ ենք մենք կամ ինչերի միջով ենք անցնում մեր կյանքնում, միշտ էլ կլինեն շնորհակալ լինելու պատճառներ: Հարցը նրանում է, որ սովորեցնենք մեզ կենտրոնանալ երախտագիտության վրա և բնազդաբար գտնել շնորհակալություն արտահայտելու պատճառները: Սա կարող է լինել բնական միտում կամ ոչ, սակայն փորձի միջոցով մեզանից բոլորն էլ իհարկե կարող են զարգացնել երախտագիտության զգացում՝ ուղեկցված շնորհակալության իսկական դրսևորումներով:

 

Դուք գիտե՞ք այդպիսի մարդկանց

Ճանաչո՞ւմ եք արդյոք այնպիսի մարդու, ով երբեք որևէ մեկի կամ որևէ բանի մասին վատ բառ չի ասի, մեկին, ով վատի մեջ միշտ լավն է գտնում: Ինչպե՞ս եք ձեզ զգում՝ գտնվելով այդպիսի մարդու շրջապատում: Ձգո՞ւմ եք ձեր մեջ թարմություն և դրական էներգիա: Իսկ ի՞նչ կասեք հակառակ երևույթի մասին: Ճանաչո՞ւմ եք մեկին, ով պարտադիր կերպով պետք է ընդգծի ցանկացած իրավիճակի բացասական կողմերը: Ինչպե՞ս է դա անդրադառնում ձեզ վրա: Այդպիսի մարդկանց հետ ոչ ոք իրեն տրամադրված չի կարող զգալ, և այդպիսի բացասական դրսևորումները կարող են վատ ազդեցություն ունենալ նրանց վրա, ովքեր պարբերաբար են դառնում նմանների զոհը:

 

Ձեր ընկերներին և կոլեգաներին ընտրե՛ք խելամտորեն

Եթե փորձում եք ավելի մեծացնել շնորհակալության տեղը ձեր կյանքում, ուրեմն փնտրեք այնպիսի մարդկանց, ում միտումները գլխավորապես դրական են և կառուցողական: Չէր խանգարի նաև խուսափել ժամանակ անցկացնելուց այնպիսիների հետ, ովքեր կենտրոնանում են բացասականի վրա: Գործընկերներին խելամտորեն ընտրելը կարող է ձեզ իսկապես օգնել զարգացնելու ձեր երախտագիտության մակարդակը՝ այն ավելի մեծացնելով:

Եվ ահա, դուք քայլեր եք ձեռնարկում ձեզ ավելի դրական մարդկանցով շրջապատելու համար: Իսկ ո՞րն է հաջորդ քայլը:

 

Սովորե՛ք նկատել լավը

Այժմ մեկ այլ նոր սովորություն ձեռք բերելու ժամանակն է. սովորություն՝ միշտ գտնելու շնորհակալ լինելու պատճառներ բոլորից, ցանկացած իրավիճակից կամ իրադարձությունից, որին բախվում եք:

 

Պետք է ընդունել, որ սա միշտ չէ, որ հեշտությամբ է տրվում: Օրինակ, եթե իրավիճակը, որում հայտնվել եք, 99%-ով բացասական/անելանելի է թվում, կարող եք արդյոք ինքներդ ձեզ մեջ ուժ գտնել և ընդունել, որ գոնե այն 1%-ն է արժանի ձեր շնորհակալությանը: Եթե գտնեիք այդ 1%-ը, կկարողանայիք արդյոք չանտեսել այն:

 

Ես գիտեմ որոշ մարդկանց, ովքեր սիրում են պարզապես ոսկի փնտրել: Զվարճալին այն է, որ հիմնականում նրանց ոսկու կաթսաները լցվում են միայն գետաքարերով: Սակայն դա նրանց այնքան էլ չի անհանգստացնում, և գիտե՞ք թե ինչու: Նրանց ուշադրությունը դրա վրա չի սևեռված: Նրանք այնքան են տարված շողացող քարի փնտրտուքով, որ անգամ չեն էլ նկատում անպետք ավազակույտերը: Նրանց ուշադրությունը կենտրոնացված է այդ մանր և չնչին ոսկու կտորների վրա ու նրանց գիտակցությունը պարզապես զտում է մնացած ամեն ինչը:

Իսկ ինչպիսին է նրանց արձագանքը, երբ վերջապես հայտնաբերում են ոսկու այդ փոքրիկ կտորը: Նրանք երբեք չեն ասում, թե պետք է ավելի մեծ եռանդով աշխատեն այդ ոսկին գտնելու համար: Փոխարենը նրանք իրոք ոգևորվում են և ավելի են կենտրոնանում, իսկ նրանց շնորհապարտության ու երախտագիտության զգացումը ավելի է մեծանում: Իսկ դուք կկարողանայի՞ք այդպիսի մոտեցում դրսևորել ձեր առօրյա կյանքում:

 

Ընտրե՛ք ձեր կենտրոնացման ուղղությունը

Թվում է, թե զանգվածային լրատվամիջոցներին հաջողվել է ուղղորդել հանրային կարծիքը դեպի բացասականը և վախի մթնոլորտ ստեղծել: Որքանո՞վ է ձեր գիտակցությունը ենթարկվել բացասական լուրերի այդ գրոհին: Շատ դժվար է խուսափել բացասական տեսակետի ընդունումից, երբ դուք ուղղակի շրջապատված եք դրանով: Շնորհակալ լինելու համար մենք պետք է կարողանանք հեռու մնալ ամբոխի մտածելակերպից և սովորենք մտածել ինքներս: Անհրաժեշտ են գիտակցված ջանքեր գործադրել՝ զտելու համար այն տեղեկատվությունը, որի հոսքին ենթարկվում ենք: Դա նշանակում է, որ մենք պետք է միջոցներ գործի դնենք՝ բացասական ազդակները սահանափակելու համար: Մեզ նաև պետք է կամք՝ գործելու և խուսափելու այն աղբյուրներից, որոնք մեզ վրա բացասական ազդեցություն են թողնում:

 

Ինչո՞ւ ենք այսքան խոսում երախտագիտության կարևորության մասին Ձեզ համար, ահա թե ինչու: Ձեզանից յուրաքանչյուրը, չխնայելով իր թանկագին ժամանակը, բարեխղճորեն այցելում է մեր բլոգը և դրանով իսկ ցուցաբերում իր աջակցությունը: Դուք կարող եք նաև անկեղծորեն կիսվել ձեր փորձով և արձագանքով, թողնել ձեր մեկնաբանությունները, այդպիսով մեզ էլ ավելի ոգեշնչելով և քաջալերելով: 

 

Կրկին ցանկանում ենք հայտնել մեր երախտագիտությունը մեզ հետ լինելու և մեզ հավատալու համար: Մենք միշտ բարձր ենք գնահատում ձեր ներկայությունը և ի սրտե շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ:

 

Իսկ ինչի՞ համար եք շնորհակալ դուք: