Շնորհավոր Հունվարի 28
Արմավիրի մարզ Արմավիրի միջնակարգ դպրոցի դասվար` Գայանե Ասմարյան
Շնորհավոր Հունվարի 28 Փառք ու պատիվ, զինվորներին Մեր քաջարի տղաներին։ Եղե՛ք տոկուն, եղե՛ք կանգուն, Ու մեզ բերեք ուրախություն։ Լավ ծառայեք, իրար հարգեք, Եվ ձեր կյանքը սիրով ապրեք։ Կանցնի ամեն դժվարություն, Ու կդառնա հիշողություն։ Իմ զավակներ, լավ հիշեցեք. Ձեր մայրերի ճրագն եք դուք, Հայրենիքի պատիվն եք դուք։ Դուք եք մեր սերն ու հույսը, Հայոց ազգի անմար լույսը։ Այս խոսքերս լավ հիշեցեք, Իրարով միշտ հպարտացեք։ Խաղաղություն, համբերություն, Իմ որդիներ՝ ցտեսություն։
Հայոց բանակի քաջարի զինվորներ, պարոնայք սպաներ, հրամանատարներ, եղբայրներ, մեր սիրելի աշակերտներ, շնորհավորում ենք ձեզ Հայոց բանակի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ: Հպարտ ենք, որ կարողանում եք անառիկ պահել մեր հայրենիքի սահմանները եւ թույլ չտալ թշնամուն ոտնձգություններ անել:
Մե՛նք ենք մեր հույսը և փրկիչը մեր,
Դե ոտքիˊ ելեք, մեր քաջ զինվորներ:
Մեր հույսը միայն մեր վրա դնենք, Ճակատում եղած զինվորին զինենք,
Ոչ միայն դաված թշնամուն սպանենք, Այլ մեր պապերի վրեժը լուծենք:
, Տասից ավելի որդի ծնողը`
Կենդանի պատնեշ`սարսափ բերողը, Օր-օրի հզորացող մեր հայ զինվորը` Հետ բերի խլած մեր հզոր հողը:
«Հայրենիք» բառն ունի նույն արմատը, ինչ «հայր», «հայրենիք», «հոր տուն» բառերը: Հայրենիքը մեր երկիրն է, Հայրենիքը: Բոլոր ժամանակներում համարվում էր, որ հայրենիքի պաշտպանությունը քաղաքացու սուրբ պարտականությունն է:
Ամեն ինչ կանցնի, բայց Հայրենիքը կմնա, Եթե պահպանենք այդ զգացումը:
Մեր հայրենիքը տարբեր ժամանակներում պաշտպանել են տարբեր մարդիկ՝ հագնված են եղել տարբեր, տարբեր զենքեր են ունեցել։ Բայց նրանք մեկ ընդհանուր բան ունեին՝ բուռն սեր երկրի հանդեպ։
Բոլոր դարերում հայ տղամարդիկ իրենց կյանքը տվեցին Հայաստանի պատվի համար:
Ժողովուրդը սիրում է իր մարտիկին. Նրա մասին գրվել են բազմաթիվ էպոսներ, հեքիաթներ, հորինվել առածներ ու ասացվածքներ, գրվել երգեր, պատմվածքներ, վեպեր։
Բանակը եղել է եւ պետք է լինի պետության, հասարակության, ողջ հայության հոգսը։ Բանակաշինությունը ծանր, հավատացնում եմ, հաճելի հոգս է։ Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, ասել է սպարապետ Վազգեն Սարգսյանը:
Դարեր շարունակ Հայաստանը հետ է մղում ամբողջ աշխարհից թշնամիների անվերջ հարձակումները. Եվ նա միշտ պատերազմ էր գնում՝ պաշտպանելու իր հայրենի հողը, հավտն ու ապագան։
Հունվարի 28 Հայոց բանակի օր
Զինվորիկն եմ ես փոքրիկ Հայոց բանակի, Հարազատ թոռնիկն եմ Քաջ Անդրանիկի:
Հունվար են եմ ես նշում Բանակի փառքի օրը։
Չկարշեք թե փոքրիկ եմ, պաշտում եմ իմ տունն ու հողը:
Նախապես դիմում գրեմ, Որ բանակ ինձ ընդունեն:
Շնորհավոր տոնդ հայ զինվոր
Կյանքում ինչ էլ որ դառնամ, Թեկուզ գիտնական, Նավաստի կամ օդաչու, Կամ զինվորական, Պիտի բարձր միշտ պահեմ Դրոշը հայկական, Որ աշխարհն իմանա Ազգն իմ հայկական: