Արցախյան ազատագրական պատերազմ՝
Երրորդ փուլ ՝ 1992 -ի հունիսի 12 – 1993 -ի հունվարի 20 -ը. սկսվել է Արցախի Հանրապետության Ասկերանի , Շահումյանի , Մարտակերտի , Մարտունիի և Հադրութի շրջանների ուղղություններով հակառակորդի խոշորածավալ հարձակումներով և ավարտվել մարտական գործողությունների հիմնական թատերաբեմ Մարտակերտի ռազմաճակատում հակառակորդի հարձակման կասեցմամբ, ուժերի ընդհանուր հավասարակշռության ստեղծմամբ։
Չորրորդ փուլ ՝
Հինգերորդ փուլ ՝ 1993 -ի դեկտեմբերի 15 – 1994 -ի մայիսի 17 -ը. սկսվել է Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով հակառակորդի լայնածավալ հարձակմամբ և եզրափակվել արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում զինադադարի հաստատումով (տես Բիշքեկյան արձանագրություն )։
1988-1994թթ.
1993 -ի փետրվարի 5 – նոյեմբերի 1 -ը. սկսվել է Մարտակերտի ռազմաճակատում Արցախի Հանրապետության ԻՊՈՒ -ի լայնածավալ հակահարձակմամբ և ավարտվել Հորադիզում , Կուբաթլուում , Ջաբրայիլում , Ֆիզուլիում և Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախման ռազմական գործողությամբ։
Առաջին փուլ՝ 1988 -ի փետրվարի 22 – 1990 -ի հունվարի 19 -ը. սկսվել է Ասկերան - Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ ադրբեջանցիների զինված հարձակմամբ, ավարտվել Հյուսիսային Արցախի վրա հարձակումների կասեցմամբ:
Երկրորդ փուլ ՝
1991 -ի ապրիլի 30 – 1992 -ի մայիսի 18 -ը. սկսվել է «Օղակ»ռազմական գործողությամբ, ավարտվել Լաչին քաղաքի կրակակետերի ճնշմամբ և Հայաստանի հետ ցամաքային կապի վերականգնմամբ։
Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում
Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անկապտելի իրավունքը
Շուշին Մեր Հաղթանակի Լուսապսակն է
Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30 -ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո ՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Ա. Տեր-Թադևոսյանը: Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գ. Դարիբալթայանը, Ս. Սարգսյանը, Ռ. Գզողյանը, Զ. Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը:
Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է մայիսի 4-ին հետևյալ մանրամասներով .
Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992թ. մայիսի 8-9-ին: Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Ղարաբաղյան ազատագրական պատերազմում:
Մեր խնդիրը
- Հակառակորդը շրջանաձև դիրքեր է գրավում Շուշիի բարձունքներում՝ մոտ 1200 մարդ կենդանի ուժով, Զառսլու գյուղում՝ մոտ 100 մարդ, Լիսագորում ՝ մոտ 300-350 մարդ, Քյոսալարի ուղղությամբ՝ մոտ 300 մարդ։
ջախջախել հակառակորդին Լիսագոր , Զառսլու , Ջանհասան , Կարագյավ բնակավայրերում
- հետագայում հարձակվել Բերդաձորի ուղղությամբ և Բերդաձորի ենթաշրջանն ազատագրել կանաչներից։
- ջախջախել հակառակորդին Շուշիի մատույցներում և այն ազատագրել կանաչներից (հակառակորդի պայմանական անվանումը),
Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈւ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը :
Հակառակորդին ջախջախելու միջոցները՝ գրավել բարձունքը և դիրքավորվել այնատեղ: Ուժերի վերախմբավորումից հետո, նույն ժամանակում սկսել հարձակումը Լիսագորի ու Զառսլուի վրա և հարձակման անցնել 4 ուղղություններով.
ա. Շոշի (արևելյան) ուղղություն, հրամանատար՝ Ա. Կարապետյան
բ. «26-ի» (հյուսիսային) ուղղություն, հրամանատար՝ Վ. Չիթչյան ,
գ. Լաչինի (հարավային) ուղղություն, հրամանատար՝ Ս. Բաբայան
դ. Քյոսալարի (հյուսիս-արևմտյան) ուղղություն, հրամանատար՝ Ս. Օհանյան,
Շուշիի ազատագրման պլանի մշակումն ու իրագործումն ապացուցել են հայ ժողովրդի ռազմական մտքի մշտարթուն կենսունակությունը և դարձել ԻՊՈւ-ի մարտական լուրջ մկրտությունը:
Շուշիի ազատագրմանը հաջորդել է Լաչինի միջանցքի բացման ռազմագործողությունը, որով ճեղքվել է ԼՂՀ ջրափակման օղակը և բացվել ԼՂՀ-ը ՀՀ-ին միացնող կյանքի ճանապարհը: Լիակատար ու ամբողջական է դարձել ԼՂՀ անկախությունը:
Եվ ի՜նչ հաղթանակ … Շուշիի ազատագրումը… մարտական մի փայլուն գործողություն էր, որը հարուցել և դեռ հարուցելու է ռազմական արվեստի գիտակների զարմանքն ու հիացմունքը։ Եվ այնքան նշանակալից էր այն, որ ԼՂՀ Ազգային ժողովի 1994թ. մայիսի 7-ի որոշմամբ սահմանվեց «Շուշիի ազատագրման համար» մեդալը ՝ արժանի պարգև բոլոր նրանց, ովքեր ազատագրեցին հերոսական անցյալով իրեն փառաբանած հայոց հին բերդաքաղաքը, Լեոյի, Մուրացանի, Հայկ Գյուլիքևխյանի, Նելսոն Ստեփանյանի, Ալեքսանդր Մելիք-Փաշայանի և ուրիշ շատ անվան հայերի ծննդավայրը, հայ մշակույթի նշանավոր օջախներից մեկը…
Շուշիի հաղթանակը հայոց վերածննդի սկիզբն է, սեփական ուժերին հավատալու և հզոր Հայաստան ստեղծելու ճանապարհին կարևորագույն ռազմավարական և հոգեբանական հաղթանակ: