Շրջակա միջավայրի բնածին և մարդածին աղտոտումը
17 փաստ շրջակա միջավայրի աղտոտվածության մասին
Երկիր մոլորակի աշխարհագրական թաղանթը և, մասնավորապես, կենսոլորտը միակ նպաստավոր միջավայրն է, որտեղ ծագել և զարգանում է մարդկությունը: Բայց հենց մարդկությունն է, որ իր գործունեությամբ խախտում է այդ միջավայրի հավասարակշռությունը, աղտոտում է միջավայրը, դարձնում պակաս նպաստավոր, իսկ առանձին դեպքերում էլ` աննպաստ և ուղղակիորեն մարդկանց կյանքի համար վտանգավոր:
Աղտոտում է կոչվում բնական միջավայրի այնպիսի փոփոխությունը, որը հանգեցնում է երկրահամակարգի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը և կենդանի օրգանիզմների, այդ թվում` մարդկանց գոյության պայմանների վատթարացմանը:
Բնածին աղտոտումը տեղի է ունենում բնական երևույթների հետևանքով։ Դրանք են`
Երկրաշարժերը
Ցունամիները
Հրաբուխները
Բնական միջավայրի ներկայիս վատթարացման գլխավոր և առավել վտանգավոր պատճառը մարդածին աղտոտումն է և կապված է մարդու արտադրական գործունեության բացասական հետևանքների հետ:
Հետևյալ 17 փաստերը աղտոտվածության մասին ՄԱՐԴԱԾԻՆ են:
17 Ամեն տարի ավելի քան 6 միլիարդ կիլոգրամ աղբ է նետվում աշխարհի օվկիանոս։ Դրա մեծ մասը պլաստիկ է, որը թունավոր է ծովային կյանքի համար։
16 Խաղաղ օվկիանոսի տարածքում նույնիսկ «մայրցամաք» գոյություն ունի, որն իրենից ամբողջովին պլաստիկե արտանետված շշերից կազմված աղպակույտ է ներկայացնում։ Որոշ հաշվարկների համաձայն՝ աղբակույտի չափերը հասնում են ԱՄՆ-ի ողջ տարածքի կրկնապատիկ չափին։
15 500 միլիոնից ավել մեքենաներ կան աշխարհում, և սպասվում է, որ դրանց թիվը մինչև 2030թ-ը կարող է գերազանցել միլիարդը, ինչը նշանակում է, որ մեքենաների կողմից հասցված օդի աղտոտման չափը կարող է կրկնապատկվել մինչև այդ թվականը։
14 Երկրի վրա միակ հարաբերականորեն մաքուր վայրն Անտարկտիդան է։ Մայրցամաքը պահպանվում է Անտարկտիդյան պայմանագրով, որն արգելում է մայրցամաքի տարածքում ռազմական գործողությունները, հանքարդյունաբերությունը, միջուկային զենքի փորձարկումներն ու միջուկային թափոնների արտանետումները։
13 Չինաստանն աշխարհի ամենաաղտոտված օդն ունեցող երկրներից մեկն է։ Պեկինի օդը շնչելը մեծացնում է թոքերի քաղցկեղ ձեռք բերելու հավանականությունն այնպես, ինչպես օրական 21 ծխախոտ ծխելը։
12 Ավելին՝ գրեթե 700 միլիոն չինացիներ ստիպված են աղտոտված ջուր խմել։
11 Ջրի աղտոտվածության մակարդակն ավելի վատ է Հնդկաստանում, որտեղ աղբի քաղաքային թափոնի 80 տոկոսը Գանգես գետն է թափվում, որը հնդիկների սուրբ գետն է համարվում։
10 Ձայնային աղտոտվածությունը հաճախ անուշադրության է մատնվում, սակայն այն կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ, այդ թվում սթրեսների, լսողության կորստի, քնի խանգարման, արյան բարձր ճնշման և այլն։ Միայն ԱՄՆ-ում միլիոնավոր մարդիկ են տառապում ձայնային աղտոտվածութունից։
9 Նախկին Սովետական Միության տարածքում, այժմ Ռուսաստանի արևմտյան շրջանում գտնվող Կարաչայ լիճը, որը ռադիոակտիվ թափոնների արտանետման վայր է, Երկրի ամենաաղտոտված վայրն է համարվում, որտեղ անցկացրած միայն մի ժամը կարող է մահացու լինել մարդու համար։
8 ԱՄՆ-ի գետերի 40 և լճերի 46 տոկոսը չափազանց աղտոտված են ձկնորսություն իրականացնելու կամ լողալու համար։
7 Ծովային հազարավոր կենդանիներ, այդ թվում ձկներ, կրիաներ, դելֆիններ մահանում են պլաստիկ տոպրակներ կուլ տալու պատճառով, քանի որ դրանք նման են մեդուզաների։
6 Հնդկաստանում ամեն օր հարյուրավոր երեխաներ են մահանում աղտոտված ջրի հետևանքով ձեռք բերած վարակիչ հիվանդություններից։
5 Միայն ԱՄՆ-ում ամեն օր ժամում 3 միլիոն պլաստիկե շշեր են նետվում, այն դեպքում, երբ 500 տարի է պահանջվում, որպեսզի դրանք քայքայվեն։
4 Այժմ սովորական մարդու օրգանիզմում մինչև 500 քիմիական նյութեր կարելի է գտնել, որոնք հնարավոր չէր գտնել 1920-ականներից առաջ։ Ընդհանուր առմամբ գրեթե 80,000 սինթետիկ քիմիկատներ կան այսօր շուկայում։
3 Չինաստանի աղտոտվածությունը կարող է փոխել ԱՄՆ-ի եղանակը։ Սան Ֆրանցիսկոյի օդի աղտոտվածության մեկ երրորդը Չինաստանից է գալիս։
2 Գիտական հետազոտության համաձայն՝ աշխարհի ամեն 8 մահից մեկն օդի աղտոտվածության հետևանք է։
1 Լույսի աղտոտվածությունը սովորաբար լուրջ ազդեցություն չունի մարդկանց համար, սակայն որոշ կենդանիների համար այն լուրջ խնդիրներ է առաջացնում։ Թռչունները հաճախ շփոթում են օրերն ու գիշերները, և գիտնականները պարզել են, որ դա կարող է նույնիսկ փոխել կենդանիների միգրացիայի սովորությունները։
Երկիր մոլորակի մաքրության համար յուրաքնչյուրս պարտավոր ենք անել ամեն հնարավոր և անհնարին բան:
Երկիր մոլորակն է եղել ու կա մարդկության միակ օթևանը և մենք պարտավոր ենք պահպանել այն հետագա սերունդների համար:
Շնորհակալություն ուշադրության համար
Վերջ