Просмотр содержимого документа
«Սիլիցիումի միացությոևնները»
Դասի պլան
Դասարան-111
Դասի թեման- Սիլիցիումի բնական միացությունները
Դասի նպատակը- 1. Խորացնել սովորողների գիտելիքները քիմիական միացությունների, բնության մեջ դրանց գտնվելու և մարդու առողջության վրա դրանց ազդեցության մասին
2. համակարգել քիմիայի, կենսաբանոթյան, պատմության, գրականության, աշխարհագրության ժամերին ձեռք բերած գիտելիքները, կարողությունները, հմտությունները
3. զարգացնել լրացուցիչ գրականությունից օգտվելու հմտություններ
4. կարևորել քիմիայի դերը գեղագիտական արժեքները, գեղեցիկը հասկանալու գործում:
Ցուցադրական նյութեր- թանկարժեք քարերի և դրանցից բաղկացած իրերի ու զարդերի նմուշներ
Անհրաժեշտ պարագաներ- համակարգիչ, պրոեկտոր
Մեթոդներ- թիմային հետազոտություն, խորանարդում
Դասի ընթացքը.
Խթանում- անվերնագիր սլայդների միջոցով որոշել , թե որ տարրի միացությունների մասին են նկարները
Իմաստավորում- դասարանը բաժանված է 3 հետազոտական խմբերի.1.լեռնային բյուրեղ, 2. Սարդիոն, 3. Զմրուխտ
Թիմերը ներկայացնում են իրենց հետազոտական աշխատանքը` ըստ սլայդների: Այնուհետև կատարում են առաջադրանք ըստ աղյուսակի. Ընտրել այն թանկարժեք քարերը, որոնք պարունակում են սիլիցիում:
Կշռադատում- «խորանարդում»-ի միջոցով ամրապնդել թեման
Գնահատում և անդրադարձ դասին
հանձնարարություն