Просмотр содержимого документа
«Սիլվա Կապուտիկյան»
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
1919-2006
Սիլվա կապուտիկյանը Ավարտել է Երեւանի թիվ 19 ցուցադրական դպրոցը, որը հիմա կրում է մեծ քննադատ Նիկոլ Աղբալյանի անունը:
1936-1941 թվականներին ուսանել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքը: Այնուհետեւ ուսումը շարունակել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրական ինստիտուտի բարձրագույն դասընթացներում:
Նրա գրական դիրքը հանդես է եկել պատանեկան տարիներից, իսկ երիտասարդական տարիներից ձեւավորվել է քաղաքացիական ուղղվածությունը :
Սիլվա կապուտիկյանն ամբողջ կյանքը նվիրել է ստեղծագործական աշխատանքի: Շրջագայել է սփյուռքի հայկական գախթօջախներում եւ նախկին Խորհրդային Միության հանրապետություններում ու քաղաքներում:
Նա դարձավ իսկական խորհրդային գրողի կերպար՛ կրելով այդ տարիների կուսակցական գաղափարախոսության ամբողջ պատասխանատվությանը: Այդ իսկ պատճառով նրան շռայլորեն տրվեցին բազմաթիվ մրցանակներ, կոչումներ, շքաննշաններ:
Մահացել է 2006 թվականի օգոստոսի 25-ին Երեւանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: Սկսած 1940-ական թվականներից մինչեւ կյանքի վերջը հրատարակել է բազմաթիվ գրքեր
Ավելի հիշարժան են «ՍՐՏԱԲԱՑ ԶՐՈՒՅՑ», «ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԵՍԻՆ», «ՅՈԹ ԿԱՅԱՐԱՆՆԵՐ» «ԴԵՊԻ ԽՈՐՔԸ ԼԵՌԱՆ», «ՁՄԵՌ Է ԳԱԼԻՍ» ժողովածուները :
Նրա ստեղծագործության հիմնական մոտիվների մեջ իրենց տեղը ունեն եւ՛ սիրային, եւ՛հայրենասիրական քնարերգությունը, իսկ ժամանակի հանդեպ գրողի քաղաքացիական դիրքորոշումն արտահայտվել է ամբողջ կյանքի ընթացքում գրած բազմաթիվ բանաստեղծությունների մեջ :
ԽՈՍՔ ԻՄ ՈՐԴՈՒՆ
Լսի'ր, որդիս, պատգամ որպես Սիրող քո մոր խո՜սքը սրտանց, Այսօրվանից հանձնում եմ քեզ Հայոց լեզո՜ւն հազարագանձ: Կտրել է նա, հանց աստղալույս, Երկինքները ժամանակի, Շառաչել է խռովահույզ Սլացքի հետ հայկյան նետի, ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով Դարձել է գիր ու մագաղաթ, Դարձել է հո՜ւյս, դարձել դրո՜շ, Պահել երթը մեր անաղարտ... Նրանո'վ է մրմրնջացել Հայ պանդուխտը վերքն իր սրտի, Նրանո'վ է որորտացել Կռվի երգն իմ ժողովրդի, Նրանո'վ է մայրս ջահել Ինձ օրորոց դրել մի օր, Հիմա եկել, քե՜զ է հասել Նրա կարկաչը դարավոր...
Բա'ց շուրթերդ, խոսի՜ր, անգի'ն, Ժիր դայլայլի՜ր, ի'մ սիրասուն, Թող մանկանա' քո շուրթերին Մեր ալեհե՜ր հայոց լեզուն... Պահի'ր նրան բարձր ու վճիտ, Արարատի սուրբ ձյունի պես, Պահի'ր նրան սրտիդ մոտիկ, Քո պապերի աճյունի պես, ՈՒ ոսոխի զարկիցը սև Դու պաշտպանի'ր կրծքով նրան, Ինչպես մո՜րդ կպաշտպանես, Թե սո'ւր քաշեն մորդ վրան, ՈՒ տե'ս, որդիս, ո'ւր էլ լինես, Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս, Թե մո'րդ անգամ մտքիցդ հանես, Քո մա՜յր լեզուն չմոռանա'ս: