Միջոցառում
Ողջու~յն, ճանաչեցիք մեզ, այո՛-այո՛ դուք չեք սխալվում: Մենք ձեր վաղեմի ծանոթներն ենք: Այս հրաշք նավի նավապետն ու խելացի ուղեկցորդները: 4 տարի առաջ, սեպտեմբերյան մի արևաշող առավոտ մենք հայտնվեցինք այս նավի վրա և սկսեցինք մի հետաքրքիր ճանապարհորդություն: Մեր առջև բացվել էր մի կապույտ օվկիանոս՝ լի գաղտնիքներով ու չբացահայտված հրաշքներով: Վախվորած էինք մենք, հեռուներն անծանոթ ու անճանաչելի էին մեզ:
Համընթաց քամին և առագաստները օգնական եղան, որ մենք խորանանք ծովի գաղտնիքների մեջ ու նրա ոսկյա բանալիով բացենք գիտելիքների զարմանահրաշ աշխարհի դռները և բացահայտենք նրա թաքուն գանձերը:
Նվաճեցինք գիտելիքների կղզին ու մեր քառամյա ճանապարհորդությունը ավարտում ենք հենց այս բեմում: Եվ հիմա մենք ձեզ ասում ենք:
Նավապետ- Բարի՛ օր լույսի դպրոց
Բարին լուսո, բարին վրադ
Արեգակի շողը վրադ,
Ալ վարդերի ցողը վրադ,
Ծաղկի ժպիտ, երգ ու ծիծաղ
Խաղաղության հույսը վրադ:
2. Խաղաղության խոսքը շուրթիդ
Մտանք դպրոց այս մեծ դահլիճ:
Խինդով լցված սրտերը մեր
Մեր նոր կյանքով ձեզ վարակեց:
Նավապետ- Հե՜յ լսեցեք մարդիկ բարի
Այս շքեղ մեծ դահլիճում
Սկսվում է շքահանդես:
Ավարտական շնորհանդես՝ 4-րդ դասարանի սաներս բոլոր
Հանդես ենք գալիս խելք ու շնորհքով:
1.-Կա դպրոցում մի դասարան, չորրորդ բ են ասում նրան
Կփոխվի դասղեկն ու դասարանը
Բայց չի փոխի կյանքը նրանց:
2. Ու դասարանում այս փոքրիկ կա 9 աղջիկ, 7 տղա
Ն.- Հեզ ու խոնարհ են աղջիկները
Այնքան ուժեղ և հզոր են տղաները:
Ճանաչու՞մ եք, դե՝ ողջունենք:
Միասին- եկեք նրանց դիմավորենք
Հաղորդավարներից հետո զույգերով` աղջիկ-տղա ներկայացնում են միմյանց:
Կազմակերպված, անթերի նրա անունն է Անի: Լևոնյան Անի Զ.
Կատակասեր է այս աղջիկը, նա գիտի ժպիտի գաղտնիքը: Անուշիկ
Անին է մեր անուշիկ, անկեղծ ժպիտով մի աղջիկ, սիրում է շատ մաթեմատիկա, կյանքում նա շատ առաջ կգնա: Անի Ա.
Սամվելն է մեր կատակասեր, դասի հանդեպ չունի սեր, ասում-խոսում, ծիծաղում ու բոլորին հունից հանում:
Լիանան է մեր սիրված, տաղանդ ունի թաքնված, շատ համեստ է ու խոնարհ, կունենա լավ ճանապարհ:
Մի աղջիկ կա շատ համեստ , տխուր չես տեսնի երբեք : Երգում է նա ամեն օր, օրը մեզ դարձնում է տոն: Հ. Հասմիկ
Էրիկն է մեր սիրելի ու բոլորին գովելի:
Իշխան: Համեստ, խելոք , ուշիմ տղա, բայց մեկ -մեկ էլ անկարգապահ:
Ունենք շատ սուսիկ.փուսիկ շնորհալի մի աղջիկ, բժշկուհի է ապագա նրա անունն է Մարիամ:
Մեր Մենուան է Մխիթարյան մի քիչ խելոք, մի քիչ չար, բայց նա բարի հոգի ունի միշտ խոստանում է, որ էլ չի անի:
Երկարածամիկ մի քնքուշ աղջիկ նրա անունն է Անահիտ:
Մարիամն է Մարգարյան, բարձրահասակ, դուրեկան: Դպրոցից ուր էլ գնա հեռվից միշտ կերևա:
Հասմիկն է Լևոնյան նուրբ կեցվածքով նաիրյան: Հեզիկ- նազիկ հայուհի: լավ սովորող մի գեղեցկուհի:
Վռամն է մեր Մակարյան , համարձակ է ու խիզախ, կարճահասակ, բայց շատ քաջ:
Փոքրամարմին , բայց շատ խելացի,մաթեմատիկայի դասերին միշտ ակտիվ մեր շատ սիրելի Ռաֆիկ:
Կարենն ուզում է լինել ամեն տեղ պետ, դրա համար էլ դարձրինք նավապետ:
Նավապետ- Մեր մանկության զարմանահրաշ մոլորակում ապրում ենք հաշտ ու համերաշխ, ազատ շփվում են 16 տարբեր լույսի շողեր վառ սիրասուն:
Երգ Իմ օրը
Ձեզ ենք ներկայացնում մեր փոքրիկ զարմանահրաշ մոլորակը` կրտսեր դպրոցը:
Մեր մանկության մոլորակը խորհրդանշում է խաղաղություն և ողջունում է բոլորին:
Խումբը- Ողջույն , ողջույն:
Սիրելի՛ ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր, նայեք ձեր շուրջը ինչքա՜ն գեղեցիկ և լավ բան կա մանուկների զարմանահրաշ մոլորակում:
Մեր մոլորակը այնքան-այնքան բազմազան է, այնքան հետաքրքիր, որ հնարավոր չէ ձանձրանալ բազմազանությունից:
Սիրելի ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր, մենք ապրում ենք Հայաստանում, սա մեր հայրենիքն է:
2.Եվ իզուր չէ, երբ ասում ենք մենք, մեր հետ և մեր սրտերում է մեր հայրենիքը:
Երգ
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բու՛յրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում:
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթնում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում:
Ուրել լինեմ-չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՛մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սու՜ր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր-
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յա՛րն եմ սիրում:
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա
Աշխա՛րհն անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա.
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում:
Մենք քո գրկում ենք մեծացել,
Սիրում ենք քեզ ինչպես մոր,
Դու մեր ձեռքով ես բարձրացել,
Հասել կյանքին փառավոր:
Ուր էլ լինենք, կանչում ես տուն,
Սեղան բացում խնդության,
Դու մեր անմահ հպարտություն,
Հզոր ու նոր Հայաստան:
.Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու՞է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ` ինչու՞է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են.
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:
Երգ՝ Իմ փոքրիկ Հայաստան :
Այն ինչ սովորեցինք այս կամարների տակ մենք երախտապարտ ենք նրանց` մեր ուսուցիչներին:
Դուք լույսի օվկիան, մեր ուսուցիչներ, շնորհակալ ենք մենք ձեզանից և խոնարհվում ենք Ձեր մեծության առջև:
Խումբ- շնորհակալություն(3 անգամ):
Շատ լավ հիշում եմ
Աշնան այն օրը,
Երբ դպրոց մտա առաջին օրը
Կրթօջախն այս շեն
Բացեց իր գիրկը,
Մենք դարձանք արդեն
Մեր դպրոցի անգին սաները:
Սիրում ենք մեր դպրոցը
Մեր կրթության դարբնոցը,
Միջին դպրոց ենք մտնում
Կյանքի նոր փուլ ենք սկսում:
Ինչ կլիներ մարդկությունը
Օ՜, Տեր Աստված
Թե չլիներ ուսուցիչներ, դպրոցներ,
Ուստի հիմա ամբողջ հոգով
Խումբ-Խոնարհվում ենք Ձեր առջև:
Երգ՝ Մանուկների մոլորակ
Այսօրվա նման հիշում ենք կրկին
Այն սեպտեմբերյան օրն առաջին
Դասարան մտանք շարքով միասին
Եվ մեզ ողջունեց ուսուցչուհին առաջին:
Մենք սիրեցինք ձեզ մեր ուսուցիչներ
Առաջին իսկ հանդիպումից,
Դուք նվաճեցիք մեր սրտերը
Ձեր բարությամբ ու նվիրվածությամբ
Մեզ հասկանալու, հավատալու
Եվ վստահելու կարողությամբ:
Կրթել և դաստիարակել եք մեզ գրաճանաչ եք դարձրել
Բացահայտել եք մաթեմատիկայի
Զարմանահրաշ աշխարհը
Սովորեցրել եք օտար լեզուներ
Տառերի և հնչյունների և գույների
Կախարդական աշխարհը:
Կոփել եք մեզ ֆիզիկապես
Սովորեցրել մեզ սիրել աշխատանք
Սիրել բնություն,
Սիրել հայրենիքը
Եվ վերջապես սովորեցրել եք
Ճանաչել կյանքը,
Իսկ ամենակարևորը սերմնացանի նման
Մեր մեջ ցանել եք բարության,
Ազնվության և հայրենասիրության սերմեր:
Դուք լույս եք տալիս ու չեք սպառվում
Ասես արևից մասնիկ կա ձեր մեջ
Դուք չեք ծերանում, դուք չեք հնանում
Ինչպես տառերը մեր մեսրոպյան:
Ուսուցիչներ մեր սիրելի
Դուք եք մեզ տվել
Գանձը ձեր սրտի
Լույսը ձեր աչքերի:
Մեր սիրելի ուսուցիչներ
Ապրեք ուրախ,ապրեք անհոգ
Ոչ մի անգամ, ոչ մի օր
Ոչ մի թախիծ չլինի:
Լիդուշիկ «Մանկություն»
Իսկ գիտե՞ք արդյոք,
Որ բարեկամներ
Հեշտ չէ վաստակել :
Եղել են մեզ մոտ
Ե՛վ կռիվ, և՛ վեճ,
Բայց դե հենց հիմա
Կարող ենք գոչել՝
Ընկերներ ենք մենք ՝
Ուս ուսի տված, ազնիվ ու խիզախ:
Եղբայրը կարող է ընկեր չլինել,
Բայց ընկերը միշտ եղբայր է, անշուշտ:
Այսօր մենք այստեղ
Փորձելու ենք ձեզ
Համոզել հաստատ,
Որ կյանքում , հարկավ,
Առանց ընկերոջ
Ապրելն է դժվար,
Նույնիսկ՝ աննհնար:
Նա չէ ընկերը, ով խղճում է քեզ,
Այլ նա, ով պատրաստ է օգնելու քեզ:
Կյանքում ոչինչ և ոչ մի բան
Չի կատարվում պատահաբար,
Չի կատարվում և չի կորչում
Անհետևանք ու անարդյունք:
Երգ՝Ամենալավ ընկեր
Բեմականացում
Հ .1- Ինչ-որ մի տեղ՝ մեզ անծանոթ հեռավոր մանկության մոլորակում, ապրում էր մի փոքրիկ տղա: Երջանիկ էր նա, որովհետև ապրում էր մարդկանցից հեռու, և այնքան էլ վստահ չէր, որ մանկության մոլորակից այն կողմ ուրիշ աշխարհ կա:
Հ.2- Տղան ապրում էր իր աննման ծաղկի, ավելին՝ բարեկամի՝ վարդի հետ: Վարդը զարդարում ու գեղեցկացնում էր նրա կյանքը:
Վարդ- Ա՜խ, հազիվ արթնացա:
Տղա- Ի՜նչ գեղեցիկ ես այսօր:
Վարդ- Պետք չէ ինձ այդքան երկար նայել: Եվ առհասարակ, բարի՛ եղեք զբաղվել իմ շրջապատի հարդարանքով:
Տղա- Այո՛, բայց սիրելի՛ ծաղիկ, չէ՞ որ ես ամեն ինչ արել եմ քեզ համար: Ես քեզ նույնիսկ իմ հոգին եմ նվիրել:
Վարդ- Դու արդեն երեսո՞վ ես տալիս քո արածը:
Հոգիդ ինչի՞ս էր պետք, քո դատարկ հոգին:
Օ՜, ո՛չ, այդ անիծյալ քամին
Ինչու՞ ինձ բերեց քեզ մոտ:
Վե՛րջ , ես հեռանում եմ քեզանից: Ես գնում եմ մարդկանց մոտ: Նրանք ինձ շքեղ պայմաններում կպահեն: Չէ՞ որ գեղեցիկ եմ,և բոլորը կհիանան ինձնով: Մնա՛ս բարով, փոքրի՛կ իմ բարեկամ:
Տղա- Օ՜, ո՛չ, ո՛չ, խնդրում եմ մի՛ լքիր ինձ, մի՛ թող ինձ մենակ: Ես կաշխատեմ, ես կաշխատեմ: Հիմա շուրջս ամեն ինչ այնպես դատարկ է թվում , որովհետև ես մի ամբողջ գեղեցկություն կորցրի: Բայց ես կփնտրեմ իմ ծաղկին՝ իմ կորած երազին, ինչքան էլ դժվար լինի դա:
Հ 1- Եվ փոքրիկ տղան գնաց մարդկանց մոլորակում փնտրելու իր ծաղկին: Նա կարծես իր հետ տարել էր իր մանկությունն ու այն ժպիտը, որով ամեն առավոտ ողջունում էր նոր բացվող օրվան:
Հ 2- Վարդի հոտը վարդի՛ց ուզիր,
Անուշ խոսքը մարդու՛ց ուզիր:
Հ,3- Ու վարդը գնաց փնտրելու իր տեղը մարդկանց մեջ: Գնաց, որ մարդիկ սիրեն ու հիանան իր գեղեցկությամբ: Գնաց, որ մարդկանց կյանքը լցնի ուրախությամբ:
Տեսարան 1
Վարդ- Բարև՛ ձեզ: Դուք երևի ուզում եք ինձնով հիանալ... Ես այդպես էլ գիտեի:
Տղա 1- Տղերք, էս ի՞նչ սիրուն ծաղիկ է, չմոտենա՞նք ՝ շնչենք նրա բույրը:
Տղա 2- Իհա՛րկե, մոտենա՛նք, էս որտեղի՞ց հայտնվեցիր:
Տղա 1- Երկնքից, էլ որտեղի՞ց:
Տղա 2 –Ըհը՛, իսկը մեզ համար է:
Վարդ- Ա՜յ, ա՜յ, օգնեցե՛ք, նրանք ինձ վիրավորում են (փախչում է մի անկյուն և սկսում լաց լինել)
Տեսարան 2
Ներս է մտնում Փառասերը: կանգնում է հայելու դիմաց և ինքն իրենով հիանում:
Փառասեր- Որքա՜ն գեղեցիկ եմ ես: Բոլոր մարդիկ ինձ հավանում են: Օ՜, ահա՛ մի երկրպագու հայտնվեց:
Տղա- Բարի՛ օր, ինչու՞ եք կանգնել հայելու դիմաց և նայում ձեզ:
Փառասեր- Չե՞ս տեսնում, որ այստեղ ամենագեղեցիկը, ամենաշքեղը, ամենախելոքը ես եմ:
Տղա- Բայց այստեղ ոչ ոք չկա:
Փառասեր- Ի՞նչ կարևոր է, դու ես այստեղ և եկել ես, որպեսզի հիանաս ինձնով:
Տղա- Է՜, հիանում եմ, բայց մի՞թե դա քեզ ուրախություն է պատճառում:
Փառասեր- Այո՛, շա՛տ:
Տղա- Իսկ ես ոչ թե հիանալու եմ եկել , այլ եկել եմ փնտրելու իմ վարդին, որն ամենագեղեցիկն էր :Չե՞ք տեսել նրան, նա այնքա՜ն նուրբ էր...
Փառասեր- Ինձնի՞ց էլ:
Տղա- Է՛հ, ես գնացի:
Հ- Այո՛, փառասեր մարդիկ, բացի իրենցից, ուրիշներին չեն ճանաչում: Գովի՛ր ու մեծարի՛ր նրանց և կզգաս, թե ինչպես կպայծառանա նրանց դեմքը: Այդ ժամանակ միայն նրանք կնկատեն քեզ:
Տեսարան 3
Վաճառական 1 – Ո՞նց են առևտրական գործերդ:
Վաճառական 2- Դե, կամաց-կամաց առաջ են գնում: Ես շրջապատում ինչքան քար, ճյուղ, ծառ, ծաղիկ կար, լրիվ վաճառեցի:
Վաճառական1- Ասում են՝ էն կողմերում ՝ սարի փեշերին, լավ ծաղիկներ կան, շուկայում էլ դրանք լավ գին ունեն: Չգնա՞նք օգտագործենք այդ հնարավորությունը:
Վաճառական 2- Դեռ հա՞րց ես տալիս: Բա չգնա՞նք, գնացի՛նք:
Վաճառական 1- Վա՜յ , տե՛ս՝ ինչ սիրուն ծաղիկ կա:
Վաճառական 2- Սա շուկայում ահագին թանկ կլինի:
Վաճառական 1- Սա կարծես յուրահատուկ ծաղիկ է:
Վարդ- Դուք երևի ուզում եք ինձ խնամակալել:
Վաճառական 2- Հա՜, մենք քեզ շուկայում ամենաթանկ գնով կվաճառենք:
Վարդ- Վա՜յ , խնդրում եմ, մի՛ վաճառեք ինձ, ես կժպտամ ձեզ, ես ձեր սենյակը կզարդարեմ, շրջապատը կլցնեմ անուշ բույրով:
Վաճառական 1- Ի՞նչ օգուտ մեզ դրանից:
Վաճառական 2- Փող կվաստակենք:
Վարդը փախչում է:
Տեսարան 4
Տղան քայլում է թագավորությունով:
Թագավոր- Ահա՛ և հպատակը: Մո՛տ արի, ուզում եմ տեսնել քեզ:
Տղա- Կարելի՞ է նստել:
Թագավոր- Հրամայում եմ, նստի՛ր:
Տղա- Ձե՛րդ մեծություն, կարելի՞ է իմանալ՝ Դուք ինչ և ում եք կառավարում:
Թագավոր- Ամեն ինչ և բոլորին:
Տղա- Իսկ ես այստեղ ոչինչ և ոչ ոքի չեմ տեսնում:
Թագավոր- Կարող է պատահել, որ ես դեռ լավ չեմ ստուգել իմ թագավորությունը: Ա՛յ, եթե դու մնաս, ես քեզ նախարար կնշանակեմ:
Տղա- Նախարա՜ր, ինչի՞ս է պետք: Ես այստեղ չեմ եկել պաշտոն ձեռք բերելու , այլ փնտրում եմ իմ աննման ծաղկին՝ վարդին: Դուք նրան չե՞ք տեսել:
Թագավոր- Եթե տեսած լինեի, հաստատ իմ հպատակը կդարձնեի:
Տղա- Ցավում եմ, բայց իմ գնալու ժամանակն է:
Թագավոր- Չէ՛, ժամանակը չէ:
Տղա- Եթե Ձերդ մեծությունն ուզում է, որ իր հրամանները կատարվեն, ապա պետք է ողջամիտ հրամաններ տա: Օրինակ: Դուք կարող էիք ինձ հրամայել անհապաղ ճանապարհ ընկնել. Դրա համար բարենպաստ պայմաններ կան:
Նա կամաց-կամաց դուրս է գալիս:
Թագավոր- Քեզ դեսպան եմ նշանակում:
Հեղինակ- Թագավորները, հրաման տալուց բացի, ուրշ ոչինչ չեն անում: Նրանց համար բոլորը հպատակներ են: Խելոքներին նրանք արհամարհում են, իսկ անհնազանդներին՝ պատժում:
Տեսարան 5
Աղջիկ 1- Գիտե՞ս՝ բոլորն ասում են, որ ես ամենագեղեցիկն եմ, որ ես ամենագեղեցիկն եմ մեր դասարանում:
Աղջիկ 2- Ես էլ մեր բակի ամենասիրունն եմ ու հմայիչը:
Աղջիկ 1- Ի՜նչ լավ է, որ մենք հաճելի ենք բլորին:
Աղջիկ 2-Վա՜յ, ապա այն կո՛ղմ նայիր:
Աղջիկ 1- Մի սրա՛ն նայիր, իր հագուկապին, գլխի վարդին, պա՜հ, պա՜հ, պա՜հ:
Աղջիկ 2- Իրեն իսկական վարդ է երևակայում:
Վարդ- Բայց ես իրոք վարդ եմ, ի՞նչ է՝ այդքան տգեղ եմ ու տհա՜ճ:
Աղջիկ 1- Դե, մեր կողքին չես երևում:
Աղջիկ 2-Չփորձե՛ս նույնիսկ շփվել մեզ հետ:
Աղջիկ 1- Ի՞նչ նպատակով ես պտտվում մեր տարածքում:
Աղջիկ 2- Մենք խորհուրդ կտանք քեզ հեռանալ այստեղից , թե չէ՜...
Աղջիկ 1- թե չէ՜...
Վարդը լաց լինելով հեռանում է: Աղջիկներին է մոտենում տղան և դիմում:
Տղա- Իհա՛րկե, դուք, նայելով իմ վարդին, կասեք, որ նա ձեզ նման է արտաքնապես: Բայց ինձ համար նա ավելի թանկ է, քան շրջապատի բոլոր մարդիկ, որովհետև ես նրան տվել եմ իմ հոգին, ես նրա համար պատասխանատու եմ, մինչդեռ մարդիկ մոռացել են այս ճշմարտությունը:
Վարդի մենախոսությունը
Վարդ- Իմ սիրելի՛ փոքրիկ բարեկամ, ես տխրում եմ առանց քեզ: Չէ՞ որ միայն դու էիր ինձ գորգուրում ու հասկանում: Ես հասկացա, թե ինչպիսին են քո հոգին, քո ընկերությունն ու խնամքը: Գիտե՞ս՝ ես շատ բան հասկացա. Մարդիկ անտարբեր են ու անուշադիր: Բայց մենք պետք է ներողամիտ լինենք նրանց հանդեպ, ճիշտ չէ՞:
Տղա- Ես էլ հասկացա, որ մարդիկ երևակայություն չունեն, չունեն իրենց սիրած ծաղիկը: Ոմանք չգիտեն անգամ՝ ինչպես վարվել գեղեցիկի հետ:
Հեղինակ 1-Մարդիկ միայն կրկնում են այն, ինչ լսում են: Նրանք ժամանակ չունեն որևէ բան իմանալու: Եվ հետո՝ նրանք հիմա ամեն ինչ պատրաստի են գնում:
Հեղինակ 2- Իսկ բարեկամնե՞ր: Բայց չէ՞ որ չկան այնպիսի խանութներ , որտեղ հնարավոր լինի բարեկամներ վաճառել:
Հեղինակ 3- Եվ վերջապես, չէ՞ որ ամենագլխավորը աչքով չես տեսնի: Միայն սիրտն է սրատես, աչքերը կույր են, պետք է հոգով փնտրել:
Վերջաբան
Երբ մեծանանք, մեծ մարդ դառնանք,
Որ մոլորակում էլ որ լինենք,
Թող մեզ մատնացույց անեն ու ասեն.
-Տե՛ս , լավ ընկերն է նա մեր՝
Մասիս սարի նման հպարտ,
Հայկի նման ուժեղ , անհաղթ,
Շիրակացու, Քուչակի պես
Խելոք, գիտուն ու իմաստուն:
Միայն թե մեր մոլորակում
Ոչ մի տանը, ոչ մի բակում
Տխրություն մենք չտեսնենք,
Խաղաղ ապրենք ու չկռվենք
Եվ ընդմիշտ հարատևենք:
Բեմականացում
Բարի փերին մտնում է դահլիճ ու ասում.
-Սիրելի՛ երեխաներ , մենք պետք է գնանք և գտնենք գանձերի տուփը:
Աշակերտները-Իհարկե:
-Ուրեմն այսպես:Յոթ սարից այն կողմ, յոթ ձորից այն կողմ կա մի բարձր լեռ: Այդ լեռան մեջ կա մի խոր անձավ:Աշխարհի համար շատ ծանր ժամանակ, երբ տգիտությունը, չարությունն ու նախանձը բույն էին դրել մարդկանց հոգիներում, այդ անձավում` մի մեծ քարի տակ, տուփի մեջ պահվել են 10 գանձեր:Դրանք հսկում է յոթգլխանի դևը: Շատ-Շատերն են գնացել գանձերի հետևից, բայց այլևս չեն վերադարձել,եթե հաջողվի գտնել գանձերի տուփը, ապա բոլորը կարող են հասկանալ միմյանց:
Դուք միայն գտե՛ք և բերե՛ք գանձերի տուփը, դրանից հետո ամեն ինչ լավ կլինի:
Աշակերտները մոտենում են.
-Մենք պատրաստ ենք սիրելի փերի:
Աշակերտ-Ես ուզում եմ աշխարհում ստեղծել արդարություն և ընկերություն, մեր մանկության մոլորակը փրկել կործանումից:
Փերի- Մի՛ անհանգստացեք, մենք կազատագրենք գանձերի տուփը և՛ խաղաղությունը, և՛ համերաշխությունը կթագավորի մանուկների զարմանահրաշ աշխարհում: Այստեղ ամփոփված են մարդկային 10 հատկանիշներ, առանց դրանց դժվար է ու տանջալի:
Աշակերտները սկսում են փնտրել գանձերի տուփը:Փնտրելուց հետո աշակերտներից մեկը գտնում է տուփը:
-Ընկերնե՛ր, ես գտա գանձերի տուփը:
Աշակերտներ-Եկե՛ք շտապ բացենք այդ արկղը:
Յուրաքանչյուր աշակերտ մոտենում է արկղին ,հանում բառերը ,բարձրաձայն ասում և այն ամրացնում փրկության ծառին:
1.Բարություն
2.Հոգատարություն
3.Ազնվություն
4.Հայրենասիրություն
5.Համարձակություն
6.Մարդասիրություն
7.Իմաստություն
8.Ընկերասիրություն
9.Ուշիմություն
10.Բարեկամություն:
Փերի-Թող ձեր մոլորակը լցվի բարությամբ, լինեք ազնիվ ու համարձակ, հոգատար մեկդ մյուսի և մեր աշխարհի նկատմամբ, լինեք մարդասեր և հայրենասեր: Այդժամ բոլորս կապրենք ուրախ և երջանիկ, խաղաղ ու ապահով:
Բեմում երկու հոգի առաջ են գալիս և արտասանում.
1.Սիրելի բարեկամներ, մենք շատ ենք ուզում, որ բարությունն ու հոգատարությունը, իմաստությունը և ազնվությունը, համարձակությունը, մարդասիրությունն ու հայրենասիրությունը,ընկերությունը, ուշիմությունը և բարեկամությունը բույն դնեն ամեն տան մեջ` բոլոր մարդկանց սրտերում:
2.Այս բոլորը մեզ սովորեցնում են դպրոցում և մենք մեր խորին որախտագիտությունն ենք հայտնում դպրոցի տնօրենին և ողջ ուսուցչական անձնակազմին:
Առաջ է գալիս բարի փերին և ասմունքում Հ. Սահյանի բանաստեղծությունը:
17.Ինչքան որ հուր կա մեր սրտում
Բոլորը ձեզ
Ինչքան կրակ ու վառ խնդում
Բոլորը ձեզ
Բոլորը տանք ու նվիրենք
Մեզ ոչ մի հուր թող չմնա
Դուք չմրսեք ձմռան ցրտում
Բոլորը ձեզ, բոլորը ձեզ:
Եվ այսպիսով ավարտվում է միջոցառումը:
Լիդուշիկ «Մանկություն»
Ամեն փոքրիկ այս աշխարհում
Ուզում է, որ շուտ մեծանա,
Իսկ մեծերը չգիտես ինչու
Ուզում են նորից փոքրանալ: (2x)
ԿՐԿՆԵՐԳ
Պաղպաղակ, կոնֆետներ, փուչիկներ լիքը-լիքը,
Տատիկիս կարդացած հեքիաթներ,
Իմ այս գիրքը կպահեմ որպես հիշողություն,
Իմ բարի մանկություն: (2x)
Զվարճանալ, ուրախանալ բակում,
Սովորել գերազանց դպրոցում,
Տատիկիս եմ միշտ ուրախացրել,
Մանկությունս ուրախ վայելել: (2x)
ԿՐԿՆԵՐԳ
Պաղպաղակ, կոնֆետներ, փուչիկներ լիքը-լիքը,
Տատիկիս կարդացած հեքիաթներ,
Իմ այս գիրքը կպահեմ որպես հիշողություն,
Իմ բարի մանկություն: (2x)
Աղջիկներ, տղաներ,
Մանկության իմ ընկերներ,
Երգն իմ այս թող հնչի,
Բոլորին զվարճացնի:
ԿՐԿՆԵՐԳ
Պաղպաղակ, կոնֆետներ, փուչիկներ լիքը-լիքը,
Տատիկիս կարդացած հեքիաթներ,
Իմ այս գիրքը կպահեմ որպես հիշողություն,
Իմ բարի մանկություն: (2x)
Իմ բարի մանկություն:
Իմ փոքրիկ Հայաստան Լիդուշիկ
Երբ մի օր ետ դառնամ
Տունը իմ հայրերի,
Կսփոփեմ կարոտը իմ սրտի
Իմ մայր Հայաստանի:
Ես երազում եմ հայրենի երկիր վերադառնալ…
Սա քո տունն է, քո փոքրիկ անկյունն է,
Պապիկիդ տնկած ծառի պտուղն է,
Երբ մեծանաս սրտումդ միշտ հիշիր,
Որ մայրդ քեզ ասում էր ու կանչում էր Իմ փոքրիկ…
Սա քո տունն է, քո փոքրիկ անկյունն է,
Պապիկիդ տնկած ծառի պտուղն է,
Երբ մեծանաս սրտումդ միշտ հիշիր,
Որ մայրդ քեզ ասում էր ու կանչում էր
ԻՄ ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ:
Իմ քնքուշ, իմ անուշ կարոտ իմ հայրենիք,
Կդառնամ պահապան քո դաշտերին
Ու իմ Մասիս սարին:
Ես խոստանում եմ հայրենի երկիր վերադառնալ…
Սա քո տունն է, քո փոքրիկ անկյունն է,
Պապիկիդ տնկած ծառի պտուղն է,
Երբ մեծանաս սրտումդ միշտ հիշիր,
Որ մայրդ քեզ ասում էր ու կանչում էր
Իմ փոքրիկ…
Սա քո տունն է, քո փոքրիկ անկյունն է,
Պապիկիդ տնկած ծառի պտուղն է,
Երբ մեծանաս սրտումդ միշտ հիշիր,
Որ մայրդ քեզ ասում էր ու կանչում էր
ԻՄ ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ:
Սա իմ տունն է, իմ փոքրիկ անկյունն է,
Պապիկիս տնկած ծառի պտուղն է,
Երբ մեծանամ սրտումս կպահեմ,
Երբ մայրս ինձ ասում էր ու կանչում էր
ԻՄ ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ:
Իմ օրը Անահիտ
Օրը դեռ նոր բացված,
Իր բարությամբ փայլում է,
Օրը արև հագած,
Իր ջերմությամբ շողում է,
Օրը՝ արև դարձած
Ինձ անընդհատ ժպտում է,
Օրն այս ուրախ ու պարզ
Իմ շուրթերով խոսում է:
Չեմ ուզում , որ անձրև լինի, մռայլ լինի
Չեմ ուզում, որ լաց լինի երկինքը:
Թող արև լինի, թող բարի լինի,
Թող արտասովոր լինի այս օրը:
Թող արև լինի, թող բարի լինի,
Թող ծիծաղ բերի բոլորին այս օրը:
Օրը կեսօր բացված
Դեռ շարունակ ժպտում է
Օրը ծաղիկ դարձած
Իր բարությամբ բուրում է,
Օրը՝ մի ստվեր դարձած,
Իմ ետևից քայլում է
Օրը ամեն վայրկյան
Իմ շուրթերով խոսում է:
Թեմ ուզում մայրամուտ լինի, թող լույս լինի,
Չեմ ուզում, որ գիշեր լինի, տխրում եմ:
Թող արև լինի, թող բարի լինի,
Թող արտասովոր լինի այս օրը:
Թող արև լինի, թող բարի լինի,
Թող ծիծաղ բերի բոլորին այս օրը: - 3 անգամ
Ամենալավ ընկերը, Անգելինա և Վլադիմիր
Եվ տառերը, և թվերը, և անգամ օտար լեզուները
Դպրոցում մենք սովորում ենք, անկասկած , գերազանգ,
Բայց, թե ի՞նչ է ընկերը, բացատրել անզոր են գրքերը,
Ջերմությամբ է, ստացվում է, մեր սրտում է դա գրված:
Թե հանկարծ մի օր տխրես դու,
Ձեռքդ տու՛ր, ի՛մ հարազատ,
Միշտ կօգնես ես քեզ հաստատ:
Կրկ- Ամենալավ ընկերը նա է, ով ներել գիտի,
Ով որ քեզ հետ կիսում է խինդ ու լացը քո սրտի:
Լավ ու բարի ընկերը նա է, ով օգնել գիտի,
Ում որ անկեղծ պատմում ես մեծ գաղտնիքը քո սրտի:
Թե տխուր ես ու լուռ ես, դու հիշիր, որ ինձ համար քույր ես,
Ու որ ես միշտ կողքիդ եմ իմ սիրով հարազատ:
Ես գիտեմ , որ խաղերը ու բոլոր ուրախ կատակները
Գունավոր են, լուսավոր են, երբ ունես ընկերներ:
Եվ անգամ, եթե վիճում ենք,
Նույն պահին ենք մոռանում
Ու իրար անկեղծ ժպտում:
Կրկներգ- 2 անգամ
Լենա Վարդանյան Մանուկների մոլորակ
Մանկությունը այնքան թանկ է մեզ համար
Մեր խոսքերը թող դառնան մեծ կամար
Մանուկների մոլորակում մենք մեզ շատ լավ ենք զգում
Մենք պարում ենք, ասմունքում ենք ու երգում: - 2անգամ
Կրկ. Լյա-լյա, մի-մի սո-ֆա –ռե
Հնչեք ուրախ նոտաներ:
Եվ երգեք, դարձեք երգեր
Ու ժպիտներ պարգևեք: - 2 անգամ
Ժամանակը շուտ է անցնում չենք զգում
Օրերն անցնում գլորվում են ու թռչում
Մեր աշխարհը շատ լավն է
Խաղերը մի-մի կյանք է
Արևն է մեր մոլորակում միշտ ժպտում: - 2 անգամ
https://www.youtube.com/watch?v=0xL7GrUF8Dk&index=37&list=PL1yEesCfYK2R07_Lf7hZYMF1zBJf_DDqU
Richard Clayderman - Love Story
https://www.google.ru/search?q=%D0%BC%D0%BE%D1%80%D1%8F+%D0%B8+%D0%BA%D0%B0%D0%BF%D0%B8%D1%82%D0%B0%D0%BD&newwindow=1&sa=X&tbm=isch&tbo=u&source=univ&ved=0ahUKEwjZwMPbm8XTAhVD0RQKHXnTBKoQsAQILA&biw=1210&bih=655#newwindow=1&tbm=isch&q=%D0%BC%D0%BE%D1%80%D1%8F+%D0%B8+%D0%BA%D0%B0%D0%BF%D0%B8%D1%82%D0%B0%D0%BD+%D0%B4%D0%B5%D1%82%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F+%D1%80%D0%B0%D0%BC%D0%BA%D0%B0&imgrc=_