Երաժշտության ներքո բեմ են բարձրանում աշակերտները։/ /Հայաստան/երգում է Մհերը
Սիրելի՛ բարեկամներ ,հայ տոնացույցը հարստացել է ևս մեկ տոնով,այսուհետև ամեն տարի փետրվարի 21-ը մեր հանրապետությունում նշվում՝ է որպես մայրենի լեզվի միջազգային օր:
Ուզում ենք այսօր հարգանքի տուրք տալ
Մեր սուրբ գրերին,
Ուզում ենք այսօր պատմել բոլորին,
Թե երբ ծնվեցին, ինչու ծնվեցին,
Եվ ինչպես հասան դարերի խորքից
Մինչ մեր օրերը՝ հայոց գրերը։
աշ-- (Գալիս է դրոշը ձեռքին) Ես հայ եմ, իմ երկիրը Հայաստանն է, մեր երկրի դրոշը եռագույնն է՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն։ Կարմիրը խորհրդանշում է հայ ժողովրդի թափած արյունը,կապույտը՝ պարզ ու ջինջ երկինքը, ծիրանագույնը՝խորհրդանշում է աշխատանքը։
Արյունից ծորած երիզ մի կարմիր,
Երկնքից պոկված կտոր մի կապույտ,
Հասուն հասկերի շող նարնջագույն
Եվ դարերի հավատի դրո՛շ Եռագույն:
աշ—(Գալիս է զինանշանը ձեռքին) Ես հայ եմ, իմ երկիրը Հայաստանն է , սա իմ երկրի զինանշանն է, որի հեղինակներն են Հ․ Կոջոյանը և ճարտարապետ Ալ․ Թամանյանը։ ։Հայաստանի Հանրապետության զինանշանն այսօր իրենից ներկայացնում է վահան, որի կենտրոնում պատկերված են Արարատ լեռն ու Նոյյան տապանը: Վահանի մնացած մասը բաժանված է չորս մասի, որոնցում զետեղված են պատմական Հայաստանի չորս թագավորական տների զինանշանները: Վահանը երկու կողմից պահում են արծիվն ու առյուծը՝ ի նշան պետության հզորության: Ներքևում պատկերված են սուր, ճյուղ, հասկեր, շղթա և ժապավեն:
աշ-- Ես հայ եմ, իմ երկիրը Հայաստանն է, Հայաստանը իմ հայրենիքն է, և զարմանալի չէ , որ մեր երկրի գլխավոր երգը կոչվում է ։ Այն գրվել է համարյա մեկ դար առաջ՝ որպես Հայաստանի առաջին հանրապետության օրհներգ։ Երգի հեղինակն է Միքայել Նալբանդյանը։Այն միայն վերածնվեց և երկրորդ կյանք ստացավ 1991թ․ ՝իբրև Հ․Հ․ օրհներգ։
աշ-- Մոտենում է և ասում․։
Հնչում է օրհներգը ,և բոլորը միասին երգում են։
աշ-Ամեն ժողովուրդ ունի իր մայրենի լեզուն:Հայերիս մայրենի լեզուն հայոց լեզուն է: Նրա շնորհիվ է,որ հայ ժողովուրդը՝անցնելով հազարամյակների երկար ու ձիգ ճանապարհ, գոյատևում է մինչև այսօր: Հայերենն աշխարհի ամենահին լեզուներից է: Այն ծագել է հայկական լեռնաշխարհում:
աշ- Հայոց այբուբենը ծնվեց այնպիսի մի բախտորոշ պահի,երբ վճռվում էր մեր երկրի լինել չլինելու հարցը ,և այն աստվածային մի շնորհ էր։
աշ--Բիբլիական Հայաստանը՝ մեր ոստանը,
Շատ է տեսել արցունք ու վիշտ։
Ոսոխները հրով, սրով խոցել են միշտ,
Երկիրն արել բաժան-բաժան։
Եվ դարեդար այս է եղել
Հայոց ազգի բախտը դաժան։
Բեմադրություն
աշ--
Եվ չորրորդ դարի երկինքը սև էր։
Այնժամ չունեինք պետ ու պետություն։
Հայրենյաց գահը փլվածք էր տվել։
աշ-Երկար դիմանալ այդպես չէր լինի։
Ավագներն եկան վեհաժողովի։
/?/ սկուտեղով մոտենում է/ կաթողիկոսի հագուստով/?/ / /?/ սկուտեղից վերցնում է թագը և /?/ արտասանելու ընթացքում / թագը դնում է/ ?/ գլխին :
աշ-Եվ պապի որդուն՝ փոքրիկ Արշակին / ?/ արին գահակալ։ / ?/
/?/ սկուտեղից վերցնում է թուրը և հանձնում /? /։
աշ.
Իմ փոքրի՛կ արքա ,
Ես Մամիկոնյան տոհմից չեմ լինի,
Եթե չգտնեմ ,որ մեր երկիրը
Միշտ խաղաղ ապրի ու հարատևի։
Բայց ինչպե՞ս գտնեմ ես մի նոր միջոց,
Որ չենթարկվի թշնամու սրին ու նրա դավին։
աշ.
Այդ հարցին ,Մանվե՛լ, կպատասխանեն
Հայոց սրբազան Սահակ Պարթևն
ՈՒ նրա ընկեր Մեսրոպ Մաշտոցը։
Ահա՛, գալիս են։
/ Գալիս են ? ու ? / համապատասխան հագուստով/ու գլուխ են տալիս/
? /սպարապետ/
Մո՛տ եկեք ,քաջե՛ր, դարձեք մասնակից տանջող խոհերիս;
Ի՞նչ պիտի լինի վիճակը ազգիս։
Պիտի կորչի՞ հայն ստեղծարար,
Թե՞ պիտի ապրի ինչպես Մասիս սար;
?/ Սահակ Պարթև/
Հայն ստեղծարար կապրի դարեդար,
Եթե փրկվի խավարից կործանարար։
? / Մեսրոպ Մաշտոց/
Ճիշտ է ասում , Սահակն օրհնվի,
Ինչու՞ պիտի հայը կրթվի օտար գրով, օտար հողում։
Կամ մինչև ե՞րբ ձեռքը խաչած մնա առանց գրի։
Եթե ազգն իմ այսպես մնա, չի դիմանա ու չի հաղթի։
Միայն գի՜րը, գի՜րը, գի՜րը, միայն գիրը պիտի հաղթի
Այս խավարին ազգահալած։
/ Անրին ու Մարկը ձեռքերը դնում են Միքայելի ուսին/։
?
Մենք կլինենք քեզ աջակից, երանելի՛ Մեսրոպ Մաշտոց։
Գնա,՛ գտի՛ր մեր հոգին ու ոգին զորացնողը, մեր գիրը,մեր ճակատագիրը․․․
Այն,որ կմիաբանի մեզ ու դալար կպահի մեր կենաց ծառը։
Խումբը-- Բարի՜ ճանապարհ և բարի՛ վերադարձ։
/Բոլորը երգում են և ճանապարհում/
Թող հնչեն զանգերն ի լուր ,թող հնչեն զանգերն ի լուր։
Բարի լուր է, բարի լուր է, բարի լուր։
Այսօր տոն է խնդության,զի ծնավ Մեսրոպ Մեսիան,
Բարի լուր է, բարի լուր է, բարի լուր։
Իր գրչով մեզ կփրկի, չարի ձեռքից կազատի,
Փրկիչն է նա օծյալ փրկիչն հայերի։
աշ--Եվ Մեսրոպը ճամփա ընկավ, քաղցած մնաց, մնաց անքուն։
Մութ այրերում իրեն տանջեց,բազկատարած տառապանքով
Հազար անգամ Աստված կանչեց։
աշ--Բայց թե նոր գիր հնարելը կատակ հո չէր, հեշտ ու խաղաղ,
Հարկավոր էր հնչյուն ու տառ, իրար բերել, գտնել հերթով,
Ու երազած լույսին հասնել չարչարանքի ահեղ մարտով։
աշ--Եվ Մեսրոպը գնա՜ց- գնա՜ց, ու Միջագետք հասավ մի օր։
Հազար ու մի տառապանքով գրակերտման փորձը սերտեց։
Եվ վերջապես Սամոսատում ստեղծեց նա հայ գրերը;
Ու փայլեցին լուսաժպիտ լույսի խաղաղ զինվորները;
աշ - Գիշեր է, խավար Եփրատի ափին։
Այն ո՞վ է անքուն մտորում անվերջ,
Փնտրում անհանգիստ հայոց ջինջ ափին
Դարերի համար ու դարերի մեջ։
աշ--Եվ տքնեց հույսով նա գիշեր ու զօր,
Եդեսիա,Ամիդ, հեռու Սամոսատ․
Ով երեսունվեց երկաթե զինվոր
Իր ձեռքով հղկեց ու շարեց հատ- հատ։
աշ-- Ձեռքին ավարըլույս մագաղաթե,
Դարձավ նա կռվից անհաղթ բանակով,
Ոչ մի զորավար պատմության մեջ դեռ
Չի դարձել այդպես մեծ հաղթանակով։
աշ--Երբ Մաշտոցը գործն ավարտեց, ճամփա ընկավ մի առավոտ,
Չ՞է որ հույսով սպասում էր հայ աշխարհը գրակարոտ։
աշ-- Ժողովուրդը լուրը առավ և ընդառաջ ելավ շուքով։
Ողջունեցին գործն անմահ,համբուրեցին ճակատը բաց,
Չ՞է որ գիրը այսուհետև հաղթանակ է և աղ ու հաց։
?
Ո՛չ, մենք չենք կորչի, մենք կապրենք հավերժ։
?
Ահա այս իրավիճակում միայն վճռական և համարձակ քայլերը կփրկեն դրությունը և կերաշխավորեն մեր ազգի հարատևումը:
? /Կորյուն/
Անմահ է քո գործը, ուսուցի՛չ, սերունդները երախտագիտությամբ կհիշեն քեզ։
?/ Մաշտոց/
Այո՛, Կորյու՛ն, ի՛մ աշակերտ,
Ճանաչել զիմաստություն և զխրատ և իմանալ զբանս հանճարոյ։
? /Ձեռքը դնելով Մաշտոցի ուսին՝ ասում է/
Մեր առաջին բացված դպրոց,
Ամեն գիրդ՝ անձեթ ճրագ,
Մեզ հայ պահող անմար կրակ։
?
Մեր առաջին լեզվի տաճար,
Լուսապայծառ հայոց հանճար։
?
Դու մեր մեծ Պապ՝ Հացիկ գյուղից,
Մշո դաշտի քաղցրիկ հողից։
Շրթունքներով մեր մանկական՝
Քեզ հազար փառք հավերժական։
Խումբը – Հազա՛ր փառք:
? /Մեսրոպ Մաշտոց/
Սիրելինե՛րս պետք է սիրով ու երկյուղածությամբ պահպանենք այն: Լեզուն պահպանվում ու հարստանում է գործածվելով: Ուրեմն եկեք պահպանենք մեր հարազատ մայրենին,մտածենք,գրենք,խոսենք,արտասանենք եւ երգենք նրանով:Սիրենք մեր մայրենին,հպարտորեն գործածենք, անաղարտ պահենք այն: Հզորացնենք մեր հայրենիքը, դեպի հավերժություն տանենք հայ եւ Հայաստան սրբությունները,խոսենք գեղեցիկ եւ ճիշտ հայերենով, հայերեն ապրենք և հավերժացնենք հայոց դարերը:
Խումբը--- Ծնվե՛ց, որ ծնե՜նք,
Եղա՛վ, որ լինե՛նք,
Եվ անմահացա՛վ,
Որ անմահանա՛նք։
Երաժշտություն—Երգ խումբը- /Հայաստան աշխարհ/
աշ---Հայոց լեզուն հայ ժողովրդի համար հզոր զենք է եղել պաշտպանելու իր ինքնությունը, իր ազգային անկախությունն ու մշակույթը:Կյանքի ու մահվան դարավոր պայքարում հայոց լեզուն նույնպես ենթարկվել է ահավոր ճնշման ու հալածանքի: Հայը,ցրվելով աշխարհով մեկ,թեկուզև սովորել է տարբեր լեզուներ,սակայն մի առանձին սիրով ու գուրգուրանքով պահպանել է իր մայրենի լեզուն:
աշ- Հայ ժողովրդի հետ դարերի դաժան փորձությունների միջով է անցել հայոց լեզուն։ Բռնակալները փորձել են ամեն գնով հայերին ձուլել իրենց և դա իրագործելու համար բռնացել են հայոց լեզվի վրա։Գոյատևել է հայ ժողովուրդը,գոյատևում է հայոց լեզուն։
աշ- Ոչ մի գիշատիչ այլևս չի հանդգնի ձեռք բարձրացնել մեր ժողովրդի սրբության՝ լեզվի վրա, որը նրա սիրտն է, նրա ոգին։
աշ- Ապրեց մեր լեզուն՝
Մեր ոսկեղենիկը, մեր մեսրոպազուն,
Շողաց, հուրհրաց նա բոցի նման։
աշ--Մայրերն են պահել մեր հայոց լեզուն,
Երբ մանուկներին օրօր են ասել,
Արցունքն աչքերին, սրտերում վերքը՝
Մեր ազատ կյանքի օրն են երազել։
աշ--- Նրանք չեն զիջել մեր երգն ու լեզուն
Բիրտ հզկերտներին․ սուլթանին, ցարին,
Որոնք մեր վախճանն էին երազում՝
Տիրելու համար հայոց աշխարհին։
աշ-- Լսի՛ր, որդի՛ս, պատգամ որպես
Սիրող քո մոր խոսքը սրտանց ,
Այսօրվանից հանձնում եմ քեզ
Հայոց լեզում հազարագանց։
Կտրել է նա հանց աստղալույս,
Երկինքները ժամանակի,
Շառաչել է խռովահույզ
Սլացքի հետ հայկյան նետի։
աշ-- Եվ Մեսրոպի սուրբ հանճարով
Դարձել է գիր ու մագաղաթ,
Դարձել է հույս , դարձել դրոշ ,
Պահել երթը մեր անաղարտ։
աշ--Ու տե՛ս , որդի՛ս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ուր էլ գնաս,
Թե մորդ անգամ մտքից հանես ,
Քո մայր լեզուն չմոռանաս։
Գիտե՞ք որ․.
աշ-- Գիտե՞ք որ․․․․ Յուրաքանչյուր մարդ մի քանի անգամ շատ բառեր գիտի, քան ինքը գործածում է:
աշ- 5-րդ դարից մինչև օրս մաշտոցյան այբուբենի մեջ կատարվել է չնչին փոփոխություն։
աշ- Եվրոպական լեզուներից ամենակարճ այբուբենն ունեն իտալերենը և ֆինները՝ ընդամենը 21 տառ։Կովկասում ապրող աբազիներինն է՝ 71 տառ։
աշ- Լեզուների մեծ մասն ունի 36- 40 տառ։
աշ- Մինչև օրս էլ Աֆրիկայում,Ավստրալիայում, Հարավային Ամերիկայում կան լեզուններ, որոնք դեռ գիր չունեն։
աշ- Առաջին քերականություններն ստեղծել են հույներն ու հնդիկները։
աշ- Իսկ դու գիտե՞ք ,որ երկու տարեկան երեխան գիտե մոտ 300 բառ, երեք տարեկանը՝ 1500 բառ։
աշ- Այո՛, երեք տարեկան երեխան արդեն ճիշտ է գործածում բայի անցյալ ժամանակը, դերանունները և հոգնակի թիվը։
աշ- Ես հայ եմ, իմ երկիրը Հայաստանն է, իմ լեզուն՝ հայերենը։ Այն աշխարհի ամենագեղեցիկ լեզուն է։Աշխարհի մեծանուն շատ գրողներ իրենց ջերմ խոսքն են ասել հայոց լեզվի գեղեցկության,հարստության,նրա արտահայտչական նուրբ ու վեհ երանգների մասին։
աշ--Անգլիացի մեծ բանաստեղծ Բայրոնը գրել է .
Հայոց լեզուն հարուստ լեզու է, և արժե, որ մարդ չարչարվի այն սովորելու համար: Ճոխ է հայոց լեզուն և այն առատորեն կվարձատրվի իր ուսումնասիրողին»:
աշ- «Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը» :
Վիկտոր Հյուգո (ֆրանսիացի գրող) .
աշ- Մաշտոցի հրաշալի ստեղծագործության` հայկական այբուբենի կատարելությունը աշխարհի մեծագույն լեզվաբանների զարմանքն է առաջացրել… Էդմոնդ Շուց (հունգարացի բանասեր, դոկտոր) .
աշ- Մեր լեզուն փառաբանել են նաև մեր մեծերը։
աշ- «Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ հասկանում, սովորում, հիշում»:
աշ--«Մեր լեզուն բարձր լեռներից և խորունկ ձորերից ծնված լեզու է, բարձունքների և խորությունների լեզու»:
աշ-«Լեզուն փոխարինել է և՛ պետություն, և՛ բանակ և՛ բերդ; Ժողովուրդների պատմական փորձը ապացուցեց, որ երբ մի ոտնահարված, ստրկացած ժողովուրդ պահում է իր լեզուն, նա ունի իր ազատության բանալին իր ձեռքում»:
աշ-«Հայոց լեզվի մեջ մարմնացած է հայ ժողովրդի հոգին; Ամեն մի բառը նրա հոգու մի կտորն է: »
աշ-«...Նրա համար ծով արյուն են թափել մեր նախնիները»:
աշ--«Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է և երկրորդը»:
Ասույթներ լեզվի մասին
Մեր լեզուն բարձր լեռներից և խորունկ ձորերից ծնված լեզու է՝ բարձունքների ու խորությունների լեզու:
Ավ. Իսահակյան
Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզուները հասկանում, սովորում և հիշում ենք:
Ավ. Իսահակյան
Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց:
Ստ. Զորյան
Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է Աղոթքի լեզու, այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:
Ն. Մառ
Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է:
Ջ. Բայրոն