Հրաշագործ այբուբենը
Այբուբենը հանելուկների և հեքիաթների աշխարհում
երգի տակ պարելով բեմ են մտնում Մոխրոտիկը և մյուս հերոսները` Անահիտը, Բուրատինոն, Գիտունիկը, Դիվանան, Եղեգնուհին , Կարմիր Գլխարկը, Կոշկավոր Կատուն, Ճուտիկը, Ոսկի ձկնիկը ,Շունը,Պույ-պույ Մկնիկը, Ձախորդ Փանոսը, Տատիկը, Աքլորը և վալս են պարում:
Բարև,բարև՛ ձեզ, փոքրիկնե՛ր,
Մեր հայրիկնե′ր ու մայրիկնե′ր,
Ժի՛ր տատիկներ, լա՛վ պապիկներ
Ու սիրելի′ ուսուցիչներ:
Հեքիաթային օր է այսօր,
Տոնական ու խորհրդավոր,
Այբբենարանն ենք ավարտում,
Հանելուկներ առաջարկում:
Մոխրոտիկ
-Մոխրոտիկն եմ , խորթ մայրիկիս
Ու քույրերիս ձեռքից տանջված,
Արհամարհված,
Բայց բարի փերին ինձ փրկեց,
Ու նվիրեց,
Հայոց տառերն ուսուցանեց,
Կյանքս նոր իմաստով լցրեց,
Մտքիս թռիչք ու թև տվեց,
Ճանապարհիս լույսեր սփռեց:
Արքայազն էլ սիրահարվեց,
Բախտը իր դռները բացեց:
Հնչում է Մ տառի երգը :
Մոխրոտիկը միամիտ մի մատիտ ուներ,
Եթե մութ էր ,նկարում էր նա վառվող մոմեր,
Մառախուղն էր նա ցրում, մկներին` հրավիրում,
Մանուկներին մեղր էր հյուրասիրում:
Մարզիկները մկանուտ ուտել սիրում են միս,
Մ տառով տարին ունի մարտ, նաև` մայիս,
Մասիս սարը մեր հին և մայրիկն անգին,
Մ տառով է սկսվում` մանուկներ:
Մանուկ
Մ
անուկներ ենք,հաստատակամ,
Սովորեցինք մենք տառերը հայկական,
Ցնծում ենք ու ուրախանում,
Տառերով բառեր ենք կազմում,
Հայոց այբուբենով զինված`
Լույսի ճամփով ենք սլանում:
Մոխրոտիկ
Մի տեսեք, թե ո՞վ է գալիս,
Հագին կոշիկ կարմիր կաշվից,
Հնարամիտ, կայտառ, կծան,
Ման է գալիս չաղլիկ մկան:
γïáõ
երգի երաժշտության տակ Կոշկավոր կատուն խորամանկորեն շուրջն է նայում և մեկուսի արտասանում բեմի մի անկյունում:
Կատուն եմ ես հնարամիտ ու սրամիտ,
Ման եմ գալիս մարդկանց ու միամիտ,
Մի լավ խաբեմ, հիմարացնեմ
Ու տիրոջս հարստացնեմ ,
Արքայի գահին նստեցնեմ:
Կատուն նորից խորամանկ շուրջն է նայում և գտնում զոհին :Նա բռնում է Ոսկի ձկնիկին: Ոսկի Ձկնիկը խնդրում է նրան.
-Խնդրում եմ, պարո՛ն կատու, ինձ մի՛ կեր:Ես կկատարեմ քո ցանկությունը, քանի որ ես
Ոսկի ձկնիկն եմ հեքիաթի,
Խելոք եմ ու շատ էլ բարի,
Բայց երբ որ չափն են անցկացնում
Բարությունս են շահագործում,
Ես դառնում եմ շատ անզիջում,
Տվածս ետ եմ վերցնում:
Կատու-Ես ցանկանում եմ մի չաղլիկ մուկ ուտել:
Ձկնիկ-Ահա և քեզ չաղլիկ մուկը, այնքան է կոկոս կերել, որ տռզել է:
Պույ-պույ մկնիկը պարելով գալիս է:
Կատուն հարձակվում է մկան վրա և բռնում, ապա հարցնում է.
-Իսկ դու այբուբենը գիտե՞ս,եթե անգիր արտասանես, ես քեզ բաց կթողնեմ:
-Այո՛,այո՛, գիտեմ և հենց հիմա հրավիրված եմ այբբենարանի հանդեսին, որը պատրաստել են Գուգարքի թիվ 2 դպրոցի արդեն գրաճանաչ դարձած առաջին Ա դասարանցիները: Գնանք միասին , համ էլ տորթ կճաշակենք:
Հնչում է Մարթեն Յորգանցի երգը, որը երգելով երեխաները բեմ են բարձրանում, ապա խմբով արտասանում.
Այբուբենի ամեն մի տառ իմ տան համար դառնում է քար:
Ա
յբուբենի տառերով ես իմ տունն եմ կառուցում:
Ասմունքող
-Քարքարոտ ու հին չքնաղ աշխարհում,
Հայոց մեծանուն Գողթան գավառում,
Մի ծեր, իմաստուն տատիկ էր ապրում,
Իր սուրբ օջախով միշտ հպարտանում:
Բանահյուսություն տատիկն իր տան մեջ
Շուրջն առած որդիք, դուստրեր ու հարսներ,
Նաև թոռնիկներ`ժիր ու սրախոս`
Հեքիաթ, Առասպել, Առակ ու Էպոս,
Նաև Ասացվածք, Հանելուկ, Խաղիկ,
Էլ Շուտասելուկ,Առած ու Տաղիկ,
Քաղցր, հոգեթով զրուցում էին
Եվ պատմածները փոխանցում էին
Բերանից բերան, շենից շեն, վանքեր:
Պետք էր ասվածը անպայման գրվեր,
Որ չաղավաղվեր պատմությունը մեր:
Բայց ինչպե՞ս գրվեր, երբ չկան տառեր,
Որ ասածները ստանան թևեր,
Աշխարհից աշխարհ, տնից տուն տանեն
Եվ զրույցները բոլորին պատմեն:
Տատը մտածեց, երկար միտք արեց,
Ապա թոռներին այսպես հաղորդեց.
Տատիկ
Հացեկաց գյուղում մի մարդ է ապրում,
Նա պրպտում է, որոնում, փնտրում,
Հայոց տառերի քաղաքը շինում,
Մաշտոցավան են քաղաքին կոչում:
Դե՛, եկեք իսկույն ճանապարհ ընկնենք
Ու բիբլիական քաղաքը հասնենք:
Գիտունիկ
Դե՛, իսկ քաղաքին հասնելու համար,
Դուք պիտի գտնեք քաղաքի ճամփան,
Իսկ ճամփան դուք կգտնեք,
Եթե հանելուկները լուծեք,
Տեսնենք տառերը գիտե՞ք...
Տիեզերական տառեր են նրանք,
Արևը` ոսկի, լուսինը` արծաթ,
Փայլածուն` սնդիկ, Հրատը `երկաթ,
Տիեզերքից մեր տառերը եկան,
Մեսրոպ Մաշտոցի ձեռքով գիր դարձան:
Էկրանին երևում է Գ.Խանջյանիպաննոն և մեղմ շարականի երաժշտության ներքո ներկայացնում ենք հետևյալ պատկերը:
Հ
եղինակ
ժամանակն անխոս իր ճամփով սահեց
Հացեկաց գյուղում մի մանուկ ծնվեց,
Որ հետո դառնար մի այր իմաստուն,
Ստեղծեր հայոց այբուբեն ու տուն:
Վաղարշապատ, հինգերորդ դար,
Մտածում էր գտնել հնար,
Այր Մաշտոցը` քուն թե արթուն:
-Ո՞րն է ելքը և հնարը, մեր փրկության դեղն ու ճարը,
Որ երկիրը գոյատևի, որ չկորչենք մենք ազգովի:
Հեղինակ Եվ մտքերն են հորձանք տալիս, երազի մեջ Տիրն է գալիս:
Տիր Ձեզ կփրկի միայն գիրը`մոռացումից, կործանումից:
Քեզ եմ տալիս մի բանալի, որ փակ դռներ բացել գիտի,
Որ հայերեն տառերը պիտի դարերի խոր քնից հանի,
Հայոց աշխարհը պահպանի:
Ով որ փնտրի` նա կգտնի և կտեսնի գետնին թափված
Չոր ճյուղերի, թռչունների սլացքներում
Եվ օձերի գալարների օղակներում:
Երբ գծերն ու կեռիկները գտնեն իրենց ճիշտ դիրքերը,
Դու կստանաս սուրբ գրերը, երկաթագիր մեր տառերը:
Վռամշապուհ
Գնա′ , Մաշտո′ց, ազգը փրկի′ր, փառք ու պատվով վերադարձի′ր,
Սուրբ կանթեղը անմար պահի′ր, սուրս կտրուկ դու գործածի′ր:
Սահակ Պարթև
Գնա′, որդի′ս,աշխարհ անցի′ր,լույսի ճանապարհը բացի′ր,
Քեզ պահապան իմ սուրբ խաչը, թող աստված օրհնի քո աջը:
Հեղինակ Իսկ շինական հայրը Վարդան, տվեց օրհնանքն իր հայրական:
Հայր Տղա′ս, սյունն ես իմ օջախի,
Իսկ օջախը առանց հացի գերեզմանի կվերածվի,
Այբուբենը աղն է հացի և հոգևոր սնունդը մեր:
Հացն ու կյանքը հավասար են,հացեկացիք հույսով վառ են,
Որ խնդիրը դու կլուծես, անմահություն կվաստակես:
Մայր Որդի′ս, բարով երթաս,դառնաս,
Լավ մարդկանց հետ ընկերանաս,
Քեզ օգնական այս լավաշը`հայոց երկրի արդար հացը,
Թող քո կրծքին վահան դառնա, չարը երբեք քեզ չսպառնա:
Հեղինակ Ճանապարհ ընկավ ու գնաց երկար,
Շատ ու շատ դժվար պահեր ունեցավ,
Բայց հաղթանակով ետ վերադարձավ
Եվ աստվածների դասին դասվեցավ:
Դիմավորեցին Մեսրոպ Մաշտոցին
Եվ երեսունվեց լավաշ բերեցին,
Հացեկաց գյուղի կանայք սիրով լի
Եվ հպարտությամբ նստեցին հացի:
Ու մինչև այսօր շարունակում են
Օշական գյուղի կանայք նույն սիրով`
Առաջին բերքի առաջին հացից
Սուրբ բաժին տալով Մեսրոպ Մաշտոցին:
Ուղերձ Եկեք այսօր սիրով հիշենք, որդիաբար լուռ խոնարհվենք,
Երախտիքի խոսքեր ասենք հայ ազգը հավետ հայ պահողին,
Այբուբենը ստեղծողին, մեծ, հանճարեղ սուրբ Մաշտոցին:
Մաշտոց Հացեկացից Մաշտոցն եմ ես` խորաթափանց,ամենատես,
Երեսունվեց իմ գրերով, երկաթագիր իմ թրերով
Փրկեցի իմ ազգը մահից և վերահաս կործանումից:
Դրոշմեցի մեր անունը հայոց լեզվով մեր սուրբ հողին
Ու դարերի ժանգ ու փոշուց ձերբազատված գրերը մեր շողշողացին:
Այդ գրերով մեր ոսկեբառ մատյանները գրվեցին,
Եվ երգերը թևեր առած աշխարհով մեկ շրջեցին:
Աքրոստիկոս
Մեր սուրբ սրբոց Մատռվակ` գինու,
Եվ երգ երգոց, Արարիչ` լույսի,
Սնունդ` հոգու, Շող դու գալիքի,
Րաբբի`ոգու, Տեր բարձրագնա,
Որպես կանթեղ` Ոգու սերմնացան,
Պայծառ վառվես Ցորեն` ոսկեհատ:
Հ
անելուկասաց
Նա տառերի առաջնեկն է,
Այբուբենը վարող ղեկն է,
Մեր սկիզբն է ու մեր երգն է,
Հավերժական նա մեր երթն է:
Նրանով է սարը մեր սուրբ,
Գետը մեր լուրթ և քաղաքներ
Մի աստղակույտ:
Արևից արբած հրաշք Ա տառն եմ ,
Մեր այբուբենի առաջատարն եմ,
Արարատ սարն եմ ու Արաքս գետը,
Ինձ չի ճանաչի միայն անգետը:
Արարչի կամքով եմ ես ստեղծվել,
Մեսրոպ Մաշտոցն է ինձ մարմին տվել:
Մի մասնիկը հանես ա փոքրատառի,
Նա կնմանվի ուրիշ մի տառի:
Ս տառն է դա, Սասնա սյունն է,
Մեր այս երթի շարասյունն է:
Նրա անվան հենց առաջին տառն եմ ես,
Ով արարեց հայ գրերը լուսերես:
Մ տառն է դա մեր սիրելի,
Մեսրոպ պապիկն է պատվելի:
Հիշիր չորս տառից իմ տառով գրվող քաղաքի անուն,
Փնտրիր դու նրան Արաքսից այն կողմ, հին Հայաստանում:
Կարճ, կրակոտ մեր Կ տառն է,
Քաղաքամայր սիրուն Կարսն է :
Նույն տառով գրվեց, նույն բառով գրվեց,
Հայոց մի ծովակ ու մայրաքաղաք:
Վ տառն է դա, վ տառն է դա,
Վանա ծովակն ու Վանն է դա:
Հայոց երկրի հին անունը
Վեց տառով է միշտ հնչում,
Նույն տառով է նա սկսվում,
Նույն տառով էլ` վերջանում:
Ուրարտուն է հին, նոր` Հայաստանը,
Շատ սազական է նա իր անվանը:
Երգ: Հայուհու տարազով աղջիկները պարում են:
Մի տառ գիտեմ ես` ձեռնափայտի պես:
Ր տառն ես դու, հայր Մաշտոցի Հենց տառերի կողքին կանգնում,
Հրաշք տառը նուրբ ու բարակ, Քաղցրանում են իսկույն նրանք:
Դե՛ ,փորձեք հիշել այնպիսի մի տառ,
Զույգ տառով միայն դառնա մեծատառ:
Բարև՛,բարև,՛ ա՛յ լավ ԵՎ, և ուրախ ես, և թեթև..
Եկանք հասանք հևիհև, եկեղեցին մեր Տաթև:
Հիմա մտնենք մենք Սևան, այնտեղից էլ` Երևան,
Արագ անցնենք սար ու ձոր ու կհասնենք Վանաձոր:
Դե, ասեք 0-ն ի՞նչ տառ է դառնում, Դա մեծատառ մեր Ծ տառն է,
Երբ ժապավեն է իր գլխին առնում: Անուշահամ մեր ծիրանն է:
Սարի գլխին մի Հ տառ,
Իսկ Մասիսին մի յ տառ,
Խորհում էին անդադար,
Ինչպես դառնան մի լավ բառ:
Բայց ինչպես էլ կանգնեցին,
Բառ չստացվեց ,տխրեցին.
-Ա~,- ծոր տվեց Հ տառը,
-Իջնենք մոտիկ անտառը,
Թող խորհուրդ տա Ա տառը Ես կամ Հայկի, հայի մեջ
Յ-ն աջ կողմից մոտեցավ , Ու Հայաստան աշխարհում
Հ-ն ձախ կողմից մոտեցավ: Այսքան եղբայր, քույր ունեմ
Ու երբ հասան Ա տառին Սուրբ մեսրոպյան բույր ունեմ:
ՀԱՅ-ը ծնվեց այդ պահին:
Քո հայրենիքն է լեռնոտ ու կանաչ, - Մեր Հ տառն է ,մեծատառն է, Անվան առաջին տառն է քեզ ճանաչ : Հզոր, հպարտ Հայաստանն է :
Ես Հայաստանն եմ ,
Ս
եգ Մասիս սարն եմ,
Հպարտ Սիփանն եմ
Ու Ծովասարն եմ,
Արազն ու Վանն եմ,
Ջ
ինջ Կապուտանն եմ,
Կապույտ Սևանն եմ
Ու Հրազդանն եմ:
Հայկն ու Վարդանն եմ,
Տիգրան արքան եմ,
Մեսրոպ Մաշտոցն եմ,
Գրապահոցն եմ,
Ես լավաշ հացն եմ,
Սուրբ Հացեկացն եմ:
Թ
որոս Ռոսլինն եմ,
Ո
րդան կարմիրն եմ,
Նուռ եմ ու խաղող,
Ծիրան` ոսկեշող,
Խաչքար ու կարպետ,
Խոյակ ու գմբեթ:
Մենք Հայաստանն ենք:
(Բանաստեղծությունը գրել եմ 2002 թվականի սեպտեմբերի 21-ին առանց մտածելու , միանգամից:Եվ երբ հաշվեցի տողերի քանակը, տեսա,որ դրանք ճիշտ 21- ն են, որոնք յոթական տողերով ներկեցի մեր դրոշի գույներով և ստացվեց մեր եռագույնը):
Ինգա և Անուշ պարերգը:
Կա մի քաղաք կախարդական ,
Հրաշալի, անզուգական,
Ու երգն է հնչում իրական,
Հեքիաթն է ապրում հայկական:
Փողոցներում երկար, սիրուն,
Հեքիաթներն են բնակվում,
Իրար սիրում , իրար հարգում,
Մեկը մյուսին չեն խանգարում:
Քաղաքապետն այս քաղաքի
Մաշտոց պապիկն է պատվելի,
Որ բոլորին ծնված օրից
Տուն է տվել իր բյուջեից:
Եկե՛ք, հիմա ճամփա ընկնենք
Ու հեքիաթներին այցելենք,
Տեսնենք` ո՞նց են, ի՞նչ են անում,
Ո՞նց են հոգսին հեռու վանում:
Դե սկսենք մեր հեքիաթը
Հերոսներով այբբենական:
Առաջինը Անահիտն է` ազնվագույն, առաքինի,
Որ արհեստի կախարդանքով պիտի փրկի
Իր արքային` Վաչագանին և պատգամի.
-Աշխատանքն է մայրն ամեն բարիքի,
Իսկ ծուլությունը` ամեն չարիքի,
Արհեստ սիրեցեք, մի եղեք նազուկ,
Արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ:
Բուրատինո
Բուրատինոն եմ ես բարի,ունեմ տառերի,
Որոշել եմ կարդամ-գրեմ և ուսումս շարունակեմ,
Բայց Բազիլիո բկլիկ կատուն, բանալիս գողացավ թաքուն,
Ոսկեդրամներս տարավ և ինձ վշտահար արավ:
Երրորդ տանը ապրում է Գ-ն, գեր է մի քիչ բայց` գրագետ,
Սովորում է գիշեր-ցերեկ,գիրք ու գրիչ ունի իր հետ,
Գիտելիքի գանձեր ունի, Գիտունիկն է մեր սիրելի:
Գիտունիկ
Գիտունիկն եմ,գիտեմ շատ բան,
Ունեմ բանալին գիտության,
Գիտելիքներ ես ձեզ կտամ,
Թե որ սիրեք գիրք ու տետրակ:
Գիրքը գանձ է,գանձերի գանձ,
Հայոց լեզուն` հազարագանձ:
Իսկ այս շենքում Շուննէ ապրում,շնորհալի,շռայլ, շարժուն,
Իր տան շեմքում գործ է անում,հետն էլ տխուր-տրտում խոսում:
Շուն
º
ë Շնիկն եմ տկլիկ-տկլոր,
ØÝ³ó»É »Ù Ë»Õ× áõ ÙáÉáñ,
²ÝËÇÕ× Ï³ïáõÝ ÙáñÃÇë ï³ñ³í,
¶ÉËÇë ¿ëå»ë ÷áñÓ³Ýù µ»ñ³í:
ØñëáõÙ »Ù »ë, ÙÇ ×³ñ ³ñ»՛ù ,
¶ÉËÇë ѳٳñ ·¹³Ï ׳ñ»՛ù:
Կատվի զանգը
Հեղ.-Կատուն զանգեց տեղեկատու:
Տեղ.-Լսում եմ ձեզ, վարպե՛տ Կատու:
Կատու-Ձեզ զանգում է վարպետ Կատուն, Մեծ վարպետ եմ կար ու ձևի, Ինձ հիշում եք դուք երևի,
Խնդրում եմ ձեզ, մի բան արե՛ք,
Այդ խեղճ Շանը իսկույն ճարե՛ք,
Սովորեցի այբուբենը և մոռացա մեր հին քենը,
Գտե՛ք Շանը, գտե՛ք շտապ, թող գա տանի քուրք ու գդակ:
Տեղ.-Ահա թե ինչ, կեցցե՛ Կատուն ,
Որ գրքեր է արդեն կարդում:
Մ
ենք կգտնենք Շանը իսկույն,
Կասենք` Կատուն քեզ է փնտրում:
Հեղինակ
Տեսա՞ք,ինչ լավ բան կատարվեց,
Կատուն իր բնույթը փոխեց,
Դարձավ ազնիվ, ուսյալ ,գիտուն
Ու գրքեր է արդեն կարդում:
Շանը տվեց տաքուկ գլխարկ,
Դեռ մի հատ էլ սիրուն մուշտակ:
Գարնանային այս լավ օրը
Շ
նորհավոր քո նոր շորը:
Մուկը
Տեսա՞ք,թե Այբբենարանը
Ինչպե՞ս փրկեց իմ կյանքը,
Ահա թե ինչու մեր լեզուն
Մեր հզոր զենքն է անկոտրում:
úÓ³Ù³ÝáõÏ
úÓ³Ù³ÝáõÏ ³ñù³Û³½Ý »Ù,
γ˳ñ¹í³Í »Ù ã³ñÇ Ï³Ùùáí
àõ å³ïí³Í »Ù ûÓÇ Ù³ßÏáí,
´³Ûó ëÇñï áõݻ٠ٳñ¹áõ ÝÙ³Ý,
êå³ëáõÙ »Ù ÇÙ ³ÝÝÙ³Ý ²ñ¨Ñ³ïÇÝ`
ÆÝÓ ÏÛ³Ýù ïíáÕ ³ñ»·³ÏÇÝ:
Ա
րևհատը կախարդական փայտիկով թեթևակի խփում է Օձամանուկին և արտասանում.
Այբ, բեն ,գիմ, դա, ե՛լ ու քայլի՛ր մարդու նման,
Եչ ,զա է,ըթ, թող որ դառնաս դու արքայազն,
Խանդավառված մեր հանդեսից,
Նա ազատվեց կախարդանքից:
Օձամանուկը դառնում է արքայազն:
ú¯ý, Ñá·Ý»óÇÝù, ß³ï ù³ÛÉ»óÇÝù,
öáÕáóÝ»ñáõÙ ÙáÉáñí»óÇÝù ,
ºÏ»ù ϳÝã»Ýù Ù»Ýù å³åÇÏÇÝ ,
àõ Ññ³Å»ßï ï³Ýù ù³Õ³ùÇÝ:
-ֳݳãáõÙ »Ýù Ù»Ýù Ó»½ ³ñ¹»Ý ,
¶ñ»É –ϳñ¹³É ·Çï»Ýù ϳñÍ»ë :
Աշակերտ
Այբբենարա՛ն, ի՛մ սիրելի,
Քո տառերով հրաշալի
Պիտի՛ կարդամ, պիտի՛ գրեմ,
Պիտի՛ շողամ, պիտի՛ փայլեմ,
Ու քո լույսով միտքս մարզեմ
Ինչուները մեկ-մեկ պարզեմ:
Մեսրոպ Մաշտոց
Ի՛մ բալիկներ, ավարտեցիք Այբուբենի շքերթը հոծ,
Որն իր լույսով է ողողել ամեն մի սիրտ, բակ ու փողոց,
Ջա~ն, ի~նչ լավ է այսքան բեռով դարերն ի վեր քայլել նորից,
Այբուբենի Ա-ն առջևից է մարտնչում, Ք-ն `հետևից,
Որ հարավից մինչև հյուսիս հար ղողանջի հայոց լեզուն
Ու մեզ ոսկե ափն այն հանի, որին բոլորս ենք երազում:
Աշակերտ
Զավակներն ենք մենք քաջազուն
Զորեղ զարմից Արամազդի,
Այդ մենք պիտի բազմապատկենք
Զ
արկը զորեղ հայոց բազկի,
Ազատության իր զնդանին
Զորավիգ ու զրահ դառնանք,
Ոսկեմազիկ զամբիկներով
Հասնենք Զանգու ու Զանգեզուր,
Զատիկների տեսքով փռվենք
Հայոց զմրուխտ աշխարհն ի վար
Ու զօր գիշեր ահազանգենք.
-Թեև այսօր փոքր ենք այսքան,
Բայց մենք վաղվա խաղաղ զորքիդ :
Զինակիրներն ենք սրբազան:
Հնչում է և երեխաները պարում են զինվորական խրոխտ պարը, որն ավարտում ենք նշանաբան-պաստառով:
Հրաշք է մեր այբուբենը`կատարյալ ու կուռ, հրաշագործ, աստվածային,մեր լինելության ու հարատևման առհավատչյան,որ հնչում է թոթովախոս մանկան շուրթին որպես լուսաղողանջ աղոթք: Ողջ կյանքս նվիրել եմ դպրոցին`աշխատելով որպես դասվար , հարյուրավոր երեխաների համար բացել եմ մեսրոպյան հրաշագործ այբուբենի դռները:Այդ իրադարձությունը մշտապես նշվել է յուրահատուկ տոնակատարությամբ:Իմ ստեղծած միջոցառումների բեմագրերը և բաց դասերի սեղմագրերը տպագրվել ու տպագրվում են հանրապետական մամուլում`հատկապես ԿԱԻ գիտամեթոդական ամսագրում,ԿՏԱԿի պաշարների շտեմարանում,տպագրվել է նաև մեթոդական ձեռնարկը:
նվիրված է այբբենարանի տոնին,որտեղ համառոտ ներկայացվում է մեր հայոց ոսկեղենիկ այբուբենի ստեղծման պատմությունը, հանելուկների և հեքիաթների միջոցով բացահայտվում նրա մոգական ազդեցությունը հեքիաթների հերոսների վրա, որոնք վերափոխվում են ,դառնում առավել բարի ու գեղեցիկ:
Օգտագործված գրականություն
1.Վ.Վարդունի
2.Կ.Մելիքսեթյան
3.Վ. Սարգսյան
4.Ս.Քոչինյան, 5-6,2006