СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«[email protected]»

||| Ա դասարան միջոցառման ծրագիր



ԻՄ ԱՄԵՆԱԹԱՆԿ

Մարիաննա երգի կատարում։

Աշխարհում կա ամենից սքանչելի մի էակ, որին մշտապես պարտք ենք : Դա /մայրն է:/ միասին Գ. Դավիթ

Մայր , որքան քնքշություն ու տոկունություն կա այս մեկ բառում, մայր կյանքի միակ հանգրվան , որին կարող ես փարվել թե՛ տխուր, թե՛ ուրախ օրերին: Օ. Մանե

Ի՞ նչ զգացմունք, ի՞նչ երջանկություն կարող է հասնել մայրական զգացմունքին, մայրական երջանկությանը: Ամեն ինչ, ամեն տեսակ զգացմունք խախուտ ու անցողիկ է, բացի մայրական զգացմունքից : Ա.Մանե



Մոր սիրտն անդունդ է, որի խորքում միշտ ներում կգտնվի: Դանիել

Հայ ընտանիքներում մայրը կարծես մի սուրբ էակ լինի, նրան միշտ վերաբերվում են հարգանքով և մեծ սիրով: հայ բանաստեղծները ևս անթիվ ու անհամար ստեղծագործություններ են նվիրել մոր կերպարին: Անգելինա



Երբ կքայլես այս աշխարհով

Ու կնայես քո հետքերին ,

Չմոռանաս, որ դրանով

Պարտավոր ես ծնողներիդ… Անի

Չմոռանաս, որ նրանք են

Քեզ այս կյանքը նվիրել,

Չմոռանաս, որ նրանք են

Օրորոցում քեզ օրորել… Տիգրան

Քո առաջին քայլից սկսած

Ձեռքդ բռնած կողքիդ քայլել,

Քո առաջին բառից սկսած

Քո բառերին իմաստ գտել: Ալեն

Ու թե քայլերդ քեզ կտանեն

Այս աշխարհի բարձունքներին,

Չմոռանաս, ծունկդ ծալես

Ու խոնարհվես ծնողներիդ: Անուշ





Իմ մայրիկը զգույշ է շատ,

Մայրիկ է մի զարմանալի,

Առավոտց լսում եմ միշտ.

Չի՛ կարելի, չի՛ կարելի: Հարութ

Ամռան շոգին կանչում է , տես ,

Ավազանը հրաշալի,

Հենց ուզում եմ լողալ, մեկ էլ՝

Սառն է ջուրը, չի՛ կարելի: Գագիկ

Պապիս գյուղում ուզում եմ ես

Ձեռք տալ սևուկ ուլիկին՝

Զգույշ մնա, պոզով կտա,

Հեռու գնա, չի՛ կարելի: Նվեր

Օ՜, ինչ դեղձեր նարնջագույն,

Թուզ ու սալոր, տանձ հյութալի՝

Դու մի քաղիր, պապը կտա,

Ծառից կընկնես, չի՛ կարելի: Ս.Դավիթ

Նույնիսկ ամուր բանտարկված է

Հեծանիվը իմ սիրելի՝

Որ մեծանաս, նոր կքշես,

Վթար կտաս, չի՛ կարելի: Գ.Դավիթ

Շատ է զգույշ իմ մայրիկը,

Ոչ մի ազատ քայլ չեմ անում,

Բայց տեղը գա ՝ նախատում է,

Բոլորի մոտ հանդիմանում: Թ.Մանե

Ճիշտն ասած լավ չեմ հասկանում ,

Ինչ է անշարժ նստեմ տանը,

Էլ ում համար են պատրաստում

Հեծանիվն ու ավազանը:Հայկ

Երգ ՝Դալիթա ՝Մայրիկ

Թե մայր չլիներ աշխարհում այս նոր

Ես կփաղչեի անապատը խոր,

Ես կփաղչեի ողջ աստղերն ի վեր՝

Թե մորս սերը մագնիս չլիներ: Սուսաննա

Մայրական ժպիտ , դու քնքուշ ու լուռ,

Եվ փափուկ ինչպես աղավնու փետուր

Դու երկնքի պես աստղալից ու խոր

Եվ արևի պես տաք ու լուսավոր: Լինա

Մորս նման աշխատասեր

Դեռ աշխարհը չի ծնել,

Սուրբ ձեռքերը՝ իր սրտի պես՝

Ոչ մի վայրկյան չեն քնել… Դիանա



Մայր իմ դու սուրբ հայոց լեզու

Ամենօրյա դու Ավարայր,

Իրավ քու՞յրն ես դու աստծո,

Թե՞ մայր հողն ես հավերժամայր,

Ողջ մարդկության էլ ինչն ես դու.

Որ պաշտում է քեզ ողջ աշխարհ… Մարի

Ամեն մարդու ամեն մի մայր

Սուրբ է որդու սրտի համար:

Բայց ինձ համար մայրն ամենի՝

Մի սրբավայր՝ տաճար է մի: Ալեքս

Իմս՝ աստված տաճարի մեջ,

Ես՝ իր վառվող մոմն եմ անշեջ:

Մայրս՝ աստված մայր տաճարում

Ես՝ աղոթող ողջ դարերում…

Ա՜խ, չէ, մայրս մի հասարակ

Աստվածիկ է , մի հույս ճրագ: Անդրանիկ

Երբ նայում եմ քո աչքերին,

Ողջ աշխարհն է ինձ ժպտում.

Երբ քո դեմքին ժպիտը կա,

Արևն է ինձ ողջունում: Միլենա

Երբ մայրս կա աշխարհում,

Օրերն ուրախ են անցնում.

Երբ մորս շունչն եմ ես զգում,

Շատ հպարտ եմ ինձ զգում: Գոռ

Պար / Սոնա Ռուբինյան Մայրիկ/Սուսաննա

Մայրս փոքրիկ մայրս խեղճ

Մայրս մի մայր հասարակ,

Մայրս այս մայր երկրի մեջ

Արևի դեմ մի ճրագ: Էլեն

Բայց արևի լույսի տակ ,

Երբ ցավեր եք ինձ բերում

Սրտիս մռայլն անհատակ՝

Այն խեղճ ճրագն է ցրում: Ավետիս

Մայրս փոքրիկ, մայրս խեղճ

Մայրս մի մայր հասարակ

Մայրս մի բուռ սրտիս մեջ

Գիշեր ու զօր արեգակ: Վահան

Հանեմ գանձերը հայոց լեռների,

Շաղ տամ բոլորը մորս ոտքի տակ՝

Ախ, էլի քիչ է, ախ, քիչ է էլի: Ալեն

Շաղ տամ մարգարիտն՝ համայն ծովերի,

Ծաղիկների հետ , մորս ոտքի տակ՝

Ախ, էլի քիչ է, ախ, քիչ է էլի: Արտավազդ

Ցած բերեմ բոլոր բույլերն աստղերի,

Զույգ աչքերիս ետ ձգեմ ոտքի տակ՝

Մորս ոտքի տակ՝ ախ, քիչ է էլի: Օ.Մանե

Եվ թեկուզ հանեմ իմ սիրտը բարի՝

Գառի պես զոհեմ մորս ոտքի տակ՝

Ախ, էլի քիչ է , ախ, քիչ է էլի: Մարի

Լոկ մայրն է այժմ խիղճն հայրենիքիս՝

Դարերի կյանքն էլ թե տամ մայրիկիս,

Աստված իմ քիչ է, չէ, քիչ է էլի: Անդրանիկ

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝

Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,

Արև աչքերի լույսն է նա թափել՝

Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին… Ս.Դավիթ

Եվ հիմա քիչ է , թե աչքերս տամ,

Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,

Ախ, մայր երգելուց ինչպես կշտանամ ,

Մայրս պատկերն է մայր հայրենիքիս: Ա.Մանե

Մայրիկը այն մեծ նավն է, որով մենք այդքան ապահով ճամփորդում ենք , երբ փոքրիկ ենք և որը մեզ տարիներ հետո ճանապարհելու է կյանքի մեծ օվկիանոսը՝ արդեն ինքնուրույն ճանապարհորդության: Սուսաննա

ես ասում ,խելքս ցնդում է,

Ոտքերիս քայլքը ինքնին պնդում է։

ասելիս սիրտս ուռչում է,

Սերս՝ վարանում,ցավս փախչում է։ Թ.Մանե

հեգելիս աչքս լցվում է,

Գիշերս՝ անցնում,օրս բացվում է։

եմ լսում,շուրթս դողում է,

Արցունքը կաթ-կաթ դեմքիս մաղում է։ Անգելինա



կոչելիս հոգով ցնցվում եմ,

Քեզնով արբեցած՝ բույրով լցվում եմ։Լինա

Առաջին բառը լեզվիդ կանաչել

Նրանից բազում ճյուղեր են աճել։ Անուշ

Այդ բառով քո մեջ սիրտս է զարկում,

Իմ մեծ սրտի մեջ քո սիրտն եմ գրկում։Միլենա

Երգ՝ Արևիկ Մայրիկիս

Թե տխրում եմ, անմիջապես

Մայրիկիս մոտ եմ վազում,

Թե ուրախ եմ, հրճվանքս ես

Մայրիկիս հետ եմ կիսում: Գոռ

Բարի, ժպտուն իմ մայրիկից

Չեմ թաքցնում ես ոչինչ:

Մայրիկն ասես գիտուն լինի,

Գիտե ամե՜ն , ամե՜ն ինչ: Դիանա

Մի արև կա, մի երկինք,

Մի սիրտ կա ու մի լուսին,

Մի գեղեցիկ հայրենիք

Ու մի մայրիկ թանկագին: Անի

Մայրիկ,դու լույս ես,արև ու հույս ես,

Իմ թոթով լեզվի բանալու դուրսն ես։

Դարձիր ինձ հենակ,որ լինեմ կանգուն,

Չլինեմ մենակ իմ գալիք կյանքում։Ա. Մանե

Ողջ աշխարհի մայրերին

Ուժ ու կորով թող լինի: Գագիկ

Ողջ աշխարհի մայրերին

Երջանկություն թող լինի: Հարութ

Ողջ աշխարհի մայրերին

Աստված պահապան լինի: Արտավազդ

Ողջ աշխարհի մայրերի

Տոնը շնորհավոր լինի: Վահան

Զավակներով ու թոռներով

Երջանկություն վայելի: Գ.Դավիթ

Ու թե հանկարծ դարդ ունենաս,

Թող աննշան այն լնի: Ս.Դավիթ

Ողջ աշխարհի մայրերին

Հավիտյան կյանք թող լինի: Էլեն

Խոնարհվում եմ ես քո առաջ. Դանիել

Մայր / միասին/

Դու՝ հավերժող անմահություն: Նվեր

Դու՝ հայրենիք, դու՝ տեղ, դու՝ տուն: Ալեն

Դու՝ խտացած համբերություն: Ավետիս

Մայր՝ սրբություն ամենասուրբ: Անդրանիկ

Մայր՝ նրբություն ամենանուրբ: Ալեքս

Դու՝ լուսեղեն ու անգին գանձ: Հայկ

Դու մեր կողքին ապրող աստված: Միլենա

Դու արևից ավելի տաք: Գոռ

Դու արևից զորեղ արև

Այս ջերմաշունչ արևի տակ: Լինա

Աշխարհի մայրեր եղեք երջանիկ: Դիանա

Թող ձեր երազը միշտ գունեղ լինի:Սուսաննա

Ձեր անուշ ձայնը միշտ հնչեղ լինի: Անուշ

Աչքերի փայլը կրակոտ լինի:Անգելինա

Ձեր սրտի զարկը միշտ քնքուշ լինի:Թ.Մանե

Արևի փայլը միշտ ձեզ հետ լինի՝

Որ այս աշխարհին խաղաղ կյանք լինի:Տիգրան

Այո, աշխարհին խաղաղ կյանք լինի

Որ ձեր զավակը ձեր կողքին լինի:Մարի

Արևի փայլը միշտ ձեզ հետ լինի: Օ.Մանե

Միասին

Եղեք երջանիկ մեր անուշ մայրեր:

Երգ Գոռ Եփրեմյան և Սարգիս Ավետիսյան Մամ

ՎԵՐՋ