СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Smart Էլեկտրոնային գրատախտակ: Տեխնիկական բնութագրեր, աշխատանքային սկզբունքներ,անհրաժեշտ պայմաններ:

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Smart Էլեկտրոնային գրատախտակ: Տեխնիկական բնութագրեր, աշխատանքային սկզբունքներ,անհրաժեշտ պայմաններ:»

Smart Էլեկտրոնային գրատախտակ: Տեխնիկական բնութագրեր, աշխատանքային սկզբունքներ,անհրաժեշտ պայմաններ:ՈՒսումնական գործընթացում էլեկտրոնային գրատախտակի կիրառման առանձնահատկությունները

Smart Էլեկտրոնային ինտերակտիվ գրատախտակը սարքավորում է, որը նախատեսված է համակարգչի աշխատանքային սեղանի պատկերը պրոյեկտորի օգնությամբ էլեկտրոնային գրատախտակի մակերևույթին արտացոլելու համար, այսինքն՝ այն կիրառվում է համակարգչի և պրոյեկտորի հետ։

Համակարգչի և գրատախտակի կապը երկկողմանի է։ Մկնիկի փոխարեն օգտագործվում է մատը կամ գրչածայրը՝ ստիլուսը։ Առանց գրատախտակից հեռանալու մարկերի կամ մատի օգնությամբ կարելի է առանց զեկույցն ընդհատելու պատկերի հետ աշխատել, փոփոխել, գունավոր մարկերների օգնությամբ պատկերի վերևում նշումներ կատարել։ Բոլոր փոփոխությունները համակարգչում գրանցվում են համապատասխան ֆայլերում, որոնք հետագայում կարող են խմբագրվել կամ ձայնագրվել արտաքին կրիչների վրա։ Որոշ էլեկտրոնային գրատախտակներ կարողանում են միաժամանակ ճանաչել մատի կամ մարկերի մի քանի հպում։ Ցանկացած էլեկտրոնային գրատախտակ ունի իր ծրագրային ապահովումը, որի օգնությամբ կարելի է կատարել տարբեր աշխատանքներ՝ սկսած պարզ նկարելուց, վերջացրած՝ բազմաէջանոց դասերով և ներկայացումներով։ Անհրաժեշտության դեպքում պրոյեկտորը կարելի է փոխարինել փաստաթուղթ-խցիկով, որը հնարավորություն է տալիս ուսուցման գործընթացը դարձնել բազմաբնույթ, ստեղծել պատկերներ։

Էլեկտրամագնիսական տեխնոլոգիայով գրատախտակները հաղորդալարերով պետք է միացվեն համակարգչին և սնուցման աղբյուրին։ Նրանք աշխատում են հատուկ էլեկտրոնային մարկերով, որոնց դիրքը որոշվում է գրատախտակի մակերևույթի տվիչներով։ Այս տեխնոլոգիան կիրառվում է Activboard և Interwrite ինտերակտիվ գրատախտակներում։ Անալոգա-պաշտպանաշերտ տեխնոլոգիայով գրատախտակները նույնպես հաղորդալարերով պետք է միացվեն համակարգչին և սնուցման աղբյուրին։ Սրանք աշխատում են ոչ միայն հատուկ մարկերով, այլ նաև մատով։ Մակերևույթը բաղկացած է երկու շերտից, որոնց միջև դրված են տվիչներ։ Գրատախտակի աշխատանքային մակերևույթի վերին շերտը ցանկացած առարկայով սեղմելու ժամանակ տվիչները որոշում են հպման տեղը և համակարգչին տալիս են ինֆորմացիա։ Հիմնական թերությունն այն է, որ մակերևույթի վնասման դեպքում մեծանում է շարքից դուրս գալու հավանականությունը։ Այս տեխնոլոգիան իրականացվում է Smart и Polyvision արտադրության ինտերակտիվ գրատախտակներում։ Ուլտրաձայնային տեխնոլոգիայով գրատախտակներն աշխատում են միայն հատուկ մարկերով։ Մակերևույթին մարկերի հպման ժամանակ տրվում է ուլտրաձայնային ազդանշան, որը ֆիքսվում է տվիչներով։ Այս տեխնոլոգիան կիրառվում է Hitachi և Panasonic ինտերակտիվ գրատախտակներում։ Ինֆրակարմիր տեխնոլոգիայով գրատախտակներն աշխատում են հատուկ մարկերով։ Ինֆրակարմիր խցիկները «տեսնում են» մարկերի հպումը, որոշում են նրա կոորդինատները և փոխանցում համակարգչին։ Այս տեխնոլոգիան կիրառվում է Hitachi ընկերության FX Duo и FX Trioինտերակտիվ գրատախտակներում։ Ինֆրակարմիր և ուլտրաձայնային տեխնոլոգիաները հաճախ համակցում են։ Միկրոկետային տեխնոլոգիայով արտադրված գրատախտակները անհրաժեշտ չէ միացնել ցանցին կամ համակարգչին։ Նրանց հիմնական աշխատանքային գործիքը հանդիսանում է ստիլուսը, որը հաղորդում է բոլոր տվյալները համակարգչին Bluetooth[[3]] հաղորդիչի օգնությամբ։ Այս տեխնոլոգիան կիրառվում է Eno սերիայի գրատախտակներում։ Լազերային տեխնոլոգիայով գրատախտակներն աշխատում են հատուկ էլեկտրոնային մարկերով։ Օպտիկական տեխնոլոգիայի հիմքում ընկած է երկու ինֆրակարմիր ճառագայթիչների և տվիչների կիրառումը, որոնք տեղադրված են գրատախտակի վերին եզրում։ Նրանք հետևում են մակերևույթին մարկերի կամ ցանկացած ուրիշ առարկայի, օրինակ՝ մատի, շարժմանը, որոշում են նրա կոորդինատները և հաղորդում համակարգչին։ Այս տեխնոլոգիան կիրառվում է Hitachi ընկերության FX Duo գրատախտակներում։



3. imdproc.am, aniedu.am,learning.aniedu.am կրթական կայքերի էությունը, օգտագործման առանձնահատկությունները, ընձեռած հնարավորությունները