Просмотр содержимого документа
«Socrative վիրտուալ հարթակ»
Socrative վիրտուալ հարթակ
Socrative անվճար վիրտուալ հարթակ է, որը թույլ է տալիս արագորեն ստեղծել վիկտորինաներ, հարցումներ, հարցաշարեր և թեստեր: Ավելին Socrative -ը հնարավորություն է տալիս համաժամանակյա հետևել և դիտել թեստի արդյունքները իրական ժամանակում և գնահատել ոչ միայն ամբողջ դասի, այլև յուրաքանչյուր աշակերտի առաջընթացը: Մինչև 50 աշակերտ կարող են միաժամանակ մասնակցել:
Socrative առցանց դասարանի ուղեցույց
Ցանկացած բրոուզերի որոնման դաշտում մուտքագրեք Socrative ,հղումով մտեք համապատասխան կայք կամ հավաքեք Socrative.com .
Սեղմում եք login,բացվում է պատուհան
Եթե նոր եք գրանցվում կայքում,սեղմեք Sign up now, բացված պատուհանում լրացնում եք ձեր տվյալները / First name -անուն, Last name -ազգանուն,E mail- էլ. Փոստ, password -գաղտնաբառ / և սեղմում Next
Բացվում է հաջորդ պատուհանը որտեղ ընտրում եք երկիրը Armenia, , հաստատության տիպը Primary/Secondary School, դպրոց պատուհանում ընտրում եք School not listed, School Name դաշտում լրացրեք ձեր դպրոցի անունը,Role դաշտում ընտրեք Teacher և սեղմեք Next
Ը
նտրեք Socrative FREE և սեղմեք Finish:Բացվում է Socrative ձեր անձնական էջը ,որի վերևում երևում է ձեր վիրտուալ դասարանի անվանումը ,այս օրինակում դա GABI20: Ա
Այդ անվանումը օգտագործելու են աշակերտները ձեր դասարան մտնելու և աշխատելու համար:
Ն
որ թեստ ստեղծելու համար սեղմում եք Quizzes ,բացված պատուհանում ընտրում ենք Add Quiz
Ը
նտրում ենք Create New
Բ
ացված պատուհանում տալիս ենք թեստի անվանումը,ընտրում ենք հարցի տիպը /բազմաթիվ պատասխաններով,ճիշտ/սխալ, կարճ պատասխանով/
Գրում եք հարցը ,նշում պատասխանները,ճիշտ պատասխանը առանձնացնում,որից հետո անցնում եք հաջորդ հարցին դարձյալ նույն ձևով Add question ից` ընտրելով ինչ տիպի պատասխան է ունենալու հարցը :Վերջացնելուց հետո Save and Exit և թեստը պատրաստ է:
Ձեր պատրաստած թեստը դասին կիրառելու համար սեղմում եք Launch,ընտրում եք Quiz,հայտնվում է ձեր թեստերի ցանկը,սեղմում եք թեստի անվան վրա , Next
Հաջորդ պատուհանում նշումներ եք անում ,թե թեստը ինչպես հանձնարարել /օր. անպայման աշակերտը գրի անունը,հարցերը խառնվեն,պատասխանները խառնվեն,երևա հարցաթերթկը,ցուցադրվի վերջնական արդյունքը/ և սեղմում Start:
Results ներդիրից հետևում եք աշակերտների առաջընթացին: Finish սեղմելով ավարտում եք թեստի հետ աշխատանքը: Reports ներդիրում տեսնում եք արդյունքների ամփոփումը:
Աշակերտները օգտվելու համար կամ հասցեների դաշտում հավաքում են https://b.socrative.com/login/student/ կամ որոնելու պատուհանում գրում են socrative student: Բացված պատուհանում
գրում են իրենց ուսուցչի վիրտուալ դասարանի անունը ` այս օրինակում
GABI20, հաջորդիվ գրում եք ձեր անունը,և սկսում թեստը լուծել:
Մաղթում եմ հաջողություն!!!!!