СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Սոցիալական մեդիայի և համացանցի անվտանգությունը՝ սահմանային լարված իրավիճակներում

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

 

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց բավականին մեծ թափ են ստացել սոցիալական ցանցերի և համացանցային հաքերների կողմից կատարվող ցանցահենությունները, հատկապես սահմանային լարված իրավիճակներում։ Հակառակորդն անընդհատ փորձում է տարատեսակ ապատեղեկատվություն տարածել հայկական մեդիա դաշտում, ուստի անհրաժեշտ է նման իրավիճակներում պահպանել մեդիայից օգտվելու կանոնները, այլ կերպ ասած՝ կարևոր է դառնում տեղեկատվական կարգապահության և ինֆորմացիոն հիգիենայի հարցը։ 

Просмотр содержимого документа
«Սոցիալական մեդիայի և համացանցի անվտանգությունը՝ սահմանային լարված իրավիճակներում»

Սոցիալական մեդիայի և համացանցի անվտանգությունը՝ սահմանային լարված իրավիճակներում


Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց բավականին մեծ թափ են ստացել սոցիալական ցանցերի և համացանցային հաքերների կողմից կատարվող ցանցահենությունները, հատկապես սահմանային լարված իրավիճակներում։ Հակառակորդն անընդհատ փորձում է տարատեսակ ապատեղեկատվություն տարածել հայկական մեդիա դաշտում, ուստի անհրաժեշտ է նման իրավիճակներում պահպանել մեդիայից օգտվելու կանոնները, այլ կերպ ասած՝ կարևոր է դառնում տեղեկատվական կարգապահության և ինֆորմացիոն հիգիենայի հարցը։ 

Ի՞նչ չի կարելի անել


  • Չի կարելի վստահել հակառակորդի որևէ կայքի. Հիմնականում դրանք վերահսկվում են նրանց հատուկ ծառայությունների կողմից: Անկախ բովանդակությունից՝ չի կարելի այնտեղ որևէ մեկնաբանություն թողնել, հղումը տարածել, քանի որ դա մեծացնում է տվյալ կայքի տեսանելիությունը:

  • Համացանցի հայկական տիրույթում շրջանառվում են հայերեն և ռուսերեն բովանդակությամբ «լրատվական կայքեր» (որոշ կայքեր կարող եք գտնել էստեղ` bit.ly/3iWVxMo), ինչպես նաև` ակտիվացել են հայկական անուններով բազմաթիվ պրոֆիլներ, որոնք գտնվում են հակառակորդի վերահսկողության ներքո։ Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք նրանց տարածած տեղեկությանը և նրանց հետ քննարկման մեջ մի՛ մտեք: Ստացված ամեն տեղեկություն փորձեք ճշտել պաշտոնական աղբյուրներից։

  • Եթե նկատում եք զոհված զինվորների կամ խոցված ռազմական տեխնիկայի նկարներ, ապա դրանց իսկությունը կարող եք ստուգել պարզ փնտրում կատարելու միջոցով` bit.ly/32cGVlO, իսկ Յութուբում նման տեսանյութեր նկատելու դեպքում կարող եք կրկին պարզ փնտրման եղանակով հասկանալ` նախկինում այդ տեսանյութը հրապարակվել է, թե ոչ`  bit.ly/32d5SxO։ Միշտ հիշե՛ք, ամենավստահելի աղբյուրը պաշտոնականն է:

  • Ձեզ կարող է ինչ-որ տեղեկություն հասնել մեր կորուստների մասին։ Օրինակ՝ ծանոթ ինչ-որ մեկն այդ մասին պատմի։ Նույնիսկ եթե վստահ եք, որ ճիշտ տեղեկություններ են, պետք չէ այդ մասին հապշտապ գրել Ֆեյսբուքում, նույնիսկ միայն ընկերների համար կամ փակ խմբերում, կամ թեկուզ երկտողերով։ Ինֆորմացիոն պատերազմի պայմաններում ամեն ավելորդ տեղեկություն կարող է վնաս պատճառել։

  • Ոչ մի տեղեկատվություն՝ զորքի, զինտեխնիկայի տեղաշարժի մասին։ Ո՛չ հեռախոսով խոսելիս, ո՛չ էլ, առավել ևս, սոցցանցերում։ 

  • «Հարևանիս տղեն զորամասից էր զանգել և ասաց, որ...»։ Ոչ մի նման տվյալ չի կարելի տարածել։

  • Թշնամին հայկական պրոֆիլներից երկտողեր է ուղարկում, լուսանկարներ, տեսանյութեր, երբեմն ձևացնում, թե ծանոթ է, ինչ-որ բաներ ասում, ինչ-որ բաներ հարցնում։ Ո՛չ արձագանքեք, ո՛չ էլ, առավել ևս, տարածեք։

  • Չպետք է պատասխանենք անծանոթ նամակներին։ Կարող են Ձեր mail-ին ուղարկել տարբեր բովանդակության նյութեր, որոնք ներբեռնելով կամ հաստատելով կվարակեք համակարգիչը և կդառնաք խոցելի հակառակորդի հաքերների կողմից։