СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Սոցիալական ոլորտ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Սոցիալական ոլորտ»

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ՀՈՒԶԱԿԱՆ ԵՎ ԱՆՁՆԱՅԻՆ ՈԼՈՐՏ

Սոցիալական զարգացում

Փոխհարաբերություններ շրջապատի հետ

Չափորոշիչ

Ցուցիչ

1. Երեխան սկսում է շփվել ծանոթ մեծահասակների և հասակակիցների հետ և հաստատում է վստահության վրա հիմնված հարաբերություններ:

1) Աշխուժանում է ծնողներին և ծանոթ մեծահասակներին տեսնելիս (ժպիտ, ակտիվ շարժումներ և ձայներ):


2) Ցուցաբերում է ամաչկոտություն կամ տագնապ (վախ), անծանոթ մեծահասակների ներկայությամբ:


3) Ցուցաբերում է անհանգստություն, տագնապ` ծանոթ մեծահասակից բաժանվելիս:


4) Հանգիստ և ապահով է զգում, երբ մտերիմ մեծահասակը իր տեսադաշտում է:


5) Մեծահասակներին ներգրավում է իր փոխգործուն խաղերի (շփումների) մեջ:


6) Ներգրավվում է փոխգործուն շփումների կամ խաղերի մեջ:


7) Օգտագործում է շարժումները և դիմախաղը հաղորդակցվելու համար:


8) Նկատում և արձագանքում է ուրիշ երեխաներին:

Սոցիալական վարք

2. Երեխան զարգացնում է ինքնակառավարման հմտություններ:

1). Ինքն իրեն զբաղեցնում է կամ հետաքրքրություններ է գտնում:


2) Հարմարվում է օրվա կրկնվող գործողություններին:


3). Հաճախակի փոխում է գործողությունները (զբաղմունքը):

3. Երեխան սկսում է դրսևորել ինքնուրույնություն:

4) Փորձում է կատարել ինքնուրույն գործողություններ` ուտել, քայլել, վերցնել ինչ-որ բան (չնայած դեռ օգնության կարիք ունի):

Անձնային զարգացում

4. Երեխան սկսում է ցուցաբերել սեփական անձի և ուրիշների մասին իմացություն:

1) Երբ տալիս են իր անունը, արձագանքում է շարժումով կամ ձայնով:


2) Ուսումնասիրում է իր մարմինը:


3) Ուսումնասիրում է ուրիշների դեմքերը, մարմնի մասերը:


4) Երբ խնդրում են, ցույց է տալիս իր մարմնի առնվազն 2 մասերը:

Հուզական զարգացում

5. Երեխան սկսում է արտահայտել և ճանաչել հիմնական հույզերը:

1) Անծանոթ միջավայրում դրսևորում է վախ կամ զգուշանում է:


2) Արտահայտում է իր զգացմունքները ձայներով կամ շարժումներով:


3) Արձագանքում է ուրիշների հույզերին:


4) Երեխան հուզականորեն արձագանքում է երաժշտական գործիքներով, մարդկային ձայնով կատարած երաժշտությանը: