Просмотр содержимого документа
«Սոցիալիստական պետություններ»
Սոցիալիստական պետություններ
Համաշխարհային տնտեսությունը սկզբնական շրջանում ձևավորվել է որպես համաշխարհային կապիտալիստական տնտեսություն: 20-րդ դարի երկրորդ կեսին աստիճանաբար ձևավորվեց համաշխարհային սոցիալիստական տնտեսությունը, որի հիմքը ԽՍՀՄ (Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն) տնտեսությունն էր: Վերջինս 15 հանրապետությունների միություն էր (ներառյալ՝ Հայկական ԽՍՀ), որը շուրջ յոթ տասնամյակի ընթացքում կարողացավ դիմագրավել կապիտալիստական երկրների հետ մրցակցությանը:
Ուշադրություն
Սոցիալիստական պետությունը պետության տիպ է, որն առաջ է եկել սոցիալիստական հեղափոխության շնորհիվ 1917 թ.-ին, երբ Ռուսաստանում հաղթանակեց հոկտեմբերյան հեղափոխությունը:
1922 թ-ին կազմավորվեց ԽՍՀՄ-ը՝ սովետների իշխանությամբ և պլանային տնտեսության զարգացմամբ: Պլանային տնտեսությունն ասելով պետք է հասկանալ, որ տնտեսության զարգացումը կարգավորվում էր պետական պլանների միջոցով, գոյություն չունեին ազատ շուկայական հարաբերություններ:
Այնուհետև սոցիալիստական պետությունների շարքում ընդգրկվեցին Մոնղոլիան (1924 թ.), երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայի (Ալբանիա, Բուլղարիա, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն, Լեհաստան, Հարավսլավիա, Չեխոսլովակիա, Հունգարիա, Ռումինիա) և Ասիայի մի շարք պետություններ (Չինաստան, ԿԺԴՀ, Վիետնամ, Լաոս), 1959-ին՝ Կուբան:
Բեռլինի պատը Գերմանիայի մայրաքաղաքը բաժանել է երկու մասի՝ սոցիալիստական (ԳԴՀ) և կապիտալիստական(ԳՖՀ) տնտեսություն ունեցող երկրների: Այն քանդվել է 1990 թ.-ին:
Ներկայումս սոցիալիստական տնտեսական համակարգը գրեթե վերացել է, քանի որ նախկին սոցիալիստական երկրները՝ բացի Կուբայից, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունից (հս.), անցում են կատարել շուկայական տնտեսական զարգացման՝ կապիտալիստական համակարգին:
Կապիտալիստական պետությունն են ԱՄՆ-ը Կանադան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Իրանը, Ճապոնիան և այլն: