СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Սուրբ Պողոսի տաճար

Категория: Искусство

Нажмите, чтобы узнать подробности

 Սուրբ Պողոսի գմբեթից մինչև գետին բարձրությունը կազմում է 365 ոտնաչափ՝ յուրաքանչյուր ոտնաչափը խորհրդանշում է տարվա մեկ օրը:

Просмотр содержимого документа
«Սուրբ Պողոսի տաճար»





Սուրբ Պողոսի Տաճարը (անգլ.՝ St Paul's Cathedral) նվիրված է Պողոս առաքյալին: Գտնվում է Լանդգեյտ Հիլլ բլրի կատարին, Լոնդոնի ամենաբարձր կետում, համարվում է Լոնդոնի եպիսկոպոսի նստավայրը։

Այս տեղում տաճարը վերափոխվել է հինգ անգամ: Չորրորդ (քարե) տաճարը (հայտնի որպես Հին Սենտ-Պոլ կամ մինչ Մեծ Հրդեհը Սենտ-Պոլ) հիմնվել է 1087 թվականին և օծվել է 1240 թվականին։ Այն եղել է այդ ժամանակ Եվրոպայի խոշորագույն տաճարներից մեկը. նրա երկարությունը կազմել է մոտավորապես 180 մետր, լայնությունը՝ 30 մետր, սրաձողի երկարությունը մոտավորապես 150 մետր։ Տաճարը այրվել է 1666 թվականի Լոնդոնի մեծ հրդեհի ժամանակ։ Չնայած հրդեհից հետո տաճարը վերականգնել հնարավոր էր, բայց իշխանությունները՝ նրա տեղ նոր շինության կառուցման մասին որոշում կայացրեցին; Հինգերորդ (քարե) տաճարը կառուցվել է ճարտարապես Քրիստոֆեր Ռենի նախագծի համաձայն։ Աշխատանքները սկսվել են՝ 1675 թվականին և ավարտվել են՝ 1708 թվականին։ Տաճարի պաշտոնական բացման թվականը համարվում է 1708 թվականի հոկտեմբերի 20-ը՝ ճարտարապետ Ռենի ծննդյան օրը (այդ օրը նա դարձավ 76 տարեկան), սակայն փաստորեն ծառայությունները տաճարում սկսվեցին 1697 թվականի դեկտեմբերի 2-ին։ Շինարարության սկզբից փաստորեն Ռենը ստիպված եղավ երեք անգամ ամբողջությամբ փոխել նախագիծը։ Ռենի երրորդ նախագիծը նախատեսում էր բավականին մեծ տաճարի կառուցում՝ գմբեթով և երկու զանգագատուն-աշտարակներով։ Այս նախագիծը հաստատվեց և 1675թվականի հունիսին սկսվեցին շինարարական աշխատանքները։ Սակայն դրանից հետո Չարլզ II թագավորը պահանջեց նախագիծը և հրամայեց նրա մեջ մտցնել փոփոխություններ, որոնք նա ինքը բնութագրեց որպես դեկորատիվ։ Այդ դեկորատիվ փոփոխությունը դարձավ մեծ գմբեթը, դարձնելով Սուրբ Պողոս տաճարը Լոնդոնի խոշորագույն տեսարժան վայրերից մեկը։ Բոլորի կողմից ընդունված է, որ Տաճարի գմբեթը շատ բաներում կրկնում է՝ Հռոմում Սուրբ Պետրոսի գմբեթի բազիլիկան: Գմբեթի տակ զետեղված է երեք պատկերասրահ. ներքին ակապելլա և արտաքին՝ քարե և ոսկե պատկերասրահները։ Ներքին ակապելլան իր անվանը պարտական է ճարտարապետների կողմից չնախատեսված նրա ակուստիկայի առանձնահատկությանը. բառը անգամ արտասանված լինելով շշուկով պատկերասրահի մի ծայրում բազմաթիվ անգամ արտացոլվում է նրա պատերում, որի արդյունքում այդ շշուկը կարող է լսել՝ պատկերասրահի մյուս ծայրում գտնվող մարդը։ Տաճարի

զանգակատան մեջ հաստատված է 17 զանգակներ, նրանցից 13-ը՝ հյուսիսարևմտյան աշտարակում և 4-ը՝ (նեռարելով Մեծ Պոլի (անգլ.՝ Great Paul) զանգակները) հարավարևմտյան աշտարակում։






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!