СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Սուրբ զատկին նվիրված

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Սուրբ զատկին նվիրված»

Հ. Գալստյան

ԶԱՏԻԿ


Երգ՝ եկեղեցական


Հնչում են եկեղեցու զանգերը, աշակերտները, խաչի տեսքով շարված, արտասանում են տերունական աղոթքը:

Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայութիուն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. Ամէն:

Ա. Հովհ.

Այսօր Զատիկ է, տոնը մեր զատման

Աշխարհի մեղքից, մահից ազատման,

Քրիստոսն իր զոհով զատեց մեզ մեղքից,

Փրկեց, ազատեց մահվան անեծքից:

Քանդեց կապերը մեղքի գերության,

Որ քեզ կապել էր իշխանն աշխարհի

Հոգուտ նվիրեց մասն իր զորության,

Որ կյանքում քանդես գործերը չարի:

Քեզ մահից զատեց, որ ազատ ապրես

Նոր հոգով ճերմակ,ինչպես ձյան փաթիլ,

Քո ամեն մեղքին, փրկագին որպես,

Արյունն իր թափեց կաթիլ առ կաթիլ:

Շնորհակալ եմ , Տե՛ր այրանդ համար

Որ եկար աշխարհ ,դեպի երկինք տանող

Դուռ ես, ճանապարհ

Զատեցիր կյանքս մահվան վտանգից,

Քեզ եմ նվիրում, ինչ տվել ես ինձ:

Շնորհակալ եմ , Տե՛ր այրանդ համար,

Առանց քեզ մահվան պիտի գնայի,

Սուրբ անունդ վեհ պահելու համար,

Գիշեր և ցերեկ ջանք չեմ խնայի:



Մ.Հովհ.

-Բարի լուրի զանգեր զարկին՝

Զնգզնգալեն անո՜ւշ, անո՜ւշ,

Լույսը բացվեց մեր աշխարհին՝

Զատիկ լուրով անուշ-անուշ:


Երգ՝ ‹‹Բարի լուր››


Եվա

Գարնանային այս տոնի հետ

Մենք էլ ենք ծաղկել, դարձել աշխույժ

Վտակներ և ուզւմ ենք մեր վարարով ,

Զարմացնել Ձեզ:


Կ. Հովհ.

Գալուստդ բարի իմ անուշ գարուն

Արևդ բարձրիկ մեր լեռնաշխարհում

Քո խնդությունից ամպերը լացին

Բողբոջներն իրենց աչքերը բացին:


Լուսինե- Առուները խոխոջեցին,

Ծառերն ահա բողբոջեցին,

Օդը լի է ձայնով թռչնոց,

‹‹Քրիստոս հարյավ ի մեռելոց››:


Զորիկ-Մենք հայերս Քրիստոնյա ազգ ենք և սիրով պահպանում ենք մեր ավանդույթները: Այդ տոներից մեկը՝ Սուրբ Զատիկն է, որը մեր առաքելական եկեղեցին նշում է մեծ շուքով:


Միլենա -Զատիկը եղել է նախաքրիստոնեական շրջանի տոներից մեկը, որը խորհրդանշում է աշխարհի նորացումն ու բնության զարթոնքը: ‹‹Զատիկ›› բառը կապված է տիեզերական արարչագործության հետ և նշանակում է ‹‹զատվել››, ‹‹ բաժանվել›› մեղքերից: (սլ.3)


Հենզել- Նոր կյանքի սկիզբը խորհրդանշող ձուն, ինչպես նաև կենաց ծառը հին հայերը վերագրում էին մեռնող և հարություն առնող աստծուն՝ Արային: Հետագայում այս տոնը քրիստոնեական օրացույցում արժեքավորվեց և կապվեց Հիսուս Քրիստոսի հարության հետ: (սլ.4)


Մերի-Քրիստոսի մահը և հարությունը զուգորդվել են սերմը հողի մեջ թաղելու՝ մահվան, և նրա ծլարձակման՝ հարության հետ:


Էդգար-Արդեն երկու հազարամյակ քրիստոնյաները Սուրբ Զատկի օրը իրար ավետում են. ‹‹Քրիստոս հարյավ ի մեռելոց›› և պատասխանը լինում է. ‹‹Օրհնյալ է հարությունը Քրիստոսի››: (սլ.5)

-Այս տոնակատարությունն իր մեջ ամփոփում է գեղեցիկ սովորույթ-ներ, կենցաղային ավանդույթներ: Օր.՝ ձու ներկելու ավանդույթը.


Սուսաննա-

Ծաղկած են դաշտեր ծիլ-ծիլ, խատուտիկ

Եվ ամեն ժամ կավետեն Զատիկ, Զատի՛կ է եկել, թո՛ղ աշխարհ ցնծա,

Կարմիր հավկիթներ բերել ենք ընծա:


Արտավազդ-Գրիգոր Տաթևացին և Հովհաննես Երզնկացին մեկնաբանել են Զատկի ձվերի իմաստը. ձուն բովանդակ տիեզերքն է, կեղևը՝ երկինքը, սպիտակուցը ջուրն է, դեղնուցը՝ Երկիրը: (սլ.6)

- Ձուն կարմիրով ներկելը խորհրդանշում է խաչյալ Քրիստոսի կենդանարար արյունը, որը թափվեց մարդկության փրկության համար:


Երգ՝ ‹‹Զատկ›› (երգի ընթացքում բեմին կից տեղակայված սեղանին դրվում է զամբյուղով ձուն):


Դավիթ- Զատկի օրերին թե' մանուկները, թե' մեծերը խաղում են հավկի-թախաղ՝ ձվախաղ: Հաղթողը վերցնում է հակառակորդի կոտրած ձուն:


Արտավազդ-Նախկինում խաղում էին նաև ձվարշավ խաղը: Այն խաղում էին չորս հոգով: Խաղացողներն ընտրում էին բարձունք և այնտեղից գլորում ձվերը: Ում գլորածն ավելի հեռու գնար՝ նա էլ հաղթում էր և վերցնում մյուս ձվերը:

Խաղերը ներկայացնելու ընթացքում աշակերտները դրանք նաև բեմադրում են:


Ասյա- Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է: Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից ապրիլի 26-ը ժամանակահատվածի վրա:


Զորիկ- Զատկին նախորդում է Ավագ Շաբաթը: Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի: Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույսի պատարագ , որով վերջանում Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ պասի շրջանը:


Բեմադրություն.

Բեմի վրա ձևավորված է թոնրատուն, որտեղ նստած ‹‹տատիկը›› հաց է թխում՝ միաժամանակ արտասանելով.


Աննա/Տատիկ-

Ալյուր եմ մաղում, խմոր եմ անում,

Գրտնակի տակ արագ-արագ գնդեր եմ բացում,

Իսկ հետո էլ ուրախ երգելով՝

Լավաշ եմ թխում: (սլ.19)


Բոլոր աշակերտները միասին՝ Թխվում է տաք-տաք

Լավաշը բարակ:


Աննա-

Երբ հյուր է լինում հայոց օջախում,

Սուփրա սեղան է գցվում,

Զուռնա-դհոլով, թարմ թխած հացով,

Թանկագին հյուրին հացի են կանչում:


Նարեկ-Զատկի տոնին սեղանին լինում են նաև եփած ձուկ, չամիչով փլավ և գինի: Քրիստոսի մարմինն ու արյունը խորհրդանշող հացն ու գինին հավատացյալ քրիստոնյաների համար հոգևոր սնունդ են, որոնց շնորհը հավիտենական կյանքն է:




Ալինա-Ըստ հետազոտությունների` գինու չափավոր օգտագործումը նվազեցնում է սրտամկանի կաթվածի, ուղեղի արյան զեղման, ուռուցքային հիվանդությունների առաջացման վտանգը:



Մի խումբ երեխաներ՝ Տատի'կ, տատի'կ, մեր մի հատիկ,

Լուսինե,Միլենա Բրինձ լվա, փլավ արա,

Մերի Լավ ես եփում, բոլորից լավ

Հենց մեր սիրած չամչով փլավ:



Աննա- ‹‹Տատիկ››

- Ի'մ թոռնիկներ, խելոք ու լավ,

Հիմա բերե'մ տաք-տաք փլավ,

Անուշ արեք հատ-հատ ու լավ,

Հենց ձեր սիրած չամչով փլավ: (սլ.23)


(արտասանությանը զուգահեռ սեղանին է դրվում փլավը)


-Չամչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհըր-դանիշ, որտեղ չամիչը հավատացյալներն են:


Բոլոր աշակերտները միասին՝ -Նորն է ծնունդ առնում էսպես

Ու շարունակ պտույտ գալիս,

Դա հրաշք է, ուրիշ էլ ի՞նչ,

Եվ անունն է այդ հրաշքի

Հարություն, կամ Կարմիր Զատիկ:


Ալինա- Զատկի տոնին հնչում են նաև բարեմաղթանքներ.


-Սեղանդ միշտ լի լինի,

Տունդ շեն ու ճոխ լինի:






Հենզել-

Թող գարունը լինի արևոտ,

Իսկ Զատկի տոնը՝ պայծառ,

Թող լինի հաց, մի կում գինի,

Եվ տարին շռայլ լինի:



Եվա-

Թող ձեր սրտերը սիրով լցվեն,

Տները՝ ուրախությամբ:


Էդգար-Թող Աստծո օրհնանքն անպակաս լինի,

Հույս, Հավատ ու Սեր միշտ պարգևի:


Զորիկ-Իսկ հիմա, հարգելի' հյուրեր, Զատկի տոնը զվարթացնելու համար առաջարկում ենք գուշակել հանելուկներ: Տեսնենք ո՞վ արագ կգուշակի պատասխանը:


Եվա-Չորս կողմը փակ մի լճակ,

Միջին՝ ոսկե մի գնդակ;


Նարեկ-

Նախաճաշիկ է շատ համով,

Մատուցվում է իր ամանով,

Թեկուզ աղաջրով եփես՝

Ուտելիս աղ պիտի լցնես:


Ա. Հովհ.-

Մի կլոր տնակ,

Մեջը՝ մի էակ,

Ելավ տնակից՝

Ներս չի գա նորից:


Հանկարծ լսվում է մի ձայն, և թռչկոտելով ու երգելով դահլիճ է մտնում մի ‹‹Ճուտիկ›› :




Ասյա

-Այսօր տոն է բարության ,

Քրիստոսի հարության,

Զատկի տոնն ենք մենք նշում,

Բարի լուր ենք ավետում:


Դավիթ –

Ա~յ ժողովուրդ , դուրս եկեք,

Ուրախ շուրջպարի կանգնենք,

Գույն- գույն ձվերը առնենք,

Իրար զարկենք ու ջարդենք:


Էդգար-

Զատիկին մենք ի՞նչ ենք անում.

Ձու ենք խաղում ,պարտվում,հաղթում,

Պարտվողը թող ձուն իրեն պահի,

Մի լավ համար թող կատարի:


Երգ՝ ‹‹Ճուտիկն եմ››


Միլենա-

Տոն է այսօր, ուրախություն,

Սեղաններն առատ, լիություն,

Գաթա, հալվա, չամիչ, փլավ

Ուտելիքներ կան համեղ,

Ի՜նչ լավ է, լավ, եկեք այստեղ:


Արտավազդ-

Դե շու'տ արեք, շու'տ արեք,

Բոլորդ այստեղ եկեք,

Ձու հավաքեք, շուտ բերեք,

Եկեք արագ խմբվենք,

Մեկս մեկին մենք հաղթենք:


Մ. Հովհ.-Կարմիր ներկած ձվիկներով՝

Խաղանք ուրախ ժպիտներով,

Ջա՜ն, ի՜նչ լավ է, որ Զատիկ է,

Սեղաններին շատ ձվիկ է:


Սուսաննա-Հիսուս Քրիստոսն աշխարհ եկավ՝ մարդկանց ցույց տալու ճիշտ ապրելու կերպը, չարիքի իշխանությունից հեռանալու և փրկության ճանապարհով գնալու ուղին: Քարոզեց սեր, արդարություն, խաղա-ղասիրություն: (սլ.24)


Հենզել-Իր հարությամբ Տերը հաղթանակ տարավ չարի կապանքներով գերված մարդկային թյուրընկալման հանդեպ և Իրեն որդեգրված-ներին քաջալերեց՝ ասալով. ‹‹Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը››: (սլ.25)


Իմ խոսքը………….

Երգ՝ ‹‹Խաղ ու պար››