СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Սպիտակգվարդիական շարժման ճնշումը և խորհրդային իշխանության հաստատումը Հյուսիսային Կովկասում

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Սպիտակգվարդիական շարժման ճնշումը և խորհրդային իշխանության հաստատումը Հյուսիսային Կովկասում»

Սպիտակգվարդիական շարժման ճնշումը և խորհրդային իշխանության հաստատումը Հյուսիսային Կովկասում



Առաջին աշխարհամարտի տարիներին ներքաղաքական իրադրությունը Ռուսաստանում գնալով սրվեց և ի վերջո հանգեցրեց 1917 թ. ռուսաստանյան հեղափոխությունների: 1917 թ. փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխության հաղթանակից հետո կայսր Նիկոլայ 2-ը հրաժարվեց ռուսաց գահից, տապալվեց Ռոմանովների արքայատոհմը: 1917 թ. փետրվարի վերջին և մարտի սկզբին ստեղծվեցին և : Վերջինիս արտաքին գործերի նախարար և կադետների ղեկավար Պյոտր Միլյուկովը հանդես եկավ պատերազմը շարունակելու կոչով, ինչը հակասություններ առաջացրեց կառավարության և հասարակության միջև: Առաջ եկան քաղաքական նոր պահանջներ : Օգտվելով այդ իրավիճակից 1917 թ. հուլիսի 4-ին բոլշևիկները Պետրոգրադում կազմակերպեցին 500 հազարանոց ցույց: Իշխանությունները 1917 թ. հուլիսին ստիպված էին կազմավորել երկրորդ կոալիցիա, որը գլխավորեց իշխան Կերենսկին: Հակակառավարական ուժերը գլխավորեց գեներալ Կոռնիլովը: Այսպես կոչված ճնշումից հետո Պետրոգրադյան խորհուրդը սկսեց աջակցել բոլշևիկներին, քանի որ, նրանց ազդեցությունը բավական աճել էր:

1917 թ. հոկտեմբերի 24-25–ին Պետրոգրադում բոլշևիկները զինված ապստամբություն բարձրացրին, հոկտեմբերի 26–ին (նոյեմբեր 8-ին) կառավարության կենտրոնատեղի Ձմեռային պալատի գրավումով իշխանությունը անցավ խորհուրդներին: Բոլշևիկների իշխանության կենտրոն դարձավ Պետրոգրադում գտնվող Սմոլնին:

Հոկտեմբերյան հեղափոխությունը մարդկության պատմության շրջադարձային իրադարձություններից մեկն էր, որը ազդարարեց նոր՝ սոցիալիստական և կոմունիստական դարաշրջանի սկիզբը: Խոսելով հոկտեմբերյան հեղափոխության մասին Ն. Նարիմանովը գրել է. :

Հոկտեմբերի 25-ին իր աշխատանքներն էր սկսել Խորհուրդների երկրորդ համագումարը, որտեղ ընդունվեցին և մասին դեկրետները: 1918 թ. հունվարին Համառուսաստանյան երրորդ համագումարում ընդունվեց Ռուսական պետությունը վերանվանվեց Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետություն՝ (ՌԽԴՍՀ):

Խորհրդային իշխանության հաստատումը, սակայն, հարթ չէր ընթանում, 1917 թ. աշնանից ներքաղաքական կռիվները և օտարերկրյա ինտերվենցիան շարունակում էին լարված պահել իրավիճակը: Դա ի վերջո հանգեցրեց հակաբոլշևիկյան հուժկու պայքարի, որին աջակցում էին Անտանտի երկրները, Գերմանիան և այլն:

Երկրի կենտրոնական շրջաններում պարտված ցարական բանակի նախկին հրամանատարները սկսեցին հոսել դեպի Ռուսաստանի խորքերը, քանի որ այս շրջաններում խորհրդային ազդեցությունը կա՛մ թույլ էր կա՛մ իսպառ բացակայում էր:

1918 թ-ի ընթացքում ձևավորվեցին հակաբոլշևիկյան մի շարք կենտրոններ:

Մոսկվայում և Պետերբուրգում կադետները ստեղծեցին կազմակերպությունը: Դոնի և Կուբանի կազակների շրջանում հակաբոլշևիկյան պայքարը գլխավորում էր գեներալ Կրասնովը: Սիբիրում ադմիրալ Կոլչակովը ևս կազմակերպել էր հակախորհրդային կազմակերպություն: Մերձբալթիկայում գեներալ Յուդենիչը պատրաստվում էր ռազմարշավ իրականացնել դեպի Պետերբուրգ:

Ռուսաստանի հարավում և Հյուսիսային Կովկասում ձևավորվեց նախկին սպաներից բաղկացած Կամավորական բանակ, որը գլխավորեցին գեներալներ Կոռնիլովը և Ալեքսեևը: Կոռնիլովի մահից հետո հրամանատարությունը ստանձնեց գեներալ Դենիկինը: Այս բանակը հանդիսացավ կորիզը:

իր մեջ էր ներառում բոլշևիզմի դեմ միավորված հայրենասեր զինվորականների, բոլշևիկների բռնատիրությունը չհանդուրժած սոցիալիստների և դեմոկրատների, մոնարխիստների: Շարժումը գործում էր գաղափարախոսությամբ: քաղաքացիական պատերազմին մասնակցած մյուս հակաբոլշևիկյան ուժերից տարբերվում էր հետևյալ սկզբունքներով.

  • Այն եղել է խորհրդային իշխանությունների դեմ ուղղվածություն ունեցող, կազմակերպված ռազմաքաղաքական շարժում

  • փորձում էր օրինականացնել իրեն ողջ երկրի մասշտաբով, իրեն հռչակելով մինչփետրվարյան և մինչհոկտեմբերյան Ռուսաստանի իրավահաջորդ.

  • ձգտում էր սպիտակներին միավորել ծովակալ Ալ. Կոլչակի կառավարության ներքո, ինչը թույլ կտար համակարգել ռազմական, քաղաքական, գյուղատնտեսական, ազգային խնդիրները:

  • Այն ուներ ընդհանուր խորհրդանիշներ. եռագույն դրոշ (սպիտակ, կարմիր, կապույտ), զինանշան և օրհներգ1:

Իշխանություն հաստատելով գրեթե ողջ Հյուսիսային Կովկասում, Դենիկինը փորձեր է կատարում իր իշխանության ոլորտ դարձնել նաև Անդրկովկասը: Ըստ երևույթի մուսաֆաթականները, դաշնակներն ու մենշևիկները անգլիական օկուպացիոն զորքերի ճնշման տակ օգնություն էին ցուցաբերում Դենիկինին խորհրդային իշխանության դեմ պայքարում: Անդրկովկասի ամբողջ տարածքում Դենիկինը ստեղծել էր իր իշխանության կենտրոնները, մասնավորապես՝ Ա. Միկոյանի տեղեկություններով Հայաստանի իշխանությունները հենց սկզբից գաղտնի ռազմական դաշինքի մեջ էին գտնվում Դենիկինի հետ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինիս իշխանությունները սկզբնական շրջանում օգնություն էին ցուցաբերում Դենիկինին , միտք ունենալով Անգլիական միջնորդությամբ հասնել Դենիկինի կողմից Ադրբեջանի անկախության ճանաչմանը, սակայն հետագա իրադարձությունները ցույց են տալիս, որ Դենիկինը ոչ միայն չի պատրաստվում ճանաչել վերջինիս անկախությունը, այլև՝ մտադիր է գրավել Բաքուն: Իրադարձությունների նման զարգացումը Ադրբեջանին մղում է դեպի բոլշևիկները: Ինչ վերաբերում էր Հայաստանին և Վրաստանին , ապա վերջիններս շարունակում էին օգնություն ցուցաբերել սպիտակգվարդիականներին:

1918 թ. վերջին և 1919 թ. սկզբին Դենիկինը ստանում էր օտարերկրյա օգնություն և այս շրջանը համարվում է բարձրակետը: Հակախորհրդային ուժերը պատրաստ էին միասնական հարված հասցնել խորհրդային իշխանություններին, սակայն խորհրդային Կարմիր բանակը անցնում է վճռական հարձակման և պարտության մատնում հակակառավարական ուժերին:

1919 թ. ամռան կեսերից միակ կազմակերպությունը, որը հակախորհրդային պայքարում հաջողություններ էր գրանցում շարժումն էր: Դենիկինի հարձակումն իր առավելագույն զարգացումը ունենում է 1919 թ. հոկտեմբերին, երբ նրա գլխավորած ուժերը ընդհուպ մոտեցել էին Մոսկվային: 1919 թ. հունվար-փետրվար ամիսներին հաջողվեց կոտրել Դենիկինյան զորքերի դիմադրությունը և խորհրդային իշխանությունը հաստատվեց Ռուսաստանի հարավում: Այսպիսով, Կարմիր բանակը ընդհուպ մոտեցավ Հյուսիսային Կովկասի սահմաններին:

Բոլշևիկների կուսակցությունը, 1917 թվականի հոկտեմբերին վերցնելով իշխանությունը, հետապնդում էր մի որոշակի նպատակ, ստեղծել խորհրդային կայսրություն, որի մեջ պետք է մտնեին ցարական Ռուսաստանի բոլոր նվաճված տարածքները: Այդ իմաստով բոլշևիկները գործադրեցին բոլոր ջանքերը Ռուսական կայսրության տարածքային ամբողջականությունը պահպանելու համար:

Ցարական Ռուսաստանի կազմի մեջ գտնված ազգային փոքրամասնությունների տարածքները հետ նվաճելու համար մշակվեց մի մոդել, որի իրականացման մեխանիզմը հետևյալն էր.

ա) Բոլշևիկյան կուսակցության կողմից ստեղծված տեղական կազմակերպությունները արհեստական ապստամբություններ էին բարձրացնում և Մոսկվայից օգնություն խնդրում: Կարմիր բանակը անձնազոհաբար ձեռնամուխ է լինում այդ երկրների նվաճմանը և նրանց տարածքները միացվում են կայսրությանը:

բ) Եթե այդ տարբերակը չէր գործում որևէ ազգային շրջանում, ապա Խորհրդային Ռուսաստանը արտաքին և ներքին դավադրություններ էր մղում տվյալ ժողովրդի դեմ, ստեղծելով անելանելի վիճակ: Ի վերջո այդ պետությունը հարկադրված էր լինում խորհրդայնանալ և մտնել Խորհրդային պետության կազմ:

գ) Եթե այս տարբերակը ևս չէր գործում, ապա ռուսական բանակը մարքսիզմ-լենինիզմի դրոշով և կարգախոսով, ստեղծելով որևէ հարմար պատրվակ, գնում էր ազատագրելու :

Խոսելով բոլշևիկների նվաճողական քաղաքականության մասին հարկ է նշել, որ ազգային շրջանների նվաճման ծրագրերը մշակվում էին կուսակցության ղեկավար մարմիններում: Այս հարցի վերաբերյալ ստեղծված փաստաթղթերը բաժանվում էին երկու խմբի ՝

ա) մակագրությամբ փաստաթղթեր, որոնք ենթակա չէին հրատարակության:

բ) Փաստաթղթեր, որոնք նախատեսվում էին հրատարակության համար:

Բոլշևիկյան Ռուսաստանի նվաճողական ծրագրերում ամենակարևորներից էր Կովկասը՝ իր աշխարհագրական դիրքի և բնական հարստությունների շնորհիվ: Սակայն 1918-1919 թվականներին, զբաղված լինելով տարբեր ճակատներում քաղաքացիական կռիվների ճնշմամբ, Խորհրդային Ռուսաստանը հնարավորություն չուներ գործնականորեն անցնելու Կովկասի գործերին2:

Ռուսաստանի կենտրոնական մասերում խորհրդային իշխանությունը ամրապնդելուց հետո բոլշևիկյան վարչակարգը ձեռնամուխ եղավ նախկին կայսրության տարածքներում, այդ թվում Հյուսիսային Կովկասում և Անդրկովկասում իր ազդեցությունը վերականգնելու գործին: 11-րդ Կարմիր բանակը գրավում է Կաբարդան, Բալկարիան, Հյուսիսային Օսիան, Ինգուշեթիան և Դաղստանը: Հյուսիսային Կովկասը սպիտակգվարդիական զորքերից մաքրելուց հետո խորհրդային Կարմիր բանակը 1920 թվականի գարնանը մոտեցավ Անդրկովկասի սահմաններին և պատրաստվում էր տարածաշրջանում խորհրդային իշխանության տարածմանը: Ընդհանուր առմամբ Լենինը շատ մեծ նշանակություն էր տալիս Անդրկովկասի նվաճմանը, քանի որ, այն ուներ ոչ միայն ռազմաստրատեգիական, այլև՝ տնտեսական մեծ ներուժ, մասնավորապես՝ նավթի և մանգանի խոշոր պաշարներ: Լենինը վստահ էր, որ Անդրկովկասի հանրապետությունները կունենան մեծ դերակատարություն Խորհրդային պետության կյանքում: Բոլշևիկյան գաղափարախոսների համաձայն, : Այդ : Այսպես էր հայտարարում Գ. Օրջոնիկիձեն3:

Անդրկովկասում Խորհրդային իշխանություն հաստատելու նպատակով 1920 թվականի հունվարի 16-ին ստեղծվում է Կովկասյան ճակատը: 1920 թվականի ապրիլի 8-ին ստեղծվում է ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոն: Այն պետք է ղեկավարեր Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում կոմունիստական կուսակցության տեղական կազմակերպությունների պայքարը խորհրդային իշխանության հաղթանակի համար: Կովկասյան բյուրոյին իր հերթին փոխարինելու եկավ ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեն: Կովկասյան բյուրոյի գերագույն խնդիրն էր համարվում Կովկասում խորհրդային իշխանության հաստատումն ու ամրապնդումը:












1 Տե՛ս История России. 20 век, Москва-Севастополь, 2017, էջ 113-117:

2 Խուրշուդյան Լ.Ա., Հայաստանի բաժանումը 1920 թվականին, Ե., 2002, էջ 32-33:

3 Տե՛ս Խաչատրյան Կ., Հայ-ռուսական հարաբերությունները 1920-1922 թթ., Ե., 2007, էջ 11:


Скачать

© 2020, 140 1

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!