Просмотр содержимого документа
«Ստանալ թիրախ թիը- մեթոդ»
Ստանալ թիրախ թիվը
Դասարանը բաժանել 4-5 հոգանոց խմբերի: Յուրաքանչյուր խմբի տալ 0-9 թվերով քարտերի մի կապուկ, որոնք դրվում են սեղանին շրջված վիճակում:
Խմբի անդամներից մեկը (առանց նայելու) ընտրում է չորս քարտ, երեքը դնում է միասին, մեկը՝ առանձին:
Օրինակ՝ 4, 2, 1 և 3
3-ը թիրախ թիվն է:
Բոլոր խմբերի համար առաջադրանքը (յուրաքանչյուր խումբ ունի թվերի իր տարբերակը) հետևյալն է. այդ երեք թվերից յուրաքանչյուրը միայն մեկ անգամ օգտագործելով մաթեմատիկական գործողությունների մեջ՝ ստանալ թիրախ թիվը:
Թիրախ թիվը ստանալու համար խմբերը կարող են օգտագործել գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողություններ:
Ցանկալի է, որ թիրախ թիվը որոնելիս խմբերը կարողանան գտնել լուծման մի քանի տարբերակ:
Ահա բերված օրինակի լուծումները.
4:2+1=3 և 4-2+1=3
Կարելի է առաջարկել մեկ այլ տարբերակ:
Խմբերին տալ 1 - 6 և 20, 30, 40, 50, 60 թվերով քարտեր: 1-6 թվերի քարտերը տուփի մեջ են: Խմբի անդամներից մեկը տուփից մի քարտ է վերցնում: Վերցրած թիվը գրի է առնվում, իսկ քարտը նորից դրվում է տուփի մեջ (որպեսզի այն նորից հնարավոր լինի հանել): Տուփի քարտերը (1-6) խառնում են և շարունակում թվեր հանել մինչև հինգ հատ թիվ դուրս գա: Այնուհետև 20, 30, 40, 50, 60 թվերից հանվում է մի թիվ՝ որպես թիրախ թիվ:
Խմբերին առաջարկվում է յուրաքանչյուր թիվն օգտագործել միայն մեկ անգամ (բոլոր թվերն անպայման պետք է օգտագործվեն)՝ մաթեմատիկական որոշակի գործողությունների արդյունքում թիրախ թիվը ստանալու համար: Խրախուսվում է բազմաթիվ տարբերակների կազմումը:
Օրինակ՝ թվարկիր քարտեր, թիրախ թիվը 20 է:
5, 4, 3, 6, 2 և 20
Ահա լուծման երկու տարբերակ.
(5-4)*3*6+2=20 և (5+4):3*6+2=20
Այս վարժության ժամանակ յուրաքանչյուր խումբ կարող է ունենալ թվերի իր կապուկը կամ բոլոր խմբերի համար կարող է հանվել մեկ կապուկ:
Ո՞րն է թիվը
Այս առաջադրանքը կարող է կատարվել փոքր խմբերով կամ զույգերով: Մասնակիցները բաժանվում են զույգերի կամ 4-5 հոգանոց խմբերի: Յուրաքանչյուր խմբից կամ զույգերից մեկը ընտրում է մի թիվ ու մի շարք հուշող բանալիների միջոցով օգնում ընկերներին կռահել մտապահած թիվը:
Օրինակ՝ «Ես մտքումս մի թիվ եմ պահել»
I բանալի Այն ամբողջ թիվ է:
II բանալի Այն բաժանվում է 6-ի:
III բանալի Այն գտնվում է 30-ի և 40-ի միջև:
IV բանալի Նրա նիշերի գումարը 9 է:
V բանալի Տասնավորը միավորի կեսն է:
VI բանալի Թիվը բաժանվում է 9-ի և 4-ի վրա
Այս օրինակի թիրախ թիվը 36-ն է:
2