Просмотр содержимого документа
«Ստորակետի գործածության դեպքերը»
Ստորակետի գործածության դեպքերը.
1. Եթե բազմակի անդամները կապակցված չեն և, ու, կամ, թե շաղկապներով, տրոհվում են ստորակետով (բացառությամբ այն դեպքերի, երբ բազմակի որոշիչներից մեկը հարաբերական ածական է, մյուսը` որակական):
Օրինակ` Հանձնարարությունը պետք է կատարեն Վարդանը, Լևոնը, Հայկը:
Մայր ու մանուկ հավաքվել էին բակում:
2. Համադաս նախադասությունները կապակցվում են ստորակետով.
ա) եթե անշաղկապ կապակցություններ են:
Օրինակ` Գարունը եկավ, և օրերը տաքացան:
բ) եթե կապակցված են համադասական շաղկապներով (բացառությամբ` և, ու, կամ շաղկապների( եթե ենթական ընդհանուր չէ)):
3. Կոչականը, ձայնարկությունը, միջանկյալ բառերն ու կապակցությունները տրոհվում են ստորակետով:
-Արքա՛, ահա հրամանը,-ասաց զորապետը:
Հե~յ, ջա~ն, հայրենիք…
4. Վերաբերականը տրոհվում է ստորակետով, եթե իր եղանակավորած բառի կողքին չէ:
Օրինակ` Իրոք, նա լավ գիտեր իր մասնագիտությունը:
Նա իրոք լավ գիտեր
5. Հետադաս ծավալուն որոշչից հետո դրվում է ստորակետ:
6. Բացահայտչից հետո ևս դրվում է ստորակետ (բացառությամբ նախադաս և հետադաս մասնական բացահայտիչների, հիշենք նաև այն դեպքերը, երբ բուն բացահայտչից հետո ստորակետ չի դրվում):
7. Միջադաս դերբայական դարձվածը երկու կողմից տրոհվում է ստորակետով:
8. Գլխավոր և երկրորդական նախադասություններն իրարից տրոհվում են ստորակետով, միջադաս երկրորդական նախադասութունը ստորակետով տրոհվում է երկու կողմից: