Կիրառվել են զանազան մեթոդներ և հնարներ՝ԽԻԿ համակարգ,մտագրոհ ,գաղափարների քարտեզ,T-աձև աղյուսակ, զրույց ,քարտային աշխատանք, խմբային աշխատանք:
Просмотр содержимого документа
«Ստորոգյալի արտահայտությունը , պարզ ստորոգյալ»
ՕՐՎԱ ԴԱՍԻ ՊԼԱՆ
ԴԱՍԱՐԱՆԸ՝ 8-րդ
ԴԱՍԻ ԹԵՄԱՆ՝ Ստորոգյալի արտահայտությունը. պարզ ստորոգյալ
ԴԱՍԻ ՏԻՊԸ՝ ՆՈՐ ՆՅՈՒԹԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԴԱՍ
ԴԱՍԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՝ 45 ՐՈՊԵ
ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Ա/ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ՝
Բ/ՍՈՑԻԱԼԱԿԱՆ՝
Տրամաբանելու
Վերլուծելու
Լսելու
Ընկալելու
Երևույթը սահմանելու
Համագործակցելու
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐԱԳԱՆԵՐ՝ դասագիրք, գրատախտակ, A 4 չափի թղթեր, քարտեր՝ առաջադրանքներով, T-աձև աղյուսակներով:
ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ՝ թեմային առնչվող պաստառներ
ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՁԵՎԵՐ ԵՎ ԵՂԱՆԱԿՆԵՐ՝ ԽԻԿ համակարգ, մտագրոհ, գաղափարների քարտեզ, T-աձև աղյուսակ,զրույց, քարտերով աշխատանք, խմբային աշխատանք:
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ստորոգյալ, պարզ ստորոգյալ, բաղադրյալ ստորոգյալ, կրկնավոր և հարադիր բայեր:
ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՄԱՍ
ԽԹԱՆՄԱՆ ՓՈՒԼԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Կիրառվում է մտագրոհի մեթոդը: Հարցեր է ուղղվում դասարանին «Նախադասության անդամներ» թեմայի շուրջ: Վերհիշում են ենթական, ստորոգյալը, լրացումը: Կազմում են գաղափարների քարտեզ:
Նախադասության անդամներ
Երկրորդական
Գլխավոր
Ստորոգյալ
Ենթակա
Լրացումներ
Պարզ
Բաղադրյալ
Պարզ և բաղադրյալ բառերը գաղափարների քարտեզին ավելացնում է ուսուցիչը: Ապա մի քանի բառով ներկայացնում է, որ ստորոգյալը ունի պարզ և բաղադրյալ տեսակներ:Սակայն պարզ ասելով՝ չպիտի հասկանալ դյուրին, հեշտ:Այս հարցում իրենց կօգնեն առաջադրանքները, որոնք վերջինս կբաժանի իրենց:
ԻՄԱՍՏԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՓՈՒԼԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Դասարանը բաժանում է խմբերի, տալիս քարտեր, որոնք պարունակում են նախադասություններ: Առաջարկում է դուրս գրել այն ստորոգյալները, որոնք արտահայտված են բայերով:Բայերի մասին արդեն անցել են: Այնուհետև առանձնացնել T- աձև աղյուսակի մի թևում կազմությամբ պարզ և մյուս թևում կրկնավոր և հարադիր բայերը:
Կազմությամբ պարզ | Կրկնավոր և հարադիր բայեր |
| |
Ամփոփում են կատարած աշխատանքը:
Ուսուցիչը զրույցի միջոցով ամփոփում է նոր նյութի հաղորդումը:
ԿՇՌԱԴԱՏՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՒԼԻ ՆԿԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ
Խմբերին հանձնարարվում է քարտերով աշխատանք: Առաջադրանքներում հանձնարարությունները հիմնականում ուղղված են թեմայի ամփոփմանը:
Ամփոփում են և գնահատվում:
ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հանձնարարվում է դասագրքի առաջադրանքներից: