СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Սցենար՝ նվիրված հայոց բանակի օրվան

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից: Յուրաքանչյուրս պետք է պահպանենք այն սուրբ հողը, որ ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, իսկ հայ զինվորը պետք է կոփի իր կամքը՝ բանակում ծառայելով, լինի կարգապահ, պարտաճանաչ ու հայրենասեր զինվոր և անհրաժեշտության դեպքում կյանքը չխնայի հայրենիքի համար:

Просмотр содержимого документа
«Սցենար՝ նվիրված հայոց բանակի օրվան»





Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից:

Մենք այնքան ուժեղ, այնքան սթափ, այնքան պատրաստ պետք է լինենք լինենք պատերազմին, որ պատերազմ չլինի:

Մենք պետք է ներկայանանք ավելի պինդ թե՛ կազմակերպությամբ, թե՛ պետությամբ, ավելի մեծ հավատքով, ավելի ոգեղեն:

Թշնամու դեմ հաղթանակները տարվում են դեռ կռիվը չսկսած՝ նախ՝ բարոյապես, նախ՝ հոգիների մեջ: Կռիվը միջոց է միայն շոշափելի արտահայտություն տալու մեր ներքին վստահությանը , մեր ներքին հաղթանակին:

Դժվար է մեր ուղին, բայց նպատակը վեհ է, իսկ դեպի վեհ նպատակը տանող ուղին հաղթանակ է: Հայ զինվորն է գծում հայրենիքի սահմանները:

Յուրաքանչյուրս պետք է պաշտպանենք այն սուրբ հողը, որ ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից: Իսկ հայ զինվորը պետք է կոփի իր կամքը՝ բանակում ծառայելով, լինի կարգապահ, պարտաճանաչ ու հայրենասեր զինվոր և անհրաժեշտության դեպքում կյանքը չխնայի հայրենիքի համար:

Իր կյանքը այս հողի վրա պատկերացնող յուրաքանչյուր հայ, անկախ քաղաքական հայացքներից ու կողմնորոշումներից, պիտի ապրի երկրապահի, երկիրը պահողի գաղափարախոսությամբ, լինի նա զինվորական , հողագործ, թե նախագահ:



Արծիվները չեն մեռնում

( ՍՑԵՆԱՐ)

Նվիրվում է հայոց բանակի 23-ամյակին


Աշակերտ- Այսօր լրանում է հայոց բանակի ստեղծման 23-ամյակը: Բանակ, որի շնորհիվ կարողացել ենք պաշտպանել մեր հայրենի հողը, մայր եկեղեցին, մեր լեզուն ու պատիվը:


Աշակերտ

Հաղթանակած, հերոսացած
Հայոց երկրի հզո՛ր բանակ,
Քո մարտական ջահը վառած`

Պահիր, որպես փառքի պսակ

Աշակերտ

Հզորացի՛ր, դեռ ավելի,
Հզորացրու՛ քո ապագան,
Չունենաս դու էլ թշնամի,
Ապրես կայուն ու անսասան։

Աշակերտ

Արծվաշենի հայո՛ց բազեներ,
Ձեր փետուրներից մեկն էլ պակասեց,
Եվ մի ակնթարթ
Բազեի թռիչքն անավարտ մնաց։
Իմ հերո՛ս ընկեր,
Այդ ինչպե
՞ս հանկարծ
Երազանքներիդ օվկիանը թողած՝
Հեռացար անդարձ։
Սակայն վստահ եմ,
Դարավոր օձին խփելու ժամին
Քո սիրտն ու հոգին մեզ հետ կլինի։
Եվ թևւատարած, քաջարի բազեն,
Որ կանգ է առել լազուր երկնքում,
Նորից կճախրի…

Աշակերտ

Հայո՛ց բանակ, հայո՛ց բանակ դու զորավոր,
Հաղթանակներդ եղել են ազնիվ, արդար,
Թևածել է արիական ոգիդ անպարտ՝
Պարգևելով քո քաջերին Սեր ու Հավատ





Աշակերտ



Արիածին մեր մեծ ազգի դուք արծիվնե՛ր,
Նվիրական իղձերը մեր դարձրե՛ք ներկա
և հարատև,
Հաղթանակնե՛ր բերեք հայոց ծիրանագույն
դրոշներով,
Հայոց անպարտ արքաների ոգով արե՛ք մեծ
թռիչքներ։
Արարչաստեղծ մեր հայրենյաց այրե՛ր հայոց՝
քաջ ու արի,
Եղե՛ք զգոն, եղե՛ք պատրաստ ախոյանի
դավերի դեմ։
Փակե՛ք ճամփան երևելի-աներեւույթ մեր
թշնամյաց,
Ազա՛տ պահեք դրախտավայր մայր
Հայաստան։

Աշակերտ

Դու մեր բանա՛կ աննկուն,

Թշնամու սարսափ,

Սահմանին մեր անկոտրում

Կանգնած ես միշտ սթափ:

Դու ես մեր պարծանքը միշտ,

Մեր զինվո՛ր հզոր,

Թշնամու դեմ չունես խիղճ,

Բազուկդ է հզոր:

Դու ես մեզ միշտ ապավեն ,

Պաշտպան մեր բարի,

Դու ես երկիր պահողը,

Զինվո՛ր քաջարի:



Начало формы


Конец формы

Աշակերտ

Քայլում են նորից

Վեհ դրոշի տակ

Մեր զինվորների

Շարքերը շիտակ:



Շողում է սուրը

Զինվորի ձեռքին,

Զենքը լռում է,

Զինվորն է երգում:


Լսի՛ր, զինվորի՛կ,

Իմ փոքրի՛կ տղա,

Խաղաղ աշխարհում դու զվարթ խաղա՛:





Աշակերտ

Աշակերտ –Փա՛ռք ու պատիվ զինվորներին,

Մեր քաջարի տղաներին,

Եղե՛ք տոկուն, եղե՛ք կանգուն

Ու մեզ բերե՛ք ուրախություն:


Լա՛վ ծառայե՛ք , իրար հարգեք

Եվ ձեր կյանքը սիրո՛վ ապրեք:






Աշակերտ- Հայ զինվորն է գծում Հայրենիքի սահմանները


Աշակերտ



Աշակերտ- Թե բոլոր հայերը երեկոյան ուխտ անեն մեռնել, առավոտյան՝ արևը դեռ չծագած, ազատ կլինեն:

Աշակերտ- Նա , ով իր հայրենիքի թշնամիներին , վտանգը, մահը, տեսել է իր սրի տարածության վրա, չի կարող ասպետ չլինել:


Աշակերտ-Հաղթանակը տարվում է դեռ կռիվը չսկսած՝ նախ՝ բարոյապես, նախ՝ հոգիների մեջ: Կռիվը միջոց է միայն շոշափելի արտահայտություն տալու մեր ներքին վստահությանը , մեր ներքին հաղթանակին:



Աշակերտ-Դժվար է մեր ուղին, բայց նպատակը վեհ է, իսկ դեպի վեհ նպատակը տանող ուղին հաղթանակ է:




Конец формы

Աշակերտ – Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որը պետք է կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա:








Աշակերտ





Հայաստան Հայաստան Начало формы


Աշակերտ

Հայաստա՛ն աշխա՛րհ, իմ հոգու փարո՛ս,

Իմ սրտի խո՛լ զարկ, իմ աչքի դու լու՛յս,

Սրտով եմ սիրում քո պատմությունը՝ մեծ, հերոսական,

Հոգով եմ զգում քո վեհությունը,

Հպարտանում եմ քո իմաստալի, պայծառ գոյությամբ:



Աշակերտ


Հայրենի՛ք իմ, կտամ կյանքս կյանքիդ համար, եթե պետք է,

Իմ սու՛րբ օրրան, կտամ հոգիս` լույսերով վառ, եթե պետք է,

Սիրտս կտամ անմնացորդ,

Եթե պետք է,

Սիրտս ու հոգիս տամ, նվիրեմ.

Գիտեմ պետք են:



Աշակերտ


Կյանքիդ համար կյանքս կտամ,

Կտամ անտրտունջ,

Սրտով կտամ, սիրով կտամ,

Կտամ լուռումունջ.

Միայն ապրի՛ր, իմ սե՛գ արծիվ,

Ապրի՛ր դարերում,

Ապրի՛ր այնպես,

Ինչպես Մասիս սարն է մեր ապրում:


Աշակերտ

Հայրենիքը իմն է, քոնն է,

Այն գերբ է, դրոշ է, ու հիմն,

Գալիքի նորաբաց օրն է

Եվ նախնյաց պատմությունն է հին:


Աշակերտ


Հայրենիքը թանկ է, նուրբ է,

Այն կրծքով պետք է պահել,

Զինվո՛ր, կոչումդ սուրբ է,

Մի՛ խնայի՛ր կյանքդ ջահել:



Աշակերտ






Աշակերտ



Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր մարդու սրբազան պարտքն է:



Աշակերտ


Մենք կպաշտպանենք այն սուրբ հողը, որ ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից: Կկոփենք մեր կամքը՝ բանակում ծառայելով, կլինենք կարգապահ, պարտաճանաչ ու հայրենասեր զինվոր և անհրաժեշտության դեպքում մեր կյանքը չենք խնայի հայրենիքի համար:


Աշակերտ


ՀՀ զինված ուժերի հիմքն է ազգային բանակը: Նրա կազմավորումն սկսվել է Հայաստանի Հանրապետության սահմանների վրա 1991-1992 թթ. պաշտպանական մարտեր վարելուն զուգընթաց:


Աշակերտ


Բանակի ծննդյան որը 1992-ի հունվարի 28-ն է: ՀՀ ազգային բանակը, լինելով զինված ուժերի հիմքը, նախատեսված է հակառակորդին վճռական հակահարված տալու համար:


Աշակերտ


Մոտոհրաձգային,տանկային և հրետանային զորքերը կազմում են բանակի հիմքը:


Աշակերտ



Սահմանային զորքերը հսկում և պաշտպանում են Հանրապետության սահմաննները: Դրանք ստեղծվել են 1993թ.-ին:


Աշակերտ


ՀՀ զինված ուժերի հիմնական տարրերն են՝ արծիվը, եռագույն դրոշը, վահանը:


Զինանշանի կենտրոնում պատկերված արծիվը խորհրդանշում է ուժ, հզորություն, խորաթափանցություն, սլացք, կամք:


Եռագույն դրոշը հաստատում է, որ զինված ուժերը գտնվում են պետության հովանու ներքո:


Վահանը խորհրդանշում է, որ զինված ուժերը երկրի գոյության պատվարն ու պահապանն են:


Աշակերտ

Ներքին զորքերը հսկում և պաշտպանում են կարևոր նշանակություն ունեցող կառույցները, իսկ պատերազմի ժամանակ մասնակցում են մարտական գործողություններին: Ստեղծվել են 1992 թ. հունիսի 21-ին:


Աշակերտ


:

Աշակերտ


:





Աշակերտ


Սակայն բոլոր նրանց, ովքեր եկել էին ինքնակամ ու պարտադրված, ոգու կանչով և կամ ճգնաժամի թելադրանքով, պատերազմը մկրտեց իր կրակով և նրանց փոխանցեց ճակատային այն համախումբ կապը, որ կոչվում է մարտական ընկերություն:

Աշակերտ


«Մենք պատրաստ ենք ընդունել պատերազմը և հաղթել: Մեզ սպարապետ Վ.Սարգսյանն է պատգամել.«Խաղաղությու՞ ն ես ուզում, պատրասվի՛ր պատերազմի»:

Աշակերտ


Ես ցանկանում եմ, որ մենք այնքան ուժեղ, այնքան սթափ, այնքան պատրաստ լինենք պատերազմին, որ պատերազմ չլինի:

Ես ցանկանում եմ,

որ մենք ներկայանանք ավելի պինդ թե՛ կազմակերպությամբ, թե՛ պետությամբ. Ավելի մեծ հավատքով, ավելի ոգեղեն: Ես համոզված եմ, որ այդպես է լինելու:

Ազգային միասնականության դեպքում, մեր ուժերի նկատմամբ հավատը չկորցնելու դեպքում, մեր բանակի հետագա զարգացումն ավարտելու դեպքում մենք անկասկած 21-րդ դար կմտնենք հաղթանակած:

Ես դրանում համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը հավատի, հույսի մեկական սյուն է: Իսկ եթե հանրապետությունում ունեմ այսքան հավատի, հույսի սյուներ, ուրեմն մենք անկասկած հաղթանակ ենք տանելու, և 21-րդ դարը մերն է լինելու:

Իր կյանքը այս հողի վրա պատկերացնող յուրաքանչյուր հայ, անկախ քաղաքական հայացքներից ու կողմնորոշումներից, պիտի ապրի երկրապահի, երկիրը պահողի գաղափարախոսությամբ, լինի նա զինվորական , հողագործ, թե նախագահ:


Աշակերտ


« Բոլո՛ր կամավորներին, իմ հրաշալի ընկերներին: Խնդրում եմ, թշնամուն թողած, իրական թշնամուն թողած՝ ձեր մեջ, ձեր կողքին, ձեր եղբայրների, ազգակիցների մեջ դավաճաններ մի՛ փնտրեք: Եվ եթե համաձայն եք ինձ հետ, վաղը չէ մյուս օրը, ընդամենը վաղը չէ մյուս օրը, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքից, յուրաքանչյուր շրջանից եթե ընդամենը 10-15 տղա գա, մենք կունենանք 500 հոգանոց մահապարտների զորագունդ: Էդ զորագունդը պիտի կռվի ամենավտանգավոր տեղում, որտեղ ապրելու հավանականությունը 50-50 տոկոսի նկատմամբ է: Միասին գնալու ենք կռվելու ամենաբարդ հատվածում, ու մենք հաղթելու ենք: Եթե չհաղթեցինք, այն ժամանակ ես կհամարեմ, որ իսկապես իմ հրաժարականը տալու ժամանակը եկել է»:






Աշակերտ



Խոսու՛ն քարեր Հայաստանի,

Հոսու՛ն ջրեր Հայաստանի,

Ձեր հարատև փառքի համար

Ոչ մի զինվոր թող չքնի:


Աշակերտ


Թողնում եմ ահա ամեն ինչ՝ և՛ գարուն , և՛ սեր,

Այն, ինչ խաղաղ էր, այն ինչ դյութական անուշ երազանք,

Գիտեմ, դուք այդպես կոկոն կմնաք, իմ ջահե՛լ հույսեր,

Դեռ կայծ չթողած՝ գուցե և մարվես դու ջահել իմ կյանք:

Այնտեղ ջրերի անուշ երգի տեղ ռումբն է երգելու,

Այնտեղ կռիվ է, այնտեղ փոթորիկ, կայծակների խաղ,

Այնտեղ է միայն դարբնոցը հավերժ փառքը կռելու,

Այնտեղ մահու դեմ ծնունդ են առնում հերոսներ խիզախ:


Աշակերտ


Ամեն հաղթանակ մեզ արյամբ է տրվել,

Սիրում ենք ապրել, բայց պատրաստ ենք կռվել,

Հայոց զինվորը սրաթև արծիվ է,

Որ մութ ամպերի դեմ պատրաստ է կռվել:






Աշակերտ


Լեռնացել են ուժեր վայրի,

Ցանկացել են, որ խոնարհվես,

Հայրենիքի անպա՛րտ զինվոր,

Քո բարձոււնքից դու վայր չիջնե՛ս:



Աշակերտ



Հայրենիքի հողն ու ջուրը ,

Թանկ են ավել ու առավել,

Չէ՞ որ մեր քաջ նախնիները

Աչքի լույսի պես են պահել:


Աշակերտ


Ու մենք հիմա երդվում ենք,

Չենք տա հողի ոչ մի մասունք,

Թանկ է հողը, սուրբ է հողը,

Տուն է հողը և մոր արցունք:


Աշակերտ


Չհանդգնե՛ք, որ ձեր անսուրբ

Թաթը դնեք մեր սրտերին,

Սիրտ է երկիրս, օդ ու ջուր է,

Նախնիների հավատն է հին:


Աշակերտ


Թանկ է հողը, թանկից էլ թանկ,

Մի՛ երկարիր բազուկդ պիղծ,

Թե չէ մենք քեզ հարված կտանք,

Որ պահպանենք անուն անբիծ:


Աշակերտ


Զինվորներ ենք հայրենիքի,

Պաշտպաններն ենք մենք մեր երկրի.

Հայրենիքի հողն ու ջուրը

Քաջ զինվորը պիտի փրկի:




Աշակերտ


Սուրդ հաղթական չդնե՛ս պատյան,

Քանի մեր հողում կա մի թշնամի,

Սրբությամբ պահես պատիվը մեր տան,

Անառիկ փառքը հայոց աշխարհի:


Աշակերտ


Զինվո՛ր հայոց, եղի՛ր արի,

Բանա՛կ հայոց՝ միշտ մարտունակ,

Ոսո՛խ դու բիրտ, հեռու՛ մեզնից,

Մեր սուրբ հողից ու աշխարհից:


Աշակերտ


Այո՛, այս դարի լուսե ճակատին

Հայոց աշխարհի անունը վսեմ

Պիտի փողփողա,

Իմ վերածնված սուրբ հայրենիքի

Բախտի աստղը պիտի շողշողա,

Այս արեգնափայլ դարի ճակատին

Հայկյան քաջության և ըմբոստության

Խրոխտ դաշույնը պիտի չդողա,

Եթե պետք լինի:



Աշակերտ


Ծնկի չի գալու Հայոց աշխարհը,

Չի խոնարհվելու, իմացե՛ք, լսեք,

Դարերից եկել ու գնալու է դեպի հավերժություն,

Իմացե՛ք, լսեք:


Աշակերտ


Բոլորս միացնելու ենք մեր բազուկները, որպեսզի անաղարտ պահենք մեր ազատությունն ու անկախությունը, ինչպես դարեր շարունակ մեր հավատն ենք պահել, մեր Գառնին ու Գեղարդը, մեր դպրության օջախների լույսը, մեր քաջ նախնիների դարերով փայփայած հույսը, մեր ազգային ինքնագիտակցությունն ու մեր ծագումնաբանության մասին սուրբ մասունքները:





Начало формы

Конец формы





27.:














































Конец формы




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!