СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Substantifs de la langue française

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Substantifs de la langue française»

Substantif

Գոյական անուն

Գոյականը խոսքի մաս է, որը օգտագործվում է առարկան ցույց տալու համար։ Դրանք իրենց մեջ ներառում են մարդկանց, կենդանիներին, իրեր, մտքեր, զգացմունքներ, վերացական առարկաներ։ Գոյականները ֆրանսերենում բաժանվում են հետևյալ խմբերի։

  1. Շնչավոր, դրանք են մարդիկ և կենդանիները, և անշունչ, դրանք են իրերը (գիրք, սեղան)։

  2. Հատուկ անունները՝ Paul, Paris, Erévan, Michel, La France

  3. Հավաքական՝ ամբոխ – foule, բանակ – armée և այլն։

  4. Հաշվարկելի՝ homme-մարդ, table-սեղան, oiseau-ծիտիկ .

  5. Անհաշվարկելի՝ fer-երկաթ, eau-ջուր, air-օդ, grandeur-մեծություն, politesse-քաղաքավարություն։

Ֆրանսերենում գոյականները ունեն սեռ, թիվ, որոշակիություն և անորոշություն։ Դրանք արտահայտվում են հոդերով և վերջավորություններով։



Գոյականի սեռը

Ֆրանսերենում գոյականները ունեն երկու սեռ՝ արական (masculin- արտահայտվում է m տառով) և իգական (féminin – արտահայտվում է f տառով )։ Ֆրանսերենում միջին սեռ չկա։

Մենք գիտենք, որ ռուսերենում գոյականը նույնպես ունի սեռ, սակայն ֆրանսերենի և ռուսերենի գոյականների սեռերը չեն համընկնում։

Օրինակ՝ une table –սեղան / իգական սեռ

Стол – արական սեռ


Սեռը արտահայտվում է տարբեր վերջավորություններով։

Արական սեռի գոյականները ունեն հետևյալ վերջավորությունները՝

-age, -ail, - aire, -at, - eau, -ard, -et, -(i)er, -(a)(t)eur, -isme, -ment, -oir, -on, -ot.


Իգական սեռի գոյականները ունեն հետևյալ վերջավորությունները՝

-ade, -aie, -aille, -aison, -ance, -ence, -asse, -esse, -elle, -erie, -ette, -eur, -ie, -ée, -(i)ère, -ise, -(i)té, -tion, -ion, -ation, -sion, -xion, -(i)tude, -ure, -ature.


Գոյականների մեծամասնության իգական սեռը կազմվում է արական սեռին ավելացնելով համր Որոշ դեպքերում այդ հավելումը ունի միայն ուղղագրական նշանակություն և արտասանական փոփոխություններով չի ուղեկցվում։

Օրինակ՝ un ami – une amie

Իսկ որոշ դեպքերում առաջացնում է հնչյունային և ուղղագրական փոփոխություններ։

  1. Արական սեռի բառավերջի չարտասանվող բաղաձայնը իգական սեռում արտասանվում է։

Un étudiant – une étudiante

  1. er, -ier վերջավորությամբ արական սեռի գոյականները իգականում դառնում են –ère, -ière

Un écolier – une écolière

Un ouvrier – une ouvrière

  1. f վերջավորությամբ արական սեռի գոյականները իգականում դառնում են –ve

Un veuf – une veuve

Un sportif – une sportive

  1. x վերջավորությամբ արական սեռի գոյականները իգականում դառնում են –se

Un époux – une épouse

  1. ien, -on վերջավորությամբ արական սեռի գոյականները իգականում կրկնում են n բաղաձայնը։

Un Parisien – une Parisienne

Un patron – une patronne

  1. in, -an վերջավորության դեպքում բաղաձայնը չի կրկնվում։

un cousin – une cousine

un Persan – une Persane

Բացառություն են կազմում՝ paysan – paysanne, Jean – Jeanne գոյականները։

  1. Արական սեռի –eur վերջածանցը իգական սեռում փոխվում է –euse –ի։

Un vendeur – une vendeuse

Un danseur – une danseuse

  1. Արական սեռի –teur վերջածանցը իգական սեռում փոխվում է trice։

Un directeur – une directrice

Un lecteur – une lectrice

Un instituteur – une institutrice

  1.  Մի շարք գոյականներ ունեն նույն ձևը երկու սեռերի համար։ Նրանց սեռերը տարբերվում են հոդերի (արտիկլներ)միջոցով։

Un Russe – une Russe

Un secrétaire – une secrétaire

Un artiste – une artiste

Un enfant – une enfant

Un camarade – une camarade

  1. Մի քանի գոյականներ չունեն իգական սեռի հատուկ ձև։

Un professeur un compositeur

Un auteur un ingénieur

Un écrivain

  1. e վերջավորություն ունեցող մի քանի գոյականներ իգական սեռում ստանում են –esse վերջածանցը։

Un maître – une maîtresse

Un hôte – une hôtesse

Un prince – une princesse

  1.  Մի շարք գոյականների իգական սեռն ունի հատուկ ձև․

ա) արական և իգական սեռերն արտահայտված են տարբեր բառերով․

un homme – une femme un mari – une femme

un père – une mère un oncle – une tante

un garçon – une fille un frère – une sœur


բ) արական և իգական սեռերն արտահայտված են նույն արմատն ունեցող գոյականներով․

un compagnon – une compagne

un vieillard – une vieille

un serviteur – une servante

un héros – une héroїne

un neveu – une nièce

un roi – une reine

un copin – une copine














Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!