Մայրենիի դասի պլան
Դպրոց՝ Արալեզի միջն. դպրոց
Դասարան՝ III, 24 աշակերտ
Դասվար՝ Մարինե Զարոյան
Ամիս, ամսաթիվ՝ 10.05.2018թ.
Դասի տևողությունը՝ 45 րոպե
Դասի թեման՝ Թե ինչպես Չիպոլինոն խաբեց Մաստինո շանը (Էջ 142)
Դասի նպատակները
ա) ակադեմիական
Կընթերցեն բնագիրը՝ կառավարելով ընթերցանության տեմպը՝ այն համապատասխանեցնելով բնագ
+րի բովանդակությանը
Կգուշակեն բնագրի շարունակությունը՝ զարգացնելով ստեղծագործական կարողությունները
Կկրկնեն ընդարձակ և համառոտ նախադասությունների մասին ունեցած գիտելիքները
Կշտկեն բնագրի նախադասությունների խառնված հերթականությունը
բ) սոցիալական
Կկարողանան որոշել հերոսների զգայական վիճակը (ուրախ է, տխուր է...)
Կկատարեն դատողություններ հերոսների բնավորության և արարքների վերաբերյալ
Կտեսնեն, որ բույսերի թագավորությունում ևս պայքարում են արդարության և ազատության համար
Դասի խնդիրները
զարգացնել շուտ կողմնորոշվելու, արագ արձագանքելու կարողությունը
նպաստել պարզ ընդարձակ նախադասությունը պարզ համառոտ նախադասության վերածելու կարողության զարգացմանը
Անհրաժեշտ պարագաներ
Ցուցադրական նյութեր
բանջարեղենի քարտեր
դասարանի մի անկյունում ստեղծել բույսերի թագավորություն
գիրք «Չիպոլինոյի արկածները»
մուլտֆիլմ «Չիպոլինոյի արկածները»
Հիմնական հասկացություններ
Դասի ընթացքը.
Կազմակերպչական մաս
Առավոտյան ուղերձ, հին դասանյութի հարցում
Խթանման փուլ
Սեղանին դրված է մի պարկ, որի մեջ կա մի առարկա: Բայց, այ քեզ փորձանք, այդ պարկը չենք կարողանում բացել: Երեխանե՛ր, պարկը կբացվի այն ժամանակ, երբ դուք կկռահեք, թե ինչ է գտնվում այնտեղ: Աշակերտները տալիս են այնպիսի հարցեր, որոնց ուսուցիչը պատասխանում է միայն «այո» և «ոչ» բառերով (փակ հարցեր): Երեխաները կռահում են, որ խոսքը սոխի մասին է: Այնուհետև բացում են պարկը և հանում սոխը:
-Ինչ գիտեք սոխի մասին: Բոլոր մտքերն ու գաղափարները գրի ենք առնում գրատախտակին (մտագրոհ կամ մտքերի տարափ մեթոդի կիրառում):
սոխ
սոխ
Կծու արցունք
Խոհանոց համեղ
Գլուխ հոտ
Բանջարանոց օգտակար
Բանջարեղեն բուժիչ
-Իսկ դուք գիտեք, թե իտալերեն ինչպես են ասում սոխին: Որպեսզի իմանանք, եկեք լուծենք խաչբառը(առ.1 էջ 146): Խաչբառի հանելուկները նախօրոք լցնել պարկի մեջ: Երեխաները մոտենում են, պարկից վերցնում հանելուկը, կարդում: Հանելուկի ճիշտ պատասխանը գտնելու դեպքում երեխաները գտնում են սոխի իտալերեն անվանումը:
| | | | 1 չ | ա | մ | ի | չ |
| | | 2 կ | ի | տ | ր | ո | ն |
| | 3 պ | ղ | պ | ե | ղ |
| | | 4 ս | ո | խ |
| | 5 բ | ա | լ |
| 6 լ | ո | բ | ի |
7վ | ա | ր | ու | ն | գ |
| | | 8 լ | ո | լ | ի | կ |
-Կեցցե՛ք, լուծեցիք. Սոխի իտալերեն անվանումը չիպոլինո է: Այսօր մենք ընթերցելու ենք «Չիպոլինոյի արկածները» հեքիաթից մի փոքրիկ հատված, որը բույսերի թագավորության մասին պատմող մի հրաշալի հեքիաթ է: Հեքիաթի վերնագիրն է «Թե ինչպես Չիպոլինոն խաբեց Մաստինո շանը»: Իսկ թե ով է հեղինակը, կիմանաք, եթե լուծեք գաղտնագիրը: Ջնջելով ձեր ամենասիրելի սուտասելուկներից մեկի վերնագիրը՝ կկարդաք հեքիաթի հեղինակի անունը:
ՋասուտնիլիկՌոորսդակարինը
Երեխաները կռահում են գաղտնագիրը: Պատմում են Ջանի Ռոդարիի մասին, քանի որ նրանք արդեն ծանոթ են հեղինակին, ունեն որոշ տեղեկություններ:
Ջանի Ռոդարին ծնվել է Իտալիայում։ Նրա հայրը հացթուխ էր, մահացել է, երբ Ջանին 10 տարեկան էր։ Ջանիին և նրա երկու եղբայրներին մեծացրել է մայրը։ Նա սիրում էր ջութակ նվագել և նկարել: Մանուկ հասակում նա երազում էր հայտնի նկարիչ դառնալ: 17 տարեկան հասակում սկսում է աշխատել գյուղական դպրոցում՝ որպես կրտսեր դասարանների ուսուցիչ: Ռոդարին հրաշալի ուսուցիչ էր, նա և իր աշակերտները հորինում էին հեքիաթներ, խաղում էին զանազան լեզվատրամաբանական խաղեր: Ջանի Ռոդարին լավագույն մանկագիրներից մեկն է: Նրա ստեղծագործություններից հայտնի է հատկապես «Չիպոլինոյի արկածները», «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում», «Պապիկը, որը չէր կարողանում հեքիաթ պատմել»...
Համառոտ ներկայացնել Չիպոլինոյի արկածները մուլտֆիլմի օգնությամբ:
Չիպոլինոն սոխուկ է: Նա սոխ Չիպոլոնեի որդին է և ունի 7 քույրեր և եղբայրներ: Ապրում են աղքատ, իսկ երկիրը կառավարում է իշխան Լիմոնը: Այնպես է պատահում, որ Լիմոնն այցելում է աղքատների թաղամաս, որտեղ ապրում է սոխերի ընտանիքը: Ժողովուրդը խմբվում է իշխանի շուրջ և Չիպոլինոյի հայրը պատահաբար կանգնում է Լիմոնի ոտքին: Նա ձերբակալվում է և հայտնվում է բանտում: Չիպոլինոն տեսակցում է նրան բանտում և հոր խորհուրդները լսելուց հետո որոշում է հեռանալ տանից և շրջել աշխարհով մեկ: Հանդիպում է ծեր Դդումին, որը նոր տնակ է սարքել: Հայտնվում է սինյոր Պոմիդորը և ասում է, որ տնակը կառուցված է կոմսուհիներ Բալերի տարածքում: Վեճին է խառնվում Չիպոլինոն և ասելով, որ վտանգավոր սրիկա է հայտնաբերել, ցույց է տալիս Պոմիդորին հայելին: Սա որոշում է քաշքշել սոխուկի մազերը և արցունքները դուրս են թափվում նրա աչքերից:
Սինյոր Պոմիդորը նորից է հայտնվում Դդումի տան մոտ: Այս անգամ նրա հետ են զինվորները: Դդումին հանում են իր տնակից, իսկ տնակը հսկում է Պոմիդորի շունը: Չիպոլինոն նրան քնաբերով ջուր է տալիս և քնած շանը տանում է Բալերի այգի:Այդ ժամանակ Բալերին հյուր են գալիս բարոն Մանդարինը և դուքս Նարինջը: Սրանք անվերջ ուտում են և ճնշում ու նեղացնում են կրտսեր Բալուկին, որը շատ բարի տղա է: Այդ ընթացքում սինյոր Պոմիդորը իմանում է Դդումի տնակի անհետացման մասին և քսան զինվորների ուղեկցությամբ մեկնում է պարզելու ապստամբության պատճառները և պատժելու մեղավորներին: Չիպոլինոն և մաեստրո Տանձը հայտնվում են բանտում, որտեղ նրանց վրա են հարձակվում մկները:
Չիպոլինոյի խուց է գալիս սինյոր Խլուրդը: Սա կարող է օգնել բանտարկյալներին և փախուստի նոր թունել բացել: Սակայն Խաղողի վառած լուցկին պատճառ է դառնում, որ Խլուրդը փախչի: Այդուհանդերձ Չիպոլինոն որոշ ընկերների հետ կարողանում է փախչել: Նրանք թաքնվում են քարանձավում, որտեղ ընկերանում են Արջի հետ:
Հետո ընկերները ամրանում են Բալերի ամրոցում, որտեղ նրանց անօգուտ գրոհում են Լիմոնի զինվորները: Լիմոնները հաղթում են, երբ նրանց օգնության է գալիս մի ամբողջ դիվիզիա: Չիպոլինոն հայտնվում է բանտում և տեսնում է այստեղ իր հորը: Նրանք նստած են տարբեր խցերում, իսկ փոստատար Սարդը փոխանցում է նրանց նամակները: Սակայն Սարդը մի օր անհետանում է և նամակագրությունն ընդհատվում է: Այդ ժամանակ Չիպոլինոյի մոտ է գալիս ծանոթ Խլուրդը: Նա հայտնում է, որ թունելը պատրաստ է: Ընկերների հետ հերոսը կարողանում է փախչել Խլուրդի փորած թունելով, սակայն նրա ծեր հայրը մնում է բանտում:
Երկրում դժգոհների թիվը շատ է աճում և սինյոր Պոմիդորը մի օր իմանում է, որ հեղափոխություն է հասունացել: Գտնվելով Բալերի ամրոցում՝ նա տեսնում է Ազատության դրոշը և վախից բարձրանում է կտուրը: Այստեղ տեսնում է Չիպոլինոյին և նորից բռնում է նրա մազերից: Սա պատճառ է դառնում այն բանի, որ սինյոր Պոմիդորը դառնորեն լաց է լինում երկրորդ անգամ: Տեսնելով Ազատության դրոշը՝ իշխան Լիմոնը թաքնվում է աղբաթմբի մեջ: Բալերը հեռանում են երկրից: Պոմիդորը հայտնվում է բանտում: Իսկ իշխանական պալատը հանձնվում է երեխաներին:
Ինչպես տեսնում եք երեխաներ, այս ամենը տեղի է ունենում բույսերի թագավորությունում: Խաչբառում նշված բոլոր բառերն ունեն մեկ ընդհանուր անուն, ո՞րն է այդ ընդհանուր անունը (բույս):
Ընդհանուր անունը գտնելուց հետո երեխաները բացում են դասագրքերը, ուշադիր դիտում նկարազարդումը, ընթերցում վերնագիրը:
-Երեխանե՛ր, ի՞նչ կապ կարող են ունենալ կիտրոնը, սոխը, վարունգը, լոլիկը և այսօրվա մեր դասանյութը ( կանխագուշակման մեթոդ)
Իմաստի ընկալում
Երեխաները փորձում են գտնել հարցի պատասխանը, որից հետո ընթերցում ենք դասանյութը: Տեքստը բաժանում ենք հատվածների և հատվածաբար ընթերցում: Յուրաքանչյուր հատված ընթերցելուց հետո երեխաները մեկնաբանում են: Իրականացվում է բառային աշխատանք:
Խմբային աշխատանք
Դասարանը բաժանվում է 4 խմբի, յուր. խմբում 6 աշակերտ:
I Խումբ
Խմբին տրվում է թուղթ, որը ծալումներով բաժանված է 6 հատվածների և յուր. հատվածում գրված է մեկ հարց.
Ո՞վ
Ինչպիսի՞
Ի՞նչ արեց
Որտե՞ղ
Ինչպե՞ս
ե՞րբ
Առաջին աշակերտը գրում է առաջին հարցի պատասխանը մեկ բառով և ծալում է թղթի այդ հատվածը, որպեսզի ընկերները չտեսնեն: Այնուհետև թուղթը փոխանցում է: Մյուս աշակերտները ևս նույն սկզբունքով աշխատում են: Վերջում ստացվում է ծիծաղաշարժ, պարզ ընդարձակ նախադասություն:
II Խումբ
Քավոր Դդումը տխուր նստած էր մի կոճղի վրա:
Ամեն անգամ մի բառ հանելով՝ այնպե՛ս համառոտեք, որ ստացվի նախադասություն: Գրեք ստացված համառոտ նախադասությունը (Դդումը նստած էր:)
III Խումբ
Վերադասավորե՛ք նախադասություններն այնպես, որ ստացվի տեքստ:
Նա բուժեց շնիկի ոտքը: /2/
Նա բացեց դուռը և տեսավ նույն շանը՝ մի ուրիշ շնիկի հետ: /4/
Բժիշկը տեսավ մի վիրավոր շնիկ: /1/
Որոշ ժամանակ անց բժիշկը դռան ճանկռտոց լսեց: /3/
Բժիշկը հասկացավ, որ այդ շնիկն էլ էր ուզում բուժվել: /5/
IV Խումբ
Կազմե՛լ համառոտ նախադասություն Արա բառով: Ընդարձակե՛լ երկրորդական անդամներով՝ գծապատկերի վանդակների թվին համապատասխան: (Առ. 3 էջ 144)
Կշռադատման փուլ
Կիրառել «2 աստղիկ-1 դրոշակ» մեթոդական հնարը
առանձնացնել պատմվածքի՝ ձեզ դուր եկած պահը
առանձնացնել պատմվածքի կարևոր պահը
ձևակերպել մեկ ցանկություն
Եզրահանգում: Այսպիսով, անգամ բույսերի թագավորությունում պայքարում են ազատության և արդարության համար: