СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Թեմատիկ գրավոր աշխատանք

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Թեմատիկ գրավոր աշխատանք»

Թեմատիկ գրավոր աշխատանք հայոց պատմությունից

12-րդ դասարան--------------------------------------------------

1-ին տարբերակ 24.11

1.Ընտրել ճիշտ պատասխանը

1.Հայ գաղթականների առաջին խումբը Իրաքից Հայաստան ժամանեց`

1) 1921 թ. դեկտեմբերին 2) 1922 թ. սեպտեմբերին 3) 1923 թ. նոյեմբերին 4) 1922 թ. հունվարին

2.Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ստեղծվել է.

1) 1905 թ. 2) 1916 թ. 3) 1906 թ. 4) 1921 թ.

3.Ինչո՞ւ 1920–ական թթ. սկսած` տնտեսական ծանր վիճակում գտնվող հազարավոր հայեր վերադարձան հայրենիք.

1) քանի որ հայրենիքում նրանք ունեին կյանքի ու գույքի ապահովություն

2) քանի որ իրենց ապաստանած երկրներում ենթարկվում էին տնտեսական, քաղաքական ու կրոնական հալածանքների

3) քանի որ Խորհրդային Հայաստանը իր գոյության առաջին իսկ տարիներից վարում էր տարբեր երկրներում ցրված հայությանը Հայաստան տեղափոխելու քա­

ղաքականություն

4) քանի որ հույս ունեին ստեղծվելիք ազգային օջախում ստանալու կյանքի բարենպաստ պայմաններ

4.1950–ական թթ. տեղաշարժերը Սփյուռքում պայմանավորված էին`

1) Լիբանանում բռնկված քաղաքացիական կռիվներով 6) սառը պատերազմով

2) Իրաք–իրանյան պատերազմով

3) Եգիպտոսում սկսված հեղափոխությամբ

4) արաբ–իսրայելական պատերազմով

5) Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված կոտորածներով ու տեղահանություններով

5.Ո՞ր համաձայնագրով Ֆրանսիան Կիլիկիան հանձնեց քեմալական Թուրքիային.

1) Լոնդոնի 2) Փարիզի 3) Անկարայի 4) Սան Ռեմոյի

6.Աշխարհի քանի՞ երկրներից հայեր վերադարձան Խորհրդային Հայաստան զանգվածային հայրենադարձության ժամանակ.

1) 17 2) 15 3) 22 4) 12

2.Կատարել համապատասխանեցում.

Տարեթիվ

1) 1949 թ. օգոստոս 4) 1922 թ. նոյեմբերի 20

2) 1922 թ. հունվարի 10 5) 1946 թ. հունիսի 23

3) 1948 թ. սեպտեմբերի 14 6) 1921 թ. մարտի 14

Իրադարձություն

ա. Մոսկվայի խորհրդա–թուրքական պայմանագրի կնքումը

բ. ԽՍՀՄ կառավարության որոշումը սփյուռքահայերի ներգաղթը դադարեցնելու մասին

գ. Լոնդոնի կոնֆերանսի ավարտը

դ. հայրենադարձների առաջին խմբի մեկնումը Բեյրութից «Տրանսիլվանիա» շոգենավով

ե. Ներգաղթի կոմիտեի գործունեության դադարեցումը

զ. Լոզանի կոնֆերանսի սկիզբը

է. Միջագետքում ապաստանած հայերի երկրորդ խմբի ժամանումը Բաթում

3.Կատարել համապատասխանեցում.

N

Իրադարձւթյւնը

N

Մասնակիցը

N

Տարեթիվը

1

Լոնդոնի կոնֆերանս

1

Հ. Օհանջան­

յան

1

1921 թ. սեպտեմբեր–հոկ­

տեմբեր

2

Կարսի կոնֆերանս

2

Վ. Մոլոտով

2

1945 թ. մայիսի 28

3

Հայկական հարցի ար­

դարացի լւծման հա­

մար դիմւմը Ստալինին,

Թրւմանին և Չերչիլին

3

Ա. Ահարոնյան

3

1953 թ. մայիսի 30

4

Թւրքիայի հանդեպ

եղած տարածքային պա­

հանջներից հրաժարւմ

4

Ա. Մռավ յան

4

1921 թ. փետրվար–մարտ



4.Տրված փաստարկներից որո՞նք են ճիշտ.

1) 1988–1990 թթ. Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված կոտորածների ու բռնի տեղահանությունների հետևանքով շուրջ 400 հազար հայեր

հեռացան այդ հանրապետությունից:

2) 1920–ական թվականներին խոշոր գաղթօջախ ձևավորվեց նաև Ամերիկայում(ԱՄՆ և Կանադա)՝ շուրջ 130 հազար հայերով:

3) 1945 թ. մայիսի 28–ին ՀՀ նախկին վարչապետ Հ. Քաջազնունին դիմեց Ստալի­նին, Ռուզվելտին և Չերչիլին` խնդրելով ջանքեր գործադրել Հայկական հարցի արդարացի լուծման ուղղությամբ:

4) Հայկական համաշխարհային կոնգրեսին մասնակցում էին 12 երկրների 715պատգամավորներ, որոնք ներկայացնում էին 50 սփյուռքահայ կազմակերպու­

թյուններ, 51 եկեղեցական թեմեր:

5) 1920–ական թվականների սկզբին Խորհրդային Միության սահմաններից դուրս հաշվվում էր շուրջ մեկ միլիոն հայ բնակչություն:

6) Միայն 1947–1951 թթ. ԱՄՆ տեղափոխվեցին շուրջ 10 հազար հայեր, հիմնականում հայ ռազմագերիներ՝ ԽՍՀՄ նախկին քաղաքացիներ, որոնց վերադարձը հայրենիք կավարտվեր ստալինյան ճամբարներում արգելափակումով:

7) 1923 թ. Խորհրդային Հայաստան ներգաղթածների ընդհանուր թիվը կազմեց 5016 մարդ` մեծ մասամբ վանեցիներ:


5.Տրված պնդումներից որո՞նք են ճիշտ.

ա. Խորհրդային իշխանությունը Փարիզի և Լոնդոնի պայմանագրերով, ըստ էության, հրաժարվեց Հայկական հարցից, և համազգային այդ խնդրի ամբողջ

ծանրությունն իր վրա վերցրեց Սփյուռքը:

բ. 1920–ական թթ. սկզբին Հայկական հարցի համար դիվանագիտական պայքարը շարունակում էին Ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբար փաշայի, ապա՝ Լ. Շան­

թի գլխավորությամբ, և տակավին իր գոյությունը շարունակող նախկին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Ավ. Ահարոնյանի նախագահությամբ:

գ. Խորհրդային իշխանության տարիներին Հայ դատի և պահանջատիրության խնդիրներով հիմնականում զբաղվում էր Սփյուռքը, որովհետև Խորհրդային Հա­

յաստանը զրկված էր ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունից:

դ. Սփյուռքում հայապահպանության և Հայ դատի լուծման գործում զգալի դեր էին խաղում հայ ազգային քաղաքական կուսակցությունները՝ ՀՅԴ–ն, Արմենական

կուսակցությունը և Ազգային միացյալ կուսակցությունը:

ե. Հայկական ազգային կոմիտեի կամ Հայ դատի հանձնախմբի նպատակն է Արևել յան և Արևմտյան Հայաստանի միավորումը և միասնական հայկական պե­

տության կազմումը միայն Վիլսոնի նախանշած սահմաններում:

զ. Սևրի պայմանագիրը ստորագրած երկրները Լոնդոնի կոնֆերանսում հրաժարվեցին իրենց ստորագրություններից և փաստորեն վերանայեցին իրենց մոտե­

ցումները Հայկական հարցի լուծման վերաբերյալ:

է. Սփյուռքի հետ հարաբերությունները մասնակիորեն վերականգնվեցին միայն Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ հակաֆաշիստական ընդհանուր

ճակատի ստեղծման ընթացքում:


6.Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

ա. ՄԱԿ–ի հիմնադիր կոնֆերանսը Սան Ֆրանցիսկոյում

բ. Լատինական Ամերիկայի միջխորհրդարանական համագումարի` ՄԱԿ–ում Հայկական հարցի քննարկմանը օժանդակելու մասին որոշման ընդունումը

գ. Լոզանի կոնֆերանսի ավարտը

դ. Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի բռնազավթումը

ե. Լոնդոնի կոնֆերանսի ավարտը

զ. ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր ներգաղթի կոմիտեի գործունեության դադարեցումը


7.Տրված իրադարձություններից ո՞րն է տեղի ունեցել չորրորդը՝ ըստ ժամանակագրական հաջորդականության.

ա. հայ ազգային երեք կուսակցությունների կողմից համազգային կենտրոնական մարմնի ստեղծումը` Հայկական հարցի լուծման համար գործողության միասնա­

կան ծրագիր մշակելու նպատակով

բ. ԽՍՀՄ կառավարության որոշումը սփյուռքահայերի զանգվածային ներգաղթը դադարեցնելու մասին

գ. «Տրանսիլվանիա» շոգենավով հայրենադարձների առաջին խմբի ժամանումը Բաթում

դ. Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի հեռագիրը երեք տերությունների ղեկավարներին` Հայկական հարցը առաջիկա կոնֆերանսի օրակարգում ընդգրկե­

լու խնդրանքով

ե. «Ազգային օջախ» ստեղծելու մասին Ազգերի լիգայի որոշման ընդունումը

զ. Անկարայի պայմանագրի կնքումը Ֆրանսիայի և Թուրքիայի միջև










Թեմատիկ գրավոր աշխատանք հայոց պատմությունից

12-րդ դասարան--------------------------------------------------

2-րդ տարբերակ 24.11

1.Ընտրել ճիշտ պատասխանը

1.Լոզանի կոնֆերանսից հետո Հայկական հարցը փոխարինվեց`

1) դեպի հայրենիք ներգաղթ կազմակերպելու հարցով

2) հայ գաղթականությանը որևէ կերպ բնակեցնելու և օգնություն ցույց տալու հարցով

3) հայ գաղթականությանը Սփյուռքի տարբեր գաղթօջախներում տեղաբաշխելու հարցով

4) Խորհրդային Հայաստանում հայ գաղթականությանը ապաստան տալու հարցով

2.Ինչո՞ւ էր խորհրդային իշխանության տարիներին Հայ դատի և պահանջատիրության խնդիրներով հիմնականում զբաղվում Սփյուռքը.

1) քանի որ Սփյուռքում էին գործում հայ ազգային ավանդական կուսակցությունները

2) քանի որ Խորհրդային Հայաստանում չկային համապատասխան մարմիններ և դիվանագետներ

3) քանի որ Խորհրդային Հայաստանը զրկված էր ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունից

4) Խորհրդային Հայաստանն ավելի շահագրգռված չէր Հայ դատի ու պահանջատիրության խնդիրներով

3.Մեծ հայրենադարձությունն ընթացել է`

1) 1921–1936 թթ 2) 1946–1948 թթ. 3) 1953–1961 թթ. 4) 1962–1982 թթ.

4.Ո՞ր իրադարձությունները պատճառ հանդիսացան, որ ԽՍՀՄ ղեկավարությունը հրաժարվի Թուրքիայից հայկական հողային պահանջներից.

1) ՄԱԿ–ի կազմավորումը և Թուրքիայի անդամակցումը այդ կառույցին

2) միջազգային իրավիճակի սրումը

3) ֆաշիստական վարչակարգերի հաստատումը Եվրոպայի շատ երկրներում

4) Հյուսիսատլանտյան խմբավորման կազմավորումը և Թուրքիայի անդամակցումը այդ ռազմաքաղաքական դաշինքին

5) Սևծով յան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմավորումը և Թուրքիայի անդամակցումն այդ կառույցին

6) ԱՊՀ կազմավորումը և Թուրքիայի անդամակցումն այդ կառույցին

5.Ե՞րբ է Եվրախորհրդարանը դատապարտել 1915 թ. Հայոց ցեղասպանությունըև Թուրքիայի կառավարությանը կոչ արել ճանաչելու ցեղասպանության փաստը.

1) 1983 թ. հուլիսի 18–ին 3) 1989 թ. հուլիսի 19–ին

2) 1987 թ. հունիսի 18–ին 4) 1991 թ. հունիսի 19–ին

6.1920–ական թթ. որտե՞ղ ձևավորվեցին ամենամարդաշատ հայկական գաղթօջախները`

1) ԱՄՆ–ում և Կանադայում 2) Ֆրանսիայում և Իրանում 3) Սիրիայում և Լիբանանում 4) Բուլղարիայում և Ռումինիայում

2.Կատարել համապատասխանեցում.

Իրադարձություն

ա. Գերմանիայի և ԽՍՀՄ–ի միջև չհարձակման պայմանագրի կնքումը

բ. 89–րդ Թամանյան դիվիզիայի կազմացրումը

գ. Յակով Զարոբյանի ընտրվելը ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում

դ. «Տրանսիլվանիա» շոգենավով հայրենադարձների առաջին խմբի դուրս գալը Բեյրութ նավահանգստից

ե. Լոզանի կոնֆերանսի հրավիրումը

զ. Լոնդոնի կոնֆերանսի հրավիրումը

է. «Երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումը

ը. կուսակցությունների վերաբերյալ օրենքը խախտելու ամբաստանությամբ դաշնակցության գործունեության կասեցումը Հայաստանում

թ. «Հարսանիք լեռներում» գործողությունը

Տարեթիվ

1) 1921 թ. 6) 1956 թ.

2) 2010 թ. 7) 1946 թ.

3) 1994 թ. 8) 1960 թ.

4) 1992 թ. 9) 1922 թ.

5) 1939 թ. 10) 1991 թ.

3.Կատարել համապատասխանեցում.

Տարեթիվ Ներգաղթողների թվաքանակ

1) 1962–1982 թթ. ա) 4000

2) 1947 թ. բ) 10000

3) 1946 թ. գ) 8000

4) 1921–1936 թթ. դ) 42000

5) 1948 թ. ե) 25000

6) 1950–ական թթ. զ) 32000

է) 51000

4.Գտնել սխալ պնդումները.

1) 1906 թ. կազմակերպվել էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը(ՀԲԸՄ), որի հիմնադիրը եգիպտահայ մեծահարուստ Պողոս Նուբար փաշան էր:

2) Լոնդոնի կոնֆերանսում (1922 նոյեմբեր–1923 հուլիսի 24) Կ. Պոլսի և Անկարայի թուրքական միացյալ պատվիրակությունը պահանջեց Թուրքիային վերադարձ­

նել Կիլիկիան, ճանաչել Ալեքսանդրապոլի պայմանագիրը և հրաժարվել Սևրի պայմանագրից:

3) Հայապահպանության և Հայ դատի գործում կարևոր դեր էին խաղում նաև հայ ազգային քաղաքական կուսակցությունները` ՀՅԴ–ն, Հնչակյան կուսակցությու­

նը, Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ):

4) 1921 թ. դեկտեմբերին Միջագետքի (Իրաք) բրիտանական իշխանություններն այնտեղի հատուկ ճամբարներում ապաստանած հայ գաղթականների առաջին

խումբը (շուրջ 3000 մարդ, հիմնականում վասպուրականցիներ) նավերով տեղափոխեցին Բաթում, այնտեղից` Հայաստան:

5) 1946 թ. հունիսի 23–ին հայրենադարձների առաջին խումբը «Տրանսիլվանիա» շոգենավով դուրս եկավ Բեյրութի նավահանգստից և 4 օր անց ժամանեց Բաթում:

6) ԽՍՀՄ կառավարության որոշմամբ 1946 թ. Խորհրդային Հայաստան պետք է ներգաղթեին շուրջ 63 հազար սփյուռքահայեր, սակայն մի շարք պատճառներով

հանրապետությունը կարողացավ ընդունել միայն 25 հազար մարդու:

7) 1947–1951 թթ. ԱՄՆ տեղափոխվեցին շուրջ 4,5 հազար հայեր, հիմնականում հայռազմագերիներ` ԽՍՀՄ նախկին քաղաքացիներ, որոնք, հայրենիք վերադառ­

նալով, կհայտնվեին ստալինյան ճամբարներում:

8) 1974 թ. Թուրքիայի կողմից Կիպրոսի հարավային մասի բռնազավթումն այնտեղ բնակվող հայության մի մասի արտագաղթի պատճառ դարձավ:

9) 1945 թ. մայիսի 28–ին ՀՀ նախկին վարչապետ Հ. Օհանջանյանը դիմեց Ստալինին, Թրումանին, Չերչիլին և խնդրեց ջանքեր գործադրել հայ ժողովրդին հուզող

հարցը լուծելու համար:



5.Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

ա. Խորհրդա–թուրքական բարեկամության և չեզոքության պայմանագրի դադարեցման մասին ԽՍՀՄ կառավարության որոշումը

բ. Եվրախորհրդարանի կողմից 1915 թ. հայերի ցեղասպանության դատապարտումը

գ. Լոզանի կոնֆերանսի սկիզբը

դ. Հայկական համաշխարհային կոնգրեսի գումարումը

ե. Կիպրոսի արտաքին գործերի նախարարի կոչը ՄԱԿ–ի ամբիոնից` Հայկական հարցը քննարկելու մասին

զ. Հայաստանում ՀՕԿ–ի և ՀԲԸՄ–ի գործունեության արգելումը


6.Տրված իրադարձություններից ո՞րն է տեղի ունեցել չորրորդը՝ ըստ ժամանակագրական հաջորդականության.

ա. հայ ազգային երեք կուսակցությունների կողմից համազգային կենտրոնական մարմնի ստեղծումը` Հայկական հարցի լուծման համար գործողության միասնա­

կան ծրագիր մշակելու նպատակով

բ. ԽՍՀՄ կառավարության որոշումը սփյուռքահայերի զանգվածային ներգաղթը դադարեցնելու մասին

գ. «Տրանսիլվանիա» շոգենավով հայրենադարձների առաջին խմբի ժամանումը Բաթում

դ. Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի հեռագիրը երեք տերությունների ղեկավարներին` Հայկական հարցը առաջիկա կոնֆերանսի օրակարգում ընդգրկե­

լու խնդրանքով

ե. «Ազգային օջախ» ստեղծելու մասին Ազգերի լիգայի որոշման ընդունումը

զ. Անկարայի պայմանագրի կնքումը Ֆրանսիայի և Թուրքիայի միջև

7.Տրված պնդումներից որո՞նք են ճիշտ.

1) 1920–ական թվականների սկզբին ամենամարդաշատ հայկական գաղթօջախները Ֆրանսիայում և ԱՄՆ–ում էին, որոնց պետությունների բարեկամական վերաբերմունքի շնորհիվ ապաստան գտան հարյուրհազարավոր հայեր:

2) Հայկական բարեգործական ընդհանուր միությունը նյութական մեծ օժանդակություն ցուցաբերեց արևմտահայ գաղթականներին, Սփյուռքի կրթական գործին,

հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև Խորհրդային Հայաստանի տնտեսական և մշակութային զարգացմանը:

3) Վերջին անգամ Հայկական հարցը քննարկվեց Սևրում և որոշվեց ստեղծել «ազգային օջախ»:

4) Սփյուռքում 1921–1990 թթ. կարևոր դերակատարում ունեին հայ ավանդական կուսակցությունները, որոնց գործունեության առաջնային թիրախները Հայկական հար­

ցի լուծումը և ցեղասպանության միջազգային ճանաչումն էին:

5) Հայկական հարցի արդարացի և վերջնական լուծման ամբողջ ծանրությունն իր վրա վերցրեց խորհրդային պետությունը:

6) Նյու Յորքում կայացած Հայկական համաշխարհային կոնգրեսը, ներգաղթի կազմակերպման, Հայրենիք–Սփյուռք կապերի ամրապնդման հարցերը քննարկելուց բացի, փաստաթուղթ պատրաստեց հայկական հողային պահանջների վերաբերյալ և ներկայացրեց ԱՄՆ–ի նախագահ Ռուզվելտին:

7) Հայաստանի այն մասում, որտեղ վերականգնվեց և պահպանվեց հայկական պետականությունը, ավելի քիչ հայ բնակչություն կա, քան նրա սահմաններից դուրս: