Թեմատիկ գրավոր աշխատանք 2
Հայոց լեզու
11-րդ դասարան Աշակերտ--------------------------------------
1․Նշվածներից քանի՞սն են պատկանում ան արտաքին հոլովման։/1մ/
Ուրախություն,աշուն,մանուկ,սյուն,անկյուն,մուկ,ռուս,երդում,մառան,թոռ։--------
2․Ո՞ր նախադասության մեջ ուղղական հոլովով դրված բառ չկա։/1մ/
ա/Արծիվը սավառնում էր շատ բարձրում։
բ/Մայրաքաղաք Երևանը օրեցօր ծաղկում է։
գ/Ընկերներով առավոտ ծեգին գնացել էինք գյուղ։
դ/Սուրե՛ն,շտապ տու՛ն արի։
3․Ո՞ր շարքում մեծատառի գրության սխալ կա։/1մ/
ա/Դավիթ Անհաղթ,Երվանդ Օտյան,Արևելյան Եփրատ
բ/Փոքր Ասիա,Ռուսաստանի Դաշնություն,Խաղաղ օվկիանոս
գ/Վիկտորիա ջրվեժ,Վայոց ձոր,Հայկ Նահապետ
Պետրոս առաքյալ,Աշոտ Երկաթ,սուրբ Գևորգ
4․Ընդգծել անձնանիշ գոյականները։ /1մ/
Սարկավագ,ախոյան,ծղրիդ,բրուտ,աղախին,ածիկ,խնամակալ,դրասանգ,բազե։
5․Ընդգծել այն գոյականները,որոնց հոգնակին կազմվում է -ներ մասնիկով։/1մ/
Գրաբեր,աղանդ,ոտնաձայն,հեռագիր,կողմնացույց,անցաթուղթ,ծաղկեփունջ,
ոտնաչափ,պարոն,դաշնագիր,պատճեն,ֆիդայի,հրամանագիր,դուստր,սպա։
6․Քանի ՞ հավաքական գոյական կա։/1մ/
Նախիր,բանակ,վտառ,հողաթումբ,աշխատակազմ,ամբոխ,գանձարկղ,պարս։
7․Ընդգծել այլաձև հոլովման պատկանող բառերը։/1մ/
Աղջիկ,ծաղիկ,բանվոր,սեր,հուր,այգի,կորուստ,սուգ,ամառ,ձյուն,մորաքույր։
8․Ընդգծել գերադրական աստիճանի ածականները։/1մ/
Վարդագույն,ժանգագույն,ազնվագույն,թեթևագույն,կրկնագույն,շառագույն,ա-
մենագնաց,ամենաերկար,ամենալավ,ամենակեր,փրկագին,լալագին,վշտագին։
9․Ո՞ր նախադասության մեջ գոյականաբար գործածված թվական կա։ /1մ/
ա/Արան ծնվել է փետրվարի քսանութին։
բ/Շուրջ ութսուն դպրոցահասակ երեխաներ մասնակցում էին տոնախմբությանը։
գ/Իմ տեղը երրորդ կարգի վեցերորդ աթոռն է։
դ/Փոքրիկն իր ձեռքում ամուր պահել էր տասը կոպեկանոցը։
10․Ո՞ր նախադասության մեջ դիմորոշ հոդով գոյական կա։/1մ/
ա/Տղաներդ մեկական փունջ վերցրեք և գնացեք կանանց շնորհավորելու։
բ/Վերջերս ռադիոյով լսեցի,որ աշխարհում կլիմայական աղետներ են լինելու։
գ/-Լեզուդ քեզ պահի՛ր,-սաստեց Սուրեհը քրոջը։
դ/Գիշերս առատ ձյուն է տեղալու։