ԲԱՅԻ ՍԵՌԸ
Մարզիկը հեռացավ խաղադաշտից։
Մարզիկը երեխաներին հեռացրեց խաղադաշտից։
Մարզիկը մրցավարի կողմից հեռացվեց խաղադաշտից։
- Բայի նշված ձևերը ցույց են տալիս գործողություն և դրա հետ կապված ենթակայի և այլ անդամների տարբեր հարաբերություններ։
- Բայի այս առանձնահատկությունը կոչվում է սեռ։
ԲԱՅՆ ՈՒՆԻ ԵՐԵՔ ՍԵՌ
ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ
ԿՐԱՎՈՐԱԿԱՆ
ՉԵԶՈՔ
ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ ՍԵՌ
Ներգործական սեռի բայերը ցույց են տալիս ենթակայի այնպիսի գործողություն , որի կատարման համար պահանջվում է կրող առարկա։
Պահանջում են հայցական հոլովով լրացում, որը պատասխանում է ո՞ւմ կամ ի՞նչը հարցին։
Շինարարները կառուցում են /ի՞նչ /
Աշոտը ներս հրավիրեց
/ ո՞ւմ /
Կառուցում են , հրավիրեց ներգործական սեռի բայեր են, որոնց արտահայտած գործողությունն անցնում է հայցական հոլովով դրված շենք , ընկերներ առարկաներին։ Հայցական հոլովով դրված այս լրացումները կոչվում են ուղիղ խնդիր։
Բոլոր պատճառական բայերը ներգործական սեռի բայեր են
Թվարկել պատճառական բայեր
Ներգործական սեռի բայից կազմել կրավորականի ձև
- բացել –
- գրել –
- ծածկել-
- մոտեցնել-
- հեռացնել-
ԿՐԱՎՈՐԱԿԱՆ ՍԵՌ
Կրավորական սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն , որը ենթական կրում է իր վրա մեկ ուրիշ առարկայից։
Կրավորական սեռի բայերը պահանջում են բացառական հոլովով լրացում և ստանում են ո՞ւմից , ինչի՞ց, ո՞ւմ կողմից հարցերը։
Կրավորական բայի՝ բացառական հոլովով դրված լրացումը ներգործող խնդիր է։
Օրինակ՝
- Ոսկե հովտի շուշանները օրորվում էին գիշերային մեղմ / ինչի՞ց / քամուց։
- Մեր հոյակապ տաճարներն ավերվում էին / ումի՞ց / թշնամիներից։
- Ուսուցիչը հարգվում է իր /ու՞մ կողմից / սաների կողմից։
Ընդգծված բառերը կրավորական սեռի բայերի ներգործող խնդիր լրացումներ են։
Կրավորական սեռի բայերը կազմվում են ներգործական սեռի բայերից՝ վ ածանցով։
Կազմել կրավորական բայեր
Վ ածանցով ոչ բոլոր բայերն են կրավորական սեռի։
Կրավորական վ ածանց ունեցող շատ բայեր ցույց են տալիս այնպիսի գործողություն , որը ենթական ոչ թե կրում է ուրիշից , այլ ինքն է կատարում։
Օրինակ՝ Արայիկը լվացվում է։
Անձրևն անընդհատ թափվում է։
Կոշիկներս արդեն մաշվել են։
- տանել-
- ասել-
- իմանալ-
- հոգալ
- մոտեցնել-
- հնձել-
Վ ածանց ունեցող այսպիսի բայերը կոչվում են կրավորակերպ չեզոք սեռի բայեր։
ՉԵԶՈՔ ՍԵՌ
Չեզոք սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն , որով ենթական ո՛չ ներգործում է մեկ ուրիշի վրա , ո՛չ էլ ուրիշից կրում է իր վրա։
Օրինակ՝
Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին թռչելով ՝
Փերիները սարի գլխին
Հավաքվեցին գիշերով։ / Հ․Թ․/
Չեզոք սեռի բայերը ձևով նման են կա՛մ ներգործական , կա՛մ կրավորական սեռի բայերին։ Պետք է իմանալ՝
- Ներգործական սեռի բայերը պահանջում են ուղիղ խնդիր լրացում
/ու՞մ , ի՞նչ /
- Ներգործական սեռի բայերը դառնում են կրավորական։
- Կրավորական սեռի բայերն ունենում են անուղղակի խնդիր լրացում, որոնց գործողությունն անցնում է ենթակային
/ ումի՞ց , ինչի՞ց , ու՞մ կողմից /
- Կրավորական սեռի բայերով կազմված նախադասությունը կարելի է դարձնել ներգործական սեռի բայով կազմված նախադասության։
- Չեզոք սեռի բայերը չունեն այս հատկանիշներից ոչ մեկը։
Անդրադարձ
ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ ՍԵՌ
/ու՞մ , ի՞նչ /
ՉԵԶՈՔ ՍԵՌ
ԿՐԱՎՈՐԱԿԱՆ ՍԵՌ
/ Ումի՞ց , ինչի՞ց , ու՞մ կողմից/
ԲԱՅԻ ՍԵՌԸ
Բայի սեռ Նյութը կազմեց և ներկայացրեց Բազումի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ա․ Բարխուդարյանը