Թերթենք հայոց պատմության դարավոր էջերը:
Երաժշտություն
Աշակերտներից մեկը հայտնվում է բեմում, պատին է հենում բահը և պառկում է կարպետին ու քնում :
պարը ընդհատվում է, և հայտնվում է Տիգրան Մեծ արքան
Արքա- Քնել է խիղճը հանգիստ: Վե՛ր կաց,վե՛ր կաց ,հա՛յ մարդ:
Հայ մարդ_Արքա?
Արքա _ Ես՝ արքայից արքա Տիգրան Մեծս, ամբողջ կյանքում վայրկյան հանգիստ չեմ ունեցել,կռվել եմ պարսից Շապուհի դեմ, նրանից խլել մեր հողերը,արքայից արքայի տիտղոսը: Կորդվաց աշխարհն ու Ատրպատականը՝ իբրև հարկատու թագավորություններ, ենթարկեցի ինձ :Նինվեի թագավորությունը, Միջագետքի մեծ մասը, Եդեսիան, այնուհետև անցկացրի իմ զենքը Եփրատի մյուս ափը, խոշոր գրավումներ արեցի Կապադովկիայում, մեծ հեշտությամբ նվաճեցի Արևելյան Կիլիկիան, Հյուսիսային Սիրիան, Փյունիկիայի մեծ մասը, հասա հրեական թագավորության սահմաններին,իրականացրի Հայկ Նահապետի երազը. ստեղծեցի ծովից ծով Հայաստան ու տվեցի քեզ: Հիմա հարց եմ տալիս.
-Ո՞Ւր է երկիրս ,ո՞ւր է Ջավախքը, Ղարաբաղն ու Կիլիկիան,Արևմտյան Հայաստանն ու Նախիջևանը :
Հայ մարդ _Կորցրինք,արքա
Արքա _300 հազար քառակուսի կիլոմետր միայն Հայկական բարձրավանդակը:Տարվա միջին պտտվող եկամուտը 50 միլիոն ոսկի տաղանդ, 2000 տարում կանի 10 միլիարդ:Ո՞ւր է
Հայ մարդ Չկա
Արքա- Չկան այդ բոլորը,հողերը չկան,չկան ծովերը:Դու գոնե գիտե՞ս՝ ինչ բան է ծովը,ծովից-ծով Հայաստան,այս ծովերից գոնե մեկը, մեկը կ՞աՙ ոչ մեկն էլ չկա,դրա համար ցամաքել եք: Իսկ դու քնել ես:
Հայ մարդ - Հոգնած էի, արքա՛ամբողջ օրը հող եմ մշակել, որ ընտանիքս պահեմ: Արքա - Կա հող մշակելու և կա հողը պահելու ժամանակ
Հայ մարդ Ների՛ր, արքա՛
Արքա _Տեսնում ես՝ մաքառում է Արցախը.փորձում է պահպանել ինքնությունը,հողը,հողը և իր տունը: ՈՒ թե կորցնես Արցախը, դու կշրջես հայոց պատմության վերջին էջը:
Երգ
ներս են մտնում / Ես ՝Լեոնիդ Ազգալդյանս, Թաթուլ Կրպեյանս,Դուշման Վարդանս, Մոնթե Մելքոնյանս, Գեղազնիկ Միքայելյանս, Աշոտ Ղուլյանս, Սիմոն Աչիգյոզյանս,Պետո Ղևոնդյանս, Հեթանոս Գագոս, Ադամ Սահակյանս,Արմենակ Ուրֆանյանս,Ռոբերտ Աբրահամյանս,Ռոբերտ Աբաջանս երդվում ենք, արքա՛, ազգային-ազատագրական պայքարում գործուն դեր ունենալ , ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքներիս պաշտպանելու ոգորումներում , :
Երգ Պիտի գնանք
Եվ երբ ազատենք սուրբ հողը հայոց
Քեզ մոտ մենք կգանք ոչ թե թմբուկներով,
Այլ շշուկներով և կասենք, Արքա՛,
Մերն է վեհափառ Մասիսը հայոց,
Մերն է բյուրեղյա Վանա ծովը հիմա,
Մերն է Գեղանի սարը Սիփանա,
Մերն է լուսավոր Մշո դաշտը հիմա,
Մերն է Սասնա ծուռ սարերի հովը,
Մերն է Տարոնը,
Մերն է Եփրատը,
Մերն է Արցախը,
Մերն է Ջավախքը,
Մերն է Ղարաբաղն ու Կիլիկիան,
Մերն է Արևմտյան Հայաստանը,
Մերն է Նախիջևանը :
Եվ ուրախությունից
Ցնցված, հրճված ալեկոծ հոգիդ,
Կրկին հանդարտված
Կգաս Հայոց ծաղկուն հողերի լանջերին
Համբուրես պիտի հողն հայրենի
Եվ քո համբույրից կրկին կծաղկի
Սուրբ հողն հայրենի:
Երգ ազգագրական
Մուտք Ո՞վ է, հայը, արքա՛:
Հայը մի ազգ է, որ կարողանում է պահպանել և փոխանցել սերնդեսերունդ սրբազան հարգանքը ձեռագրերի նկատմամբ, իսկ երբեմն նաև արյամբ գրված գրքերի հանդեպ… Դա մշակութային մի ահռելի գնահատական է և անբեկանելի վկայությունը իր արմատների հանդեպ անվերապահ սիրո:
Երբ այդ մարդիկ, այդ հայերը, ձեռք-ձեռքի բռնած, ուս-ուսի տված, թնդացնում են երկիրը իրենց թմբուկների և ծիրանից գործիքների հնչյունների ներքո, ավելի շուտ պալատի սյուները կդառնան մոխիր, քան հնարավոր կլինի նրանց կանգնեցնել…
Ո՞րն է, արքա՛, հայի երկիրը
Սա այն երկիրն է, որ կորցրել ենք,
Սա այն երկիրն է, որ նորից գտանք:
Սա այն երկիրն է ուր բարձրյալը
Նախաստեղծ կավից արարում էր կյանք:
ճե՜փ-ճերմակ ամպեր կապույտ երկնքում…
Ուր որ է պիտի հրա՛շք կատարվի:
Հեռվում սքողված արարման ակունք,
-Արոր ու ակոս հերկած կտավին։
Ծաղկած տանիքին պար բռնած ծռեր,–
Հողն իրենով է Լույսը երիզել…
Կարմրաքար վանք ու թզենու ծառեր,
Հասունացել ու կաթում է թուզը:
Սա այն երկիրն է, որ կորցրել ենք,
Երկիրն այն, որ մենք փնտրեցինք երկար:
Սա այն երկիրն է ուր մեր անցյալը
Հավերժից հառնում, դառնում է ներկա:
Ո՞րն է, արքա՛, պատմությունը հայի :
10 միլիոն հայ աղջիկների մուտք
1. Մարդկությունը համաշխարհային մեծ ջրհեղեղից հետո ապրելու և արարելու նոր հնարավորություն ստացավ այստեղ՝ Արարատի լանջերին, որտեղից սկիզբ են առնում Տիգրիսն ու Եփրատը՝ որպես նոր երկրային մի դրախտի, և որպես նոր հնարավորություն՝ ստեղծելու բարին:
2.Աստվածներից հզորագույնների ժառանգները՝ Հայկը, Արամը, Արան, Տիգրանը, Երվանդն ու մյուսները , հիմք դրեցին հայոց պետականությանը և համախմբեցին հայ ժողովրդին:
3.Հայկի անունով մեր երկիրը կոչվեց «Հայք», իսկ նրա ժառանգներից՝ Արամ նահապետի անունից, առաջացան Հայաստանի «Արմենիա», «Արմեն» անվանումները: Հայկի և հայկազուն նահապետների անուններով կոչվեցին Հայկական լեռնաշխարհի բազմաթիվ տեղանուններ. Հայկից՝ Հայկաշեն, Արամանյակից՝ Արագած և Արագածոտն, Արամայիսից՝ Արմավիր, Երասխից՝ Երասխ (Արաքս), Շարայից՝ Շիրակ, Գեղամից՝ Գեղարքունինք, Գեղամա, Սիսակից՝ Սիսական (Սյունիք), Արա Գեղեցիկից՝ Այրարատ:
Մուտք Հայկ Նահապետի
4.Ես էի, որ կտակեցի իմ ազատատենչ ոգին իմ ժողովրդին՝ մկրտելով այս երկիրն ու ժողովուրդն իմ անվամբ ՝ՀԱՅԿ, ՀԱՅ, ՀԱՅԱՍՏԱՆ... Խաղողի այն համառ ու տոկուն որթն եմ ես, որի արմատներն հասնում են մինչև Հայասա և Նաիրի, իսկ պտուղն ու տերևը թարմանում են այսօրվա ցողից ու լցվում-հասունանում վաղվա արևի շողից...
5.Սակայն, պատմության անիվը այդ օրվանից բազմաթիվ պտույտներ է գործել…. Այդ պտույտները տարել են թե՛ փառահեղ նվաճումների, և՛ թե անկումների….
6.Պատմության քառուղիներում հայը շատ բան տեսավ, շատ լսեց և շատ ավելին հասկացավ… Հասկացավ, որ իր ուժն ու միասնությունը կարող են սարեր շուռ տալ, հասկացավ, որ իր ազատասեր ու ինքնակամ հոգին չի կարելի կապել օտարի և ոչ մի շղթայով, հասկացավ, որ մեծ, միասնական, ազատ ու անկախ Հայաստան ստեղծելը իր միակ փրկությունն է, միակ նպատակը:
7.Հայ ժողովուրդը մեր հազարամյա պատմության ընթացքում իր աստվածաշնորհ իրավունքը կենսագործելու համար ստեղծել է պետականություն դեռևս անհիշելի ժամանակներում… Ուրմե, Արմե, Հայասա, Նաիրի, Ուրարտու, Հայք, Կիլիկիա, Հայաստան….
8. Եվ ամեն անգամ, երբ հայը փորձել է հանգստանալ ու խաղաղ ապրել, հերթական մի հողմ՝ վեր հասած հեռավոր տափաստաններից, անապատներից, կրկին խաթարել է նրա անդորրը….
9.Այդպես շարունակվել է երկար ժամանակ, և ամեն անգամ էլ մենք ունեցել ենք բավականաչափ կամք, ուժ, միասնություն ու հավատ՝ դուրս գալու մթությունից և սեփական մոմերով լուսավորելու մեր օջախները…
10.Հայը դարերով սիրով է պահել
Յոթ թանկ սրբություն`
Գիրքը,Մասիսը,շինարար ոգին,
Հավատը,լեզուն.
Սուրբ անուններ են եղել դարերով
Հայ ընտանիքը,
Եվ ամենից վեր,ամենից լուսե`
Մայր հայրենիքը:
11.Երգ հայ եմ ես
12.Անկախությունն ու ազատությունն այնքան մեծ և ընդգրկուն արժեքներ են, որ դրանց ձեռքբերումը միշտ էլ բարդ է, իսկ գինը՝ գրեթե միշտ ամենաթանկը…
13. 1988թ.-1990թ. տևած հայ ժողովրդի պայքարը նոր շրջափուլ էր հայոց պատմության մեջ…
1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը ընդունեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին:
14.1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 2 մլն 43 հազ. Մարդ «այո» ասաց անկախությանը: 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:
15.Հայաստանի Հանրապետությունը ծնունդ առավ չափազանց դծվար մի ժամանակ՝ տնտեսական ծանրագույն պայմաններում, մեծ զոհողությունների ու կորուստների գնով:
16.Հայ ժողովուրդն այդ ամենը հաղթահարեց հերոսական ջանքերով՝ հասկանալով, որ ազատությունն ու անկախությունը վեր են ամեն ինչից; Նա կարողացավ դիմակայել ոչ միայն տնտեսական դժվարություններին, պատերազմի և էներգետիկ ճգնաժամի հետևանքով առաջացած խավարին ու ցրտին, սովի սպառնալիքին, այլև գրանցեց մեր պատմության ամենափառավոր էջերից մեկը՝ ազատագրելով Շուշին, ապա և ամբողջ Լեռնային Ղարաբաղը:
17.Երգ Լիդուշիկ
18.Հայաստանի անկախությունն օգնել է երկրի միջազգային ճանաչմանը։ Այստեղ են տեղի ունեցել շախմատի միջազգային օլիմպիադան (1996թ.), Համահայկական խաղերը (1999թ. սկսած), Ոսկե ծիրան կինոփառատոնը (2004թ. սկսած), Մանկական Եվրատեսիլը (2011թ.) Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը (2018թ)և շատ այլ փառատոներ, հանդեսներ և մրցույթներ։
19. Հայոց պետականության վերականգնումը կարևոր քայլ էր Հայ Առաքելական եկեղեցու պահպանման, Հայոց լեզվի զարգացման և ազգային ինքնագիտակցության ամրապնդման համար: 2018 թվականին նշվեց հայոց պետականության 100-ամյակը և Երևանի 2800-ամյակը:
20.Հայաստանի պետականության անկապտելի մասն են նրա պետական խորհրդանիշները՝ Հայաստանի դրոշը, Հայաստանի զինանշանը և Հայաստանի պետական օրհներգը։
21.Հայաստանի Հանրապետության դրոշը հաստատվել է «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքով (1990թ. օգոստոսի 24-ին), որը Հայաստանի առաջին հանրապետության 1919թ. ընդունած դրոշն է: Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։
22.Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը:
23.«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է 1992 թ. ապրիլի 19-ին, որով վերականգնվել է Հայաստանի առաջին հանրապետության զինանշանը (1919թ.):
24.Զինանշանի հիմնական, գույնը ոսկեգույնն է: Զինանշանի հեղինակներն են՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:
25.Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ Բագրատունիների, Արշակունիների, Արտաշեսյանների, Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:
26. «Մեր հայրենիք»-ը Հայաստանի պետական օրհներգն է։ Ընդունվել է 1991թ. հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։ Հիմնի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։ Երաժշտության հեղինակը Բարսեղ Կանաչյանն է: Այն առաջին անգամ հնչել է 1885թ. մարտի 15-ին, որպես՝ Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն համերգի առաջին երգը:
27.Հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը (հատված).
28.Միայն հայ ժողովրդի միասնությունն ու կամքը, հայ զինվորի բազկի զորությունն են այսօրվա մեր անկախության, բարեկեցության ու խաղաղության երաշխավորը, քանզի այդ ուժն արդեն բազմիցս անցել է ժամանակի փորձություններով, իսկ 20-րդ դարի վերջերին կարողացավ հաղթահարել կործանիչ երկրաշարժը, հաղթեց պարտադրված պատերազմում և բռնեց անկախ պետականության կերտման դժվարին ուղին…
29.Այո, այսօրվա մեր պետականությունն ու ազատությունը չի գնվել, նվեր չի ստացել: Այն ձեռք է բերվել մեծ դժվարությամբ…..ծանր աշխատանքով…..թանկ գնով….Եվ լավագույն արդյունքին հասնելու համար դեռ շատ է պետք քայլել…
30.Քայլել խելամտորեն, քայլել՝ արժևորելով այն ամեն լավը, որ ունենք, դաս սերտելով այն ամեն հնից, ինչ սովորեցրել է մեզ մեր իսկ պատմությունը, տոկալ, քարը քարին դնել ամեն օր և նորը ստեղծել սիրով ու միասնաբար:
31.Մարդ պետք է ապրի ծառի օրենքով` արմատով հողի խորքը ձգվի, սաղարթով տարածվի դեպի արևը: Արմատը մեր հիշողությունն է, որ գնում է դեպի սկիզբը, դեպի պատմության խորքը, գնում է զորանալու: Սաղարթը ներկան է, որ բարձրանում է դեպի Արևը` ապագան: Եթե մեկը անցյալդ է ուզում գողանալ, վերագրել իրեն, ինչ ասել կուզե, պատրաստվում է զրկել քեզ ապագայից:
32.Երգ Հայաստան
33.Հնոց մագաղաթների ու գրքերի այն երկիրը, որն իր երեսունվեց տառերի խիզախ ջոկատով դարեր շարունակ դիմադրել է իրեն ձուլել ու ոչնչացնել սպառնացող բոլոր ոսոխներին...
Առասպելական Վահագնի պես եղեգան փողի հրից ու բոցից ծնված այն երկիրը, որը դարերով տառապել է պատերազմների չար կրակներից... Հայաստանն եմ ես, հայ ժողովուրդն եմ ես`Հավերժի Ճամփորդը, որը դարերի խորքից եկած, դեպի գալիք դարերն է գնում, և որի երթը վերջ ու վախճան չունի, քանի դեռ գեթ մի հայ է ապրում այս հողագնդում, այս հավերժական արևի ներքո...
34.Սա իմ երկիրն է-
չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ, ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ, ինչպես նորածին զավակ,
իսկ քարտեզի վրա՝
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…
35. Ես քո զավակն եմ, Հայաստան, Դրա համար եմ... հայ այսքան: Հավերժ զինվորն եմ հայոց տան, Ես քո զավակն եմ, Հայաստան
36. Իմ զարմանալի բարությամբ, Թշնամու հանդեպ չարությամբ Իմ այս մարդասե՛ր հայությամբ՝ Ես քո զավակն եմ, Հայաստան:
37. Լինելով այդքան ազգային, Սիրում եմ արդա՛ր ազգերին, Բայց քո ծառա՜ն եմ և գերին, Ես քո զավակն եմ, Հայաստան:
38.Իմ սո՛ւրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես, Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա, Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես, Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
39.Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին Սակայն, իմացի՛ր, հայրենիք իմ մեծ, Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին, Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
40.Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք, Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա, Քո փառքի համար թե մի օր վառվեմ, Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա:
41.Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ՝ինչու է այդպես:
42.Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ՝ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:
43.Թող հավերժ ապրի մեր ժողովուրդը, Հազար տարիներ ու հազար դարեր. Ապրի,ինչքան շատ ապրել է,տևել,- Հազար տարիներ ու հազար դարեր.
44.Ապրի,ինչքան շատ զոհեր է տվել,- Հազար տարիներ ու հազար դարեր. Ապրի,ինչքան հայ դեռ պիտի ծնվի,- Հազար տարիներ ու հազար դարեր. Ինչքան եղել է քաջ ու անձնվեր,-
45.Հազար տարիներ ու հազար դարեր. Ինչքան տենչ ունի և տենչի թևեր,- Հազար տարիներ ու հազար դարեր... Թող այնքան ապրի մեր ժողովուրդը, Քանի ապրում է մեր հողագունդը:
45.Ես ուզում եմ ինձ մոռանալ
Ու քո սիրով ապրել անվերջ,
Քո իղձերի գերին դառնալ,
Ու վառել քո տենչերն իմ մեջ...
46.Ես ուզում եմ վաղվա օրում
Եվ գալիքում լինել քոնը,
Որ և անցյալ տեսնեմ նորում
Եվ գալիքում տեսնեմ նորը..
47.Որ չխախտվի ոչ մի անգամ
Կամրջումը հին ու նորի, Ու չփնտրենք ուրիշ պատգամ`
Կարոտելով քար ու հողի...
48.Որ լսելով ծանոթ մի երգ`
Չկեղեքվենք մենք մեր ներսում,
Որ չմնա և ոչ մի վերք
Աչքին անտես մեր լուռ կեսում..
49.Ես ուզում եմ ապրել այստեղ,
Այս քարքարոտ հողի վրա,
Իմ հնամյա գոյը փաստել
Ծլարկելով քարին նրա:
50.Ոզում եմ, որ մեր հանճարը
Որբ չլինի իր ոստանում,
Որ գտնվի դեղն ու ճարը.
Ապրել Կանչող Հայստանում:
51.Ես ուզում եմ սերունդներին
Թողնել երկիր հզորազոր, Ու խոնարհվեն մեր Հին Գենի
Նորաբողբոջ զարմին այսօր:
52.Ապրենք Մեկտեղ, Մի՛ երկնքի.
Մի՛արևի հովանու տակ`
Տալով մեր հին վարք ու փառքին
53.Թղ՛ղ օրհնվի քո երկիրը և քո ժողովուրդը, Հայաստա՛ն: Թո՛ղ գալիքներդ միայն պանծանք ու բարեկեցություն բերեն, և թող հայը վերջապես իր հայրենիքում գտնի իր բաժին երազը, իր վաստակած հանգիստը և բարօրությունը….