Просмотр содержимого документа
«Թեստային աշխատանք»
VI դասարանի թեմատիկ աշխատանք Բառերի տեսակներն ըստ կազմության
31.03.2020
1.Բառերը բաժանիր բաղադրիչների, ապա նշիր տեսակը ըստ կազմության՝ ամառային, հուշանվեր, ակնոց, կարիճ, արկղ, տարեկան, ամսական, ձեռագիր, հնչյունաբանական, մայրաքաղաքային, ձկնորս, վախկոտ, ժողով, տնային, ամառանոց, անվաչմուշկ, բարձր, կառապան, որսորդ, պատուհան:
Օրինակ՝ ամառ+ային-ածանցավոր բառ
2.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:
Օրինակ՝ գրասեղան — գր (գիր) + ա + սեղան:
Պահարան — պահ + արան:
Դուռ — չի բաժանվում:
Բանջարանոց, աշակերտ, աշակերտական, զլխավոր, կարմիր, դաշտամուկ, հյուր, հարստություն, կերառատ, վտանգ:
3.Բառերը բաժանիր բաղադրիչների՝ յուրաքանչյուրի դիմաց նշելով բառի տեսակը ըստ կազմության՝ այսօր, աշխույժ, մայրաքաղաքային, ականջօղ, հառաչանք, անտուն, աղբ, կարգապահություն: