Դպրոցը՝_________________________. Դասարանը՝_________________.
Անուն, ազգանուն_______________________________________________.
Տարբերակ I.
I մաս.
Կարդա տրված տեքստը՝ մտովի լրացնելով որոշ բառերում բաց թողած տառերին փոխարինող վանդակները, և կատարիր1-4_րդ առաջադրանքները:
Ամառային զ...վ գիշեր է: Երկնքում փայլում են բ...ուրավոր աստղեր: Փորձում ես հաշվել, չի ստացվում: Երկնակամարում նոր աստղեր են եր...ևում, և հաշիվը խառնվում է: Նրանք փոքր են երևում, որովհետև մեզանից շատ հեռու են: Երբ երկար ես դիտում, նկատում ես, որ խմբերով են և որոշակի դասավորությամբ: Այդ խմբերը նմանեցնելով ծանոթ առարկաների և կենդանիների` մար...իկ նրանց տվել են համապատասխան անուններ: Աստղերի այդ խմբերը կոչվում են համաստեղություն: Աստղերը երկնքում անշարժ չեն, նույնիսկ սովորական հեռադիտակով կարելի է նկատել նրանց շարժումը: Սակայն կա մի աստղ, որ երկնակամարում եր...եք իր տեղը չի փոխում: Դա Փոքր Արջի համաստեղության աստղն է՝ Բևեռային աստղը:
1.Տեքստի բառերից 5-ում տառեր են բաց թողած: Դուրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Պատասխան՝________________________________________________________________________
______________________________________________________________________________:
2.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
1. երկինք-գոյական 3. փայլում են-բայ
2. բյուրավոր-թվական4. պարզ-ածական
3.Շարադրանքում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված միայն հոգնակի թվով:
1. խումբ 2. աստղ 3. հեռադիտակ 4. գիշե
4.Մեկ անգամ էլ կարդա շարադրանքը և պատասխանիր տրված հարցերին:
ա.Ինչի՞ են նմանվում աստղերը երկնքում:
1.փայլփլուն թիթեռների 3.ծանոթ կենդանիների
2.փոքրիկ լուսատուների4.գույնզգույն ծաղիկների
բ.Ինչո՞ւ են աստղերը փոքր երևում:
1.Նրանք գտնվում են մեզանից շատ հեռու:
2.Նրանք ունեն որոշակի դասավորություն:
3.Երկնակամարում որոևվում են խմբերով:
4.Աստղերը ավելի փոքր են, քան լուսինը և արևը:
գ.Ի՞նչ հատկանիշով է Բևեռային աստղը տարբերվում երկնքի մյուս աստղերից:
Պատասխան՝_________________________________________________________
____________________________________________________________________
II մաս
Կարդա տրված տեքստը՝ փակագծերում գրված բայերը մտովի դնելով թվով և ժամանակով, կատարիր 5-8_րդ առաջադրանքները:
Շնիկը ամեն երեկո (թափառել) տխուր փողոցներում: Ոչ ոք (չօգնել) նրան: Մի օր էլ շնիկըտարօրինակ, բայց գեղեցիկ առարկա տեսավ: Այդ առարկան ալեհեր երաժշտի կորցրած ակնոցն էր: Նրան (հանդիպել) երաժիշտը: Շնիկը ակնոցը վերադարձրեց նրան: Այդ օրվանից նրանք բարեկամացան և (ապրել) միասին:
5.Փակագծերում դրված բայերը տարբերակներում ներկայացված են որոշակի դեմքով, թվով և ժամանակով: Ըստ տեքստի ո՞ր տարբերակի բայի ձևն է սխալ:
1.թափառել-թափառում է 3.ապրել-ապրում են
2.հանդիպել-հանդիպեց 4.չօգնել-չէին օգնում
6.Շարադրանքում գործածված արտահայտություններից ո՞րն է ներկայացված փոխաբերական իմաստով:
1.տարօրինակ առարկա 3.տխուր փողոցներ
2.ալեհեր երաժիշտ4. թափառող շներ
7.Տեքստում հանդիպող հետևյալ բառերից որի՞ դիմաց է ճիշտ նշված նրա կազմությունը:
1.չօգնել-ածանցավոր 3.փողոցներ-ածանցավոր
2.երաժիշտ-բայ 4.ալեհեր-պարզ
8.Մեկանգամ էլ կարդա շարադրանքը և պատասխանիր տրված հարցերին:
ա.Ինչպե՞ս էին մարդիկ վերաբերվում շնիկին:
1.Մարդիկ շնիկին չէին օգնում:
2.Շնիկին կերակրում ու խնամում էին:
3.Անօգնական շնիկը թափառում էր փողոցներում:
4.Շնիկը բարեկամացավ երաժշտի հետ:
բ.Ի՞նչ գտավ շնիկը, և ո՞վ հանդիպեց նրան:
Պատասխան՝_____________________________________________________________________-
______________________________________________________________________________
գ.Ինչպե՞ս բարեկամացան շնիկն ու երաժիշտը:
Պատասխան՝___________________________________________________________________
_______________________________________________________________________________
III մաս
9.Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն:
1.տխրել-ուրախանալ 2.գեղեցիկ-տգեղ
3.մտածել-խորհել 4.հարուստ-աղքատ
10.Ինչպիսի՞ն է տրված նախադասությունը՝ ըստ երանգի:
Հայրի°կ,ի՞նչն է քեզ ստիպում այդպես չարչարվել ու տանջվել:
1.պատմողական 3.բացականչական
2.հարցական 4.հրամայական
11.Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Տեղացող հորդառատ անձրևներից ու քամուց ծառերը համարյա մերկացել են:
1.ծառերը 3.քամուց
2.անձրևներից 4.հորդառատ
12.Արտագրիր նախադասությունը՝ նշանակելով կետադրությունը:
Ձյունը խոնավ էր անձրևախառն իսկ ես մտածում էի որ այն բնության հրաշքներից մեկն է:
___________________________________________________________________________
___________________________________________________________________________