СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Թեստային աշխատանքի պլանավորում

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Թեստային աշխատանքի պլանավորում»

Կիսամյակային գրավոր աշխատանք 12-րդ դասարան



1. Ի՞նչ արտադրություններ կարելի է կազմակերպել CսՕ և Cս2S նյութեր պարունակող հանքաքարերի հիման վրա:

Պատ.----------------------------------------------------------------------------------------------------------


2. Ինչու՞ ամոնիակի արտադրությունում չի կիրառվում բարձր ջերմաստիճան . քանի որ

ա/ ռեակցիան կընթանա ավելի արագ

բ/ ռեակցիան կընթանա դանդաղ

գ/ կստացվի մեծ ելքով ամոնիակ

դ/ կստացվի փոքր ելքով ամոնիակ


3. Ալկոհոլային խմիչքներում օգտագործվում է .

ա/ բութանոլ

բ/ պրոպանոլ

գ/ էթանոլ

դ/ մեթանոլ


4. Հիդրոլիզային սպիրտի արտադրությունում օգտագործվում է ծծմբական թթու:Ինչու՞

ա/ լուծելի աղ առաջանալու համար

բ/ անլուծելի աղի առաջացման համար

գ/ որպես կատալիզատոր


5. Ինչպե՞ս կանվանեք 96%-ոց սպիրտը.

ա/ ջրի սպիրտային լուծույթ

բ/ սպիրտր ջրային լուծույթ

գ/ անհամասեռ խառնուրդ


6. Կապարի (ІІ) հիմնային կարբոնատի փոխարեն `որպես սպիտականերկ օգտագործվում է ա/ ալյումինի փոշի

բ/ ցինկի օքսիդ

գ/ տիտանի օքսիդ

դ/ ցինկի փոշի


7. Կապարի (ІІ) սուլֆիդից կտավները մաքրելու համար օգտագործվում են.

ա/ NH4OH և ջուր

բ/ H2O2

գ/ ZոSO4

դ/ H2S


8.Գեղանկարչությունում կիրառվող յուղաներկային տեխնիկայում օգտագործվում է լավագույն ձեթը.

ա/ կանեփի

բ/ կտավատի

գ/ ընկույզի

դ/ կակաչի


9. Ո՞ր իրն է առավել շատ մաքուր ոսկի պարունակում` 585 նակնիշով 6գ զանգվածով շղթան, թե՞ 750 մակնիշով 3գ զանգվածով մատանին:


10. Քանի՞ կարատ ոսկի է պարունակում 750 մակնիշի ոսկում:


Կիսամյակային գրավոր աշխատանք 11- րդ դասարան



1. Գրել հետևյալ փոխարկումներն իրականացնող քիմիական ռեակցիաների հավասարումները.


Si - SiO2 - K2SiO3 - H2SiO3 - SiO2 - CaSiO3


2. Ո՞ր հանքանյութն է պարունակում սիլիցիում.

ա/ մալաքիտ

բ/ սապֆիր

գ/ ռուբին

դ/ յաշմա


3. Ո՞ր օքսիդը չի օգտագործվում ապակի ստանալիս.

ա/BaO

բ/ PtO

գ/ PbO

դ/ Au2O3


4. Ձեր ընկերոջ քթից արյուն է հոսում և ոչ մի ձևով չի կտրվում:Կալցիումի ո՞ր միացությունը ձեզ կօգնի.

ա/ CaCO3

բ/ CaCl2

գ/ CaSO4

դ/ CaF2


5. Ինչպե՞ս կարելի է իրականացնել հետևյալ գործընթացը.


CaCO3 Ca(HCO3)2


6. Կենցաղում օգտագործվող անօրգանական նյութեր չեն.

ա/ քլորակիրը

բ/ նատրիումի հիդրոկարբոնատը

գ/ քլորոֆորմը

դ/ աղաթթուն


7. Կենցաղում կիրառվող օրգանական նյութ է.

ա/ կերակրի աղը

բ/ գլիցերինը

գ/ սոդան

դ/ կիրը


8. Հաստատել համապատասխանություն միացության բանաձևի և իր անվանման հետ.

ա/ HCOOK 1/ նատրիումի պալմիտատ

բ/ CH3CH2COONa 2/ նատրիումի օլեատ

գ/ C15H31COK 3/ կալիումի ֆորմիատ

դ/ C17H33COONa 4/ կալիումի պալմիտատ

5/ նատրիումի պրոպիոնատ


9. Սննդի ո՞ր բաղադրամասն է համարվում օրգանիզմի էներգիայի գլխավոր մարտկոցը.

ա/ սպիտակուցներ

բ/ ճարպեր

գ/ վիտամիններ

դ/ ածխաջրեր


10. Ծառը մեկ օրվա ընթացքում ընդունակ է ածխաջրերի փոխարկել 52,8գ ածխաթթու գազ:Քանի՞ լիտր թթվածին կանջատվի այդ դեպքում:

Կիսամյակային գրավոր աշխատանք 10-րդ դասարան

Շրջակա միջավայրի քիմիան



1. Որքա՞ն է 147գ ծծմբական թթվի նյութաքանակը.

ա/ 0,5 բ/ 1 գ/ 1.5 դ/ 3


2. Որքա՞ն է ջրի մոլեկուլի զանգվածը

ա/ 5,644*1O¯²³ բ/ 2,988*10¯²³գ գ/ 9,96* 10¯²³գ դ/ 13,446 * 10¯²³գ


3. Հետևյալ գազերից ո՞րն առկա չէ օդի բաղադրությունում.

ա/ հելիում

բ/ կրիպտոն

գ/ ածխաթթու գազ

դ/ ֆտոր


4. Ջրի աղտոտման գլխավոր մեղավորն է.

ա/ տրանսպորտը

բ/ գործարանները

գ/ կենցաղը

դ/ հիմնարկությունները


5. Մթնոլորտում առկա հետևյալ գազերից ո՞րն է փոխազդում կրաջրի հետ.

ա/ ածխաթթու գազ

բ/ թթվածին

գ/ ազոտ

դ/ քսենոն


6. Ինչպե՞ս է այլ կերպ անվանվում խմելու ջուրը.

ա/ օգտակար

բ/ համեղ

գ/ քաղցրահամ

դ/ անհամ


7. Հետևյալ գործոններից որո՞նք են գերակշռում ջրի հսկայական զանգվածների տեղափոխության գործընթացում.


ա/ գոլորշացում 1/ 1,2

բ/ ծանրության ուժ 2/ 2,4

գ/ արեգակի ջորմություն 3/ 2,3

դ/ հեղուկացում 4/ 3,5

ե/ շարժունություն


8. Առաջին սյունակում նշված նպատակներից յուրաքանչյուրին համապատասխան ընտրեք ջրի տեսակը երկրորդ տեսակից.

ա/ լվանալու 1/ ջրմուղի

բ/ լվացվելու 2/ թորած

գ/ մարտկոցի 3/ կրկնակի թորած

դ/ անտիֆրիզ 4/ գետի


9. Երևանի ջրմուղի ջուրը լուծված վիճակում 0,01775գ/լ քլորիդ իոններ է պարունակում: Որքա՞ն նատրիումի քլորիդի (մոլ.լ) է դա համապատասխանում:


10 Երկաթի (ІІІ) օքսիդի որոշակի զանգվածում պարումակվում է թթվածնի 1,806 * 10²³ ատոմ: Որքա՞ն է երկաթի օքսիդի այդ նմուշում երկաթի զանգվածը:

ա/ 10,2գ բ/ 11,2գ գ/ 12,2գ դ/ 13,2գ