СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Թևավոր խոսքեր դարձած բառեր

Нажмите, чтобы узнать подробности

Գրականության դասաժամերին հանդիպող բառերի և արտահայտությունների  բացատրությունը  /թևավոր խոսքեր /

Просмотр содержимого документа
«Թևավոր խոսքեր դարձած բառեր»

Թևավոր խոսքեր դարձած արտահայտություններ Գրականության դասաժամերին աշակերտները հաճախ հանդիպում են այնպիսի բառերի և արտահայտությունների,որոնք հին պատմություն ունեն և դժվար են ըմբռնվում: Ներկայացնում եմ այդ բառերից և արտահայտություններից մի քանիսի բացատրությունը. ՀԵՐՈՍՏՐԱՏ.Հանդիպում է Հ.Շիրազի ;Խաղաղություն ամենեցուն; պոեմում. Հերոստրատին հիշեք,ազգեր,և թող աստված մեզ գթա, Քանզի խղճի սովն է հորդում ,որ քեզ բերի սև գալիք, Ախ,իմ բալիկ խաղաղություն՝ամուր գրկած իմ բալիկ: Հերոստրատի անունն ստացել է բացասական իմաստ .նշանակում է՝փառամոլ մարդ:Նա եփեսացի հույն է եղել:Ծննդյան և մահվան թվականներն անհայտ են:Անունն անմահացնելու համար նա այրել է Արտեմիս Եփեսացու մեհյանը: ԼԱՅԵՐՏԻ ՈՐԴԻ ՈՒԼԻՍ.հանդիպում է Վ. Տերյանի ;Երկիր Նաիրի; շարքի բանաստեղծություններից մեկում. Որպես Լայերտի որդին,որպես ՈՒլիս մի, թողած և հող ,և տուն, Անցա ծովեր ու ցամաքներ ես- Ամեն տեղ օտար և անխնդում: ՈՒլիսը ;Իլիական; և ;Ոդիսական; դյուցազներգությունների հերոսներից է: Ըստ հին հունական առասպելաբանության ՝Լայերտես արքայի և Անտիկլեսայի որդին է,նույն ինքը՝Ոդիսևսը՝Իթաքե կղզու արքան: Տրոյայի գրավումից հետո Ոդիսևսը անմիջապես հայրենիք չվերադարձավ:Ճակատագիրը նրան հայրենիք վերադարձրեց երկու տասնյակ տարի թափառելուց հետո:Այդ թափառումների ընթացքում Ոդիսևսը շատ արկածներ ունեցավ: