СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Թեստային աշխատանք մայրենիից 4

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Թեստային աշխատանք մայրենիից 4»

Երևանի հ. 152 հիմնական դպրոց

Գիտելիքների ստուգման թեստ
2018-2019 ուստարի



____

/Ազգանուն, անուն, հայրանուն/ /ամիս, ամսաթիվ/


_________________ ____

/առարկան/ /դասարան/


Տարբերակ 4
1-ին մաս

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին։

Հայրս մի ձի ուներ՝ անունը Շեկո: Դա մի զարմանալի կենդանի էր, երբ հայրս նրան հեծած որևէ տեղից դառնում էր տուն, Շեկոն դեռ մի կիլոմետր հեռվից վրնջում էր, ասես հասկացնելու,թե ահա գալիս ենք: Եվ երբ մենք վազում էինք նրանց դիմավորելու, Շեկոն,մեզ տեսնելով,նորից էր վրնջում և թեթևաքայլ մտնում էր բակը:
Հապա նրա պարե՜լը…
Երբ նվագի ձայն էր լսում կամ տնեցիներից մեկը պարեղանակ էր սուլում, Շեկոն անմիջապես պարում էր՝ ոտքերը գետնին խփելով,և գլուխն ու պարանոցը տարուբերում տակտով:
Բայց մի անգամ ,չգիտեմ ինչպես,Շեկոյի ոտքն ուռել էր, այնպես որ հայրս մի ամբողջ շաբաթ նրան չէր հեծնում: Տանում էինք մոտիկ գետափի կանաչներում թողնում,որ գուցե հանգիստ մնա,ցավն անցնի:
Բայց անցավ մի շաբաթ էլ, ո՛չ ուռուցքն անցավ, ո՛չ ցավը: Ընդհակառակը, քանի գնում, ձին ավելի էր կաղում, և ոտքի ուռուցքն ավելի էր մեծանում: Տեսքից երևում էր, որ Շեկոն իրեն լավ չի զգում. աչքերն այնքա՛ն թախծոտ էին:
Իսկ երրորդ օրը, երբ սովորական ժամին հայրս գնաց գետափ՝ ձին անասնաբույժի մոտ տանելու, Շեկոյին չէր գտել: Նայել էր ամեն կողմ. ձին չէր երևացել:
Փնտրում էինք, երբ մեր հարևանի տղաներից մեկը հայտնեց, թե Շեկոյին տեսել էր վերևի թաղի փողոցներից մեկում:
Հայրս անմիջապես վազեց դեպի վերևի թաղը:
Գնացինք տեսանք մեր Շեկոն կանգնած է անասնաբույժի տան առաջ: Բժիշկը քննում էր մի հիվանդ կովի, իսկ Շեկոն հանգիստ հերթի էր սպասում:
Մեզ տեսնելով՝ նա վրնջաց մի թեթև: Հետո մռութը մի քանի անգամ փաղաքուշ քսեց հորս թևին:
Երբ բժիշկը կովին քննեց-վերջացրեց, կապեց մեր ձիու ոտքը:
Ու այդ օրվանից մինչև ոտքը լավանալը Շեկոն ինքն էր գնում անասնաբույժի մոտ:
Իսկ գյուղում այնուհետև ասում էին.
-Էս է՛ն ձին է, որ ինքն է գնում բժշկի մոտ…



1․ Ըստ տեքստի՝ գրի՛ր՝ ինչո՞վ էր զարմանալի Շեկոն:


Պատասխան՝ ————————————————————————————————



———————————————————————————————————————



2․ Հայրն ինչու՞ էր ամեն օր նույն ժամին գնում գետափ:

1)Շեկոյին տանում էր անասնաբույժի մոտ
2)Շեկոյին կերակրում էր
3)Շեկոյին տուն էր բերում
4)Շեկոյին ջուր էր տալիս

3․ ա․ Ինչու՞ էր կորել Շեկոն։

1)Գնացել էր տիրոջը փնտրելու
2)Գնացել էր ատամնաբույժի մոտ
3)Շփոթել էր տունը
4) Գնացել էր անասնաբույժի մոտ



բ. Ի՞նչ էր անում Շեկոն անասնաբույժի տանը

Պատասխան ՝ ————————————————————————————————

———————————————————————————————————————



4․ Տեքստից դուրս գրի՛ր այն հատվածը, որտեղ արտահայտված է ձիու նվիրվածությունը տերերին:

Պատասխան ՝ ————————————————————————————————

———————————————————————————————————————



5․ ա․ Տեքստի « Հետո մռութը մի քանի անգամ փաղաքուշ քսեց հորս թևին:» նախադասության մեջ փաղաքուշ բառը փոխարինի՛ր հոմանիշով և գրի՛ր:

Պատասխան ՝ ————————————————————————————————

———————————————————————————————————————



բ. Ի՞նչ էին ասում ձիու մասին գյուղում:

Պատասխան ՝ ————————————————————————————————

———————————————————————————————————————

2-րդ մաս

Կատարի՛ր տրված առաջադրանքները։

6․ Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի կամ տառակապակցության տեղում դատարկ վանդակ է։
Արտագրի՛ր ընդգծված բառերը՝ դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողնված տառը կամ տառակապակցությունը։

եր—անիկ մանկություն, համար—ակ տղա,
անապատի ու—տ, հատակը սր--ել

Պատասխան ՝ ——————————, ————————————,

——————————, —————————————

7․ Ո՞ր բառի բացատրությունն է սխալ։

1)անծայրածիր- վերջ, սահման չունեցող
2)խեցեղեն-կավից պատրաստված իրեր
3)սխրանք-չարամիտ արարք
4)մինուճար-ծնողների միակ զավակ

8․ Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության։

1) արագաշարժություն-բարդ ածանցավոր բառ
2) միջազգային-հոդակապով բառ
3) մարզաձև -բարդ բառ
4) հունական-վերջածանցավոր բառ

9․ Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է։ Ո՞ր տարբերակում է ճիշտ նշված։

1)դեպի-շաղկապ
2) այնքան-թվական
3) մարմարե-գոյական
4) նշանավոր-ածական

10․ Ո՞րն է տրված նախադասության ենթական:

Առաջին հարկի պատշգամբում նստել էր փոքրիկ տղան։

Պատասխան ՝ ——————————





4