СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Թեստային աշխատանք մայրենիից 5

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Թեստային աշխատանք մայրենիից 5»

Երևանի հ. 152 հիմնական դպրոց

Գիտելիքների ստուգման թեստ
2018-2019 ուստարի



____

/Ազգանուն, անուն, հայրանուն/ /ամիս, ամսաթիվ/


_________________ ____

/առարկան/ /դասարան/


Տարբերակ 5
1-ին մաս

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին։

Բավական էր, որ կրկեսը գար մեր քաղաք, որ ես ու իմ հին ընկեր Ջոն․ ինչպես ասում են, թոկից փախչեինք։ Ցանկապատերին ու ցուցափեղկերին կպցրած ազդագրերը տեսնելուն պես մենք բոլորովին ձեռքից գնում էինք ու մեր ուսումն էլ բանի տեղ չէինք դնում ։ Կրկեսը դեռ քաղաք չհասած՝ մենք արդեն խելքներս կորցնում էինք ու առավոտից իրիկուն նախ կայարանում ցցված նայում էինք, թե ինչպես են իջեցնում կենդանիներին, հետո ուղեկցում էինք առյուծի ու վագրերի վանդակները, հետո թափառելով կրկեսի շուրջը՝ փորձում շահել վարժեցնողների, բանվորների, ակրոբատների ու ծաղրածուների սիրտը։
Կրկեսը մեզ համար ամեն ինչ էր։ Այն արկած էր, վտանգ, ճանապարհ, շնորհք, անուրջներ, կատակ։ Մենք փղերի համար ջուր էինք քարշ տալիս ու հետո ոտքներս կախ գցում, որ գոնե թվար, թե ինչ-որ կապ ունենք այդ ամբողջ հրաշագործության հետ՝ ահռելի տաղավարը կանգնեցնելու, ամեն ինչ կարգի բերելու ու աշխարհ տեսածների պես սպասելու, որ հանդիսականները գան քամուն տալու իրենց փողերը։ Այդ ամենը տևում էր ընդամենը մեկ օր․ երկրորդ օրը կրկեսը մեկնում էր։
Մի օր Ջոնը տասը րոպե ուշացումով (մտնել) դասարան ու առանց իր ուշացումը բացատրելու՝ գոռաց․
-Հո չե՞ս գժվել, Արա՛մ, ի՞նչ գործ ունես էստեղ։ Կրկեսն արդեն եկել է։
Բոլորովին մտքիցս թռել էր։ Ես վեր ցատկեցի ու դասարանից դուրս թռա , թեև գիտեի, որ դասերից բացակայելու համար պատժվելու եմ ։ Ամեն նման դեպքի համար հսկիչը մեզ մտրակի քսան հարված էր հասցնում և պահանջում էր, որ հարվածները ստանալիս շատ բարձր (չբղավել
Հիմա կրկեսը նորից եկել է, մի ամբողջ տարի անցավ, նորից ապրիլ է, ու մենք միասին դասից (փախչել) կրկես ու գիտենք, թե դա ինչով է ավարտվելու։
Երբ մենք հասանք կրկեսի տեղը, մի երկու փոքրիկ վրան արդեն խփված էր, իսկ մեծ տաղավարը նոր էին կանգնեցնում։ Մենք լուռ նայում էինք ու զմայլվում։ Մեկ էլ հայտնվեց հսկիչը։
-Բռնվեցի՞ք, չարաճճինե՛ր,-ասաց նա,-դե շուտ եկեք ինձ հետ։
-Մենք խոստացել ենք օգնել,-ասաց Ջոն,-ծածկը ձգենք թե չէ, անպայման (գալ):
Մենք ամբողջ ուժով ձգում էինք պարանը։ Վերջապես գործը հաջողվեց։ Բայց մենք չգնացինք հսկիչի հետ։ Մենք ծլկեցինք։ Ջոն նետվեց մի կողմ, իսկ ես՝ մյուս, և հսկիչն ընկավ իմ հետևից։ Կրկեսի ժողովուրդը քիչ էր մնում ծիծաղից պայթեր։ Ես հսկիչից փախա ու մնացի թաքնված այնքան, մինչև համոզվեցի, որ նա իր մեքենայով գնաց։ Հաջորդ օրը, երբ գնացինք դպրոց, հսկիչն արդեն սպասում էր մեզ։ Այս անգամ, սակայն, ծեծը թեթև էր։ Ես ուղիղ երեսուն հարված հաշվեցի, բայց ոչ մեկը չէր ցավում։ Մենք դասարան վերադարձանք սքանչելի տրամադրությամբ, որովհետև գիտեինք, որ այսուհետև ամեն ինչ լավ է լինելու․․․մինչև հաջորդ ապրիլ։



1․ Տեքստից դուրս գրի՛ր երկու բառ, որոնցով բնութագրված է կրկեսը։

Պատասխան ———————————, ———————————————

2․ Որքա՞ն ժամանակը մեկ էր գալիս կրկեսը։
1) ամեն ամիս
2)տարին մեկ անգամ
3) ամեն գարուն և աշուն
4) երկու ամիսը մեկ անգամ



3․ Ուշադի՛ր կարդա տեքստի սկիզբը և պատասխանի՛ր տրված հարցերին։

ա․ Որտեղի՞ց էին երեխաները իմանում, որ կրկեսը եկել է։

1)Տարբեր տեղերում հայտարարություններ էին լինում փակցված։
2)Այդ մասին հայտարարում էին հեռուստատեսությամբ։
3) Դպրոցում կրկեսի տոմսեր էին վաճառում։
4) Հաճախ գնում էին կայարան և հարցնում աշխատակիցներին։



բ․ Ի՞նչ էին նրանք անում իմանալուն պես։

Պատասխան ՝ ————————————————————————————————

———————————————————————————————————————



4․ Ինչի՞ց համոզվեց տղան, որ հսկիչը գնացել է կրկեսի տարածքից։

Պատասխան ՝ ————————————————————————————————

———————————————————————————————————————

5․ ա․ Ինչպե՞ս վարվեց հսկիչը երեխաների հետ, երբ նրանք կրկեսի ներկայացման հաջորդ օրը դպրոց գնացին։

Պատասխան ՝ ————————————————————————————————

———————————————————————————————————————

բ․ Քո կարծիքով՝ ինչու՞ նա այդպես վարվեց։

Պատասխան ՝ ————————————————————————————————

———————————————————————————————————————



6․Փակագծերում տրված բայերը տարբերակներում ներկայացված են որոշակի դեմքով, թվով և ժամանակով։ Ըստ տեքստի՝ ո՞ր տարբերակի բայի ձևն է սխալ։

1)փախչել- փախել ենք
2)մտնել- կմտնի
3)չբղավել- չբղավենք
4)գալ-կգանք



7․ Տեքստից դու՛րս գրիր մեկ պարզ նախադասություն։

Պատասխան ՝ ————————————————————————————————

———————————————————————————————————————



2-րդ մաս

Կատարի՛ր տրված առաջադրանքները։

8․ Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի կամ տառակապակցության տեղում դատարկ վանդակ է։
Արտագրի՛ր ընդգծված բառերը՝ դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողնված տառը կամ տառակապակցությունը։

տունը նորո—ել, երեք վ—յրկյան,
առավոտյան զար—նելթ—չունի բույն

Պատասխան ՝ ——————————, ————————————,

——————————, —————————————

9․ Տրված նախադասություններից դու՛րս գրիր այն լրացումը, որը պատասխանում է որտե՞ղ հարցին։

Առաջին հարկի պատշգամբում նստել էր փոքրիկ տղան։

Պատասխան ՝ ——————————



10․ Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան։ Արտագրիր այդ նախադասությունը և դի՛ր բաց թողնված կետադրական նշանը։

Արագիլը մոտեցավ գլուխը թեքեց ավազանի վրա ու խմեց սառնորակ ջուրը։

Պատասխան ՝ ————————————————————————————————

———————————————————————————————————————

11․Բառակապակցություններից ո՞րը դարձվածք չէ։

1)թոկից փախչել
2)ձեռքից գնալ
3)ցցված նայել
4)սիրտը շահել



12․ Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության։

1) քաղաք-պարզ բառ
2) ցուցափեղկ-հոդակապով բառ
3) ճանապարհ -բարդ բառ
4) հանդիսական-ածանցավոր բառ

13. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է։ Ո՞ր տարբերակում է սխալ նշված։

1)համար-շաղկապ
2) երկրորդ-թվական
3) կրկես-գոյական
4) թեթև-ածական



14․ Արտագրի՛ր նախադասությունը՝ փակագծերում տրված բառերը ձևափոխելով և տեղադրելով բաց թողնված տեղերում։

Փիղը ․․․․․․․շոյում էր իր․․․․․․․․․․գլուխը։

(կնճիթ, ձագ)։

Պատասխան ՝ ————————————————————————————————

———————————————————————————————————————



5