Просмотр содержимого документа
«Թումանյանական խաղ-վիկտորինա»
Թումանյանական խաղ – վիկտորինա
Թումանյանական խաղ – վիկտորինա/ Սա « Խաղ-վիկտորինա ընթերցասրահում» նախագծի տոնական մեկնարկն է…
Աշխատանքը կազմակերպվել է գրադարանավարի կողմից
Նախ սովորողներին բաժանեցինք երկու խմբի՝ թեմատիկ անվանումներ տալով՝ Թումանյանև Հովհաննես :
1.թիմերին նշանակվեցին ավագներ,որոնք պետք է տային զանգը,և ասեին թե ո՞վ է պատասխանելու
2.տրվեց ժամանակ մտածելու ,քննարկելու,ճիշտ պատասխանի միասնական հայտաբերման համար
3.յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում էր 10 բալով,բայց եղան այնպիսի հարցեր,երբ երկու խումբն էլ միաժամանակ զրգնգացրեց՝ ազդարարելով պատրաստ վիճակի մասին: Արդար լինելու համար երկու թիմին հինգական միավոր շնորհեցինք:
Հարցերը բացառապես Թումանյանի այն ստեղծագործություններից էին,որոնք ծանոթ էին սովորողներին,դրանք և՛ հեքիաթներից էին ,և՛ բանաստեղծություններից: Հարցի դիմաց առաջարկվում էր պատասխանի 3-ից 4 տարբերակ ,որոնցից միայն մեկն էր ճիշտ ,օրինակ ՝
« Ծիտը » ստեղծագործության մեջ ,ծիտը գառնիկը տալիս ի՞նչ է առնում:
Լոշիկ
Սազիկ
Հարսիկ
Ո՞ր ստեղծագործության հերոսներն են Չատին,Մատին, Հյուդին,Հադին
Ձկնորս ախերներ
Սուտլիկ որսկանը
Քաջ Նազար
Ճամփորդներ
Կային այնպիսի հարցեր,որոնց պահանջն էր լրացնել – արտասանել բանաստեղծության բաց թողնված հատվածը, կամ թվել հերոսներին:
Խաղ- վիկտորինայի կիրառումը արդյունավետ է և կարևոր ուսումնական գործունեության ժամանակ ,որովհետև՝
սովորողների մոտ ձևավորվում է թիմային աշխատելու,միասին մի գաղափարի շուրջ համախմբվելու,համագործակցելու կարողությունը:
իմացածը վերհիշելու հնարավորություն
շուտ կողմնորոշվելու ,արագաշարժության հմտության զարգացում,քանի որ պատահում էր պատասխանը գիտեին,բայց ուշ կողմնորոշվելու պատճառով պարտվում էին
եթե անգամ չգիտեն ճիշտ պատասխանը,իմանում են մյուս թիմի ճիշտ հնչեցրաց պատասխանի շնորհիվ
պատասխանատվության զգացում,նախապես գիտելիքները թարմացնելու ,հարստացնելու համար:
Խաղ –վիկտորինային եղավ հաղթող թիմ,բայց դա միայն միավորներով,և ավելի շատ հենց այդ ուշ կողմորոշվելու պատճառով մի թիմը պարտվեց մյուսին: Պարտվողներ իրականում չկային, որովհետև յուրաքանչյուր ոք, ով թեկուզ մի բանաստեղծություն գիտի Թումանյանից, նա արդեն հաղթել է այս կյանքում : Ամենատպավորիչ պահը «Փիսոն» բանաստեղծության խմբակային արտասանությունն էր,քանի որ նրանք այնքան ոգևորված էին,որ մոռացան խաղը ու սկսեցին ինքնամոռաց արտասանել: