СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Թումանյանի մտքերից

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Թումանյանի մտքերից»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Թումանյանի մտքերից


1. Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:

2. Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում են, զորացնում, ազնվացնում են… Բայց դրա համար պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի: Դժբախտաբար մեծ մասամբ էդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ…

3. Թարգմանությունը ապակու տակ դրված մի վարդ է:

4. Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:

5. Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:

6.Երեք բան երբեք չեն վերադառնում’ արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:

7. Գրել անկեղծ ու կենդանի լեզվով’ դրանում է գրողի գլխավոր արժեքը:

8. Բնազդի հետ ճիշտ բանականություն պետք է լինի