СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Թուրքահայաստանի մասին դեկրետ

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Դեկրետ, որն ընդունվել էր 1917 թվականի դեկտեմբերի 29-ին:

Просмотр содержимого документа
«Թուրքահայաստանի մասին դեկրետ»


Թուրքահայաստանի մասին դեկրետ,



Ընդունել է ՌԽՖՍՀ ժողկոմխորհը 1917 թվականի դեկտեմբերի 29-ին (հրապարակվել է դեկտեմբերի 31-ին)։


Նախագծի հեղինակները արևմտյան Հայաստանում հայկական պետության ստեղծման և պահպանման համար անհրաժեշտ էին համարում իրագործել հետևյալ միջոցառումները.


ա. ձեռնամուխ լինել Ռուսաստանի սահմանները փախած թուրքահայերին անհապաղ բնակեցնել իրենց մշտական բնակության վայրերում


բ. պահանջել, որպեսզի հայրենիք վերադառնալու հնարավորություն տրվի բոլոր այն հայերին, որոնք պատերազմի ժամանակ բռնի արտաքսվել են Հայաստանից


գ. հայրենիք վերադառնալու հնարավորություն ստեղծել նաև այն հայերի համար, որոնք հարկադրված գաղթել են Եվրոպայի և Ամերիկայի տարբեր երկրներ։


Դեկրետի նախագծում միաժամանակ Թուրքահայաստանի գլխավոր կոմիսարին առաջարկվում էր թուրքահայերի ընտրովի ներկայացուցիչներից կազմակերպել խորհուրդ և նրա հետ ձեռնամուխ լինել գաղթականներին իրենց տեղերում վերաբնակեցնելուն։


Անհրաժեշտ էր համարվում ամենակարճ ժամկետում նախապատրաստական միջոցառումների նախագիծ մշակել և ներկայացնել ժողկոմխորհի հաստատմանը։


Վերոհիշյալ նպատակների համար հարկ եղած վարկերը պետք է դուրս գրվեին ռազմական ֆոնդի հաշվին։ Վարկի չափը պետք է որոշեր թուրքահայերի խորհուրդը Թուրքահայաստանի գլխավոր կոմիսարի հետ։ Բոլոր այս խնդիրները և միջոցառումները կարող էին կենսագործվել, հայկական պետությունը կարող էր ստեղծվել և գոյատևել միայն այն դեպքում, եթե անհրաժեշտ քանակությամբ ռուսական զորքեր թողնվեին արևմտյան Հայաստանում։


Դեկրետի նախագծի այդ մասում ասվում էր, որ անհրաժեշտ քանակությամբ ռուս, զորքեր կթողնվեն Հայաստանի սահմաններում (նախկին Էրզրումի, Վանի ու Բիթլիսի սահմաններում) այնքան ժամանակ, մինչև որ սուվերեն հայ ժողովուրդը ֆիզիկական հնարավորություն կստանա ազատ համաժողովրդական քվեարկությամբ վճռել անկախ Հայաստանի ներքին կարգի հարցը, մինչև որ կկազմակերպվի հայ ժողովրդական միլիցիա երկրի ներքին ու արտաքին անվտանգությունն ապահովելու համար։

Դեկրետի նախագծի այս կետը չափազանց կարևոր նշանակություն ուներ։ Նախ՝ անհրաժեշտ քանակով ռուս, զորք պետք է թողնվեր արևմտյան Հայաստանի սահմաններում, մինչև հայկական ժող. միլիցիայի ստեղծումը։ Իսկ առանց այդ միջոցառման դեկրետը իրական նշանակություն չէր կարող ունենալ։ Ապա կոնկրետ նշվում էր արևմտյան Հայաստանի պետության տարածքը, որն ընդգրկում էր էրզրումի, Վանի, Բիթլիսի նահանգները։ Դեկրետի նախագիծը իրական երաշխիքներ էր պարունակում արևմտյան Հայաստանում անկախ պետության ստեղծման և պահպանման համար։ «Զորքերի դուրս բերումը «Թուրքահայաստանից» և հայկական ժողովրդական միլիցիայի անհապաղ կազմակերպումը՝ «Թուրքահայաստանի» բնակիչների անձնական ու գույքային անվտանգությունը ապահովելու նպատակով»։ Դեկրետից հանվել էր նաև նրանում նշված միջոցառումների իրականացման համար նախատեսվող վարկերի հարցը։


Դեկրետի իրականացման պարտականությունը դրվել է Կովկասի գործերի արտակարգ ժամանակավոր կոմիսար Ս. Շահումյանի վրա, որին սակայն այդ նպատակի իրականացման համար ոչ զինված ուժեր տրվեցին, ոչ էլ ֆինանսական միջոցներ։ Հատկանշական է, որ դեկրետում ժողկոմխորհը խուսափեց նշել Թուրքահայաստանի պետության սահմանները։

Ստեղծված իրավիճակում, երբ ռուսական զորքերը հեռացան ոչ միայն արևմտյան Հայաստանից, այլև Անդրկովկասից, իսկ թուրք, զորքերը 1918 թվականի հունվարի վերջին արշավեցին Անդրկովկաս՝ հիմնականում արևելյան Հայաստանը գրավելու նպատակով, «Թուրքահայաստանի մասին» դեկրետը գործնական առումով դարձավ անարժեք։ Դեկրետի նշանակութունը միայն այն էր. որ նրանով խորհրդային Ռուսաստանի կառավաությունը ճանաչում էր հայ ժողովրդի պահանջատիրությունը, հայ ժողովրդի պատմական իրավունքները։ Սակայն 1921 թվականի մարտի 16 թվականի Մոսկվայի պայմանագրով խորհրդային Ռուսաստանի կառավարությունը, բացարձակապես չունենալով դրա իրավունքը, արևմտյան Հայաստանը ճանաչեց Թուրքիայի բաղկացուցիչ մաս և դրանով իսկ փաստորեն հրաժարվեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետից։