СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Թույլ, բայց կարեվոր

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Թույլ, բայց կարեվոր»

ԹՈՒՅԼ, ԲԱՅՑ ԿԱՐԵՎՈՐ

Հայերենում կան հնչյուններ, որոնք արտասանվում են, բայց չեն գրվում: «Ը» ձայնավորը գաղտնավանկում չի գրվում և շեշտ էլ չի ստանում: Սակայն այն ինքնուրույն հնչյուն է և ունի իմաստազատիչ դեր: Համեմատենք՝ «հորդ և հորըդ», «սարդ և սարըդ», «վարս և վարըս» և այլն: Բացի այդ, «ը» հնչյունը ցրում է բաղաձայնների կուտակումները և բառը դարձնում բարեհունչ, օրինակ՝ Մը-կըրտիչ, վազվը-զել, գըր-չատուփ և այլն:

Հակառակ դերակատարումն ունի «յ» կիսաձայնը. այն ցրում է ձայնավորների կուտակումները: Այսպես. գրում ենք՝ «հեքիաթ», բայց արտասանում ենք՝ «հեքյաթ», «ռադիո- ռադյո, հիանալ- հիյանալ, Մարիամ- Մարյամ» և այլն: Հիշեցնենք, որ արտասանվող յ-ն գրվում է ա-ից և ո-ից հետո՝ «Կարոյի , Մարոյի, սատանայի, երեկոյի, Մոնակոյի, Ադանայի» և այլն:

Չմոռանանք նաև «հ» հնչյունի մասին, որը նույնպես թույլ է արտասանվում, բայց գրվում է, օրինակ՝ «խոնարհ, աշխարհ, արհամարհել, նիրհել, խորհել» և այլն: