Թթուները մեծ տարածվածություն ունեն բնության մեջ: Օրինակ՝ կիտրոնում պարունակվում է կիտրոնաթթու, խնձորի մեջ՝ խնձորաթթու, թրթնջուկի տերևներում՝ թրթնջկաթթու:



Մրջունները «թշնամիներից» պաշտպանվելու նպատակով արտաթորում են մրջնաթթվի կծու կաթիլներ:
Այս նույն թթուն արկա է եղինջի տերևների «խայթող» մազիկներում:

Ցանկացած թթվի մոլեկուլի բաղադրությունը, անկախ ծագումից (օրգանական, կամ հանքային), արտահայտվում է հետևյալ ընդհանուր բանաձևով՝ HnR , որտեղ R-ը թթվային մնացորդն է, n-ը՝ ջրածնի ատոմների թիվը:
Թթվային մնացորդներն ունեն որոշակի բաղադրություն և վալենտականություն, վերջինս որոշվում է ըստ մետաղներով տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմների թվի:
Որոշ հանքային թթուների և թթվային մնացորդների անվանումները
|
Թթվի անվանումը
|
Թթվի բանաձևը
|
Թթվային մնացորդի
բանաձևը
|
Թթվային մնացորդի
անվանումը
|
| Ֆտորաջրածնային (պլավիկյան) |
HF
|
F−
|
Ֆտորիդ
|
| Քլորաջրածնային(աղղաթթու) |
HCl
|
Cl−
|
Քլորիդ
|
| Բրոմաջրածնային |
HBr
|
Br−
|
Բրոմիդ
|
| Ածխաթթու |
H2CO3
|
(CO3)2−
|
Կարբոնատ
|
| Սիլիկաթթու |
H2SiO3
|
(SiO3)2−
|
Սիլիկատ
|
| Ազոտական |
HNO3
|
(NO3)−
|
Նիտրատ
|
|
Օրթոֆոսֆորական
(ֆոսֆորական)
|
H3PO4
|
(PO4)3−
|
Ֆոսֆատ
|
| Ծծմբական |
H2SO4
|
(SO4)2−
|
Սուլֆատ
|
| Ծծմբային |
H2SO3
|
(SO3)2−
|
Սուլֆիտ
|
| Ծծմբաջրածնային |
H2S
|
S2−
|
Սուլֆիդ
|
Թթուների դասակարգումը

1.Թթուները դասակարգվում են ըստ բաղադրության՝ ըստ թթվի մոլեկուլում թթվածին տարրի ատոմների առկայության:
| Թթվածնային |
Անթթվածնային |
| Ծծմբական թթու՝ H2SO4 |
Քլորաջրածնային՝ HCl |
| Ազոտական թթու՝ HNO3 |
Ֆտորաջրածնային՝ HF |
| Ածխաթթու՝ H2CO3 |
Յոդաջրածնային՝ HJ |
| Ծծմբային թթու՝ H2SO3 |
Բրոմաջրածնային՝ HBr |
2. Թթուները դասակարգվում են ըստ հիմնայնության՝ ըստ մետաղի ատոմով տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմների թվի:
| Հիմնայնություն |
Թթուների բանաձևեր |
| Միահիմն |
HF, HCl, HI, HNO2,HNO3,CH3COOH, |
| Երկհիմն |
H2SiO3,H2SO3.H2S,H2CO3,H2SO4 |
| Եռահիմն |
H3AsO4,H3PO4, |