СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Թթվածնի ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

Նյութն ընդգրկում է թթվածնի ենախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը:

Просмотр содержимого документа
«Թթվածնի ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը»

Թթվածնի ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը

Թթվածնի ենթախումբը . թթվածին(անգույն գազ), ծծումբ(դեղին պինդ նյութ), սելեն(մոխրագույն պինդ նյութ), տելուր(արծաթամոխրագույն պինդ նյութ), պոլոնիում(սպիտակ արծաթավուն պինդ նյութ), կազմում է ՊՀ VI A ենթախմբի տարրերն են, որոնք p տարրեր են: Առաջին չորս տարրերը ոչ մետաղներ են ու ստացել են քալկոգեններ անվանումը, ինչը հունարենից թարգմանելիս նշանակում է հանքածին: VI A ենթախմբի տարրերի ատոմներն արտաքին էներգիական մակարդակում ունեն 6-ական էլեկտրոն (s2p5): Քալկոգենի ատոմն պակաս էլեկտրաբացասականություն ունեցող ատոմի միանալիս վերցնում է 2 էլեկտրոն և վերածվում է -2 ՕԱ ունեցող իոնի: Իրենցից ավելի մեծ ԷԲ ունեցող ատոմի հետ միանալիս էլեկտրոն են տրամադրում ու դրական լիցքավորվում` վերականգնող հատկություն ցուցաբերելով:

Կաևգաթվի աճմանը զուգընթաց`մեծանում է ատոմի շառավիղը, ԷԲ-ը` նվազում, ուստի թուլանում է օքսիդացնող, և ուժեղանում` վերականգնող հատկությունը:

Քանի որ թթվածինր արտաքին էներգիական մակարդակում ազատ օրբիտալ չունի, ուստի վալենտային հնարացորությունը 2 է: Թթվածնի ԷԲ-ը միայն ֆտորին է զիջում: Ֆտորիդում` O+2F- թթվածնի ՕԱ-ը +2է (Վ` 2), O+2F2- -ում` +1, պերօքսիդներում` -1, իսկ մնացյալ միացություններում` -2:

S, Se, Te, Po տարրերն արտաքին էներգիական շերտում ունեն ազատ օրբիտալ, որի շնորհիվ տեղի է ունենում էլեկտրոնների ամցում p և s ենթամակարդակներից d ենթամակարդակ: Արդյունքում տարրերը ցուցաբերում են 2, 4 և 6 վալենտային հնարավորություն և ցուցաբերում են +2, +4, +6 ՕԱ:

Աղյուսակ 1. Թթվածնի ենթախմբի տարրերի հատկությունները

Հատկությունները

O

S

Se

Te

Po

  1. Կարգաթիվը

8

16

34

52

84

  1. Վալենտային էլեկտրոնները

2s2 2p5

3s2 3p5

4s2 4p5

5s2 5p5

6s2 6p5

  1. Ատոմի իոնացման էներգիա, ԷՎ

13,62

10,36

9,75

9,01

8,43

  1. Հարաբերական էլեկտրաբացասականությունը

3,50

2,60

2,48

2,01

1,76

  1. ՕԱ-ը միացություններում

-1, -2, +2

-2, +2, +4, +6

-2, +4, +6

-2, +4, +6

-2, +2

  1. Ատոմի շառավիղը, նմ

0,066

0,104

0,117

0,137

0,164




Կարգաթվի աճմանը զուգընթաց`մեծանում է (բացառությամբ Po) խտությունները, հալման և եռման ջերմաստիծանները, փոխվում են ագրեգատային վիճակները և գույնը, թուլանում է ոչ մետաղական հատկությունները և ուժեղանում մետաղական հատկությունները:

Աղյուսակ 2. Թթվածնի ենթախմբի տարրերի ֆիզիկական հատկությունները

Հատկությունները

O

S

Se

Te

Po

Ագրեգատային վիճակը

գազ

պինդ

պինդ

պինդ

պինդ

Գույնը

անգույն

դեղին

մոխրագույն

արծաթամոխրագույն

Ապիտակ արծաթավուն

Խտությունը, կգ/մ3

1140

2070

4790

6240


Հալման ջերմաստիճանը

-218,9

119

220,2

452


Եռման ջերմաստիճանը

-182,96

444,6

688

1396




Ջրածնային ցնդող միացությունների`H2R ջրային լուծույթներն օժտված են թույլ թթվային հատկություններով: Այդ միացությունները ստացվում են սինթեզով կամ համապատասխան աղի և ավելի ուժեղ թթվի փոխազդեցությունից: Քալկոգենների ջրածնային միացությունների ջրային լուծույթները թույլ թթուներ են, որոնց դիսոցումը ներկայացվում է այսպես.

H2R H+ + (HR)- (HR)- H+ + R-2 H2R + H2O H3O + + (HR)-

Դիսոցման 2րդ աստիճանն անտեսվում է, քանի որ այն չափազանց փոքր է: R2- իոնի շառավղի մեծացման հետ H2O, H2S, H2Se, H2Te շարքում դիսոցման աստիճանն աճում է, իսկ կայունությունը` նվազում է:

Մետաղների հետ VI A ենթախմբի տարրերն առաջացմում են Me2Rn տեսակի քալկոգենիդներ, որոնց բյուրեղացանցն իոնային է: S, Se, Te առաջացնում են 2 շարք թթվային օքսիդներ` RO2 և RO3, որոնց համապատասխանում են H2RO3 և H2RO4: H2RO3 թթուներում քալկոգենների ՕԱ-ը +4 է, այդ թթուներն անկայուն են և թույլ. H2RO3 H2O + RO2 : RO2 օքսիդները, դրանց համապատասխանող թթուներն ու աղերը վերօքս ռեակցիաներում օքսիդացնող ու վերականգնող հատկություններ են ցուցաբերում: H2RO4 թթուներում քալկոգենների ՕԱ-ը +6 է: Դրանք ավելի կայուն են ու ուժեղ: Վերօքս ռեակցիաներում այդ թթուները միայն օքսիդացնող հատկություն են ցուցաբերում: