СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Թթվային անձրևներ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Թթվային անձրևներ»

Թթվայինանձրև , մթնոլորտում արդյունաբերական արտանետոերի (քլորաջրածին (HCl), ծծմբի (ՏO 2 ) ու ազոտի երկօքսիդներ) և խոնավության փոխազդեցության հետևանքով հաճախ առաջանում են թթվային (թթու պարունակող) տեղումներ (անձրև, ձյուն)։ Թթվային անձրևները թթվեցնում են ջրային ավազանները, հողերը՝ հանգեցնելով ձկների և մյուս ջրային օրգանիզմների ոչնչացման, անտառների և մշակաբույսերի աճման կտրուկ նվազման և չորացման: Թթվային անձրևների ազդեցությամբ  ստորերկրյա ջրերում կտրուկ մեծանում է մետաղների, մասնավորապես կապարի, պղնձի, ցինկի, կադմիումի և հատկապես ալյումինի պարունակությունը, որն արմատներով թափանցում Էծառերի փայտանյութի մեջ և թունավորում կամ ոչնչացնում է բույսերը: Թթվային անձրևները փոխում են բույսերի վիճակը՝ կախված դրանցում ջրածնի, ծծմբի, ազոտի կոնցենտրացիաներից: Բույսերի տեսանելի վնասվածքները դիտվում են pH=2-3,6-ի, իսկ աճման խախտումները (առանց վնասվածքի նշանների)՝ pH=3,5-4-ի դեպքերում: Թթվային անձրևների բացասական ազդեցությունն ուժեղանում է օդում ծանր մետաղներիբարձր կոնցենտրացիայի առկայության դեպքում:
  • Թթվայինանձրև , մթնոլորտում արդյունաբերական արտանետոերի (քլորաջրածին (HCl), ծծմբի (ՏO 2 ) ու ազոտի երկօքսիդներ) և խոնավության փոխազդեցության հետևանքով հաճախ առաջանում են թթվային (թթու պարունակող) տեղումներ (անձրև, ձյուն)։
  • Թթվային անձրևները թթվեցնում են ջրային ավազանները, հողերը՝ հանգեցնելով ձկների և մյուս ջրային օրգանիզմների ոչնչացման, անտառների և մշակաբույսերի աճման կտրուկ նվազման և չորացման: Թթվային անձրևների ազդեցությամբ  ստորերկրյա ջրերում կտրուկ մեծանում է մետաղների, մասնավորապես կապարի, պղնձի, ցինկի, կադմիումի և հատկապես ալյումինի պարունակությունը, որն արմատներով թափանցում Էծառերի փայտանյութի մեջ և թունավորում կամ ոչնչացնում է բույսերը: Թթվային անձրևները փոխում են բույսերի վիճակը՝ կախված դրանցում ջրածնի, ծծմբի, ազոտի կոնցենտրացիաներից: Բույսերի տեսանելի վնասվածքները դիտվում են pH=2-3,6-ի, իսկ աճման խախտումները (առանց վնասվածքի նշանների)՝ pH=3,5-4-ի դեպքերում: Թթվային անձրևների բացասական ազդեցությունն ուժեղանում է օդում ծանր մետաղներիբարձր կոնցենտրացիայի առկայության դեպքում:
 Տերմինի պատմություն Առաջին անգամ թթվային անձրև տերմինը օգտագործել է անգլիացի գիտնական Ռոբերտ Սմիթը 1872 թվականին իր «Օդ և անձրև. քիմիական կլիմայագիտության սկիզբը» գրքում: Նրա ուշադրությունը գրավեց մի սմոգ Մանչեսթերում: Թեև այդ ժամանակվա գիտնականները մերժել են թթվային անձրևների գոյության տեսությունը, այսօր ոչ ոք չի կասկածում, որ թթու անձրևները անտառների, մշակաբույսերի և բուսականության ոչնչացման պատճառներից մեկն են: Բացի այդ թթվային անձրևները ոչնչացնում են շենքեր և հուշարձաններ, իջեցնում են հողի բերրիությունը և կարող են հողի շերտերում հանգեցնել թունավոր մետաղների արտահոսքի: 1883 թվականին շվեդ գիտնական Սվանտե Ավգուստ Արենիուսը գործածության մեջ դրեց երկու տերմիններ՝ թթուներ և հիմքեր: Նա թթու կոչեց այն նյութը, որը, երբ լուծվում է ջրում, ցուցաբերում է ազատ ձևով դրական լիցքավորված ջրածնի իոններ: Հիմք կոչեց այն նյութը, որը երբ լուծվում է ջրում, ձևավորում է ազատ բացասական լիցքավորված հիդրօքսիդ իոններ:

Տերմինի պատմություն

  • Առաջին անգամ թթվային անձրև տերմինը օգտագործել է անգլիացի գիտնական Ռոբերտ Սմիթը 1872 թվականին իր «Օդ և անձրև. քիմիական կլիմայագիտության սկիզբը» գրքում: Նրա ուշադրությունը գրավեց մի սմոգ Մանչեսթերում: Թեև այդ ժամանակվա գիտնականները մերժել են թթվային անձրևների գոյության տեսությունը, այսօր ոչ ոք չի կասկածում, որ թթու անձրևները անտառների, մշակաբույսերի և բուսականության ոչնչացման պատճառներից մեկն են: Բացի այդ թթվային անձրևները ոչնչացնում են շենքեր և հուշարձաններ, իջեցնում են հողի բերրիությունը և կարող են հողի շերտերում հանգեցնել թունավոր մետաղների արտահոսքի:
  • 1883 թվականին շվեդ գիտնական Սվանտե Ավգուստ Արենիուսը գործածության մեջ դրեց երկու տերմիններ՝ թթուներ և հիմքեր: Նա թթու կոչեց այն նյութը, որը, երբ լուծվում է ջրում, ցուցաբերում է ազատ ձևով դրական լիցքավորված ջրածնի իոններ: Հիմք կոչեց այն նյութը, որը երբ լուծվում է ջրում, ձևավորում է ազատ բացասական լիցքավորված հիդրօքսիդ իոններ:

Էկոլոգիական և տնտեսական ազդեցություններ

  • Թթվային անձրևների ազդեցությունները նկատվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Չեխիայում, Սլովակիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայոմ, Ավստրալիայում, Ռուսաստանի Դաշնությունում և շատ այլ երկրներում: Թթվային անձրևները բացասական ազդեցություն ունեն լճերի, գետերի, ճահիճների վրա՝ դրանց թթվայնությունը հասցնելով այնպիսի մակարդակի, որ ոչնչացնում է ֆլորան և ֆաունան:
  • Գոյություն ունեն ջրում թթվային անձրևների ազդեցության երեք փուլեր: Ջրում թթվայնության աճի հետ (PH-7) ջրային բույսերն սկսում են ոչնչանալ՝ զրկելով այլ կենդանիներին սննդից, նվազում է թթվածնի քանակը ջրում, ջրիմուռները սկսում են ծաղկել (շագանակագույն, կանաչ):  Առաջին փուլում  նկատվում է ջրամբարի ճահճացում (Էֆտրոֆիկացիա):
  • Երկրորդ փուլում  թթվայնությունը դառնում է PH-5,5, ստորին շերտի բակտերիաները ոչնչանում են, այնուհետև ոչնչանում է պլանկտոնը:
  • Երրորդ փուլ ՝ թթվայնությունը հասնում է PH-4,5, ոչնչանում են բոլոր ձկները, գորտերը, միջատները: Թթվային անձրևների ազդեցության դադարեցման դեպքում առաջին և երկրորդ փուլերը շրջելի են:
  • Թթվային անձրևները վնասակար են ոչ միայն ջրային ֆլորայի և ֆաունայի համար, այլև դրանք մեծ վնաս են հասցնում նաև բուսականությանը: Ըստ մի ուսումնասիրության գնահատման՝ Միացյալ Նահանգներում թթվային անձրևների պատճառով տնտեսական կորուստներն արևելյան ափին տարեկան կազմում են 13 միլիոն դոլար և դարի ավարտին կորուստների թիվը կարող է հասնել 1.750 միլիարդ դոլար անտառներից, 8.300 միլիարդ դոլար մշակաբույսերի կորստից (միայն Օհայո գետի ավազանում), իսկ Մինեսոտա նահանգում 40 միլիոն դոլարի բժշկական կորուստներ: Ըստ բազմաթիվ փորձագետների՝ ստեղծված իրավիճակը փոխելու միակ ճանապարհը մթնոլորտում վնասակար արտանետումների քանակի նվազեցումն է:
  Հետևանքներ   Թթվային անձրևները թթվեցնում են ջրային ավազանները և հողերը, որի հետևանքով ոչնչանում են ջրային օրգանիզմները, վնասվում կամ չորանում են բույսերն ու ծառատեսակները։ Թթվային անձրևների ազդեցությամբ ստորերկրյա ջրերում մեծանում է մետաղների, օրինակ՝ կապարի, պղնձի, ցինկի, կադմիումի, ալյումինի պարունակությունը, որոնք արմատների միջոցով ներծծվում ու վնասում են բույսերը։ Թթվային անձրևներից խուսափելու ամենահուսալի միջոցը մթնոլորտը չաղտոտելն է, քանի որ մթնոլորտ արտանետված նյութը նորից որսալ անհնար է։ Դրա համար պետք է արտանետվող գազերն առավելագույնս զտվեն, ավտոմեքենաների համար ստեղծվեն վառելիքի այնպիսի տեսակներ, որոնք վնասակար նյութեր չեն պարունակում։

Հետևանքներ

  • Թթվային անձրևները թթվեցնում են ջրային ավազանները և հողերը, որի հետևանքով ոչնչանում են ջրային օրգանիզմները, վնասվում կամ չորանում են բույսերն ու ծառատեսակները։ Թթվային անձրևների ազդեցությամբ ստորերկրյա ջրերում մեծանում է մետաղների, օրինակ՝ կապարի, պղնձի, ցինկի, կադմիումի, ալյումինի պարունակությունը, որոնք արմատների միջոցով ներծծվում ու վնասում են բույսերը։
  • Թթվային անձրևներից խուսափելու ամենահուսալի միջոցը մթնոլորտը չաղտոտելն է, քանի որ մթնոլորտ արտանետված նյութը նորից որսալ անհնար է։ Դրա համար պետք է արտանետվող գազերն առավելագույնս զտվեն, ավտոմեքենաների համար ստեղծվեն վառելիքի այնպիսի տեսակներ, որոնք վնասակար նյութեր չեն պարունակում։
Թթու անձրևներից վնասված փշատերևներ Չեխիայում

Թթու անձրևներից վնասված փշատերևներ Չեխիայում

Ծծումբի արտանետումները ՋԵԿ-ի կողմից

Ծծումբի արտանետումները ՋԵԿ-ի կողմից

Գործարանների արտանետումներից գոյացած ամպեր

Գործարանների արտանետումներից գոյացած ամպեր


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!