СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Թվային գրագիտության և համակարգչային գիտության 2-րդ դասարանի ծրագիր

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Թվային գրագիտության և համակարգչային գիտության 2-րդ դասարանի ծրագիր»

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 2-ՐԴ, 5-ՐԴ, 7-ՐԴ և 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ԹՎԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐ

Դասարան 2

Թեմա 1

Դասարան 2

Ինչպես անվտանգ օգտվել էլեկտրոնային սարքերից

Կոդ - (ՀՄԳ ՀՄՀ ԱՊ 1) Աղբյուր (SM)

Նպատակ /Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել էլեկտրական/էլեկտրոնային սարքերը անվտանգ օգտագործելու հմտություններ։

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

Բացատրել էլեկտրական/էլեկտրոնային սարքավորումների հետ աշխատանքի անվտանգության գլխավոր սկզբունքները, թե ինչ կարելի անել և ինչը՝ ոչ: Պատկերացում ունենալ էլեկտրական/ էլեկտրոնային սարքերով աշխատանքի մասին:

Ցույց տալ էրգոնոմիկայի տեսանկյունից այն ճիշտ դիրքերը, որոնք կարելի է ընդունել համակարգչի կամ հաշվողական այլ սարքերով աշխատելիս:

Հարմարավետ ձևավորել աշխատանքային տեղը:

Բովանդակություն

էլեկտրական/էլեկտրոնային ապահովություն և առողջություն․

Սարքերի միացում և անջատում. վտանգ պարունակող գործողությունները սարքերով աշխատանքի ժամանակ։ Հրավտանգ դեպքեր, ճիշտ գործողոթյուններ նման դեպքերում: Ինչպես կահավորել, հարմարեցնել աշխատատեղը դպրոցում և տանը։ էրգոնոմիկայի տեսանկյունից նստելու ճիշտ դիրքերը։

Առողջարար ֆիզիկական վարժություններ մարմնի, աչքերի համար աշխատանքի և ուսման ընթացքում։

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

  • Հարցեր տալ և խնդիրներ սահմանել:

  • Ներգրավվել ապացույցից բխող փաստարկման/հիմնավորման գործընթացում:

_ Տեղեկություններ ստանալ, գնահատել և հաղորդել:

Պատճառ և հետևանք

ՀՊՉ Կարողունակություններ

Կ5

Կ3

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Տ14

Տ31

Միջառարկայական կապեր


Թեմա 2

Դասարան 2

Տեխնոլոգիան քո կյանքում

Կոդ - (ՀՄԳ ՀՄՀ ԱԶԴ 1) Աղբյուր (AH)

Նպատակ /Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ներկայացնել, թե ինչպես են մարդիկ ապրել և աշխատել մինչև համակարգչային տեխնոլոգիաների իրագործումն ու կիրառումը և դրանից հետո։

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

Գտնել և նկարագրել, թե ինչպես են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ օգտագործում տեխնոլոգիաների բազմաթիվ տեսակներ իրենց առօրյա անձնական և աշխատանքային կյանքում։

Նկարագրել, թե ինչպես են մարդիկ նույն աշխատանքներն իրականացրել մինչև տեխնոլոգիաների գոյությունը։

Բովանդակություն

Տեխնոլոգիան քո կյանքում.

Ովքե՞ր են օգտագործում տեխնոլոգիա և ի՞նչ են նրանք անում տեխնոլոգիայի օգնությամբ։

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

Տվյալներ վերլուծել և մեկնաբանել:

Ներգրավվել ապացույցից բխող փաստարկման/հիմնավորման գործընթացում:

Տեղեկություններ ստանալ, գնահատել և հաղորդել:

Համաշխարհայնացում

ՀՊՉ Կարողունակություններ

Կ7

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Տ12

Միջառարկայական կապեր


Թեմա 3

Դասարան 2

Համակարգիչներն ամենուր են։

Կարևոր ստեղներ և գործողություններ

Կոդ - (ՀՄԳ ԹԳԾ ՕԳՏ 1)

Աղբյուր (AK)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ներկայացնել համապատասխան համակարգչային ծրագրեր՝ բազմազան առաջադրանքներ կատարելու համար և բացատրել, որ օգտատերերն իրենց օգտագործած տեխնոլոգիայի նկատմամբ տարբեր կարիքներ և նախընտրություններ ունեն։

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

Նկարագրել տարբեր գործողություններ, որոնք մարդիկ կատարում են հաշվողական սարքերի միջոցով, ներառյալ՝ հեռախոսներով և պլանշետներով:

Գտնել և օգտագործել ստեղնաշարի վրա առկա տառերը, թվերը և հատուկ ստեղները: Ստեղնաշարից օգտվելով՝ ներմուծել կարճ տեքստ, գտնել այնպիսի հրամաններ, ինչպիսիք են՝ տպել և պահպանել:

Օգտագործել նշելու, կտրելու, պատճենելու և տեղադրելու, ինչպես նաև վերջին գործողությունները չեղարկելու հրամանները, դրանց միջոցով փոփոխել աշխատանքը և պահպանել վերջնական տարբերակը:

Բովանդակություն

Համակարգիչներն ամենուր են:

Աշխատանքներ, որոնք ավելի հարմար և արագ են արվում համակարգիչներով, սմարթֆոներով:

Ծրագրեր ընկերների հետ խոսելու, երաժշտություն լսելու համար:

Ստեղնաշարի տառերը և հատուկ ստեղները:

Բացատի ստեղն, փոխանջատել, ջնջել:

Կարևոր հրամաններ, որոնք արժի օգտագործել.

Ընտրել, կտրել, պատճենել, տեղադրել, չեղարկել, վերադարձնել:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել:

Անհատական և մշակութային արժեհամակարգ Համաշխարհայնացում

ՀՊՉ Կարողունակություններ

Կ5

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Տ14

Միջառարկայական կապեր


Թեմա 4

Դասարան 2

Պարզ գործողություններ նիշքերով

Կոդ - (ՀՄԳ ՍՐՔ ԱՇԽ 2) Աղբյուր (BC)

Նպատակ /Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել նիշքերը պահպանելու, պատճենելու, ջնջելու, վերականգնելու հմտություններ՝ օգտագործելով համակարգչային սարքը։

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

Կատարել պարզ գործողություններ նիշքերով. պահպանել, վերաբացել, ջնջել, վերականգնել։

Բովանդակություն

Ինչպես կատարել պարզ գործողություններ նիշքերով․ պահպանել, բացել/փակել, ջնջել, վերականգնել։

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

Տեղեկատվություն ստանալ, գնահատել և հաղորդել:

Պատճառ և հետևանք

ՀՊՉ Կարողունակություններ

Կ5

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Տ14

Միջառարկայական կապեր


Թեմա 5

Դասարան 2

Համակարգիչ և համակարգչային ծրագրեր։

Կոդ - (ՀՄԳ ԹԳԾ ՀԱՂ 1) Աղբյուր (AH)

Նպատակ /Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Բացատրել, թե օգտագործելով ճիշտ տերմինաբանություն՝ ինչպես նկարագրել այն քայլերը և որոշումները, որոնք կայացվում են համակարգչային ծրագրի փոխներգործուն (իտերատիվ) / կրկնվող գործընթացում։

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

Սահմանել համակարգչային ծրագիրը՝ որպես հրամանների խումբ, որը մարդիկ ստեղծել են որևէ գործողություն կատարելու համար։

Բացատրել, որ համակարգիչները միայն հետևում են ծրագրի կարգադրություններին:

Բովանդակություն

Ի՞նչ է համակարգիչը և ի՞նչ է համակարգչային ծրագիրը։

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

Մոդելներ մշակել և օգտագործել:

Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել:

Պատճառ և հետևանք

Անհատական և մշակութային արժեհամակարգ

ՀՊՉ Կարողունակություններ

Կ5

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Տ14

Միջառարկայական կապեր


Թեմա 6

Դասարան 2

Ինչ և ինչպես ենք ուղարկում և ստանում սարքերով

Կոդ - (ՀՄԳ ԹԳԾ ՕՊՏ 1) Աղբյուր (AK)

Նպատակ /Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել էլեկտրոնային փոստով աշխատանքի պարզագույն հմտություններ՝ ուղղարկել, ստանալ և պատասխանել հաղորդագրություններին։

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Օգտագործել էլեկտրոնային փոստի որևէ ծրագիր, դրանով գրել և ուղարկել հաղորդագրություններ, հավաքել, կարդալ և պատասխանել հաղորդագրություններին:

Բովանդակություն

Սկսում ենք էլեկտրոնային փոստով աշխատանքը.

  • Ուղարկում և ստանում ենք հաղորդագրություններ:

Պատասխանում ենք նամակներին:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

  • Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել:

Տեղեկատվություն ստանալ, գնահատել և հաղորդել:

Մասշտաբ, համամասնություն և քանակ Անհատներ և հարաբերություններ

ՀՊՉ Կարողունակություններ

Կ7

Կ7

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Տ9

Միջառարկայական կապեր


Թեմա 7

Դասարան 2

Համակարգչի գլխավոր մուտքային և ելքային սարքերը։

Կոդ - (ՀՄԳ ՍՐՔ ԱՇԽ 1) Աղբյուր (BC)

Նպատակ /Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել համակարգչի գլխավոր մուտքային և ելքային սարքերը տարբերակելու հմտություններ

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Գտնել, նշել համակարգչի գլխավոր մուտքային և ելքային սարքերը:

Բովանդակություն

Ճանաչել և նշել պարզ մուտքային սարքերը․ մկնիկ, խելափայտիկ (ջոյստիկ), ստեղնաշար, տեսախցիկ, խոսափող:

Ճանաչել և նշել պարզ ելքային սարքերը, բարձրախոս, մոնիտոր, տեսացրիչ:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

Մոդելներ մշակել և օգտագործել:

Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել:

Կառուցվածք և գործառույթ ՝

Համաշխարհայնացում

ՀՊՉ Կարողունակություններ

Կ4 Կ1

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Տ14

Միջառարկայական կապեր


Թեմա 8

Դասարան 2

Հավաքում ենք տվյալներ

Կոդ - (ՀՄԳ ԱՄՏԾ ՌԵՊ 2) Աղբյուր (BC)

Նպատակ /Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել նույն տվյալները տարբեր տեսողական ձևաչափերով հավաքելու և ներկայացնելու հմտություններ:

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Թղթի վրա հավաքել մեզ շրջապատող աշխարհի մասին պարզ տվյալներ։

Բովանդակություն

Ինչպես հավաքել տվյալներ

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

- Տվյալներ վերլուծել և մեկնաբանել:

Օրինաչափություն

Մասշտաբ, համամասնություն և քանակ

ՀՊՉ Կարողունակություններ

Կ7 Կ1

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Տ3

Տ15

Միջառարկայական կապեր


Թեմա 9

Դասարան 2

Ալգորիթմներն առօրյա կյանքում

Կոդ - (ՀՄԳ ԱՄՏԾ ՌԵՊ 3) Աղբյուր (BC)

Նպատակ /Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել հմտություններ՝ մասնատելու այն քայլերը, որոնք անհրաժեշտ են կատարել հրամանների ճշգրիտ հաջորդականության միջոցով խնդիրը լուծելու համար:

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Բաժանել գործողություններն ավելի պարզ գործողությունների:

Բովանդակություն

Ինչպես գործողությունները բաժանել պարզ քայլերի․

  • պատրաստել սենդվիչ,

  • լվանալ ատամները,

պատկերել մարմին։

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել:

Համակարգ և մոդել

ՀՊՉ Կարողունակություններ

Կ7

Կ7

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Տ9

Միջառարկայական կապեր


Թեմա 10

Դասարան 2

Ալգորիթմի ներկայացման քայլաշարը։

Կոդ - (ՀՄԳ ԱՄՏԾ ԾՐԳ 1) Աղբյուր (BC)

Նպատակ /Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել հմտություններ՝ մոդելավորելու առօրյա գործընթացները, որևէ գործողություն կամ առաջադրանք ավարտին հասցնելու համար, ստեղծելու ալգորիթմներ (քայլ առ քայլ հրամանների խմբեր) և հետևելու դրանց:

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Դրված նպատակին հասնելու համար պլանավորել հրամանների կարճ հաջորդականություն (քայլաշար):

Բովանդակություն

Ի՞նչ են քայլաշարերը։

Ինչպե՞ս ստեղծել պարզ կենցաղային գործերի քայլաշարեր։

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել:

Մասշտաբ, համամասնություն և քանակ

ՀՊՉ Կարողունակություններ

Կ7

Կ7

Կ7

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Տ5

Տ9

Միջառարկայական կապեր


Թեմա 11

Դասարան 2

Քանի՞ քայլ կա մեկ քայլում

Կոդ - (ՀՄԳ ԱՄՏԾ ԷՖԿ 1) Աղբյուր (AH)

Նպատակ /Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել հմտություններ՝ մշակելու պլան, որը բովանդակում է դեպքերի հաջորդականությունը, նպատակը և ակնկալվող վերջնարդյունքները:

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

  • Սահմանել ալգորիթմը՝ որպես որոշված քայլերի հաջորդականություն:

Առանց համակարգիչ օգտագործելու՝ անհատապես կամ համագործակցությամբ ստեղծել պարզ ալգորիթմներ որևէ գործողություն ավարտին հասցնելու նպատակով (օրինակ՝ բրդուճ պատրաստել, նախապատրաստվել դպրոցին, գրադարանից գիրք վերցնել):

Բովանդակություն

Պլանավորում ենք գործողություն՝ քայլ առ քայլ:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

  • Մոդելներ մշակել և օգտագործել:

Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել:

Համակարգ և մոդել

ՀՊՉ Կարողունակություններ

Կ7

Կ7

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Տ9

Միջառարկայական կապեր


Թեմա 12

Դասարան 2

Պարզ պատկերներ խոսքերի ու թվերի փոխարեն

Կոդ - (ՀՄԳ4 ԱՄՏԾ ՄՍՄ 1) Աղբյուր (AH)

Նպատակ /Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել հմտություններ՝ կազմակերպելու և տեսանելի ներկայացնելու հավաքված տվյալները:

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

  • Գտնել/ճանաչել տեղեկատվության տարբեր տեսակներ (օրինակ՝ տեքստ, գծապատկեր, գրաֆիկ, թվեր, նկարներ, աուդիո, տեսանյութ, առարկաներ):

Գտնել, ուսումնասիրել և հավաքել տեղեկություններ որևէ թեմայի, խնդրի կամ հարցի վերաբերյալ՝ օգտագործելով տարիքին համապատասխան թվային տեխնոլոգիա:

Բովանդակություն

Ի՞նչ է տվյալը, ի՞նչ է տեղեկույթը, ինչպե՞ս կարող ենք դրանք ցույց տալ։

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

  • Մոդելներ մշակել և օգտագործել:

Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել:

Համակարգ և մոդել

ՀՊՉ Կարողունակություններ

Կ7

Կ7

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Տ9

Միջառարկայական կապեր