Ժ/ ք | Ենթաթեմայի անվ. | Ժ/ք | Պարագրաֆը/էջը | Վերջնարդյունքներ |
Թեմա 1 - Համակարգիչը և հասարակությունը |
1 | 1․1․ Ինչպես անվտանգ օգտվել էլեկտրոնային սարքերից | 3 | Հ2 1-1 Ինչպես անվտանգ օգտվել էլեկտրոնային սարքերից | Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. - Բացատրել էլեկտրականության հետ կապված աշխատանքի գլխավոր սկզբունքները, թե ինչ կարելի անել և ինչ՝ ոչ: - Ցույց տալ էրգոնոմիկայի տեսանկյունից այն ճիշտ դիրքերը, որոնք կարելի է ընդունել համակարգչի կամ հաշվողական այլ սարքերով աշխատելիս: - Պատկերացում ունենալ էլեկտրական սարքերով աշխատանքի մասին: - Հարմարավետ ձևավորել աշխատանքային տեղը: |
2 | 1․2․ Տեխնոլոգիան քո կյանքում | 2 | Հ2 2-1 Տեխնոլոգիան քո կյանքում | Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. - Գտնել և նկարագրել, թե ինչպես են մարդիկ (օրինակ՝ աշակերտները, սովորողները, ոստիկանները) օգտագործում տեխնոլոգիաների բազմաթիվ տեսակներ իրենց առօրյա անձնական և աշխատանքային կյանքում։ - Նկարագրել, թե ինչպես են մարդիկ նույն աշխատանքներն իրականացրել մինչև այս տեխնոլոգիաների գոյությունը։ |
3 | Գործնական աշխ. | 1 | | |
Թեմա 2 - Թվային գործիքներ և համագործակցություն |
4 | 2․1․ Համակարգիչներն ամենուր են։ Կարևոր ստեղներ և գործողություններ | 4 | Հ2 3-1 Համակարգիչներն ամենուր են։ Կարևոր ստեղներ և գործողություններ | Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. - Նկարագրել տարբեր գործողություններ, որոնք մարդիկ կատարում են հաշվողական սարքերի միջոցով, ներառյալ՝ հեռախոսներով և պլանշետներով: - Գտնել և օգտագործել ստեղնաշարի վրա առկա տառերը, թվերը և հատուկ ստեղները: - Ստեղծել պարզ թվային արտեֆակտ (նկար, տեսանյութ, կարճ տեքստ): - Ստեղնաշարից օգտվելով՝ ներմուծել կարճ տեքստ՝ բանեցնելով մկնիկը, դիտարկել փաստաթղթի ցանկացած հատվածը և գտնել այնպիսի հրամաններ, ինչպիսիք են՝ տպել, պահպանել և ստուգել ուղղագրությունը: - Նկարել և փոփոխել պարզ նկարներ կամ պատկերներ՝ օգտագործելով գծերի համադրություն, պարզ ուրվագծեր և գունավորել դրանք, ընտրել գույներ, ուրվապատկերներ և տարբեր հաստության գծեր՝ օգտագործելով պարզ գործիքները: - Օգտագործել նշելու, կտրելու, պատճենելու և տեղադրելու, ինչպես նաև վերջին գործողությունները չեղարկելու հրամանները, դրանց միջոցով փոփոխել աշխատանքը և պահպանել վերջնական տարբերակը: |
5 | 2․2․ Համակարգիչ և համակարգչային ծրագրեր։ Ո՞վ է գլխավոր դերակատարը։ | 2 | Հ2 4-1 Համակարգիչ և համակարգչային ծրագրեր։ Ո՞վ է գլխավոր դերակատարը։ | Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. - Սահմանել համակարգչային ծրագիրը՝ որպես հրամանների խումբ, որը մարդիկ ստեղծել են որևէ գործողություն կատարելու համար։ - Բացատրել, որ համակարգիչները միայն հետևում են ծրագրի կարգադրություններին: - Անհատապես կամ համագործակցությամբ ստեղծել պարզ ծրագիր՝ օգտագործելով տեսողական հրահանգներ կամ գործիքներ, որոնք չեն պահանջում տեքստային ծրագրավորման լեզու (օրինակ՝ առանց համակագչի ծրագրավորման գործողություններ, բլոկերի վրա հիմնված ծրագրավորման լեզու): |
6 | 2․3․ Ինչ և ինչպես ենք ուղարկում և ստանում սարքերով | 2 | Հ2 5-1 Էլեկտրոնային հաղորդագրություններ գրելու էթիկետ | Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. - Օգտագործել թվային տարբեր գործիքներ տեղեկատվությունը մյուսների ցուցադրելու համար: - Նկարագրել, թե ինչ տարբերություն կա թվային և ոչ թվային աշխատանքներն ընտանիքի կամ ընկերների հետ կիսվելու սկզբունքներում: - Օգտագործել էլեկտրոնային փոստի որևէ ծրագիր, դրանով գրել և ուղարկել հաղորդագրություններ, հավաքել, կարդալ և պատասխանել հաղորդագրություններին: |
Թեմա 3 - Համակարգչային սարքեր և համակարգեր |
7 | 3․1․ Ինչ և ինչպես ենք միացնում և դուրս բերում համակարգչից | 2 | Հ2 7-1 Ինչ և ինչպես ենք միացնում և դուրս բերում համակարգչից | Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. - Գտնել, նշել և տեսակավորել համակարգչի գլխավոր մուտքային և ելքային սարքերը |
8 | 3․2․ Ինչ և ինչպես ենք միացնում և հանում համակարգչից | 1 | Հ2 6-1 Պերիֆերալ սարքեր | Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. - Կատարել պարզ գործողություններ նիշքերով. պահպանել, վերաբացել, գտնել։ |
9 | Գործնական աշխատանք | 1 | | |
Թեմա 4 - Հաշվարկային և ալգորիթմիկ մտածողություն |
10 | 4․1․ Հավաքում ենք տվյալներ | 2 | Հ2 8-1 Հավաքում ենք տվյալներ | Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. Թղթի վրա հավաքել մեզ շրջապատող աշխարհի մասին պարզ տվյալներ |
11 | 4․2․ Ալգորիթմներն առօրյա կյանքում | 2 | Հ2 9-1 Կազմալուծումը գործողության մեջ Հ2 9-2 Դաս 2_ Տեղափոխիր, տեղափոխիր Հ2 9-3 Շարժիր - սխալներ գտնելու աշխ թերթ Հ2 9-4 Շարժիր քարտեզներ Հ2 9-5 Շարժիր - սխալների որոնում | Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. - Բաժանել գործողություններն ավելի պարզ գործողությունների: |
12 | 4․3․ Ալգորիթմներն առօրյա կյանքում | 4 | Հ2 10-1 Գործն․ Քարտի Շրջման Հնարք Հ2 10-2 Գործն․ Գանձերի որս Հ2 10-3 Գործն․ Ռազմանավեր Հ2 10-4 – Գործն․ Ամենաթեթև ու Ամենածանր | Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. - Դրված նպատակին հասնելու համար պլանավորել հրամանների կարճ հաջորդականություն (քայլաշար): |
13 | 4․4․ Քանի՞ քայլ կա մեկ քայլում | 4 | Հ2 11-1 Քայլերի հերթականություն - ծրագրավորման լեզուներ Հ2 11-2 Ծրագրավորում Angry Birds-ի հետ Հ2 11-3 Գործն․ Տեքստի Սեղմում | Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. - Սահմանել ալգորիթմը՝ որպես որոշված քայլերի հաջորդականություն: - Առանց համակարգիչ օգտագործելու՝ անհատապես կամ համագործակցությամբ ստեղծել պարզ ալգորիթմներ որևէ գործողություն ավարտին հասցնելու նպատակով (օրինակ՝ բրդուճ պատրաստել, նախապատրաստվել դպրոցին, գրադարանից գիրք վերցնել): |
14 | 4․5․Պարզ պատկերներ խոսքերի ու թվերի փոխարեն | 3 | Հ2 12-1 Գործն․ Երկուական Թվեր Հ2 12-2 Գործն․ Գույնն ըստ թվերի | Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա. - Գտնել/ճանաչել տեղեկատվության տարբեր տեսակներ (օրինակ՝ տեքստ, գծապատկեր, գրաֆիկ, թվեր, նկարներ, աուդիո, տեսանյութ, առարկաներ): - Գտնել, ուսումնասիրել և հավաքել տեղեկություններ որևէ թեմայի, խնդրի կամ հարցի վերաբերյալ՝ օգտագործելով տարիքին համապատասխան թվային տեխնոլոգիա: |
15 | Գործնական աշխ. | 1 | | |