СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տարեվերջյան հաշվետվություն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Տարեվերջյան հաշվետվություն»

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ



Մանկապարտեզն աշխատում է հնգօրյա շաբաթական գրաֆիկով ժամը 08:00 – 17:30.

Կոմպլեկտավորված է 4 խումբ՝ 3 տարիքային խմբերով:

Մեկ-ավագ, 2- միջին, 1-կրտսեր II խումբ.Կազմակերպվել է ուսումնական հաստատության մեթոդական աշխատանքը, առաջարկություններ եմ ներկայացրել կրթական գործնթացի և մեթոդական աշխատանքի արդյունավետության բարձրացման համար:Համակարգել եմ մեթոդական նյութերը և կազմել տեղեկատվական նյութեր: Կատարվել է մասնագետների վերապատրաստվելու համար կանխատեսման և պլանավորման աշխատանքները: Մշակվել և անցկացվել է մրցույթներ, ցուցահանդեսներ, հավաքներ, միջոցառումներ և ցերեկույթներ: Պլանավորել եմ ուսումնադաստիարակչական, մեթոդական աշխատանքները հասարակությունում՝ հաշվի առնելով մանկավարժական կադրերի կարողությունները, փորձը, այդ թվում՝

1.Դաստիարակների մասնագիտական որակավորման բարձրացումը:

2.Դաստիարակների ինքնակրթության հարցում աջակցությունը:

3.Պարապմունքների բաշխման գրաֆիկը՝ ըստ տարիքային խմբերի:

4. Դաստիարակներին մեթոդական օգնության կազմակերպումը՝

պարապմունքների նախապատրաստման և անցկացման գործում:

5.Հաստատությունում աշխատանքի փորձի փոխանակումը:

6.Իրազեկումը՝ նախադպրոցական մանկավարժության տեսության և

պրակտիկայի նորութներին.

7.Ծնողների հետ տարվող աշխատանքը.

8.Մանկապարտեզ – դպրոց կապի հաջորդականությունը.

9.Խմբերի համալրումը ուսումնական պարագաներով խաղերով և

խաղալիքներով:

Պարբերաբար անցկացվել է մանկավարժական խորհրդի

նիստեր:Կազմակերպվել է դպրոցի հետ համագոծակցության ուղղությամբ տարվող աշխատանքները: Պատրաստվել է ծնողների հետ տարվող աշխատանքների համար վահանակներ, շարժական թղթապանակներ: Իրականացվել է դաստիարակների աշխատանքի նկատմամբ վերահսկողություն, սիստեմատիկ ստուգվել է.

ա- ուսումնադատիարակչական աշխատանքների պլան - փաթեթները.

բ - մանկավարժների ինքնակրթությունը.

Աշխատանքի պլանավորումը կատարվել է աշխատանքային փաթեթներով (Կ.Հովակիմյան ).

Ծրագրով նախատեսված է անցկացնել պարապմունքների 5 մեթոդիկաներից.

1. խոսքի զարգացում. (մայրենի լեզու, գեղ. Գրականություն, ծանոթացում շրջակա միջավայրի հետ, գրաճանաչություն, Էկոլոգիա).

2.Ֆիզկուլտուրա

3.Երաժշտություն

4.Կրպարվեստ ( ապլիկացի, ծեփ, նկարչություն, կառուցողական ).

5.Մաթեմատիկա

Առկա է 2018 – 2019թթ.ու. տարվա աշխատանքային պլանը՝ հաստատված մանկավարժական խորհրդի նիստում, որտեղ առանձնացվել են հետևյալ առաջնահերթ խնդիրները.

1 Կատարելագործել մայրենի լեզվի ուսուցման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ ավագ խմբում շեշտը դնելով կապակցված խոսքի, ,,,,,,,,, արտաբերման կարողությունների, ինչպես նաև վաղ գրաճանաչության նախագիտելիքների ուսուցման վրա: ՈՒշադրություն դարձնել երեխաների ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

Հարստացման և արտահայտել ու մաքուր արտասանության վրա:

2 Բարելավել երեխաների ֆիզիկական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքների որակը՝ բարձրացնել երեխաների շարժողական ակտիվությունը նպաստել ֆիզիկական որակների ձևավորմանը:

3 Բարելավել դպրոցի նախապատրաստմանն ուղղված աշխատանքներն ավագ խմբում՝ շեշտը դնելով մաթեմատիկայի պարապմունքների վրա:

ՈՒսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով հաստատությունում գործել է 10 հոգուց բաղկացած մանկավարժական խորհուրդ:

2018 – 2019 թթ. Ուս. տարում անց է կացվել չորս մանկխորհրդի

նիստեր , որոնց ժամանակ քննարկվել են թե ընթացիկ, թե արտահերթ հարցեր, տրվել է 2018-2019թթ. ուս. տարում կատարված կրթադաստիարակչական ծրագրերի կատարման գնահատականները:

Մանկապարտեզն ունի գործունեության համար երաշխավորված բավարար քանակությամբ ուսումնամեթոդական գրականություն, ուսումնական ձեռնարկներ և այլ անհրաժեշտ գրականություն:

Մանկապարտեզի բոլոր դաստիարակներն ունեն աշխատանքային փաթեթներ, որոնք պարբերաբար ստուգել և տրվել են համապատասխան ցուցումներ: Խմբերը ապահովված են եղել անհրաժեշտ գրենական պիտույքներով:

Կրթական գործունեության վերլուծություն.

Ֆիզիկական դաստիարակություն.

Դիտված պարապմունքներից և շարժախաղերից պարզ դարձավ, որ երեխաները տիրապետում են հիմնական շարժումներին, պահպանելով ֆիզ պարապմունքի կառուցվածքը: Մարզական գույքի հարստացման և ֆիզիկական անհրաժեշտ միջավայրի, պայմանների ստեղծման շնորհիվ մանկապարտեզում ավելի արագ կզարգանա շարժողական ակտիվությունը, որը հնարավորություն կտա լիարժեքորեն իրականացնելու երեխաների շարժողական ոլորտի ծրագրային պահանջները:

Խոսքի-զարգացում-լսված և դիտված պարապմունքներից պարզ դարձավ, որ գերազանց աշխատանք է տարվել, երեխաների բանավոր և կապակցված խոսքի զարգացման ուղղությամբ:

Երեխաները կարողանում են խոսել գրական հայերենով և արտահայտել իրենց մտքերը, ամբողջական նախադասություններով:

Ավագ խմբի երեխաները ճանաչում են բաղաձայն և ձայնավոր հնչյունները, կարողանում են վանկատել բառերը:

Ծրագրի այս բաժինը համապատասխանում է ներկայացվող պահանջներին:

Տարրական մաթեմատիկա – պարապմունքի միջոցով ամրապնվել է միչթվային հասկացությունները: Կարողանում են լուծել պարզ և կռահման խնդիրներ:

Կերպարվեստ – Զարգացած է երեխաների գունազգացողությունը:

Նրանց կատարած աշխատանքների ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ շատ երեխաների մոտ զարգացած է ստեղծագործական երևակայությունը և հակումները կերպարվեստի նկատմամբ:

Էկոլոգիա – ծրագիր պահանջներին համապատասխան անցկացվում է պարապմունքներ, դիտումներ, զբոսանքներ, որոնց դիտումների, լսումների արդյունքում պարզ դարձավ, որ երեխաները գիտեն բնապահպանական խնդիրները:Երաժշտ. պարապմունքի ընթացքում իրականացվել է ծրագրով պահանջվող երաժշտառիթմիկ կարողությունների զարգացում և երգեցողություն:

Օրվա II կես – ուսումնասիրվել է երեխաների առօրյայի կազմակերպումը օրվա II կեսին: Դաստիարակները կազմակերպել են խաղ- զվարճալիքներ, ժամանցներ, ծննդյան օրեր: Օրվա II կեսին

շարունակվել է նաև օրվա առաջին կեսից կիսատ մնացած աշխատանքների շարունակությունը:

2018 – 2019 թթ. ուս. տարում մանկապարտեզում շարունակվել է

Մատուցվել լրացուցիչ կրթական ծառայություններ՝ անգլերեն, ռուսոց լեզու, դեկ.կիրառական արվեստ և ռիթմիկա:

Հունիս ամսին կայացավ ավագ խմբի՝ ավարտական միջոցառումը՝

Մենք ենք ներկան ու գալիք ապագան : Այս միջոցառումը իր մեջ ամփոփում էր մեր հայ ժողովրդի քրիստոնեությունը, խաղաղություն և մանկության խորագիրը:

՛???????????????//

Ներկա էին Մալաթիա-Սեբաստիա համայնքի կրթության բաժնի պետ՝ Լ. Դավթյանը և այլն:Ամռան շրջանում հետևողական աշխատանքներ է տարվում ամառային կոփիչ միջոցառումների շրջանակներում:

Մեթոդիստ՝ Լիլիթ Մարտիրոսյան