СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տարիքային հոգեբանություն

Категория: Психологу

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Տարիքային հոգեբանություն»

Տարիքային Հոգեբանություն







Տարիքային հոգեբանությունը ընդհանուր հոգեբանության կարևոր ու հեռանկարային բաժիններից մեկն է: Այն զբաղվում է աճող և զարգացող մարդկային անձնավորության հոգեկան իմացական գործընթացների, հոգեկան հատկությունների ու հոգեվիճակների տարիքային զարգացման ու ձևավորման հիմնախնդիրներով: Հնարավոր է, որ յուրաքանչյուր տարիք ունի իրեն բնորոշ հոգեան զարգացման ոչ միայն տարիքային, այլև անհատական առանձ ահատկությունները: Տարիքային հոգեբանությունը ձգտում է բացահայտել օնտոգենեզի հաջորդական փուլերի հոգեբանական բովանդակությունը, հոգեկան պրոցեսների տարիքային դինամիկան: Այս ամենը ուսումնասիրելու հոգեբանության այս բաժինը պետք է հաշվի առնի մշակութային, պատմական, էթնիկական և սոցիալ-տնտեսական պայմանների ազդեցությունը մարդու անհատական զարգացման վրա: Տարիքային հոգեբանության համար էական նշանակություն ունեն անհայտ սեռատարիքային և տիպոլոգիական հատկություններն ու տարիքային տարբերությունները:

Տարիքային հոգեբանությունը առաջնորդվում է ինչպես դետերմինիզմի այնպես էլ հոգեկանի և գործունեության միասնության և գործունեության մեջ հոգեկանի զարգացման սկզբունքներով: Առանց առաջատար գործունեության բովանդակությանհոգեբանական վերլուխության հնարավոր չէ գաղափար կազմել տվյալ տարիքի հոգեկան զարգացման մասին:

Տարիքային հոգեբանությունը լուծում է շատ կարևոր և գործնական խնդիրներ, որոնք վերաբերվում են կյանքի տարբեր ոլորտներին, ինչպիսիք են մանկավարժությունը, բժշկությունը, իրավաբանությունը, կառավարումը և այլն: Տարիքային հոգեբանական գիտելիքները անհրաժեշտ են այն բոլոր մասնագետներին, որոնք շփվում և հարաբերվում են տարբեր տարիքի մարդկանց հետ, օգնում ճիշտ կողմնորոշվելու ուսուցման, դաստիարակության և վարքագծի ուղղման հարցերում: Նշված խնդիրները լուծելու համար տարիքային հոգեբանությունը օգտվում է անձի ուսումնասիրության տարբեր մեթոդներից:

Տարիքային հոգեբանության գիտահետազոտական մեթոդները

Տարիքային հոգեբանությունը օգտվում է փորձարարական մի քանի մեթոդներից, ինչպիսիք են դիտումը, գիտափորձը, գենետիկական մեթոդը երկայնական /լոնգիտյուդ/ և լայնական հետազոտությունների մեթոդները և այլն: Դիտումը հոգեբանության հնագույն մեթոդներից է, որը մինչև օրս էլ չի կորցրել իր գիտական նշանակությունը: Դիտման միջոցով կարելի է ուսումնասիրել երեխայի կամ ընդհանրապես մարդու վարքի այն դրսևորուները , որոնք ենթակա են արտաքին դիտման: Դրանցից են օրինակ. շարժումները, գործողությունները, դիմախաղը, մարմնախաղը /պանտոմիման/ և ժեստերը:

Դիտումը գիտական մեթոդ է դառնում այն ժամանակ, երբ չի բավարարվում միայն արտաքին փաստերը գրանցելով, այլ փորձում է թափանցել առաջացման ներքին, հոգեկան պատճառների մեջ: Դիտման միջոցով ստացված տվյալները պահանջում են մանրակրկիտ վերլուծություն և լրացուցիչ պարզաբանումներ: Այդ նպատակով կիրաջվում են դիտման տարատեսակներ, որոնցից է միացված դիտումը: Սրա էությունն այն է, որ հետազոտողը միանում է խմբին, դառնում նրա հավասարազոր անդամը, մասնակցում խմբային գործունեությանը և ներսից ուսումնասիրում իրեն հետաքրքրող խնդիրները:

Տարիքային հոգեբանության մեջ կիրառվող արդյունավետ մեթոդներից է երկայնակի մեթոդը: Նման մեթոդով հետազոտողը նույն անձի ուսումնասիրությունը կատարում է երկարատև ժամանակամիջոցում, մի քանի տարիների ընթացքում, որոշելու համար օնտոգենեզի տարբեր փուլերի հոգեկան զարգացման տեմպերն ու յուրահատկությունները: Սրան հակառակ, լայնական կտրվածքի մեթոդով կարելի է տվյալներ ստանալ հոգեկանի ձևավորման տվյալ փուլի տարբեր ժամանակահատվածների զարգացման մասին:

Գենետիկական կամ պատմական մեթոդի միջոցով հետազոտողը ձգտում է վերականգնել դիալեկտիկական զարգացման բոլոր պահերը, հասկանալ, թե դրանք ինչպես են հերթափոխվում: Այս մեթոդը կիրառել է անվանի հոգեբան Լ. Ս. Վիգոտսկին երեխայի էգոցենտրիկ /եսակենտրոն/ խոսքը ուսումնասիրելիս: Ըստ գենետիկական մեթոդի արդյունքի, երեխայի եսակենտրոն խոսքը տարիքի աճմանը զուգընթաց ոչ թե անտեսանում է, այլ անցնում ներքին պլան, դառնում ներքին խոսք:

Ինչպես տարիքային այնպես էլ մանկավարժական հոգեբանության մեջ կիրառվող արդիական մեթոդներից է երկվորյակների մեթոդը: Սրա նպատակն է պարզել, թե նույն ձվից ծնված /հոմոզիգոտ/ երկվորյակների հոգեկան զարգացման վրա ինչպե սեն ազդում ուսուցման ու դաստիարակության տարբեր պայմաններն ու մեթոդները:

Տարիքի հասկացությունը հոգեբանության մեջ

Տարիքը անհատական զարգացման ժամանակային բնութագիրն է: Ի տարբերություն ժամանակագրական տարիքի, հոգեբանական տարիք հասկացությունըընդգրկում է օնտոգենետիկական զարգացման որակային ինքնատիպ աստիճանը, կյանքի պայմանների, ուսուցման ու դաստիարակության ազդեցության շնորհիվ: Հոգեբանական տարբեր համակարգային վերլուծությունը առաջինը կատարել է Վիգոտսկին: Որպես ելակետ նա ընդունել է Զարգացման սոցիալական իրադրությունը , որն արտացոլում է երեխայի տեղը հասարակակն հարաբերությունների համակարգում: Մեկ տարիքիքց մյուսին, անցումը կատարվում է գիտակցության մեջ դրսևորվող հոգեբանական նորագոյացությունների միջոցով, որոնք առաջացնում են հակասություններ և կոնֆլիկտ` հանգեցնելով տարիքային ճգնաժամի: Տարիքային փուլերի փոփոխությունը կախված է հասարակական պայմաններից, ուսուցման բովանդակության ու մեթոդների փոփոխությունից: Վիգոտսկին տարիքը դիտում է որպես զարգացման հարաբերականորեն ավարտուն շրջան, որի նշանակությունը որոշվում է զարգացման ողջ պրոցեսում ունեցած տեղով: Տարիքի առանձնահատկությունը որոշվում է կյանքի փուլու երեխային ներկայացվող պահանջների ամբողջությամբ, շրջապատների հետ ունեցած փոխհարաբերություններով և այն գործուենության ու գիտելիքների տեսակով, որոնց տիրապետում է երեխան: Արտաքին ու ներքին պայմանների այդ ամբողթույունն էլ որոշում է տարիքի շարժիչ ուժը, ըստ Էլկոնինի հանդիսանում է շրջապատողների հետ ունեցած հարաբերությունների զարգացման մակարդակի և գիտելիքների ու գործելու ընդունակությունների զարգացման մակարդակի միջև եղած կապերի հաստատումը:

Գաղափար տարիքային ճգնաժամերի մասին

Հոգեկան զարգացման ճգնաժամը որոշակի ջրբաժան գիծ է անձի զարգացման կայուն տարիքային փուլերի և միաժամանակ նրանց փոփոխման միջև: Այն արտահայտում է անձի զարգացման թռիչքաձև բնույթը, ընդգծելով թռիչքի պահը, անցումը հոգեկա զարգացման նոր մակարդակի, նոր տարիքի: Ճգնաժամի մեջ զգալի չափով կուտակված են հնի մահացման պրոցեսները և նորի ծագման նախադրյալները:

Ճգնաժամը ոչ միայն անխուսափելի է և անհրաժեշտ, այլև զարգացման ցանկաի երևույթ է: Եթե ճգնաժամը ձգձգվում է, դժվար է ընդհանում, ապա զարգացումը դանդաղում է: Ճգնաժամային փուլին անցումը կապված է սոցիալական հարաբերությունների , գործունեության և գիտակցության մեջ կատարվող փոփոխությունների հետ: Մանկական տարիքում տարբերվում են առաջին տարվա ճգնաժամը 3-րդ տարվա, 6-7 տարվա ճգնաժամերը: Դեռահասության ճգնաժամը համարվում է 10-11 տարեկանը: Ճգնաժամի ձևը և տևողությունը կախված է երեխաների տիպոլոգիական առանձնահատկություններից, միկրոմիջավայրից, դաստիարակության պայմաններից և ընտանեկան մթնոլորտից: Ըստ հոգեբաններ Ա. Լեոնտևի և Դ. Էլկոնինի, ճգնաժամերին բնորոշ են մեծահասակների հետ շփվելու ձևերի և երեխաների ունեցած հոգեկան հնարավորությունների միջև եղած հակասությունները: Ճգնաժամերի փուլերին հատուկ են նեգատիվիզմը, կամակորությունը, հուզական պաշտպանությունը, որի ընդգծված դրսևորումը լացն է և կոնֆլիկտայնությունը: Նշված բացասական երևույթները կարելի է հաղթահարել դաստիարակչական ճիշտ մեթոդների կիրառման միջոցով: Պատմականորեն ջգնաժամային փուլերը բացահայտվել են ոչ հաջորդական կարգով: Նախ հայտնագորխվել է 7 տարեկանի ճգնաժամը, այնուհետև 3 տարեկանի, ավելի ուշ նորածնության, իսկ հետագայում, երիտասարդ տարիքի, հասունության, ու նույնիսկ ծերության ճգնաժամերը: Գոյություն ունեն անհատական կյանքի գերզգայուն /սենզիտիվ/ փուլեր: Օրինակ, խոսքի զարգացման գերզգայուն փուլը 2,5-6-7 տարեկանն է, որի ընթացքում երեխան ընդունակ է զուգահեռաբար յուրացնել մի քանի լեզուներ:

Տարիքային շրջբաժանման հիմնախնդիրը

Պատմական ակնարկ

Տարիքային շրջբաժանման հիմքերը գտնվում են ազգագրական հետազոտությունների մեջ: Ազգագրագետներ Լևի-Բրյուլի. Բենդիկտի և Միդի աշխատությունները հարուստ նյութ են տարբեր մշակույթներում գոյություն ունեցող տարիքային բաժանման չափանիշների մասին: Կատարվել են տարբեր տարիքներին վերաբերվող պատմա-համեմատական վերլուծություններ: Հաստատվել է այն տեսակետը, որ տարիքը ինչ-որ անփոփոխ և բացարձակ հասկացություն չէ և հանդիսանում է հասրակական պատմական կատեգորիա: Ռուս հոգեբաններ Բլոնսկին և Վիգոտսկին համաձայնելով այս մոտեցմանը, նույնպես հաստատեցին, որ գոյություն ունի ոչ թե մանկության , այլ մանկության զարգացման պատմություն: Տարիքային շրջբաժանման և երեխայի հոգեկան զարգացման մեխանիզմների ու հասարակական համակարգի միջև գոյություն ունի անխզելի կապ:

Տարիքային շրջբաժանման փորձ աֆրիկյան ժողովուրդների մոտ կատարել է ամերիկյան ազգագրագետ Տերբնուլը: Այն կոչվում է շրջագծային տիպ, որտեղ ամեն տարի, տասնհինգ տարին լրանալուց հետո իրենց հասկացությունների խմբի հետ ձեռնադրվում են հտուկ ծեսերի միջոցով և տեղափոխվում չափահասների խումբը: Տարիքային այս տիպին բաժանման զուգահեռ կատարվել է նաև գծային շրջբաժանում: Այդպիսին է հին չինացիների կատարած շրջբաժանումը: Այստեղ մինչև 20 տարեկանը համարվում է երիտասարդության տարիք, մինչև 30 տարեկանը`ամուսնության տարիք, մինչև 40 տարեկանը հասրարակական պարտականությունների կատարման տարիք, մինչև 50 տարեկանը սեփական մոլորությունների ճանաչման տարիք, մինչև 60 տարեկանը ստեղծագործական կյանքի վերջին շրջան, մինրև 70 տարեկանը ցանկալի տարիք, իսկ 70-ից հետո ծերության տարիք: Առանձնին հետաքրքրություն է ներկայացնում հույն փիլիսոփա Պյութագորասի շրջբաժանումը, ով տարիքի փոփոխությունը համարում է տարվա եղանակների փոփոխության հետ: Դրանք չորսն են` անձի ձևավորման փուլ` 0-20 . գարուն, երիտասարդ տարիք` 20-40 ամառ, ուժերի ծաղկման շրջան 40-60 աշուն, ծերացող և մարող տարիք `60-80 ձմեռ: Անտիկ Հունաստանի բժշկապետ Հիպոկրատը որպես ելակետ ընդունում էր մարդկային օրգանիզմի արմատական վերակառուցումը: Այն կատարվում է յուրաքանչյու 7 տարին մեկ: նա մարդկային կյանքը բաժանում էր տասը շրջանի`0-7, 7-14, 14-21, 21-28, 28-35, 35-42, 4249, 49-56, 56-63, 63-70:

Ժամանակակից շրջբաժանում

Գիտական տարիքային շրջբաժանումը պահանջում է պատմական-հասրակական մոտեցում, որի դեպքում հաշվի է առնվում սոցիալ-պատմական այն պայմանները, ուսուցման բովանդակությունը ու մեթոդները, որոնք ազդում են երեխայի վրա: Ներկայումս հետազոտությունների մեծ մասը ընդունում է, որ մարդու կյանքում կան օնտոգենետիկ զարգացման հետևյալ 9 փուլերը.

1. Մինչծննդյան փուլ – սաղմի բեղնավորումից մինչև ծնվելը:

2. Նորածնության փուլ, հաշված նաև մանկիկությունը – ծննդյան պահից մինչև 18 ամսեկանը:

3. Վաղ մանկության փուլ – 1,5 տարեկանից մինչև 6 տարեկան, երբ երեխան քայլում է, խաղում, խոսում, գիտակցում է իր սեռը:

4. Կրտսեր դպրոցական տարիք – 6-13 տարեկան, երբ սկսվում է ուսումնասիրության առաջին շրջանը և դրվում են ապագա անձի զարգացման հիմքերը:

5. Դեռահասության և պատանեկության տարիք - այն սկսվում է մոտ 13 տարեկանից և տևում մինչև 20 տարեկանը: Այս շրջանում անձը հասնում է իմացական զրգացման բարձր մակարդակի, ձեռք բերում որոշակի անկախություն և կարող է մտնել սեռական հարաբերությունների մեջ:

6. Հասունություն - 40-45 տարեկանների միջև: Սա մասնագիտական գործունեության և ընտանիք ստեղծելու տարիքն է:

7. Միջին տարիք – 45-65 տարեկան աշխատանքային գործունեության փուլն ավարտվում է և մարդն անցնում է թոշակի:

8. Ծերության տարիք – 65-ից մինչև կյանքի ավարտը: Սա երջանիկ ծերության շրջանն է, երբ շատերը հուշագրության միջոցով իմաստավորում են իրենց կյանքի ուղղին:

9. Մահվան փուլ – երբ մահվան կանխատեսումը խորը փոփոխություններ է մտցնում անձի հոգեկանում և նրան նախապատրաստում հաշտվելու մահվան հետ:

Մանկության տարիքի բնութագիրը

Մանկության տարիք համարվում է 1-2 ամսականից ինչև 1 տարեկանը: Դեռևս ծննդյան առաջին իրերից երեխան զգայական շփման մեջ է գտնվում շրջապատող աշխարհի հետ: Նորածինն ընդունակ է տարրական կերպով ընկալել զգայարանների վրա ազդող տարբեր գրգռիչներջ: Նրա ուղեղային բոլոր անալիզատորները գործում են նորմալ: Նա հակազդում է թույլ և ուժեղ ձայներին, ունի գունային թույլ զգայարաններ, փորձերով հաստատվել է նաև համի ու հոտի զգայունությունը: Երեխայի ամենազգայուն մասերն են շուրթերը, ճակատը և ափերը: Նորածինն ունի մի քանի բնական ռեֆլեքսներ`ճանկելու, հենվելու, ծծելու: Արտաքին ազդեցություններին երեխան պատասխանում է ձեռքերի և ոտքերի չտարբերակված շարժումներով: Կյանքի 2-րդ և 3-րդ ամիսներին երեխաները դրսևորում են մեծահասակներին հակազդելուհատուկ ձևեր, որոնք ստացել են աշխուժության բարդույթ անվանումը:

Մանկիկության տարիքը բնութագրվում է զգայական և շարժողական ֆունկցիաների ինտենսիվ զարգացմամբ: Այս շրջանում են ձևավորվում խոսքի նախադրյալները, կարևոր դեր է խաղում միջավայրը, հուզական շփումը երեխայի հետ, շարժումների ցուցադրումը: Երեխայի համար չափահասը աշխարհի հետ շփվելու գործում հանդես է գալիս, որպես միջնորդ: Երեխայի մոտ նկատվում են թոթովանքի առաջին նշանները, և առաջին տարվա վերջում ընդօրինակման միջոցով առաջանում են մայրենի լեզվի հնչյունները: Մանկիկության շրջանում զարգանում են երեխայի ֆիզիզկական և հոգեկան այնպիսի հատկություններ, ինչպիսիք են բռնկվելու, ձգելու, սողալու, տեղաշարժվելու կարողությունները: Շարժողական հմտությունները զուգորդվում են տեսողական զգայունությունների հետ, որը նպաստում է առարկանրի տարածական դիրքի ու հեռավորության ընկալմանը:

Հոգեկան զարգացումը վաղ մանկական տարիքում

Վաղ մանկությունը ընդգրկում է 1-ից մինչև 3 տարեկանը,որն աչքի է ընկնում զարգացման մի քանի նվաճումներով, ինչպիսիք են տեղաշարժվելու ընդունակությունը, ուղղահայաց կեցվածքը, առաջկայական գործողոթյունները, և խոսքի զարգացումը:

Կյանքի առաջին երեք տարիները երեխայի զարգացման համար այնքան կարևոր են, որ շատ հոգեբաններ ծնվելուց մինչև հասուն մարդ դառանալու միջին կետը համարում են երեք տարեկանը: Այս տարիքում երեխն ակտիվ շփման մեջ է մտնումշրջապատող մարդկանց հետ, տիրապետում է ոչ միայն խոսքի ձևերին, այլև վարքի տարրական կանոններին: Ամենաբնորոշը երեխայի համար լեզվական իմաստների յուրացումն է. Առարկան բառի հետ կապելու ընդւնակությունը: Կյանքի 2-րդ տարում երեխան կարողանում է ճանաչել առարկաների նման հատկանիշները և խմբավորել դրանք /օրինակ. կարմիր գույնի առարկաները/: Մտավոր կարողությունների զարգացման գործում էական դեր է խաղում պրակտիկ գործունեությունը, որի միջոցով երեխան ընկալում է առարկաների իրական հատկությունները, դրանք անվանում բառերով: 1 տարեկան 6 ամսականից երեխաները տարբերում են երկրաչափական պատկերները ` քառակուսի, եռանկյունի, շրջան և այլն: Վաղ տարիքում դրվում են երեխայի անձի ձևավորման հիմքերը: Նույն իր Ես-ը տարբերում է ուրիշներից, գործածում անձնական դերանուններ, որի շնորհիվ կազմավորվում են ինքնագիտակցության սաղմերը: Երկրորդ տարվա վերջում զարգանում է կամածին հիշողության ընդունակությունը, երեխան կարողանում է առարկաները մտովի դասակարգել ըստ գույնի և ձևի:

Վաղ մանկական տարիքը երեխայի ակտիվ խոսքի զարգացման շրջանն է: Մինչև մեկ ու կես տարեկանը երեխան յուրացնում է 30-40 բառ, մինչև 2 տարեկանը 100 բառ: Երեխայի խոսքի զարգացումը, ըստ հոգեբան Ա. Նալչաջյանի, կատարվում է 7 փուլով:

1. Նախաթոթովանքի կամ աղավնացման փուլ`2-3 ամսականում

2. Թոթովանքի փուլ 3-7 ամսական

3. Պասիվ խոսքի փուլ 7-12 ամսական

4. Ակտիվ արտաքին խոսքի փուլ 1.5-2 տարեկան

5. Ի՞նչ է սա և Ի՞նչու հարցերի փուլ` 2-3.5 տարեկան

6. Գերզգայուն փուլ 3-ից մինչև 6-7 տարեկան

7. Լեզվի քերականական յուրացման փուլ 6-7-ից բարձր տարիքում:

Հոգեկան զարգացման բնութագիրը նախադպրոցական տարիքում

Նախադպրոցական տարիքը /3-ից մինչև 7 տարեկան/ երեխայի ֆիզիկական ու հոգեկան զարգացման ինտենսիվ շրջանն է: Այն բնութագրվում է երեխայի զարգացման սոցիալական նոր իրադրության առաջացմամբ: Քանի որ նախադպրոցական գորխունեության հիմնական տեսակը խաղն է, ապա երեխան մեծերի աշարհն ու սոցիալական դերերին հաղորդակցվում է խաղի, հիմնականում դերային խաղերի միջոցով: Հատկապես մանկապարտեզ հաճախող երեխաները ունենում են զգայական ու մտավոր զարգացման բարձր մակարդակ: Զանազան բնույթի խաղերը ծանոթացնում են ոչ միայն մեծահասակների սոցիալական դերերին, այլև նրանց մեջ դաստիարակում կարգապահություն, կանոնների իմացություն, զսպվածություն ու կամային որակներ: Խաղացող երեխաների խումբը սոցիալական հարաբերությունների յուրահատուկ դպրոց է, որտեղ մշտապես ձևավորվում է և ամրապնդվում են վարքի սոցիալական ձևեր: Խաղը գործունեության մի այնպիսի հարուստ տեսակ է, որի մեջ զարգանում են երեխայի և ֆիզիկական, և զգայական, և մտավոր, և ստեղծագործական կարողությունները:

Նախադպրոցական զգայական զարգացումը աչքի է ընկնում զգայական էտալոնների յուրացմամբ: Այն նպաստում է ընկալման ճշտությունը և լրիվությունը:

Նախադպրոցականի խոսքի ձևավորումը սերտորեն կապված է ներքին խոսքի զարգացման հետ: Ներքին խոսքը լինելով, խոսակցական լեզվի պլանը, կատարում է նախնական խորհրդածություն, մտքերի դասավորման և կազմակերպման ֆունկցիա: Ներքին խոսքը, ըստ Անանևի, բարձրաձայն խոսքի անփոփոխ նույնությունը չէ: Դա խոսքի սեղմված և կրճատված տեսակն է: Ներքին խոսքի մասին հայտնի են Պիաժեյի և Վիգոտսկու տեսակետները: Պիաժեն գտնում է, որ նախադպրոցական երեխայի խոսքը ուղղված է դեպի ներս, երեխան խոսում է իր համար և իր մասին: Այդ խոսքը նա անվանեց էգոցենրիկ /եսակենտրոն/ խոսք: Ըստ Պիաժեյի, երբ երեխան ենթարկվում է սոցիալականացման, էգոցենտրիկ խոսքը անհետանում է: Վիգոտսկին ապացուցել է, որ երեխայի ինքն իրեն համար ասած խոսքը ծագում է այն ժամանակ, երբ նրա կողքին զրուցակից չկա: Այդ խոսքը տարիքի հետ ոչ թե անհետանում է, այլ դառնում է խոսքուրիշների համար:

Նախադպրոցական տարիքում հոգեկան իմացական գործընթացներից ավելի ինտենսիվ կերօով է զարգանում պատկերավոր հիշողությունը: Նախկինում ընկալված առարկաների մտապատկերները կազմում են հիշողության հիմնական բովանդակությունը: Նախադպրոցականի մտապատկերների բնորոշ գիծ աղոտությունն է, ձուլվածությունը, կցկտուր լինելը: Այս երևույթը ցայտուն կերպով երևում է մանկական նկարները վերլուծելիս: Երեխայի հիշողությունը բնութագրվում էոչ միայն նրանով, թե ինչ է հիշում, այլև նրանով, թե ինչպիսի կապերի հիման վրա է պահպանում ընկալված նյութը: Փորձերը ցույց են տվել, որ նրանց հիշողության հիմնական տեսակը մեխանիկականն է, քանի որ նրանք բառացի կրկնում են լսածը: Խոսքի աստիճանական զարգացման շնորհիվ ձևավորվում է բառային հիշողությունը: Հատկապես ոտանավորներ սերտելը և բնապատկերների խոսքային վերարտադրությունը զգալի չափով զարգացնում է պատկերավոր հիշողությունը:

Նախադպրոցականների մտածողությունը ակնառու-գործնական տեսակետից զարգանում է դեպի ակնառու-գործնական տեսակը: Խաղի ընթացքում իրական առարկաները նյութական պատկերներով փոխարինելը նպաստում է ներքին մտավոր գործողությունների կատարմանը: Ուսուցման համապատասխան ձևերի կիրառման դեպքում, օրինակ. մտավոր գործողությունների փուլային ձևավորման մեթոդի, նախադպրոցականները տիրապետում են տրամաբանական մտածողության եղանակներին:

Հիշողության մտապատկերների հիմքի վրա զարգանում է նախադպրոցականների երևակայությունը: Երևակայական մտապատկերները այս տարիքում շատ պայծառ են, ակնառու և հուզականորեն հագեցված: Ավագ նախադպրոցականների մոտ դրսևորվում են ստեղծագործական տարրեր, որոնց միջոցով երեխաները արտահայտում են իրենց հուզական վերաբերմունքը: Այս ամենի հիմքի վրա էլ նախադպրոցականները ձեռք են բերում հոգեկան զարգացման որոշակի մակարդակ և նախապատրաստվում դպրոցական ուսուցման:

Սեմինար պարապմունք` Նախադպրոցականի հոգեկան զարգացումը թեմայից

1. Նախադպրոցականի գործունեության հիմնական տեսակները:

2. Զգայական զարգացումը նախադպրոցական տարիքում:

3. Նախադպրոցականի մտավոր զարգացումը:

4. Խոսքի զարգացումը նախադպրոցական տարիքում:

5. Հիշողության և երևակայության զարգացումը:

6. Հուզական-կամային ոլորտի ձևավորումը նախադպրոցականի տարիքում:

7. Դպրոցական ուսուցման պատրաստականության ձևավորումը:

8. Եզրակացություն:

Հոգեկանի զարգացումը կրտսեր դպրոցական տարիքում

Տարիքի ընդհանուր բնութագիրը -

Կրտսեր դպրոցական տարիքը ընդգրկում է 6-7 ից մինչև 10-11 տարեկանը, որը համընկնում է հանրակրթության դպրոցի I-III դասարանների հետ: Այս տարիքի կենսաբանական զարգացումը և տարիների փորձու ցույց է տվել, որ 6-7 տարեկան երեխաները իրենց ֆիզիկական ու հոգեկան զարգացման մակարդակով հիմնականում պատրաստ են դպրոցական ուսուցման: Կրտսեր դպրոցականները դպրոց են հաճախում գիտելիքների և կենսափորձի որոշակի պաշարով: Հատկապես մանկապարտեզից եկածները ազատ կերպով կարողանում են հաղորդակցվել արտասանել, նկարել, երգել, խաղալ և այլն: Նրանք ունեն վարքի և վարվելակերպի կանոնների իմացության որոշակի մակարդակ: Յոթից տաս տարեկան երեխաների ֆիզիկական զարգացումը ընթանում է խաղաղ, բնականոն ձևով: Ոսկրամկանյին համարագը դեռևս գտնվում է ամրապնդման ու կռճիկացաման փուլում: Ողնաշարի, դաստակի և մատների հոդերը դեռևս չեն ձևավորվել, ուստի խորհուրդ չի տրվում երեխաներին ծանրաբեռնել ծանր ֆիզիկական աշխատանքով: Երեխաների զգայարանները նորմայի սահմաններում լիովին ընդունակ են հակազդելու համապատասխան գրգռիչներով: Նրանք տարբերում են գույների , ձայների նրբերանգները և զգայունակությունը բավականին բարձր է: Զգայական հիմքի վրա էլ զարգանում են նրանց բարձրագույն հոգեկան ֆունկցիաները` ընկալումը, հիշողությունը, մտածողությունը և երևակայությունը:

Կրտսեր տարիքի երեխաների ուղեղի նյարդային զանգվածը ավելանալով գրեթե հավասարվում է չափահասի ուղեղին 1300 գրամ: Ուսուցման շնորհիվ ավելանում են միջանալիզատորային նյարդային կապերը, կատարելագործվում է ուղեի ներբջջային կառուցվածքը: Զարգանում են երեխաների մկանային հյուսվածքները, ավելանում է ճկունությունը: Որոշ մարզաձևերի գծով /օրինակ. Լողի և մարմնամարզության/ այս տարիքը համարվում է ամենաարդյունավետը:

Դպրոց ընդունվելուց հետո առաջատար գործունեությունը դառնում է ուսումը, թեև խաղը ուղեկցվում է երեխաներին, կատարելով ժամանցի ու հանգստի ֆունկցիա:

Կրտսեր դպրոցականների տարիքային բնորոշ առանձնահատկությունները

Կրտսեր դպրոցականներն ունեն իրեն տարիքին հատուկ մի քանի առանձնահատկությունները, որոնքնախադպրոցական տարիքի օրգանական շարունակությունն են: Առաջին հերթին այս տարիքի երեխաները շատ հետաքրքրասեր են: Նրանք գտում են ավելի շատ բան իմանալ բնական երևույթների, մարդկանց ու շրջապատող աշխարհի մասին: Այդ պատճառով էլ նրանք բազմաթիվ ու բազմապիսի հարցեր են տալիս ուսուցիչներին, ծնողներին ու ծանոթներին: Նրանց այս հատկությունը, եթե խելացի ուսուցչի կողմից ճիշտ ուղղություն ստանա, ապա կարող է դառնալ նրանց մտահորիզոնի և գիտելիքների ընդլայնման հոգեբանական հիմք: Կրտսեր դպրոցականների մյուս բնորոշ գիծը նրանց հուզական բարձր գրգռվածությունն է: Ուսուցչի հուզիչ խոսքը , վառ գույները, դիտած կինոնկարը, կարդացած հեքիաթը ամբողջությամբ գրավում, կլանում են երեխաներին: Սրան հակառակ երկար ու ձանձրալի խոսքային չոր շարադրանքը, խրատական քարոզները հոգնեցնում, շեղում է նրանց ուշադրությունը:

Կրտսեր տարիքի մյուս առանձնահատկությունները ընդօրինակումն է: Նրանք շատ են սիրում կրկնել ու վերարտադրել մեծերի շարժումները, վարքի ձևերը: Նրանց ընդօրինակաման առաջին օբյեկտը ուսուցիչն է, որը նրանց համար դառնում է ամենաբարձր հեղինակությունը: ցավոք, երեխաները ընդօրինակում են նաև բացասական երևույթները, ուստի չափահասները պետք է խուսափեն բացասական վարքի ձևերից:

Կրտսեր տարիքի մյուս բնորոշ գիծը կոլեկտիվիզմն է, համատեղ աշխատանքի մեջ ներգրավվելը: Նրանք ձգտում են ամեն ինչով աչքի ընկնել, արժանանալ հասակակիցների և ուսուցիչների գովասանքին: Ուսուցչի խրախուսանքից ավելի ակտիվ ու նախաձեռնող են դառնում: Սրան հակառակ, ընկերներից ետ մնալը, պարսավանքի արժանանալը, նրանց մեջ առաջացնում է բացասական հուզական վիճակներ, հոգեկան ակտիվության անկում: Համատեղ ուսումնական աշխատանքն ու խաղը երեխաների մեջ դաստիարակում է բարոյական այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են աշխատասիրությունը, ընկերասիրությունը, հոգատարությունը, կամային վճռականությունը և պարտքի զգացումը:

Իմացական գործընթացների զարգացումը կրտսեր դպրոցական տարիքում:

Ընկալման զարգացումը –

Կրտսեր դպրոցականների ընկալումը սկզբնական շրջանում կրում է ընդհանրացված, ոչ տարբերակաված բնույթ: Նրանք դժվարանում են միանգամից տարբերակել առարկաների ու պատկերների ներքին կառուցվածքային բաղադրիչները: Օրինակէ որևէ տեքստ ընթերցելիս նրանք հայացքով թռչում են մի տողից մյուսը, բաց թողնում տառեր ու վանկեր: Նրանք հաճախ են շփոթում 6 և 9 թվերը, ռուսերեն Э և З տառերը: Աստիճանաբար երեխաները տիրապետում են ընկալման տեխնիկային, սովորում են դիտել, լսել, տարբերել գլխավորը երկրորդականից: Փոխվում է նաև բառի դերը ընկալման պրոցեսում, այն դառնում է մտավոր հենարան ուրիշ բառիմաստներ ընկալելու համար: Զգալի չափով զարգանում է ժամանակի և տարաժության ընկալումը: Նրանք տարբերում են տարածական հատկանիշները և կարողանում են չափումներ կատարել: Երեխաները ավելի շատ դժվարանում են ընկալել ժամանակային հատվածները: Հոգեբան Շաբալինի փորձերը հաստատել են, որ երեխաները կարճ ժամանակը ավելի օիշտ են ընկալում, քան տևական ժամանակը: Պրակտիկ նշանակություն ունի նաև տեմպի ընկալումը, ըստ հոգեբան Մեյմանի, երեխաներին ավելի մատչելի է միջին տեմպը: Ժամանակի ճիշտ ընկալումը կախված է երեխաների գործունեության կազմակերպումից: Ռեժիմի պահպանումը, ուսումնական առաջադրանքների սիստեմատիկ կատարումը, խաղի և աշխատանքի զուգակցումը երեխաների մոտ մշակու է ժամանակի ճիշտ ընկալումը:

Ուշադրություն զարգացումը –

Ուշադրություն զարգացումը կրտսեր դպրոցական տարիքում ընթանում է ոչ կամածին տեսակից դեպի կամածին ուշադրությունը: Սկզբում երեխաները դժվարությամբ են կենտրոնանում հաղորդվող նյութի և ցուցադրվող առարկաների վրա: Առաջին և երկրորդ դասարաններում ուշադրության կազմակերպմանու կառավարման ուղղությամբ ուսուցչից պահանջվում են մեծ ջանքեր: Նախ պահանջվում է դասը վարել զննական ու ցուցադրական նյութերի օգտագործման մեթոդով. Խոսքը դարձնել հուզիչ ու գրավիչ, հարկ եղած դեպքում կիրառել ուսուցման խաղային մեթոդներ: Կամածին ուշադրության զարգացման համար, ըստ հոգեբան Դոբրինինի , կարևոր է այն, թե որքանով են երեխաները գիտակցում սովորած նյութի կիրառական նշանակությունը: Վերջինիս գիտակցումը կենտրոնացնում ու կայունացնում է նրանց ուշադրությունը: 3-րդից 4-րդ դասարաններում արդեն երեխաները ուշադիր լինելու փորձ ու հմտություն են ձեռք բերում և կարողանում են ուշադրությունը բաշխել ու տեղափոխել: Երեխաների ուշադրությունը կենտրոնացնելու գործում մեծ դեր է խաղում նաև ուսուցչի խոսքի ու աշխատանքի տեմպը: Չափից դուրս արագ և չափազանց դանդաղ տեմպը շեղում է երեխաների ուշադրությունը:

Հիշողության զարգացումը –

Դպրոցական ուսուցման առաջին տարիներին երեխաների հիշողությունը կրում է մեխանիկական վեարտադրողական բնույթ: Նրանք ձգտում են նույնությամբ սովորել ու կրկնել դասագրքից նյութը կամ ուսուցչի պատմածը: Այս հանգամանքը դժավարացնում է նյութի հասակացումը, ուստի պահանջվում է զարգացնել նրանց իմաստային հիշողությունը: Մեխանիկական տեսակից իմաստային ձևին անցնելու համար պահանջվում է կիրառել մեթոդական-հոգեբանական մի քանի հնարներ: Դրանցից են 1.ծավալուն նյութը առանձին մասերի բաժանելը և մաս-մաս սովորելը` վերջում այն ամբողջացնելով: 2. Առանձին մասերին վերնագիր նշանակելը: 3.Նյութի առանձին բաղադրիչների միջև նմանությունների և տարբերությունների գտնելը: 4. Նման հատկանիշները խմբավորելը և այլն:

Կարևոր հնարներից է նաև պլանային հարցեր կազմելը, դասակարգելը և առանձին մասերի միջև իմաստային կապեր ստեղծելը: Հիշողության և գիտելիքների ամրապնդման ավանդական մեթոդ է կրկնությունը: Սակայն կրկնությունը պետք է կազմակերպել այնպես, որ յուրաքանչյուր անգամ նյութը լրացվի ու հարստացվի նոր փաստերով ու անհայտ կողմերով: Կրկնության նպատակն է ամրապնդել յուրացման ենթակա ծրագրային նյութը և ուղղել տևական հիշողության մեջ: Երեխաներն ավելի լավ են հիշում այն նյութը, որը զգացական տպավորություն է թողնում, կամ որի հետ գործողություն են կատարում: Նրանք վատ մտապահում և վերադառնում խոսքային, վերացական շարադրանքը:

Կրտսեր դպրոցականների հիշողության խթանման միջոցներից է մտախողության պրոցեսների կիրառումը: Հոգեբան Սմիռնովը ուսումնասիրել է 2-րդ և 4-րդ դասարանցիների մտապահման հնարավորությունները: 2-րդ դասարանցիները ինքնուրույն կերպով չեն կարողանում գտնել առարկաների նման և տարբեր գծերը և համեմատություն չեն կատարում, իսկ 4-րդ դասարանցիները համեմատելու շնորհիվ հեշտությամբ հիշում են անցած նյութը: Գոյությու ունի նաև ռեմինիսցենցիայի երևույթը, երբ նյութը սովորելուց անմիջապես հետո ավելի վատ է մտապահվում ու վերարտադրվում, քան որոշ ժամանակ անց:

Մտածողության զարգացումը –

Կրտսեր դպրոցականների մտածողությունը կրում է կոնկրետ պատկերային բնույթ, թեև պահպանվում են ակնառու գործնական տեսակի տարրերը: Մտածողության կոնկրետությունը դրսևորվում է նրանում, որ նրանք մոտավոր խնդիրները լուծում են միայն այն դեպքում, երբ առկա են նյութական առարկաները կամ նրանց պատկերները: Հաշվի առնելով մտածողության այս հատկությունը ուսուցչի մաթեմատիկակն առաջադրանքները պետք է կոնկրետացնեն զննական պատկերային ձևով կամ առարկայական օրինակներով: Կրտսեր տարիքի երեխաներին բնորոշ է մտահանգման ինդուկտիվ ձևը , այսինքն կոնկրետ առարկայական մտածողությունից գնալ դեպի ընդհանուր, վերացականը: Մտածողությունը ավելի շատ վերացական հասկացություններ: Առաջին դասարանցու համար թիվը մտավոր հենարան դժվար է դառնում առանց կոնկրետ առարկայի: Թվերի հետ նա գոծողություն է կատարում առարկաների միջոցով, որից հետո աստիճանաբար առարկաներին փոխարինում են մատները, փայտիկները կամ հաշվելի հատիկները: Ըստ ռուս հոգեբան Դավիդովի կրտսեր դպրոցականները ընդունակ են մտավոր գործողություններ կատարել վերացական հասկացություններով: Օրինակ. մեկ լիտր հեղուկը նշանակում են որոշակի երկարոությամբ գծով, 2 լիտրը երկու անգամ երկար գծով, այնուհետև գծերը նշանակում են տառերով և ստանում հեղուկ-գիծ-տառ հաջորդական շղթան: Վերջում երեխաները գործողություն են կատարում միայն տառերի հետ:

Երևակայության զարգացումը –

Կրտսեր դպրոցականների երևակայությունը, շնորհիվ նախադպրոցական, խաղային գործունեության, համեմատաբար լավ է զարգացած, քան մյուս հոգեկան պրոցեսները: Դպրոցական ուսուցումը նոր պահանջներ է դնում նրանց երևակայության առջև: Երեխաները ընթերցանության և պատմության դասերին ոչ միայն պիտի սովորեն նյութը, այլև պատկերացնեն ու մտովի վերականգնեն անցյալի իրադարձություններն ուդեմքերը, որոնց չեն տեսել: Սկզբնական շրջանում երեխաների երևակայությունը բնութագրվում է ունեցած մտապատկերների աննշան վերամշակմամբ: Հետզհետե նրանց մտապատկերները լրանում ու հարստանում են նոր տարրերով: Ռուս հոգեբան Իգնատևի գիտափորձերը ցույց են տվել, որ մանկական նկարների բովանդակությունը, տարիքի աճմանը զուգընթաց հարստանում է: Երևակայության զարգացմանը նպաստում են հիշողութան նախկին պատկերները, որոնք երևակայական պատկերների համար դառնում են հոգեբանական շինանյութ:

Երեխաների երևակայության զարգացումը , ըստ անվանի հոգեբան Ժ. Պիաժեյի, անցնում է երեք հիմնական փուլ: Նախնական փուլը կապվում է սաստիկ պատկերների հետ, որոնք դրսևորվում են գրեթե առանց փոփոխությունների: Երկրորդը կինետիկ պատկերների փուլն է, որը համարվում է ստեղծագործական երևակայության նախադրյալը: Կրտսեր տարիքի երեխաների երևակայության տիրապետող տեսակը վերարտադրողական /ռեպրոդուկտիվ/ տեսակն է: Նրանք փոխում են պատմվածքների սյուժետային ուղղվածությունը, որոշ պատկերներ կրճատում, մյուսները`ընդարձակում: Հատկանշականն այն է, որ երեխաների երևակայությունը ուղեկցվում է բարձր հուզականությամբ, հատկապես նկարելիս, գույների ընտրություն կախված է նրանց տրամադրությունից ու հոգեվիճակից: Երևակայական մտապտկերները դառնում են երեխաների ստեղծագործական ընդունակությունների հոգեբանական հիմքը:

Սեմինար պարապմունք Կրտսեր դպրոցականների հոգեկան զարգացումը թեմայից

1. Կրտսեր դպրոցականի ֆիզիկական զարգացման բնութագիրը

2. Դժվարությունների հիմնական տեսակները I դասարանում

3. Կրտսեր դպրոցականների ուսումնական գործունեության կառւցվածքը

4. Հոգեբանական նորագոյացությունները կրտսերն դպրոցական տարիքում

5. Ընկալման և հիշողության զարգացումը կրտսեր տարիքում

6. Մտածողության և երևակայության զարգացումը

7. Կրտսեր դպրոցականի անձի ձևավորումը դսարանական կոլեկտիվում

8. Եզրակացություն

Դեռահաս տարիքի հոգեկան զարգացումը

Դեռահասի ֆիզիկական զարգացման բնութագիրը

Մանկությունից չափահասություն կատարվող անցումային տարիքը անվանում են դեռահասության կամ անչափահաս տարիք: Դեռահասությունը ընդգրկում է 11-12-ից մինչև 14-15 տարեկանը, որը համընկնում է հանրակրթության դպրոցի 5-8-րդ դասարանի հետ: Այս տարիքը ընդունված է անվանել Դժվար տարիք, Ճգնաժամային տարիք, քանի որ մանկությունից չափահասության անցումը կատարվում է հակասություններով, դժվարություններով ու կոնֆլիկտներով: Վերջին տասնամյակում նկատվել է երեխաների ֆիզիկական ու սեռական արագ հասունացում, որին անվանում են աքսելերացիա: Սրա մասին գիտության մեջ կան տարբեր վարկածներ, ոմանց կարծիքով բարձրացել է երկրագնդի բնակչության կենսամակարդակը, ավելացել սննդի կալորիականությունը: Ոմանք էլ արագ զարգացման պատճառ համարում են բժշկագիտության առաջընթացը և մանկական հիվանդությունների նվազումը: Գիտնականների մեկ այլ խումբ էլ պատճառը տեսնում է արեգակի ջերմային բարձրացման մեջ: Կա նաև չորրորդ կարծիքը, ըստ որի գիտատեխնիկական առաջընթացի և ինֆորմացիայի միջոցների զարգացման շնորհիվ երեխաները դիտում են իրենց տարիքին ոչ պատշաճ էրոտիկ ֆիլմեր, որը արագացնում է զգացմունքային և ֆիզիոլոգիկական զարգացումը:

Դեռահաս տարիքում տեղի է ունենում սիրտ-անոթային , շնչառական ու արտազատման գեղձերի արագ զարգացում, որի ներքին խթանիչը ուղեղում գտնվող ելուստանման գեղձն է, որն անվանում են հիպոֆիզ : Հիպոֆիզի արտադրած հորմոնները արագորեն տարալուծվում են օրգանիզմում և արագացնում հյուսվածքների աճը: Արագանում է նաև սրտի աշխատանքը, որի հետևանքով շատ արյուն է մղվում մարմնի ծայրամասերը: Բայց քանի որ արյունատար անոթների տրամագիծը դեռևս փոքր է, ապա հաճախ դեռահասների մոտ առաջանում են սրտխփոցներ, թուլություն, գլխացավ և այլն:

Արագ կերպով ավելանում է նաև մկանային ուժը: Մոտ 12-13 տարեկանում դեռահասի ուժը հավասարվում է 16-17 տարեկան պատանու ուժին: Որոշ սպորտաձևերի զարգացման գծով այս տարիքը համարվում է ամենաարդյունավետը: Ինտենսիվ կերպով զարգանում են վահանաձև և սեռական գեղձերը: Աղջիկների մոտ 9-10 տարեկանում, իսկ տղաների մոտ ` 11-12 տարեկանում սկսվում է սեռական գեղձերի աշխատանքը: Հաճախ, կախված նյութափոխանակությունից, դեռահասների մոտ առաջանում է չափից դուրս գիրացում, իսկ ոմանց մոտ էլ տարիքային ոչ համապատասխան զարգացում: Այս երևույթը անվանում են նորմայի ողբերգություն:

Դեռահասության ճգնաժամի հիմնախնդիրը

Հոգեբանության մեջ այս հարցի մասին եղել են տարբեր մոտեցումներ: Դրանցից մեկը Բիոգենետիկական ունիվերսալիզմի տեսությունն է, որի տեսաբաններն են Զ. Ֆրեյդը և գերմանացի Ս. Հոլը: Նրանց կարծիքով դեռահաս տարիքի հակասությունները և կոնֆլիկտները անխուսափելի են, քանի որ դրանց առաջացման պատճառը գտնվում է օրգանիզմում: Սեռական հասունացումը այնքան արագ է ընթանում, որ անչափահասը չի կարող գիտակցական վերահսկողությամբ տիրապետել իրեն: Անգիտակցական մղումները անկասելի կերպով կառավաորում են դեռահասին և քանի դեռ չի ավարտվել սեռական հասունացումը, դեռահասը ի վիճակի չէ գիտակցաբար կարգավորելու իր վարքը:

Դեռահասության ճգնաժամի մասին մյուս տեսակետը ունի ազգագրական հիմք, ըստ որի դեռահասությունից չափահասություն անցումը հնարավոր է առանց էական ճգնաժամի: Ամերիկյան ազգագրագետ Մ. Միդը ուսումնասիրելով դեռևս քաղաքակրթության չենթարկված աֆրիկյան Սամոա կղզու դեռահասների կենցաղը, հաստատեց, որ այդտեղ տարիքային անցումը կատարվում է շատ հեշտ ու հանգիստ: Կատարվում են ազգային ծեսեր ու արարողություններ, որոնց միջոցով դեռահասները ձեռնադրման գործընթացով անցնում են չափահասների շարքերը: Սրանից եզրակացնում ենք, որ դեռահասության ճգնաժամը ոչ թե բնական, անխուսափելի երևույթ է, այլ կախված է սոցիալական միջավայրից, պայմաններից ու դաստիարակությունից:

Դեռահաս տարիքի հիմնական հոգեբանական նորագոյացությունը

Հոգեբանական նորագոյացությունները առաջանում են տարիքային այն փուլերում, որոնք դառնում են բաժանման գիծ նախորդ և հաջորդ տարիքների մեջ: Կրտսեր դպրոցական տարիքից, դեռահաս տարիքին անցնելիս երեխաների մոտ առաջանում է մի նոր հոգեբանական գոյացություն, որին անվանում են չափահասության զգացում: Դեռահասությունը լինելով անցումային տարիք, իր մեջ պարունակում է ինպես մանկության տարքին բնորոշ այնպես էլ չափահաս…





Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!