СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տարրական դասարաններ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Տարրական դասարաններ»

Ա ՀՆՉՅՈՒՆ ՏԱՌԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԱՊԼԱՆ

1.Դասի թեման՝ Ա հնչյուն_տառի ուսուցում

2.Նպատակներ և խնդիրներ՝

  • Ամրապնդել պատմության, նախադասության, բառի, վանկի, հնչյունի մասին ունեցած գիտելիքները և կարողանալ այդ եզրույթներն օգտագործել խոսքում:

  • Կառուցել պարզ գծապատկերներ:

  • Տարբերակել ձայնավոր և բաղաձայն հնչյունները:

  • Մտքերն արտահայտել կապակցված խոսքի միջոցով:

  • Կատարել բառերի հնչյունային վերլուծություն:

  • Ա հնչյունի ընկալում, տեղի որոշում բառի մեջ:

  • Ա տառի գրություն՝ պարզ մասնիկները համադրելու միջոցով:

  • Հանդես գալ դերային խաղով, լսել և համադործակցել

3.Կահավորում ՝նկարներ, պաստառներ, քարտեր, բառերի աղյուսակներ:

4. Ժամանակը՝ 50 րոպե

5. Ընթացքը՝

ա/ Ողջույնի խոսք

_Այսօր շատ կարևոր օր է և մեզ անակնկալներ են սպասվում: Մեր դասարանում զարմանալի ծաղիկներ են հայտնվել, իսկ իմաստուն մեղվիկները ձեզ համար հանելուկ-առաջադրանքներ են պատրաստել:

Մեղվիկներըը մեր բարեկամ

Ունեն փոքրիկ անակնկալ.

Մի քայլ առաջ մենք կգնանք

Թե նրանց հարցերին պատասխան տանք:

__ Աշակերտներից մեկը մոտենում է առաջին ծաղկին և մեղվիկի օգնությամբ հանում հանելուկ-առաջադրանքը:

1.ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏՔՈՎ ԿԱՊՎՈՒՄ,

ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՄԻ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆ,

ԱՆՎԱՆՈՒՄ ԵՆ  ՄԻ ԲԱՌՈՎ ԱՅԴ ԱՄԵՆԸ   ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ:

__Աշխատանք նկար-պատմության շուրջ: Հերթականությամբ բացել պատմության մասերը: Աշակերտները փորձում են պատմել նկարի բովանդակությունը:/ նկարում պատկերված է բնության տեսարան, կենդանիներ: Պատմությունը ամբողջացնելուց հետո աշակերտերն արտասանում են նախորդ դասերի ընթացքում իրենց միջոցով գրված փոքրիկ բանաստեղծությունները/,,Լեզվական փորձառության մոտեցում,, մեթոդով նախօրոք ուսուցանվել են այդ բանաստեղծությունները նախայբբենական շրջանի դասերի ընթացքում/:

1.ԱՐԵՎ, ԱՐԵՎ ՎԱՌ ՇՈՂԱ,

ԹՈ՛Ղ Ա ՏԱՌԸ ՄԵԶ ԺՊՏԱ:





  1. ԱՄՊԻ՛Կ ԴՈՒ ԷԼ ԱՆՁՐԵՎԻ՛Ր,

ՈՐ Ա_Ն ԾԼԻ, ԿԱՆԱՉԻ:



  1. ԱՐԱԳԻԼԸ ՎԵՐև ՆԱՅԵՑ,

ՉՎՈՂ ԵՐԱՄԻՆ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ,

__ԴՈՒՔ ԳՆԱՑԵՔ, ՔՈՒՅՐԻԿՆԵ՛Ր,

ԿՍՈՎՈՐԵՄ Ա ՏԱՌԸ,

ՁԵԶ ԿՄԻԱՆԱՄ ԳԱՐՆԱՆԸ:



  1. ԱՐՋԸ ԳՆԱՑ, ՈՐ ԳՏՆԻ ՏԱՆՁ,

ՍԱԿԱՅՆ ԳՏԱՎ ԳԻՐՔ ՀԱԶԱՐԱԳԱՆՁ.

__ԱՅՍ Ի՞ՆՉ ԲԱՆ Է, Ա ՏԱ՞ՌՆ Է.

ԼԱՎՍՈՎՈՐԵՄ, ՅՈՒՐԱՑՆԵՄ,

ՀԵՏՈ ԳՆԱՄ ՏԱՆՁ ԳՏՆԵՄ:

  1. ԱԳՌԱՎՆ ԱՍԱՑ ԱՂՎԵՍԻՆ.

__ՍՈՒՏ ՄԻ ԳՈՎԻՐ ՈՒՐԻՇԻՆ,

ԳՆԱ ԴՊՐՈՑ, ՍՈՎՈՐԻՐ,

Ա_Ն ՈՒ Բ_Ն ԻՐԱՐԻՑ ՏԱՐԲԵՐԻՐ:

  1. ԱՌՅՈՒԾԸ Ա Է ԲՌՆԵԼ

ՈՒ ԶԱՐՄԱՆՔԻՑ ՔԱՐԱՑԵԼ,

ՏԵՍԵՔ, ԹԵ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ.

ԱՆՏԱՌՈՎ ՄԵԿ Է ԳՈՌՈՒՄ.

__Ա՜ԱՌՅՈՒ՜Ծ, ԱՌՅՈՒԾ ԵՄ՝ ՏԵՍ,

ԷԼ ԹԻԹԵՌ ՉԵՄ ԲՌՆԻ ԵՍ:

  1. ԳԱՅԼՆ ԱՔԼՈՐԻՆ ԱՍԱՑ.

__ԸՆԿԵ՛Ր, ՆԱՊԱՍՏԱԿԻՆ ՉԵ՞Ս ՏԵՍԵԼ:

ԱՔԼՈՐՆ ԱՍԱՑ.

__ՆԱՊԱՍՏԱԿԸ ՍԵՐՏՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԸ.

ԹԵ ՍՈՎՈՐԻ Ա ՏԱՌԸ,

ՆՐԱՆ ԿՏԱՄ ԳԱԶԱՐԸ:

__Պարզվում է, որ կենդանիներն ու թռչուններն էլ են ուզում սովորել: Եկեք միանանք նրանց: Մեզ իր մոտ է կանչում հաջորդ մեղվիկը:

2.ԿԱԶՄՎԱԾ ԵՆ ԲԱՌԵՐԻՑ,

ՈՒՆԵՆ ՄԻՏՔ ԻՄԱՍՏԱԼԻՑ,

ՄԻԱՆՈՒՄ ԵՆ, ԿԱԶՄՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ,

ԱՍՈՒՄ ԵՆ ՄԻ ԲԱՌՈՎ՝          ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ:

__Հանել նկար_ նախադասությունները, համադրել և կազմել պատմություն: /Լեզվական փորձառության մոտեցում, ձայնանշում, բառի ճանաչում /: Կազմել նախադասությունների գծապատկերներ ր տեղադրել նախադասությունները, համադրել հերթականությամբ և ստեղծել չափածո խոսք:

ԱՐԵՎԸ ՇՈՂՈՒՄ Է,

ԱՄՊԻԿԸ ԺՊՏՈՒՄ Է,

ԱՐԱԳԻԼԸ ԵՐԳՈՒՄ Է,

Ա_Ն ԿՏՈՒՑԻՆ ՊԱՀՈՒՄ Է:

__Սովորել բանաստեղծական քառատողը անգիր, կատարել ձայնանշում, փորձել ճանաչել բառերը:

__ Փոքրիկ մեղվիկը շատ անհանգիստ է, նա մեզ ասելիք ունի, մոտենանք և լսենք նրան:

3__ԿԱԶՄՎԱԾ Է ՀՆՉՅՈՒՆՆԵՐԻՑ,

ԹԵ ՄԻԱՑՆԵՍ ՏԱՌ ԱՌ ՏԱՌ,

ԱՆՊԱՏՃԱՌ ԿՍՏԱՑՎԻ     ԲԱՌ

__Բացել  բառ նկարները, կատարել հնչյունային վերլուծություն: Գունային երանգով առանձնացնել ձայնավորները:/ագռավ, այծ, ,սար, կատու, մատիտ, վարդ, գաթա, տղա, մեքենա,արջ, արագիլ/

Ձայնանշում, բառերի ճանաչում.

ՄԵԶ ԱՍՈՒՄ ԵՆ ՁԱՅՆԱՎՈՐ,

ՉԷ՞ ՈՐ ԽՈՍՔՈՒՄ ԲԱՆԱՎՈՐ

ՄԵՐ ՏԵՂՆ ՈՒՆԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ.

ԱՌԱՆՑ ՄԵԶ ԲԱՌ ՉԵՆ ԿԱԶՄԻ,

ՊԱՐԶ ՈՒ ՀՍՏԱԿ ՉԵՆ ԽՈՍԻ.

ՎԵՑ ՁԱՅՆԱՎՈՐ ՀՆՉՅՈՒՆ ԵՆՔ,

ՎԵՑ ԿԱՐԵՎՈՐ ՁԱՅՆ ՈՒՆԵՆՔ:

__Ցույց տալ ձայնավորները, ստուգել տառերի ճանաչումը:

__Մեղվիկի հաջորդ առաջադրանքը՝ միացնել նկար_ բառերը համապատասխան վանկային գծապատկերներին:

__Բառաշարքի ընթերցանություն/խոսող պատ, նախաայբբենական շրջանում այդ բառերը անընդհատ եղել են երեխաների աչքի առաջ և պարբերաբար ընթերցվել/:

Դ Ա Դ Ա Ր Ի   Պ Ա Հ ՝ ՄԱՐՄՆԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԵՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄ

__Իսկ հիմա մեղվիկները ցանկանում են լսել ձեզ: Եթե դուք ճիշտ գուշակեք հանելուկների պատասխանները, կգտնեք կաղարդական բանալին, որը թաքնված է ծաղիկների մեջ:

  1. Այսօր օր է սովորական,

Սովորական, բայց անսովոր

Այսօր դաս է սովորական

Սովորական, բայց անսովոր:

  1. Հիմա կասեք, ինչո՞ւ այդպես

Մենք էլ կասենք կարգն է այդպես:

Որովհետև մինչև այսօր

Դաս ենք արել նկարներով:

  1. Իսկ այսուհետ, երեխաներ,

Մեզ հյուր կգան բազում տառեր,

Որ դրանցով կարդանք, գրենք,

Ու գիտության դուռը բացենք:

  1. Արևավառ, արևազոր

Արևաշող օր է այսօր,

Հավաքվել ենք մանուկներով

Ասելիքն է մեր կարևոր:

  1. Այժմ եկեք գուշակենք

Հանելուկներ բազմազան:

Արևն անցավ, ծաղկեցին

Լույսը բացվեց, թառամեցին:

  1. Բարձրանում է հուշիկ-հուշիկ,

Բարձրանում է կարմրաթուշիկ,

Ոսկե վարսերն է արձակում

Որ ցնծան բոլորն աշխարհում:

  1. Քայլում է հպարտ, մորուքը բոց է,

Գլխին սանրաձև կարմիր սղոց է,

Զարթնում է քնից մայրիկից էլ վաղ

Ձայնը զնգուն է, անցնում թաղերով:

  1.  Որ թռչունն է մեզ հին ընկեր

Նամակատար, նամակաբեր

Նա նշանն է խաղաղության,

Բարեկամն է ամենի մի տան:

  1. Երկու եղբայր երկվորյակ

Բաժանված են մի արով

Ինչքան էլ որ կարոտեն

Իրար մոտ գալ չեն կարող:

  1. Մի մատնաչափ չի լինի,

Մի մետրաչափ պոչ լինի

Թե այդ իրը չունենան,

Մարդիկ պետք է մերկ մնան:

  1. Վերևից այն ինչ է գալիս

Մեկ տհաճ է, մեկ`հաճելի,

Տալիս է մեզ, լավ իմանաս,

Կամ մեծ օգուտ, կամ մեծ վնաս:

  1. Այն ինչ բանակ է

Միշտ ոտքի կանգնած

Ձմռանը մերկ է

Ամռանը`հագնված:

  1. Անձրև թե գա`կվազվզի,

Արև տեսնի՝ կնվազի:

  1. Դավեր ունի, ցավեր ունի,

Մտքում միայն հավեր ունի:

  1. Շոգերն անցան, պտուղները քաղեցին,

Հացով, մրգով ամբարները լցրեցին,

Երկինքն ամպեց, բարակ անձրև է մաղում,

Գուշակեք`այդ երբ է լինում:

REPORT THIS AD

  1. Եկեք կռահենք, թե   ինչ հնչյունով են սկսվում սկսվում այս հանելուկների պատասխանները.  Արև, անտառ, աստղեր, աքաղաղ, արագիլ, ակնոց, աշուն, աղվես, ասեղ, առվակ:

-ա, ա,ա՜

__Հանելուկների պատասխանները նկարների ձևով շրջված դրված են գրատախտակին: Շրջել, արտասանել և որոշել Ա հնչյունի տեղը: Բառ նկարներում նույնպես որոշել Ա հնչյունի տեղը:

  1. Ավելացնենք նաև Աստված, Արարիչ, Ավետարան, Աստվածաշունչ բառերը, որոնք անկասկած. ա-ով են սկսվում, որովհետև մեր այբուբենը ստեղծվել է Աստծու կամքով և կախարդական զորություն ունի:

  1. Մենք գտանք այն բանալին: Դրանով պետք է բացենք կախարդական գաղտնարանի դուռը: Այն մեզ կտանի գիտելիքների լուսավոր ճամփով:

Երեխաներ, եկեք գուշակենք, թե ինչ կարող է լինել կախարդական գաղտնարանում:

 

__Աշակերտները փորձում են գուշակել: Ծաղկի միջից դուրս է գալիս աղավնին՝ կտուցին Ա տառը:

  1. __ Ա տառն է այն կախարդական բանալին, որով կբացվի մեսրոպյան այբուբենի դուռը: Մենք կճամփորդենք տառերի զարմանահրաշ աշխարհում, կմարտնչենք զինվորների նման և կկարդանք հայոց լեզվով, Մաշտոցի լեզվով, մայրենի լեզվով, այն լեզվով, որ բյուր դարեր մեզ հայ է պահել: Այսօրվանից սկսում ենք մեր ճամփորդությունը հայոց այբուբենի գաղտնարանով: Մենք խոնարհվում են մեծ ուսուցչի առջև և խոստանում ենք լավ սովորել:

  1. Թող այս բանալին

Մեր ճամփան բացի,

Մեր միտքն ու հոգին

Լույսով թող լցնի:

Ա, ա եկ, եկ,

Մեր դասարան հյուր եկ

Դե մանուկներ, ժպտացեք,

Ա տառին ողջույն տվեք:

 

Ա-ն, ա-ն շողում է,

Արևի պես փայլում է

Դե մանուկներ, ժպտացեք

Ա տառին ողջույն տվեք:

21.Ա-ն լսեց, ականջ դրեց,

Մեր դասարան այցելեց:

  1. Ա-ով է սկսվում այբուբենը մեր,

Մեր հայոց լեզվի առաջին տառը,

Մեր Արաքս գետը, մեր Անին ավեր,

Եվ հայոց հրաշք Արարատ սարը:

  1. Ոսկեհատիկ շարանում

Առաջինն է ներկայանում,

Ա տառն է նա, ազնիվ, շիտակ

Ադամանդ է, ոսկեղեն ակ:

  1. Ահա և ա-ն, հիմա  ասեմ

Ես ձեզ, թե ով  նա:

Նա Ա տառն եմ, անունը ԱՅԲ,EPORT THIS AD

Հնչյունի պատկերը պարզ,

Լինում եմ նա և մեծատառ, և փոքրատառ:

  1. Ա-ն է, ա-ն է եռամաս

Եվ ուրախ է, և հպարտ

Այբուբենը այս խելոք

Չէ որ ինքն է բացում լոկ:

  1. Այբբենարանի տառն է առաջին

Անդրանիկ սանն է

Անգին է,  Ա-ն է

Արարատի և Արագածի

Սկզբնատառն է:

  1. Առաջինն է, ա-ն է նա,

ԱՅԲ անունով տառ է նա,

Ձայնավոր է շատ սիրուն:

  1. Ա-ն Մաշտոցի գրչի առաջին զարկն է,

Մեր հաղթանակն ու ապագան է:

  1. Ա_ն արքան է տառերի,

Արժանի է նա մեծ փառքի:

  1. Արարատից նրան գիտես

Արագածից, արևից

Աստծո տված բարևից:

  1. Ամառ է պայծառ,

Արև ճառագողREPORT THIS AD

Աշուն զովասուն

Աստղեր ու ամպեր:

  1. Երեխաներ, եկեք   այստեղ

Արա, Անի, Աստղիկ, Անուշ:

Անգիր արեք, հիշեք անվերջ

Այբուբենը մեր բարձրահունչ:

  1. Հիշենք Արազն ու մեր Անին

Որ գերի է դարձել թուրքին,

Արմավիրն ու Արտաշատը

Ուր աճում է նուռ, փշատը:

  1. Արա արքան ու Արշակը

Անցան Արազն ու Եփրատը:

Ազգի համար անմահացան,

Աստվածների շարքը անցան:

  1. Արարատ սուրբ լեռան նման,

Լինենք ազնիվ և աննման,

Անկեղծ, արդար ու աննկուն,

Լինենք աշխույժ, լինենք ճկուն:

  1. Եկեք բառեր ասենք ա-ով,

Մեր այբուբենի առաջին տառով

Ա-Արարատ, Արազ, Արփա

Արև, աստղեր և ապագա:

  1. Արևածին, արևաբույր

Բերել է մեզ հազար համբույր,

Լավ ճանաչենք մենք Ա տառը,

Նրա մեջ է մեր աշխարհը:

__Այսքան փորձություններ հաղթահարելուց հետո ժամանակն է թղթին հանձնել մեր իմացածը: Հիմա գրենք Ա տառը, թող զարմանա աշխարհը:

Աշակերտները իրենց պատրաստած թղթի վրա գրում են Ա տառը, ձևավորում և գունազարդում:

 



































1.ԱՐԵՎ, ԱՐԵՎ ՎԱՌ ՇՈՂԱ,

ԹՈ՛Ղ Ա ՏԱՌԸ ՄԵԶ ԺՊՏԱ:





  1. ԱՄՊԻ՛Կ ԴՈՒ ԷԼ ԱՆՁՐԵՎԻ՛Ր,

ՈՐ Ա_Ն ԾԼԻ, ԿԱՆԱՉԻ:





  1. ԱԳՌԱՎՆ ԱՍԱՑ ԱՂՎԵՍԻՆ.

__ՍՈՒՏ ՄԻ ԳՈՎԻՐ ՈՒՐԻՇԻՆ,

ԳՆԱ ԴՊՐՈՑ, ՍՈՎՈՐԻՐ,

Ա_Ն ՈՒ Բ_Ն ԻՐԱՐԻՑ ՏԱՐԲԵՐԻՐ:



  1. ԳԱՅԼՆ ԱՔԼՈՐԻՆ ԱՍԱՑ.

__ԸՆԿԵ՛Ր, ՆԱՊԱՍՏԱԿԻՆ ՉԵ՞Ս ՏԵՍԵԼ:

ԱՔԼՈՐՆ ԱՍԱՑ.

__ՆԱՊԱՍՏԱԿԸ ՍԵՐՏՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԸ.

ԹԵ ՍՈՎՈՐԻ Ա ՏԱՌԸ,

ՆՐԱՆ ԿՏԱՄ ԳԱԶԱՐԸ:
















Ա-ն Մաշտոցի գրչի առաջին զարկն է,

Մեր հաղթանակն ու ապագան է:







Ա_ն արքան է տառերի,

Արժանի է նա մեծ փառքի:







Արևածին, արևաբույր

Բերել է մեզ հազար համբույր,

Լավ ճանաչենք մենք Ա տառը,

Նրա մեջ է մեր աշխարհը









Արարատ սուրբ լեռան նման,

Լինենք ազնիվ և աննման,

Անկեղծ, արդար ու աննկուն,

Լինենք աշխույժ, լինենք ճկուն: