Թեստ 2
1-ին մաս
Արևիկը
Մայր Աստղը մի աղջիկ ունեցավ` Արևիկը:
-Ա՜խ, ի՜մ Արևիկ, - ուրախացավ Աստղը,- դու բոլորից էլ գեղեցիկ ես և ուրախ:
Ճիշտ որ, Արևիկը շատ գեղեցիկ էր, դեղին, ձվից նոր դուրս եկած ճուտիկի նման: Բայց միշտ չէ, որ ուրախ էր: Հաճախ էր մրսում և հիվանդանում: Եվ զարմանալի չէր: Չէ՞ որ երկնքում շա՜տ ցուրտ էր:
-Ա՜յ քեզ բան,- վշտացավ Աստղ մայրիկը: - Իմ Արևիկը բարձր, շատ բարձր ջերմություն ունի: Ոչ մի ջերմաչափ (չկարողանալ) չափել: Այդպիսի ջերմաստիճան չկա:
Մյուս աստղերը լսեցին այս բանը և (թարթել) իրենց ար - աթափայլ շողերը.
-Մեր Արևիկը պետք է մարմինը կոփի:
-Լավ միտք է,- ուրախացավ Աստղ մայրիկը:- Արև′ իմ, լո′ղ տուր կապույտ երկնքում: Տե′ս, այնտեղ գնդակներ կան:
-(Տեսնել) , մայրի′կ, - մրսած ձայնով ասաց Արևիկը:
-Դրանք մոլորակներն են: Նրանց մո′տ թռիր: Սա էլ թող քո առավոտյան մարմնամարզությունը լինի: Միայն թե շատ մոտ մի′ գնա: Չէ՞ որ դու ջերմություն ունես:
Եվ Արևիկը ուրախ (գլորվել) դեպի գնդակ-մոլորակները:
Մոլորակներին էլ դուր եկավ տաք Արևիկը: Նրանք սկսեցին պտտվել Արևիկի շուր - ը, որպեսզի մի քիչ տաքանան: Մի քանիսը նույնիսկ շիկացան:
Իսկ Արևիկը շատ հետաքրքրասեր էր: Մոլորակները պտույտ էին գալիս, ինքն էլ հանգիստ չէր մնում. հոլի նման պտտվում էր տեղում և ուշադիր զննում էր ամեն ինչ:
Արևիկն այնքան պտ - վեց տեղում, որ սկսեց լույս տալ ու լուսավորել ամեն ինչ: Արևիկին հատկապես շատ դուր եկավ կապույտ մոլորակը` Երկիրը:
Օր օրի հետևից, տարեցտարի Արևիկն անդա - ար իր տաք շողերն ամպերի միջով ուղարկում էր Երկրի ցամաքին և ծովերին:
Եվ ծովում սկսեցին ձկներ խայտալ:
Գորշ քարերը ծածկվեցին կանաչ խոտով:
Խշխշացին ծառի տերևները:
Ճախրեցին, երգեցին թռչունները:
Երկրի վրա կենդանիներ հայտնվեցին…
1.Նշիր երկու բան , որոնցով նկարագրվում է Արևիկը:
Պատասխան՝ ________________, _________________
2.Մայրիկն ինչո՞ւ վշտացավ:
ա. Ջերմությունը չափելու համար ջերմաչափ չկար:
բ. Արևիկը ձվից դուրս եկած ճուտիկի էր նման:
գ. Արևիկը շատ բարձր ջերմություն ուներ:
դ. Արևիկը գնդակի նման էր:
3. Ուշադիր կարդա տոքստի երկխոսությունը և պատասխանիր տրված հարցերին
ա. Ի՞նչ առաջարկեցին շողերը Աստղ մայրիկին:
1. Արևիկը լողա երկնքում:
2. Արևիկը լուսավորի մոլորակներին:
գ. Արևիկը մարմինը կոփի:
դ. Արևիկը դառնա կապույտ:
բ. Ըստ տեքստի Արևիկն ինչո՞ւ էր հաճախակի հիվանդանում:
Պատասխան`__________________________________________________________________________
__________________________________________________________________________:
4. Արևիկն ինչպե±ս էր արտահայտում իր համակրանքը Երկրի նկատմամբ:
Պատասխան`__________________________________________________________________________
______________________________________________________________________________________:
5. Ավարտել նախադասությունները:
ա. Ինչո±ւ Արևիկը լողաց դեպի գնդակ-մոլորակները:
Պատասխան՝ _________________________________________________________________________
_______________________________________________________________________________________:
բ.Արևիկն ո±ւր էր ուղարկում իր տաք շողերը:
Պատասխան ՝________________________________________________________________________
_______________________________________________________________________________________:
Մաս 2
Կատարի՛ր տրված առաջադրանքները
6.Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի կամ տառակապակցության տեղում դատարկ վանդակ է :Արտագրիր ընդգծված բառերը՝ դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողած տառը կամ տառակապակցությունը:
Պատասխան՝ ______________________, ___________________________
_______________________, ___________________________
7. Ի՞նչ է նշանակում ճախրել բառը:
ա. թռչել
բ. պարել
գ. թռչկոտել
դ. երգել
8. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության:
1. շնիկ - պարզ
2. տուն - պարզ
3. մայրիկ - ածանցավոր
4. հեռախոս - բարդ
9. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
1. մոլորակ - գոյական
2. լուսավորել - բայ
3. քառասունհինգ - թվական
4. գորշ - գոյական
10. Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Գորշ քարերը ծածկվեցին կանաչ խոտով:
Պատասխան ՝ _____________________