Տարրական դասարաններում ալգորիթմական ներմուծման նպատակով քննարկվող տիպերը
Ուսուցումը երկկողմանի գործընթաց է, որը ենթադրում է ուսուցչի և աշակերտի գործունեությունը, որի արդյունքում իրականացվում է վերջինիս` աշակերտի, զարգացումը: Զարգացումը երեխայի հոգեկանում կատարվող քանակական և որակական փոփոխություններն են: Ուսուցման արդյունավետությունը, որպես օրինակ, չափվում է ձեռք բերված գիտելիքների և կարողությունների քանակով և որակով, իսկ զարգացման արդյունավետությունը չափվում է երեխայի ընդունակությունների ձեռք բերած մակարդակով:
Քանի որ երեխայի հոգեբանական զարգացման ուսումնասիրությամբ զբաղվում է հոգեբանությունը, ուրեմն` զարգացնող ուսուցման կառուցման դեպքում մեթոդիկան, անկասկած, պետք է հիմնվի այդ գիտության ուսումնասիրությունների արդյունքների վրա: Ինչպես գրում է Վ. Վ.Դավիդովը. «Մարդու հոգեկան զարգացումն առաջին հերթին իր գործունեության ձևավորումն է, գիտակցությունը և, իհարկե, նրա բոլոր հոգեկան գործընթացների «սպասարկողն է» (ճանաչողական գործընթաց, զգացմունքներ և այլն)»: Այստեղից հետևում է, որ սովորողների զարգացվածության չափանիշ է համարվում ուսումնական գործունեության ժամանակ նրանց ցուցաբերած ակտիվությունը և ինքնուրույնությունը: [15]
Դիդակտիկայից հայտնի է, որ գործունեությունը կարող է լինել ստեղծագործական և արդյունավետ: Նրանք փոխկապակցված են իրար, բայց ուսուցումը տարբեր ազդեցություններ է գործում երեխաների զարգացման վրա:
Ստեղծագործական գործունեությունը բնութագրվում է նրանով, որ աշակերտները ստանում են պատրաստի տեղեկություն, ընդունում այն, հասկանում, մտապահում են, հետո վերարտադրում: Այս գործունեության հիմնական նպատակը աշակերտների գիտելիքների, կարողությունների և հմտությունների, ուշադրության և հիշողության ձևավորումն է:
Արդյունավետ գործունեությունը կապված է տրամաբանական մտածողության հետ և իր արտահայտումն է գտնում այնպիսի մտավոր գործընթացներում, ինչպիսիք են` վերլուծությունը և համադրումը, համեմատումը, դասակարգումը, անալոգիան և ընդհանրացումը: Այս մտավոր գործընթացները հոգեբանամանկավարժական գրականության մեջ ընդունված է անվանել տրամաբանական մտածողության կամ մտավոր գործունեության հնարներ:
Այս գործընթացները զարգացնող ուսուցման գլխավոր պահանջներից են, քանի որ ստեղծագործական գործունեությունը դրական ազդեցություն է գործում հոգեկան բոլոր ֆունկցիաների զարգացման վրա: Նրանց տիրապետումը ոչ միայն ապահովում է յուրացման նոր մակարդակ, այլև տալիս իրական տեղաշարժ երեխայի մտավոր զարգացման մեջ:
Կրտսեր դպրոցականների ինտելեկտուալ զար•ացվածությունն ապահովվում է ուսումնական գործունեության բովանդակությամբ: Լ. Վ. Զանկովը նշում է, որ երեխայի զարգացումը ոչ միայն բնածին ընդունակությունների աճն է, այլ նաև ուսուցչի` իր սաների զարգացմանն ուղղված նպատակաուղղված և համակարգված աշխատանքի արդյունքն է: Երեխան բուռն զարգացման է հասնում ուսումնադաստիարակչական աշխատանքների ժամանակ` գիտելիքների ձեռքբերում, հմտություններին տիրապետում և կարողությունների կիրառում:
Այսպիսով, ուսուցումն ու զարգացումը կապված են իրար, և մեկի առկայությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում մյուսի իրականացման համար: Այս դեպքում մենք կարող ենք խոսել զարգացնող ուսուցման մասին:
Զարգացնող ուսուցման կազմակերպման եղանակները, բովանդակությունը, մեթոդները և ձևերը կենտրոնացված են երեխայի բազմակողմանի զարգացման վրա:
Զարգացնող ուսուցման առանցքային գաղափարը մտածողության զարգացումն է, որն ապահովվում է երեխային սեփական ստեղծա•ործական նախադրյալների ինքնուրույն օգտագործում:
Գործնական գիտելիքների պաշարի հետ մտավոր զար•ացման կառուցվածքի մեջ մտնում է ուսուցումը: Ուսուցումը անձի մտավոր հատկությունների համակարգն է, որը ձևավորում է խելքի որակը, որից կախված է ուսումնական գործունեության արդյունավետությունը` հաստատուն հավասար պայմանների դեպքում:
Մտքի ինքնուրույնությունը հանդես է գալիս նոր գիտելիքների, նոր ուղիների փնտրմամբ, նոր առաջադրանքների լուծմամբ: Մարդու մտածողության այս որակի բարձր մակարդակի ցուցաբերումը փնտրում է ոչ միայն ճիշտ, այլ նաև արդյունավետ լուծում, առանց արտաքին խթանների` անմիջապես դուրս գալով դրված խնդրի շրջանակներից:
Զարգացնող ուսուցման հիմնական հոգեբանական սկզբունքներն են.
Ուսուցման պրոբլեմայնությունը
Մտավոր գործունեության տարբեր հնարների արդյունավետ զարգացումը
Ուսուցման անհատականությունը և տարբերակումը
Մտավոր գործունեության ինչպես ալգորիթմական, այնպես էլ որոնողական եղանակների ձևավորումը:
Զարգացնող ուսուցման գործընթացում ուսուցչի գործառույթներն են.
Ուսուցիչը պետք է ապահովի անհատական նպատակադրությունը, այսինքն` ապահովի դպրոցականների կողմից այն ըմբռնումը, թե ինչի համար է պետք այդ անել, ո±ր ենթադրյալ արդյունքի վրա է պետք կենտրոնանալ: Ուսուցչի գործունեության նպատակները պետք է համապատասխանեն սովորողների գործունեության նպատակներին:
Ուղեկցման գործառույթ` ուսուցիչը, որպեսզի ներսից դպրոցականին ուղղորդի սովորելուն, պետք է անմիջական մասնակից դառնա որոշակի ընդհանուր ուսումնական գործողությունների որոնմանը:
ապահովի աշակերտների ռեֆլեքսային (անդրադարձման) գործողությունները: Ռեֆլեքսի նպատակն է` հիշել, ընկալել և գիտակցել հիմնական գործունեության բաղադրամասերը, նրա իմաստը, եղանակները, խնդիրները, լուծման ճանապարհները և այլն:
Ինչպես տեսնում ենք, ուսուցչի ուշադրության կենտրոնում է գտնվում ոչ թե նոր նյութի բացատրությունը, այլ աշակերտների ուսումնաճանաչողական գործունեության փնտրման եղանակների արդյունավետ կազմակերպումը: Ուսուցչի համար մեծ արժեք է ներկայացնում ոչ այնքան արդյունքը` աշակերտը գիտի կամ չգիտի, այլ աշակերտի վերաբերմունքը նյութին, ցանկությունը ոչ միայն ուսումնասիրել նյութը, իմանալ նորը, այլ նաև կարողանալ իրեն դրսևորել ճանաչողական գործունեության մեջ, հասնել ցանկալիին:
Խնդրի լուծումը ոչ հաճախ է տեղի ունենում ինտուիտիվ կռահողականությամբ և այս ործընթացում էական դեր են խաղում և պրակտիկ (գործնական), և պատկերային մտածողությունը: Այս գործընթացին տեսազննական մտածողության միացումը հնարավորություն է տալիս անմիջապես, «մի հայացքով» ընդգրկել պրոբլեմային իրադրության մեջ մտնող բոլոր բաղադրամասերը, իսկ գործնական գործողությունները հնարավորություն են տալիս նրանց միջև սահմանել փոխադարձ կապը, բացել հետազոտվող երևույթների դինամիկան (շարժը) և հենց դրանով էլ մեղմացնում են խնդրի լուծման որոնումները:
Գոյություն ունեն ուսումնական եղանակների համակարգեր, որոնք նպաստում են սովորողների անձի զարգացմանը: Դրանք են.
յուրացված եղանակների տեղափոխումը ուսուցանվող առաջադրանքից նորին,
ուսումնական աշխատանքի նոր եղանակների որոնում,
սեփական ուսումնական գործունեության ղեկավարում,
ընդհանրացնող եղանակներ:
Զարգացնող ուսուցման բազմամյա փորձը ապացուցեց նրա ճշմարտացիությունը և արդյունավետությունը:
Այսպես, զարգացնող ուսուցման համակարգում ընդհանուր է համարվում.
Երեխայի զարգացման մեջ որոշիչ դերը պատկանում է ուսուցմանը, որն իրականացվում է անձի զարգացման մոտակա գոտում (Լ.Ս.Վիգոտսկի)
Մանկավարժական ազդեցությունները առաջ են անցնում, խթանում, ուղղորդում և արագացնում են անձի ժառանգական տվյալների զարգացումը` զարգացնելով անձի որակային ամբողջականությունը` գիտելիք, կարողություն և հմտություն, մտավոր գործողությունների հնարները, անձի ինքնատիրապետման մեխանիզմները
Երեխան հանդիսանում է գործունեության և իր զարգացման ամբողջական սուբյեկտը:
Որպեսզի դպրոցում աշակերտին տրվող գիտելիքները նրա մոտ որպես համոզմունք ձևավորվեն, աշակերտը պետք է ըմբռնի գիտելիքի էությունը, հասկանա բովանդակությունը և նշանակությունը, այսինքն` թափանցի նրա մեջ: Իսկ առարկան կամ երևույթը տարբեր կողմերով հասկանալու, ճանաչելու համար երեխան պետք է նրա հետ գործողություններ կատարի: Անհնար է պատկերացնել որևէ նպատակաուղղված գործունեություն առանց մտավոր հնարների կիրառության: Մտավոր հնարները երեխաների մոտ ոչ թե ծնվելուց հետո են ձևավորվում, այլ նրանց պետք է սովորեցնել տիրապետել մտավոր հնարներին: Իսկ մտավոր հնարներին տիրապետելու գործընթացը պետք է կառուցել պարզից դեպի բարդը սկզբունքի հիման վրա: Հնարի կիրառման աստիճանական բարդացումը պետք է անպայման վերահսկվի ուսուցչի կողմից, սկզբնական շրջանում ուսուցիչն է ղեկավարում աշխատանքները, իսկ հետագայում նա միայն վերահսկում է, հանդես է գալիս դիտորդի դերում: Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր երեխա կարողանա օգտվել մտավոր հնարներից, ինչը հեշտացնում է ողջ ուսումնական գործունեությունը (և° ուսուցումը, և° յուրացումը, և° ամրապնդումը, և° մտապահումը): Մաթեմատիկայի տարրական դասընթացը յուրացնելիս աշակերտները հիմնականում օգտվում են հետևյալ մտավոր հնարներից` վերլուծություն, ընդհանրացում և այլն: