СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տասնորդական կոտորակների բազմապատկում

Категория: Математика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Տասնորդական կոտորակների բազմապատկում»

Տասնորդական կոտորակների բազմապատկումը

Դիտարկենք տասնորդական կոտորակի և բնական թվի արտադրյալը:

Ինչպես հայտնի է, միևնույն գումարելիների գումարը կարելի է փոխարինել արտադրյալով:

Օրինակ

1,3+1,3+1,3+1,3+1,3=1,3⋅5=6,5

Տասնորդական կոտորակի և բնական թվի արտադրյալ կոչվում է միևնույն գումարելիների գումար, որոնցից յուրաքանչյուրը հավասար է տրված տասնորդական կոտորակին, իսկ գումարելիների քանակը հավասար է տրված բնական թվին:

1,3⋅5 արտադրյալի 6,5 արժեքը կարելի է հաշվել այլ կերպ՝ 1,3-ը 5-ով բազմապատկելով:

Դրա համար պետք է թվերը բազմապատկել՝ անտեսելով ստորակետը, ապա ստացված 65 թվում աջից ստորակետով անջատել մեկ թվանշան, այսինքն այնքան թվանշան, որքան կա ստորակետից հետո 1,3 կոտորակում:

Տասնորդական կոտորակը բնական թվով բազմապատկելու համար, պետք է՝

 

1) թվերը բազմապատկել՝ անտեսելով ստորակետ

2) ստացված արտադրյալում աջից անջատել այնքան թվանշան, որքան թվանշան կա ստորակետից հետո տրված տասնորդական կոտորակում

Մեծ թվերը բազմապատկելիս կիրառում են «սյունակով» բազմապատկման եղանակը:

Օրինակ

25,017⋅12=300,204

 

25,017

* 12

_______

50034

+25017

300,204

Երկու տասնորդական կոտորակներ բազմապատկելու համար պետք է՝


1) թվերը բազմապատկել`  անտեսելով ստորակետները


2) արտադրյալում աջից ստորակետով անջատել այնքան թվանշան, որքան թվանշան կա ստորակետից հետո երկու կոտորակներում միասին:

Բազմապատկենք 11,1 և 0,2 թվերը: Թվերը բազմապատկում ենք՝ անտեսելով ստորակետները: Ստանում ենք՝ 111⋅2=222: Ստորակետով աջից անջատենք երկու թվանշան (յուրաքանչյուր կոտորակում ստորակետից հետո կա մեկական թվանշան՝ միասին կա երկու թվանշան)՝ 11,1⋅0,2=2,22:

 

Դիտարկենք ևս երկու օրինակ՝

  

753,4⋅0,01=7,534

 

0,3⋅20,1=6,03

 

Եթե արդյունքում ստացվում է ավելի քիչ թվանշան, քան պետք է անջատել ստորակետից հետո, ապա արտադրյալին ձախից կցագրում են զրո կամ մի քանի զրոներ:

 

753,4⋅0,001=0,7534

 

41,37⋅0,001=0,04137

 

0,25⋅0,03=0,0075

 

Մեծ թվերը բազմապատկելիս կիրառում են «սյունակով» բազմապատկման եղանակը՝

 

231,2⋅4,5=1040,40=1040,4


231,2

⋅ 4,5

¯¯¯¯¯¯¯¯¯

11560


9248

1 040,40