Տասնորդական կոտորակների կլորացումը
Ենթադրենք, թե ճաշասենյակի պատերը պետք է պաստառապատենք Դրա համար չափել են սենյակի երկարությունը , լայնությունը և բարձրությունը , հաշվել պատերի մակերեսը և ստացել 46.8 մ2:Մեկ պաստառը 10մ2 :Իհարկե, պաստառների անհրաժեշտ քանակությունը գնելիս սանտիմետրերը դեր չեն խաղալո: 4 պաստառը
Քիչ կլինի, 5-րդ պաստառից էլ մի քիչ կավելանա Այդ պատճառով ստացված թիվը կլորացնում են՝ ստացված թիվը մոտավորապես է հավասար ճշգրիտ թվին
Դա գրում են այսպես՝ 46,8≈ 50
Այս դեպքում տրված թիվը փոխարինվեց ավելի մեծ թվով: Այդ պատճառով ասում են, որ կլորացումը կատարվեց հավելուրդով: Կատարում են նաև կլորացում պակասորդով՝ եթե տրված թիվը փոխարինենք ավելի փոքր թվով:
Սովորաբար նախընտրելի է այնպիսի կլորացումը, որով ստացված թիվը տրվածից հնարավորինս քիչ է տարբերվում:Կլորացումը կատարում են մինչև որևէ կարգ:
Մինչև տվյալ կարգը պակասորդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով, իսկ տվյալ կարգում գրված թիվը մնում է անփոփոխ:
Օրինակ 628,825 թիվը կարելի է կլորացնել մինչև տասնորդականները՝ 628,825≈628,8 00≈628,8 :Այս դեպքում մոտավոր թիվը կստացվի տրվածից փոքր:
Մինչև տվյալ կարգը հավելուրդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով, իսկ տվյալ կարգի թվանշանը մեծանում է մեկով:
Օրինակ 628,825 թիվը կլորացնենք մինչև տասնորդականները հավելուրդով628,825≈628,9 00≈628,9:Այս դեպքում մոտավոր թիվը կստացվի տրվածից մեծ:
Մենք կատարեցինք նույն թվի կլորացում երկու եղանակներով՝ 628,825≈628,8 628,825≈628,9 : Նախընտրելի է այն կլորացումը, որի ժամանակ ստացված թիվը տրվածից հնարավորինս քիչ է տարբերվում (դիտարկված օրինակում նախընտրելի է կլորացումը պակասորդով): Դրա համար պետք է վարվել հետևյալ կերպ՝
1) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 0,1,2,3,4 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում պակասորդով
2) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 5,6,7,8,9 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում հավելուրդով
Օրինակ
Կլորացնենք 992,7084 թիվը:
Եթե կլորացնենք մինչև հազարերորդականների կարգը, կստանանք
992,7084 ≈992,708
Եթե կլորացնենք մինչև հարյուրերորդականների կարգը, կստանանք
992,7084 ≈992,71
Եթե կլորացնենք մինչև տասնորդականների կարգը, կստանանք
992,7084 ≈992,7
Կլորացումը կարելի է շարունակել՝ ստանալով նաև բնական թվեր:
Օրինակ
Եթե կլորացնենք մինչև միավորների կարգը, կստանանք
992,7084 ≈993
Եթե կլորացնենք մինչև տասնավորների կարգը, կստանանք
992,7084 ≈990
Եթե կլորացնենք մինչև հարյուրավորների կարգը, կստանանք
992,7084 ≈1000